Իսկ ինքդ հաճախ ե՞ս խորհուրդներ տալիս
Իսկ ինքդ հաճախ ե՞ս խորհուրդներ տալիս
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Claudia Mori (19.11.2011), Moonwalker (19.11.2011)
Այ սա տպավորվեց, որովհետև ես էլ եմ դա սովորել:Moonwalker-ի խոսքերից
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Claudia Mori (19.11.2011), Moonwalker (19.11.2011)
Հմմ...
Ընդհանրապես ինքս նման կայուն սովորություն չունեմ: Համեմատաբար անծանոթ մարդկանց խորհուրդներ չեմ տալիս, եթե իրենք չեն խնդրում: Ավելի մտերիմ ու իմ համար թանկ մարդկանց խորհուրդներ տալիս եմ, երբ զգում եմ, որ իրականում կարող եմ օգնել ու էդ թեմայից ինչ որ բան գոնե հասկանում եմ: Գլխավորը փորձում եմ չվնասել իմ խորհուրդներով, կամ «խորհրդառու»-ի վզին չփաթաթել իմ կարծիքը: Չափը չանցնելը կարծում եմ կարևոր է, ոնց ասում են այլ մարդու հոգին մտնելուց առաջ պետք է դուռը թակել:
Հետաքրքիր հարցազրույց էր, երևումա էլի որ պրոֆեսիոնալի ձեռքա կպել
Մի քանի հարց.
-Մուն եթե տարիքդ գրած չլինեիր ես երբևէ չէի մտածի որ այդքան ես, էլի՞ ես լսել նման խոսքեր:
-Ինչպիսի՞ մանկություն ես ունեցել, կա՞ որևէ դեպք , թե՛ լավ, թե՛վատ, կապված մանկությանդ հետ, որը երբեք չես մոռանա:
-Ասում ես, որ մարդաշատ վայրեր չես սիրում,պասիվ ես, հավանաբար, ընկերական նեղ շրջապատ ունես և էնքանել շփվող չես, իսկ երբևէ չե՞ս մտածում, որ ավելի շատ շփման կարիք ունես:
-Ո՞վ է քո իդեալը՝ պերսոնան, որին ձգտում ես նմանվել և եթե գաղտնիք չի, հատկապես ի՞նչ հատկանիշով: Կամ անցյալում, որը քեզ համար եղել է իդեալ և որին հասել ես:
-Ինչքանո՞վ ես կարևորում հասարական կարծիքը:
-Կրոնի հետ կապված. երևի ուսումնասիրել ես մահմեդականությունը, ի՞նչ կարծիք ունես այս կրոնի մասին:
-Եվ ինչպե՞ս ես ընտրել մասնագիտությունդ:
"Non est ad astra mollis e terris via."
Claudia Mori (19.11.2011), E-la Via (19.11.2011), Moonwalker (19.11.2011)
Եկա իմ հարցերով :
1. Արշակ ջան, հեշտ ես ներում մարդկանց??? Կա մի բան, որը չես կարող ներել??? Եթե կա, դա ինչն է???
2. Բնավորության, որ գիծն է, որ շատ ես հավանում մարդու մեջ, բայց որը դու չունես ու շատ կցանկանայիր ունենալ???
3. Հումորի զգացումից ինչպես ես??? Հումորով մոտենում ես ինքդ քեզ, քեզ հետ պատահած դեպքերին???
4. Եթե ընկնեիր անմարդաբնակ կղզի ու կարողանաիր հետդ քո ուզած մարդկանց վերցնել ,ակումբցիներից ում կտանեիր հետդ (վատության կարգով չէ, որպես օգնություն )??? Տուր գոնե երեք հոգու անուն ու խնդրում եմ, բացատրիր, թե ինչի ընտրեցիր հենց նրանց… : Եթե չեմ սխալվում, նման թեմա կա Ակումբում:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Claudia Mori (20.11.2011), Freeman (19.11.2011), Moonwalker (19.11.2011), Smokie (21.11.2011), Արէա (19.11.2011)
Claudia Mori (20.11.2011), E-la Via (19.11.2011), Արէա (19.11.2011)
Հա, բավական շատ են ասում, հատկապես Ակումբում: Չգիտեմ էլ ինչի... ծերանում եմ երևի:qyar
Լավ մանկություն եմ ունեցել (ու դեռ մանուկ եմ. մի քիչ մեծամարմին ): Հիշում եմ 5 տարեկանում Ձմեռ Պապիկից աշխարհագրական ատլաս էի ուզել: Մերոնք էլ առել էին ու պահարանում էին պահել: Ես էլ կարծեմ Nutella էի ման գալիս ու պատահաբար գտա: Ավելի շուտ էի կասկածում, որ Ձմեռ Պապ չկա, բայց էդ պահին համոզվեցի: Ու հետաքրքիր էր, որ տեղը դրեցի, որ տնեցիք չնեղվեին
Էս ես սոցիոֆոբի տպավորությո՞ւն եմ թողել: Իրականում ես էլ եմ սիրում նոր մարդկանց հետ ծանոթանալ կամ հին ծանոթների հետ ժամանակ անցկացնել: Միգուցե ավելի քիչ քան որոշ մարդիկ, բայց, ցանկացած դեպքում շփման խնդիրներ/պակաս չունեմ:
Ես չեմ ընդունում «իդեալ» կոչվածը: Իրականում չեմ ուզում նմանվել ինչ որ մեկին, ուզում եմ ինձանից ստանալ առավելագույն լավագույնը: Ինչքանով է ստացվում. սա ուրիշ հարց է:
Դե մարդը ինքը սոցիալական արարած է՝ չես կարող ապրել շրջապատի վրա ամբողջովին թքած ունենալով: Բայց չեմ կարծում, որ եթե ցանկանամ մի բան անել, մտածելով, որ դա է միակ ճիշտ որոշումը, հասարակական կարծիքը կկանգնեցնի ինձ
Հա մի քիչ ուսումնասիրել(-ում) եմ (նաև մասնագիտության առումով): Հարգանքով եմ մոտենում, ինպես և մնացած բոլոր կրոն/հավատալիքների մեծամասնությանը: Մի կողմ թողնելով հավատի հետևորդների ծայրահեղականությունը (անգամ եթե դրա արմատները հենց կրոնից են)՝ հիանում եմ իսլամի վրա կառուցված մշակութային ժառանգությամբ:
Չգիտեմ, արևելքի մշակույթը միշտ մի տեսակ ձգել է: Ու քանի որ ընտրության հարցում որոշողը միայն ես էի ընտրեցի արևելագիտությունը: Մի քիչ ավելի բարդ էր ուղղության ներսում ընտրություն կատարելը, բայց մինչև հիմա էլ մտածում եմ, որ ճիշտ եմ վարվել:
Հիշաչար չեմ, բայց մեկ-մեկ վերքերը երկար են սպիանում: Երևի չներվող բան չկա, ուղղակի կան դժվար ներվող բաներ: Ամեն դեպքում մինչև հիմա չի եղել բան, որը չներեմ:
Երևի հենց էդ չափավոր խենթությունը, որի մասին վերևում խոսվեց: Կշռադատելը լավ բան է, բայց մեկ-մեկ պետք է վստահել ինստինքներին:
Իհարկե ինձ չես անվանի հումորի արքա, բայց ունեցածս հումորը զգացումից դեռ ոչ ոք չի բողոքել Հա, ինքնս իմ հանդեպ էլ կարող եմ ծիծաղել, երբ տեղը գալիս է: Առանց դրա, ԻՀԿ, շատ ծանր է առօրեայում:
Հա, ես էլ հիշեցի նման թեմա:
Լավ, բեր փորձենք թվարկել, բայց ասելու եմ երկու անուն, որ միանգամից մտքիս եկան:
1. Գարդմանյանը (Սկեպտիկ Գագոն էլի) - բա հետս մի հատ աթեիստ չլինե՞ր: Առանց իրանց կյանքն անհետաքրքիր ա:
2. Ժառը - գոնե տենց իրան ռեալում կտեսնեմ Համ էլ բոյով ա, կոկոս կքաղեր մեր համար:
Arpine (19.11.2011), CactuSoul (02.07.2014), Claudia Mori (20.11.2011), E-la Via (19.11.2011), Moonwalker (19.11.2011), Smokie (21.11.2011), Նաիրուհի (02.08.2012), Ռուսա (19.11.2011)
Լավ մանկություն եմ ունեցել (ու դեռ մանուկ եմ. մի քիչ մեծամարմին ): Հիշում եմ 5 տարեկանում Ձմեռ Պապիկից աշխարհագրական ատլաս էի ուզել: Մերոնք էլ առել էին ու պահարանում էին պահել: Ես էլ կարծեմ Nutella էի ման գալիս ու պատահաբար գտա: Ավելի շուտ էի կասկածում, որ Ձմեռ Պապ չկա, բայց էդ պահին համոզվեցի: Ու հետաքրքիր էր, որ տեղը դրեցի, որ տնեցիք չնեղվեին
Չէ ինչ սոցիոֆոբիա, խառնվածքի տիպա էլի, էդ դեպքում ես էլ սոցիոֆոբիա ունեմԷս ես սոցիոֆոբի տպավորությո՞ւն եմ թողել: Իրականում ես էլ եմ սիրում նոր մարդկանց հետ ծանոթանալ կամ հին ծանոթների հետ ժամանակ անցկացնել: Միգուցե ավելի քիչ քան որոշ մարդիկ, բայց, ցանկացած դեպքում շփման խնդիրներ/պակաս չունեմ:
Դե քանի որ ուրիշ հարց է՝ չեմ վիճումԵս չեմ ընդունում «իդեալ» կոչվածը: Իրականում չեմ ուզում նմանվել ինչ որ մեկին, ուզում եմ ինձանից ստանալ առավելագույն լավագույնը: Ինչքանով է ստացվում. սա ուրիշ հարց է:
Claudia Mori (20.11.2011), Moonwalker (19.11.2011)
Արշակ ջան մի քանի հարց կարելի ա՞ քեզ տալ:
Երևի նկատած կլինես, որ բոլորիս հարցազրույցների ամենավերջում գրեթե միշտ կա այն տողը, որտեղ ասում ենք: «Ժողովուրդ ջան շնորհակալ եմ բոլորիցդ... ես էլ փորձեցի լինել հնարավորինս անկեղծ»:
1. Ինչու՞ է, որ մարդիկ հանդիսանալով անկեղծության ջատագովը այդ տարօրինակ երևույթն իրենց վերագրելիս, նախօրոք ավելցանում են հնարավորինս բառը:
2. Երկու բառով. ի՞նչ է անկեղծությունը: Այդ բառի բառարանային սահմանումը արդյո՞ք արդարացնում է քո ակնկալիքները:
3. «Քիչ անկեղծությունը վտանգավոր բան է, շատ անկեղծություն էլ՝ բավականաչափ մահացու»: «Մարդիկ միշտ էլ անկեղծ են, ուղղակի փոխում են անկեղծության ձևը, ուրիշ ոչինչ»: Այս երկուսից, որի՞ն ես ավելի շատ հակված հավատալու:
4. Ակումբում կա՞ն մարդիկ, որոնց գրառումները կարդալիս (այդ թվում քեզ) մտքումդ ասում ես. «էս ի՜նչ անկեղծ ա, բայց գրում, բեր մի հատ վարկանիշեմ»:
Հարգանքներով՝
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Arpine (19.11.2011), CactuSoul (02.07.2014), Claudia Mori (20.11.2011), E-la Via (19.11.2011), Moonwalker (19.11.2011), Դեկադա (06.12.2011)
Էդ բառով երևի փորձում ենք լցնել էն ճեղքերը, որոնք դատարկ էին մնացել ակումբային միջավայրում թույլատրելի անկեղծության սահմանից դուրս գտնվելու պատճառով: Ինչքան էլ հակառակում համոզեն, միանշանակ է, որ ոչ ոք (լավ ապահովության համար՝ գրեթե ոչ ոք) միշտ անկեղծ չի լինում:
Անկեղծ ասած, բառարանային սահմանումը չգիտեմ, բայց մի բան գիտեմ անկեղծությունը միշտ չի որ լավ բանի է բերում: Անկեղծությունը միշտ չի, որ ճիշտն է ու միշտ չէ, որ ճշմարտությունն է: Նույնիսկ կասեի, որ ծայրահեղ անկեղծությունը ավելի լավ չի, քան ծայրահեղ կեղծավորությունը:
Երևի ավելի շատ առաջինին, որովհետև Օսկար Ուայլդին սիրում եմ:
Երևի էլի կլինեն, բայց առաջինը իր նիքը միտքս եկավ, դրա համար էլ մենակ Հարդի անունը կգրեմ: Իրեն մի այլ տիպի հարգում եմ հենց էդ ուղղամիտ անկեղծության համար:
Վերջապես, վերջապես ես էլ ընկա էս թեմա, կարդացի, բարիացա ու հիմա գնում եմ քնեմ: Առաջին գրառումը վաղուց էի կարդացել ու (իմ արևին) մտապահել էի, որ շարունակությունը կարդամ: Նոր ֆռֆռում էի ակումբով, ստեղ նայեցի, էնտեղ նայեցի, ֆեյսբուքները մտա, նենց այլանդակ ու ծանր զգացում մոտս առաջացավ, հայ-հայ ա մտնում էի Անկապ օրագիրը, որ գրեմ, թե իմ դիտարկումներով (առնվազն ինձ հասանելի շրջապատում) կատաստրոֆիկ ճաշակի անկում եմ նկատում: Տենց դառնացած մեկ էլ հիշեցի, որ չեմ կարդացել հարցազրույցիդ շարունակությունը, Մունո: Կարդալուց հետո էլ ձեռքս չի գնում անկապագրառում անեմ: Ծաղկես դու, որ սենց բարերար ազդեցություն ունես ծեր մարդկանց վրա:
Պատասխաններդ շատ լավն էին, հումորը՝ գիտելիքով լի ու բարձրամակարդակ (նենց եմ սիրում դա): Կարինե ջան, քեզ էլ մեծ շնորհակալություն, լակոնիկ ու միաժամանակ բովանդակալից հարցերի ոճը շատ եմ սիրում:
Մունո, մի հարց տամ, էլի: Դու ո՞նց ես համարում, դպրոցը կարևոր բան ա՞ զարգացման ու ստեղծագործության համար: Խոսքը վերաբերում ա ցանկացած բնագավառի, բայց կոնկրետության համար կարելի ա վերցնել արվեստն ու պատմությունը: Մարդ պիտի՞ իրա գիտելիքի ձեռքբերումը հիմնի նախորդների ձեռք բերածի վրա, թե՞ բոլորը կարող են «մաքուր էջից» սկսել: Դպրոցը կաշկանդո՞ւմ ա ստեղծագործին, թե՞ օգնում (տեսնո՞ւմ ես, ես չեմ կարողանում Կարինեի պես կարճ հարցնեմ ):
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Arpine (06.12.2011), CactuSoul (02.07.2014), Claudia Mori (06.12.2011), Freeman (06.12.2011), Smokie (06.12.2011)
Մերսի լավ խոսքերի համար, Արս ջան:
Էս վերջերս մի քիչ ավելի երազկոտ եմ դարձել: Շատ կուզենայի պնդել, որ «մաքուր էջից» սկսելը սովորաբար ավելի պայծառ ու տպավորիչ արդյունք ա բերում: Բայց նման դեպքերի ճնշող մեծամասնության մեջ վճռական գործոնը ստեղծագործողի աստվածատուր, հաճախ անհավատալի չափերի հասնող տաղանդն ա: Արի ես ինձ ավելի ծանոթ ոլորտից օրինակ բերեմ Դպրոցը շատ կարևոր ա, օրինակ, շախմատում: Նոյեմբերի վարկանշային աղյուսակի 50 համարներից 36-ը սոցիալիստական-սովետական դպրոցի ներկայացուցիչներն են: Բայց դրա կողքին ունենք Կարլսենի նման «самородок», որ փայլել է գործնականում առանց դպրոցի (խաղի մեջ հիմա էլ նկատելի են չսովետականության բացերը): Երևի հենց դրա համար էլ ամենաանկանխատեսելի ու դիտարժան խաղն է ցուցադրում: Բայց դե ամեն մեկը չի կարող «մաքուր էջից» սկսել: Սովորական «մահկանացուների» համար դպրոցը երևի բնական ճանապարհն է: Ինչի՞ նոր հեծանիվ հայտնաբերել: Բայց դե պարզ չի, թե «самородок»-ն դպրոց ներգրավելուց ինչ դուրս կգա: Մի խոսքով...
Arpine (06.12.2011), CactuSoul (02.07.2014), Claudia Mori (06.12.2011), Freeman (06.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ