User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Եկա ու մնացի...- հարցազրույց Moonwalker -ի հետ;)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եկա ու մնացի...- հարցազրույց Moonwalker -ի հետ;)

    Ժողովուրդ ջան Ձեր դատին եմ հանձնում իմ առաջին հարցազրույցը Ակումբում
    Moonwalker-ի հետ, ում ճանաչեցի հենց հարցազրույցի արդյունքում: Աշխատել եմ մոռանալ, որ լրագրող եմ, բայց կներեք, չստացվեց Ձեզ բարի ժամանց


    Մտածում էի, որ մեր ֆիգուրները վատն են, որովհետև բացի ձիուց մյուսներն իրենց անուններին նման չէին

    KarineIonesyan - Ողջույն Կներես ուշացնելու համար, հիմա կուղարկեմ նախնական հարցերը ու արդեն քո տված պատասխաններից, հնարավոր է ծագեն նորերը: Ակումբում քեզ ուսումնասիրելով՝ մոտս 9-ը հարց ծագեց Դե սկսեցինք

    Moonwalker- Սկսեցի՛նք

    KarineIonesyan- Էֆենդի Հազրեթլերի, կբացատրե՞ս ինչ է սա նշանակում ու ինչու՞ է այն հայտնվել քեզ ճանաչելու համար նախատեսված քառակուսիի մեջ:

    Moonwalker-

    Եսիմ, հայերեն «ձերդ գերազանցության» նման մի բան պիտի որ նշանակի: Որոշ մուֆասսիրներ են կրում էդ տիտղոսից: Կուրսեցուս մտքի փայլատակման արդյունքն է (Քանի որ ատելով ասում եմ, մի այլ կերպ չեմ սիրում ժխորը, առօրեական հարցերի աղմկոտ քննարկումներին աշխատում եմ չմասնակցել. եթե առարկություն էլ ունենում եմ թողնում եմ հետոյին: Ինքն էլ միշտ ասում էր/է. «Արշա՛կ Էֆենդի հազրեթլերի, էս «լայաղ» չես անում մեր հետ խոսաս»): Մարդիկ կան ինձ էֆենդի են ասում:

    Կարգավիճակում մնացել է որովհետև ավելի լավ տարբերակ չունեմ: Իսկ լռելյայն-պաշտոնական մոդերատորից, ԻՀԿ, գերադասելի է:

    KarineIonesyan-Աղմուկ…ես դրանից ազատվում եմ հիմնականում երաժշտություն լսելու միջոցով…Դու ինչպե՞ս ես ազատվում դրանից:

    Moonwalker- Տանը կամ նման մի տեղում, ես էլ եմ երաժշտություն լսում:

    Իսկ հասարական վայրերում ընդհանրապես ականջակալներ կրելու սովորություն չունեմ: Դա երևի պայմանավորված է իրավիճակի նկատմամբ հսկողությունը չկորցնելու ցանկությամբ: Մի քանի անգամ փորձել եմ, բայց դե առանց մի զգայարանի մի տեսակ ինձ հանգիստ չեմ զգում:

    Աղմկոտ վայրը լքելու հնարավորություն չկա, ուղղակի փորձում եմ զրուցընկեր գտնել ու շեղվել ընդհանուր միջավայրից: Էս տարբերակի չաշխատելու դեպքում ուղղակի կարող եմ անջատվել (անցնել «stand by» վիճակի ): Ինչ-ինչ՝ էդ իմ մոտ ստացվում է:

    KarineIonesyan- Ձերդ գերազանցություն, ամենաշատը ինչի՞ մասին եք մտածել լռության մեջ, կարող եք անկեղծանալ Ակումբով մեկ:


    Moonwalker- Հիմա կոնկրետ-պերմանենտ թեմա/օբյեկտ չկա՝ նայած օրվան, տրամադրության, խնդիրներիս ևն: Բայց հիշում եմ մի 6-7 տարի առաջ սովորություն ունեի (մանավանդ գիշերները) մտածել թե ինչ կանեի եթե Վոլֆ Մեսսինգի կարողություններն ունենայի:

    Հա, լռություն ասեցիր հիշեցի: Շատ եմ սիրում երբ մի սենյակում 1+ մարդիկ լռում են (էն նյարդայնացնող լռությունը չէ, որ աշխատում ես խախտել, ասենք, եղանակից խոսելով, չէ): Խոսող լռությունն եմ սիրում:
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.11.2011, 12:05:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.11.2011), Ambrosine (18.11.2011), Ameli (18.11.2011), Ariadna (18.11.2011), armen9494 (18.11.2011), Arpine (18.11.2011), ars83 (19.11.2011), CactuSoul (01.07.2014), davidus (18.11.2011), E-la Via (18.11.2011), erexa (19.11.2011), Freeman (18.11.2011), Magic-Mushroom (18.11.2011), Mark Pauler (19.11.2011), Moonwalker (18.11.2011), Nare-M (19.11.2011), Renata (18.11.2011), Sambitbaba (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Valentina (18.11.2011), VisTolog (19.11.2011), Ամպ (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (18.11.2011), Դատարկություն (18.11.2011), Ժունդիայի (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011), Շինարար (18.11.2011), Ուլուանա (19.11.2011), Ռուֆուս (18.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  2. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  3. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •