Ժողովուրդ ջան Ձեր դատին եմ հանձնում իմ առաջին հարցազրույցը Ակումբում
Moonwalker-ի հետ, ում ճանաչեցի հենց հարցազրույցի արդյունքում: Աշխատել եմ մոռանալ, որ լրագրող եմ, բայց կներեք, չստացվեց Ձեզ բարի ժամանց
Մտածում էի, որ մեր ֆիգուրները վատն են, որովհետև բացի ձիուց մյուսներն իրենց անուններին նման չէին
KarineIonesyan - Ողջույն Կներես ուշացնելու համար, հիմա կուղարկեմ նախնական հարցերը ու արդեն քո տված պատասխաններից, հնարավոր է ծագեն նորերը: Ակումբում քեզ ուսումնասիրելով՝ մոտս 9-ը հարց ծագեց Դե սկսեցինք
Moonwalker- Սկսեցի՛նք
KarineIonesyan- Էֆենդի Հազրեթլերի, կբացատրե՞ս ինչ է սա նշանակում ու ինչու՞ է այն հայտնվել քեզ ճանաչելու համար նախատեսված քառակուսիի մեջ:
Moonwalker-
Եսիմ, հայերեն «ձերդ գերազանցության» նման մի բան պիտի որ նշանակի: Որոշ մուֆասսիրներ են կրում էդ տիտղոսից: Կուրսեցուս մտքի փայլատակման արդյունքն է (Քանի որ ատելով ասում եմ, մի այլ կերպ չեմ սիրում ժխորը, առօրեական հարցերի աղմկոտ քննարկումներին աշխատում եմ չմասնակցել. եթե առարկություն էլ ունենում եմ թողնում եմ հետոյին: Ինքն էլ միշտ ասում էր/է. «Արշա՛կ Էֆենդի հազրեթլերի, էս «լայաղ» չես անում մեր հետ խոսաս»): Մարդիկ կան ինձ էֆենդի են ասում:
Կարգավիճակում մնացել է որովհետև ավելի լավ տարբերակ չունեմ: Իսկ լռելյայն-պաշտոնական մոդերատորից, ԻՀԿ, գերադասելի է:
KarineIonesyan-Աղմուկ…ես դրանից ազատվում եմ հիմնականում երաժշտություն լսելու միջոցով…Դու ինչպե՞ս ես ազատվում դրանից:
Moonwalker- Տանը կամ նման մի տեղում, ես էլ եմ երաժշտություն լսում:
Իսկ հասարական վայրերում ընդհանրապես ականջակալներ կրելու սովորություն չունեմ: Դա երևի պայմանավորված է իրավիճակի նկատմամբ հսկողությունը չկորցնելու ցանկությամբ: Մի քանի անգամ փորձել եմ, բայց դե առանց մի զգայարանի մի տեսակ ինձ հանգիստ չեմ զգում:
Աղմկոտ վայրը լքելու հնարավորություն չկա, ուղղակի փորձում եմ զրուցընկեր գտնել ու շեղվել ընդհանուր միջավայրից: Էս տարբերակի չաշխատելու դեպքում ուղղակի կարող եմ անջատվել (անցնել «stand by» վիճակի ): Ինչ-ինչ՝ էդ իմ մոտ ստացվում է:
KarineIonesyan- Ձերդ գերազանցություն, ամենաշատը ինչի՞ մասին եք մտածել լռության մեջ, կարող եք անկեղծանալ Ակումբով մեկ:
Moonwalker- Հիմա կոնկրետ-պերմանենտ թեմա/օբյեկտ չկա՝ նայած օրվան, տրամադրության, խնդիրներիս ևն: Բայց հիշում եմ մի 6-7 տարի առաջ սովորություն ունեի (մանավանդ գիշերները) մտածել թե ինչ կանեի եթե Վոլֆ Մեսսինգի կարողություններն ունենայի:
Հա, լռություն ասեցիր հիշեցի: Շատ եմ սիրում երբ մի սենյակում 1+ մարդիկ լռում են (էն նյարդայնացնող լռությունը չէ, որ աշխատում ես խախտել, ասենք, եղանակից խոսելով, չէ): Խոսող լռությունն եմ սիրում:
Էջանիշներ