User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ռուբեն Սևակ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թափառումը

    Ու ահա ամբողջ գիշեր կ'շրջիմ,
    Հիմա՜ր, խեղճ հիմա՜ր։
    Խելքս առիր շատո՜նց, կյանքս առ, Փրկիչ իմ,
    Աստվա՜ծ, մեր հիմա՜ր։

    Ի՞նչ կնայիք ինձ, հոգեվարք աչեր,
    Հիմա՜ր եմ, հիմա՜ր։
    Երնե՜կ, կ'մեռնիք. մինչ ես կ'ապրիմ դեռ
    Այս կյանքը հիմա՜ր։

    Կռվի դաշտերով տարի առանձին
    Ստվերս հիմա՜ր,
    Շնորհ չրին գնդակ մ'ալ ինձ, գոռացին
    «Հիմա՜րն է, հիմա՜ր»։

    Դե՜հ, մտիկ ըրեք, դուք որ կ'խորդաք
    Այս մահով հիմար,
    Արյունով շաղված պատմություն մը տաք,
    Հիմա՜ր, ա՜հ, հիմա՜ր։
    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (18.11.2011), MaryMay (18.11.2011), Nadine (18.11.2011), Renata (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011)

  3. #2
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգիս

    Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
    Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
    Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
    Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

    Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
    Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
    Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
    Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

    Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
    Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
    Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

    Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ'է հոգիս.
    Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
    Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

    Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․
    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    MaryMay (18.11.2011), Nadine (18.11.2011), Renata (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ պաշտելի բանաստեղծներից մեկը...
    Ինձ համար բավական ուշ բացվեց Սևակը, բայց դրա փոխարեն բացվեց շատ մեծ խորքով։ Երևի ես էլ ավելի հասուն եմ դարձել...
    Իմ ամենասիրելի բանաստեղծությունը, որ օրագրումս էլ եմ դրել

    Սիրոյ ու մահուան երգը

    Իմ կեանքս թող աղաչաւոր երգ մ´ըլլայ,
    Եղերական ու միամիտ, սե´ւ ողբերգ,
    Իմ սիրտըս թող անհունին մէջ վէ´րք մ´ըլլայ,
    Հըսկայական ու ու տխրօրէն քաղցըր վէ՜րք,
    Իմ կեանքս թող աղաչաւոր երգ մ´ըլլայ...

    Ես կը սիրեմ իմ տխրութիւնըս դիւթական,
    Իմ տըրտմութիւնըս Աստուածներո՜ւ ցաւին պէս,
    Քո՜յր, սըրտիս մէջ ի՜նչ խաւարներ, վիհեր կան,
    Զոր նայուածքովդ կ´ոսկեզօծես ու կ´օրհնես,
    Ես կը սիրեմ իմ տրտմութիւնըս դիւթական...

    Եկո՜ւր ինծի, լուսնակին պէս գեղեցիկ.
    Եկո՜ւր ինծի, լո՜յս ու ցընծում հեւալով,
    Քու արծաթի շողերուդ մէջ սըլացիկ
    Լուսաւորէ' աւերակներս լալով.
    Ես Մահն եմ. ե'կ ինձ Կեանքին պէս գեղեցիկ...

    Իմ կեանքս թող առուին երգին պէս ըլլայ.
    Ու երգս անուանդ կըրկնումն ըլլայ թող յաւե՜րժ,
    Իմ կեանքս թող մութ ջըրվէժին պէս ըլլայ,
    Ու դէպի քեզ անկում մ´ըլլայ գահավ՜ժ.
    Իմ կեանքս թող առուի երգին պէս ըլլայ...

    Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի՜ պէս,
    Ուր խաւարներ կը փոթորկին մոլեգի՜ն,
    Երկու աչերդ՝ Աստուածներու սկիհի´ն պէս,
    Տո՜ւր ինձ անոնց մէջ սըրբացնել իմ հոգին.
    Ես կւ սիրեմ երկու աչերդ վիհի՜ պէս...

    Եկո´ւր ինծի, քեզ կ´ընձայ շունչըս անզօր.
    Եկո´ւր, ես մո՜ւթ բաներ պիտի քեզ ըսեմ,
    Սիրոյ պէս քաղցր ու Մահուան պէս հըզօր.
    Գերեզմանիս լացող սիւքին պէս նըսեմ
    Եկո´ւր ինծի, քեզ կ´ընձայ շունչըս անզօր....

    Իմ կեանքս թող կորած նաւուն պէս ըլլայ,
    Շունչդ ուռեցնէ ծեր առագաստը անա՜հ.
    Մի´, մի´ լսեր յոգնած հոգիս որ կուլայ,
    Տա´ր զիս Սիրոյ կղզիներէն դէպի Մա՜հ,
    Իմ կեանքս թող կորած նաւուն պէս ըլլայ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (18.11.2011), Renata (18.11.2011), Մաեստրո (18.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարույր Սևակ, միջակ պոետ, թե՞ հանճար
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.11.2017, 23:51
  2. Ռուբեն Հախվերդյան
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 259
    Վերջինը: 20.09.2017, 18:09
  3. Պարույր Սևակ
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 296
    Վերջինը: 25.03.2015, 02:14
  4. Ռուբեն Ամիրբեկյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 22.05.2013, 15:26
  5. Հարցազրույցներ Ռուբեն Հակոբյանի հետ
    Հեղինակ՝ Sevo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 23.08.2008, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •