User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ինստիտուտյան կյանք...

  1. #1
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինստիտուտյան կյանք...

    Այս բաժնում այն ինստիտուտն ա, որտեղ ես եմ սովորում, բայց ակնոցներով՝ իմ ստեղծած ակնոցներով

    Եթե դուք սովորում եք ինստիտուտում՝ խորհուրդ կտամ փակեք էս էջը ու հա՜նգիստ շարունակեք սովորել

    Օրագրումս որոշ ժամանակ գրելուց հետո զգացի, որ այնտեղ ինստիտուտի մասին պատմությունները զգալի մասն են կազմում ու որոշեցի առանձին թեմա բացել՝ ինստիտուտն իմ ակնոցներով:
    Ձեզ բարի ժամանց

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (18.11.2011), Նաիրուհի (09.10.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ կուրսայինիս պաշտպանությունն էր
    Սենց "պաշտպանություն" հլը չէի ունեցել
    Ով որ կուրսայինների մեջ ա՝ խորհուրդ եմ տալիս չկարդաք
    Կուրսայինս արել եմ ես, բայց տեսությունից ոչինչ չեմ սովորել: Դասախոսը ինձ լավ գիտի, գիտի թե ոնց եմ աշխատում. ես էն եզակի մարդկանցից էի, ով իր կուրսայինը գծել չէր տվել:
    Հարցնում ա միաժամանակ 2 հոգու: Ընկերս արդեն նստած էր, ինձ էլ կանչեց:
    Տվեցի աշխատանքս, բացեց մեջից գլխավոր գծագիրը հանեց ու հարցեր ա տալիս
    - Մոմենտի բանաձևը կարո՞ղ ես գրել
    -Ոչ
    -Ինչ՞ի: Իսկ դու ո՞նց ես արել աշխատանքդ, եթե չես կարող:
    -Դուք բանաձևը արտածել եք, ես էլ արտագրել եմ ու ըստ դրա գծել՝ առանց փորձելու հասկանալ դրա իմաստը:
    -Ես քեզնից սպասում էի լուրջ ճարտարագետի պատասխանի:
    -Դե ես ճարտարագետ չեմ:
    -Լավ, մի ուրիշ հարց տամ, իներցիայի մոմենտի բանաձևը կարող ես արտածել:
    -Ոչ, արդեն ասեցի, որ տեսությունից տեղյակ չեմ:
    -Լավ չի, գնահատականդ կարող ա ցածր լինի...
    -Ճիշտն ասած գնահատականը էդքան էլ չի հետաքրքրում, ես սա արել եմ իմ հաճույքի համար, իսկ որ մասը որ հաճելի չի եղել՝ չեմ արել...

    էդ ընթացքում նաև ընկերոջս ա հարցեր տալիս, ընկերոջս ուղեղը արդեն վառվում ա (հալալ ա իրան ), ձեռքերը դողում են, իսկ ես իմ համար նստել, նայում եմ դասախոսին ու հանգիստ ժպտում, իմ վեջը չի, թե ինչ կստանամ՝ նույնիսկ եթե անբավարար:

    -Դե լավ, բեր մի ուրիշ հարց տամ:
    Մի երկու հարց տվեց, ընենց հարց, որ ինքն էլ 100% գիտեր, որ ես գիտեի. պատասխանեցի ինչքան որ գիտեի: Ընկերոջս տվեց վերջին հարցը՝ սխալ պատասխան: Ասեց՝ լավ, պարզ ա, նստեք, կասեմ գնահատականը:

    Մեզնից հետո կանչեց մյուսների ու մեծամասնության մոտ բացելով գծագիրը քիչ էր մնում վեր կենար սպաներ. պարզ էր, որ իրենք չէին գծել ու խաբում են: Իսկ մարդուն հաստատ հաճելի չի, երբ իրեն էդ ձևով են խաբում: Էդ մարդկանց դրել հարցախեղդ էր անում՝ լավ ա սովորել էին տեսությունը:

    Էս ընկերս ասում ա՝
    -Արմ, էդ ի՞նչ էիր ասում, հեսա կբռնի 40 կդնի (100 բալանոց էր, 40-ը բավարարն ա):
    -Հա ի՞նչ անեմ, ինձ էդ ընդհանրապես չի հետաքրքրում, կարևորը պրծա ու էսօրվանից կսկսեմ իմ հավեսով իմ մասնագիտությամբ զբաղվեմ:
    -Արա հա բայց գոնե մի քիչ տեսություն նայեիր, որ բարձր գնահատեր:
    -Ավ, ինձ էդ չի հետաքրքրում, ուզում ա թող անբավարար դնի՝ զատո պրծա արդեն:
    -Էէէէէէ, քեզնից մարդ բան չի հասկան...
    -Ավ, ի՞նչ կա չհասկանալու՝ ինձ գնահատականը չի հետաքրքրում, ինձ իմ հաճույքն ա հետաքրքրում, որ պիտի մի բան անեմ, որից նեռվերս ինձ ուտեն, ինչի՞ս ա պետք
    -Դու գիտես...


    -Վե՞րջ, էլ հանձնող չկա՞... - ասեց դասախոսը
    Լռություն. նշանակում է հանձնող չկա, անցանք գնահատականներին:
    Ընկերոջս նշանակեց 90, որովհետև քչից-շատից միակ մարդն էր, ով տեսություն գիտեր ու ինքն էր գծել:
    ...................
    Հասավ ինձ.
    - Կներես տղա ջան, քեզ 81-ից ավել չեմ կարող նշանակել...
    - շա՜տ շնորհակալություն

    ..............

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.11.2011), Chilly (17.11.2011), Freeman (17.11.2011), Meme (18.11.2011), Nadine (17.11.2011), unknown (17.11.2011), Հայուհի (16.12.2011), Նաիրուհի (09.10.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած՝ որոշել էի էս թեմայում էլ գրառում չանել, նույնիսկ խնդրել էի ադմինիստրացիային, որ ջնջեն թեման, բայց դե որ չջնջեցին, ուրեմն ես էլ կգրառեմ
    Էս անգամ գրեմ իմ ու դասախոսներիցս մեկի հետ տեղի ունեցած փոքրիկ "ճակատամարտը"
    Երևի ամեն մեկս էլ ունի իր նախընտրած բնագավառը՝ մեկը քիմիա, մյուսը մեխանիկա, էն մեկը բժշկություն...
    Մեծամասնությունը սիրելով կոնկրետ մի բնագավառ, էդքան էլ չեն սիրում մյուսները. օրինակ՝ քիմիկոսները իրենց համար ոչ հարազատ են համարում պատմությունը, պատմաբանները՝ ֆիզիկան, քիմիան կամ մաթեմը և այլն...
    Իմ կարծիքով մարդ դպրոցում պիտի անցնի էս ամեն ինչից մի քիչ մի քիչ, որպեսզի ընդհանուր գիտելիքներ ու ինտելեկտ ունենա: Ու թերևս անցնում ենք (ճիշտն ասած՝ հատուկենտ դպրոցներ են մնացել, որ նորմալ անցնում են ամեն ինչից):
    Գրեմ մի դեպք, որը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ:

    Ինստիտուտում մի փոքր կոնֆլիկտ ունեցա նյութագիտության դասախոսի հետ (ի դեպ՝ կին դասախոս ա), որից հետո վրես սկսել ա մի տեսակ նայել: Լաբորատոր աշխատանքի ժամին ես ուզում էի պարզել, թե ի՞նչ դեր պիտի ունենա նյութագիտությունը իմ կյանքում: Դասախոսիս հարցրի. "Ընկեր Թ., էս առարկան կապ ունի մեր մասնագիտության հետ: Մենք վաղը սա օգտագործելու՞ ենք մեր գործի մեջ:" Ու այ ըստեղ սկսվեեեեեեց Գրեմ հարց ու պատասխանի տեսքով ( Ա-Արմեն, Թ.- դասախոս)
    Թ.-Տղա ջան, ո՞նց կապ չունի, դու ի՞նչ գիտես, վաղը մյուս օրը դու ի՞նչ ես դառնալու: Կարողա դու ծրագրավորող չես դառնում, կարողա դու ընենց ծրագրավորող ես դառնում, որ առանց սրա չես կարողանում գործ անես, կարողա քեզ մի պաշտոնի են նշանակում, բա դու ընդհանուր գիտելիքներ չունենա՞ս, կարողա.... (էս ամենը ասում էր ղժղժալով)
    Ա.-Ընկեր Թ., ախր սա ծրագրավորման հետ կապ չունի:
    Թ.- Ա սա էլի ասում ա կապ չունի: Տղա ջան, դու գիտես, թե ո՞նց կարա մարդու կյանքը երկու երեք օրվա մեջ փոխվի (ու դիմում ա կողքի դասախոսին, անունը չեմ հիշում, պայմանականորեն նրան կոչենք Լաուռ) Լաուռ, հիշում ես, էն դեպքը որ եղավ... (ու սկի դեպքն էլ չի ասում ինչ ա եղել, երկուսով ասում են՝ "հաաաաաա, ճիշտ ա")
    Ա.- Ընկեր Թ., բայց եթե էդ ձևով մտածենք, մենք եթե նույնիսկ 4 համալսարան էլ ավարտենք, միևնույնն ա, չեն կարող կյանքի բոլոր դեպքերի համար գիտելիքներ ունենալ: Միևնույնն ա, եթե նույնիսկ մենք մեր ամբողջ կյանքը ապրենք ու մեզ մի անգամ էլ կյանք շնորհվի (բայց արդեն էդքան փորձ ունեցող ուղեղով), մեկա, էլի մենք էդ յուրաքանչյուր անկանխատաեսելի դեպքի համար գիտելիք չենք ունենա:
    Թ.-Տղա ջան, դու ինժիների դիպլոմ ես ստանում, դրա համար դու պետք ա իմանաս էս առարկաները: Դու ծրագրավորողի դիպլոմ չես ստանում, դու ինժիների դիպլոմ ես ստանում, ԻՆ-ԺԻ-ՆԵ-ՐԻ
    Ա.-Իսկ որտե՞ղ են ծրագրավորողի դիպլոմ տալիս:
    Թ.-Ըտենց տեղ չկա, մասնավոր ես սովորում՝ գիտելիք ունենում ես, դիպլոմ՝ ոչ:
    Ա.-Բա ես ի՞նչ մեղք ունեմ, որ էս երկրում ծրագրավորողի դիպլոմ չեն տալիս, իսկ ծրագրավորողի աշխատանքի ընդունվելու համար էլ ուզում են ինժիների դիպլոմ, որովհետև ծրագրավորման դիպլոմ գոյությու չունի:
    Թ.-Էդ իմ գործը չի, ու ընդհանրապես, ոչ ես եմ որոշում, ոչ էլ դու, ինձնից ու քեզնից ավելի խելոք մարդիկ կան, իրանք որոշել են որ սա պետք ա դուք սովորեք, ուրեմն բարի եղեք սովորեք, ես էլ կսովորացնեմ:
    Ա.-Եթե ես իմանամ էս սովորելու իմաստը, ես էս առարկան մասնագիտականից լավ կսովորեմ
    .............

    Վերջը, մի կերպ հանգստացանք, թեման վերջացրինք, անցանք դասին: Հիմա մեր մոտ ուրիշ դասախոս եկավ (Ս.), իրար հետ քննարկում ենք էդ լաբորատոր աշխատանքը: Մեկ էլ Թ.-ն ընդեղից ասում ա.
    Թ.-Ընկեր Ս. լսում ես ի՞նչ են ասում: Ասում են մեր մասնագիտությունը անիմաստություն ա:
    Ս.-Ո՞նց թե:
    Ա.-Ընկեր Թ., ես չեմ ասում, որ ձեր առարկան անիմաստություն ա, ես ասում եմ, որ սա մեզ պետք չի, կան մարդիկ, որոնց դա պետք ա, թող իրենք էլ սովորեն ու խորանան դրա մեջ: Ու էլի էն նույն խոսակցությունը գնաց... Հիմա էլի վերջացրինք խոսալը, անցանք արդեն փորձի կատարմանը: Փորձը արեցինք, վերջացրինք, հիմա պետք ա ներկայացնենք նախորդ փորձի հաշվարկները, որ արել ենք տանը: Գնացի, մոտիկացա Թ.-ին, տետրս դրեցի առաջը (դե իհարկե, ամեն ինչ պատշաճ կերպով արված), նայեց, ստուգեց, մի երկու տեղ բան ման հարցրեց, որպես "Ինժեներ" ասեց, որ թիվը ավելի ճիշտ ա գրել 1,456 * 107, այլ ոչ թե 1456 * 104... Ընդհանուր ասեց լավ ա, իմ անվան դիմաց էլ պլյուսս դրեց ու սկսվեեեց "Տղա ջան, ո՞նց քեզ էս մասնագիտությունը պետք չի..." Ասեցի՝ "Ընկեր Թ., բերեք փակենք էս թեման, միևնույնն ա՝ ոչ դուք եք ձեր կարծիքը փոխելու, ոչ էլ ես իմը: Թարս թարս նայեց վրաս ու ոչինչ չասաց:

    Բայց դե էդ կոնֆլիկտը ինձ լիքը բան տվեց. ես հասկացա, որ ինչքան էլ ուզում ես դու ճիշտ լինես, միևնույնն ա, եթե հանկարծ դասախոսին ասում ես, որ իր առարկան քեզ պետք չի, նա դա որպես անձնական վիրավորանք ա ընդունում ու միևնույնն ա, չի կարում հասկանա, որ դա քեզ պետք չի, ինչքան էլ որ խելոք առարկա լինի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (19.11.2011), unknown (14.12.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս դեպքից անցավ մի որոշ ժամանակ: Ես շարունակում էի սովորել նյութագիտությունը իմ խելքի չափով (կամ էլ մի քիչ ավելի քիչ): Հասանք քննությունների շրջան...
    Մի օր նյութի դաս էր, ու հենց էդ նույն օրն էլ պիտի էլեկտրոտեխնիկայի քննություն հանձնեինք: Դասախոսին էրեխեքը խնդրեցին, որ մի փոքր շուտ թողնի, որպեսզի քննությանը պատրաստվեն: Ինքն էլ հարցրեց, թե ին՞չ քննություն է: Պատասխանը լսելուց հետո ասեց՝ "Թե էդ էլեկտրոտեխնիկան ի՞նչ են բերել մտցրել, ձեր ինչների՞ն է դա պետք": Այ ստեղ մտա ես
    "Ընկեր Թ., բայց եթե լավ մտածենք՝ էլեկտրոտեխնիկան շատ ավելի հավանական է, որ մեր կյանքում ու մեր մասնագիտության հետ կապված ավելի պետք գա, քան նյութագիտությունը:"
    Խոժոռ դեմքով մի քանի վայրկյան վրաս նայեց, հետո հանդարտվեց ու ասեց՝ "բայց ճիշտ ես ասում, ես քեզ հետ համամիտ եմ. ի՞նչ են բերել համ ձեզ տանջում, համ էլ մեզ: Ասա ուզու՞մ եք էս էրեխեքը ընդհանուր գիտելիքներ ունենան, զաչյոտ դրեք թող պրծնի գնա: Բայց դե ի՞նչ արած՝ ոչ ինձնից ա դա կախված, ոչ էլ քեզնից, ինձ ասում են սովորացրու, ես էլ սովորացնում եմ:"


    Էհ, էսքանով իհարկե չի վերջանում իմ ինստիտուտի տպավորություններն ու պատմությունները

    Եվ վերջում մի բան ասեմ. ես էլ որ դասախոս լինեի, հավեսով կաշառակեր կլինեի
    Լուրջ եմ ասում, սովորողին կնշանակեի իրա իմացածի չափով, հլը մի բան էլ ավել ու առանց ափսոսալու: Իսկ չսովորողներից հավեսով կվերցնեի, կտանջեի, բայց վերջում կնշանակեի... բա հո չէի թողի, որ դուրս մնան ինստիտուտից. ես բարի եմ, չէ՞
    Որ լսում եմ, թե հորս ժամանակ ոնց են կաշառք տվել, քեֆս բերում ա: Ասում ա՝ էն ուտող-խմող դասախոսների հետ գնում էինք հավեսով ուտել խմելու ու վերջ, գնահատականը ու լավ հարաբերությունները պատրաստ էին (դե էն ժամանակ մենակ անվճար էր, իրաց 3-ն էլ էր հերիք):

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.10.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի երեկո ձեզ...
    մտածում էի՝ բա որ կարդացողը երեկոյան չկարդա լավ, ինչ որայա, ես երեկոյով եմ գրում ու երեկոյան տրամադրությամբ

    Հենց նոր տուն եկա, գնացել էի Վարդան Պետրոսյանի "Սեռասարսափ" ներկայացմանը: Ստեղ գրել եմ տպավորություններիս մասին:
    Որոշեցի այս օրագրումս էլ գրեմ ներկայացման մի փոքր մաս: Ներկայացման ժաման խոսվեց շաաա՜տ բաներից... ինստիտուտից էլ խոսվեց, ուսանողներից էլ...
    Մի լավ պահ կար, ասում ա՝ մեր մոտ ընդունված է էրեխուն անվճար տեղի համար փող տալ (որը կլինի մի տասնապատիկ անգամ վճարից ավելի թանկ), որ բալեն "պրիստիժ" տեղ սովորի, իրանք էլ մի յեքա գլուխ գովալու տեղ ունենան: Դե բա ոոո՜նց, ո՞նց կլինի հանկարծ իրանց բալեն պրիստիժ տեղում իրա խելքով պարապած ու անվճար ընդունված չըլնեն:
    Ու ասում է՝ արի ու էսքանը բացատրի շվեցարացուն: Ես մի օր փորձում էի դա անել, բայց արա ի՜նչ դեբիլ են դրանք, ո՜նց ասում էս, չեն հասկանում
    Ասում եմ պարզ, հասարակ՝ օլիգարխը լիքը փող ա տալիս, որ իրա էրեխեն անվճար սովորի, որ ինքն էլ գլուխ գովալու տեղ ունենա: Ինքը ինձ պատասխանում ա՝ հա բայց դրա իմաստը ո՞րն ա: Ասում եմ՝ որ լիքը գլուխ գովալու տեղ ունենա: Արա էլի էտ դեբիլը չի հասկանում, դրանք մեզնից ապուշ են հաա՜
    Ըտենց, մի կես ժամ բացատրեցի, մեկ էլ վերջում ի՞նչ ֆայմի լավա. ասում ա՝ է որ ըտենց ա, թող փող չտան, ասեն էրեխես անվճար ա սովորում: Ասի՝ այ ըստե հոոոպ, մենք՝ հայերս ազնիվ ենք

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.12.2011), Freeman (07.12.2011), Meme (11.12.2011), Smokie (07.12.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրբաթ օրը էլեկտրոտեխնիկայի քննությունն էր
    Չէ, ըտենց լավ չեմ հանձնել, որ սենց ուրախ եմ, ուղղակի ուրախ եմ, որ պրծա, իսկ թե ոնց՝ էդ արդեն կարևոր չի, դրա մասին մինչև քննությունն էր պետք մտածել: Դե ես էլ էդ կողմով մտածելու հետ սեր չունեմ
    Կարճ ասած՝ համարյա բան չգիտեի:
    Քննությունը հլը չէր սկսել, տեղավորվում էին, սաղ ինձ կպել են՝ Արմ արի կողքս, Արմ, արի դեմս նստի, Արմ...
    Վերջը, դասավորված նստեցինք, դասախոսը եկավ ինձ ասեց արի էն ամենաառաջը նստի
    Սրա առաջին միջանկյալի քննությանը իրոք որ պատրաստված էի գնացել ու լավ "հարամ" արեցի՝ ում ինչ կարում էի օգնեցի: Էս անգամ եկավ, կանգնեց դիմացս, ասեց՝ մեկին մի բառ ասել ես, քեզ դուրս եմ հանելու
    Ու իրոք՝ ոչ մեկին մի նորմալ բան չասեցի, որովհետև բան չգիտեի
    Ինքն էլ իրենից գոհ երևի մտածում էր "Հա, դե լավա, աչքը վախացրի"
    Վերջին խմբագրող՝ armen9494: 11.12.2011, 10:46:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (12.12.2011), laro (12.12.2011), Meme (11.12.2011), unknown (11.12.2011), Valentina (11.12.2011), Նաիրուհի (09.10.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր սաա՜ղ գիշեր երազ եմ տեսել
    Ո՜նց չեմ սիրում ես երազ նայել, անկապա, ոչ թողնում ա քնես, ոչ էլ նորմալ խելքը գլխին բան ա ասում: Չնայած էսօրվանը մի քիչ իմաստով էր
    Մի քանի օր առաջ մաթեմիս քննությունը հանձնել էի, իմ կարծիքով՝ ոչինչ, նորմալ: Ուրբաթ օրը դրսում դասախոսին տեսա, ասեց երկուշաբթի կհավաքվենք, կասեմ դրա արդյունքները, համ էլ գործնականի միավորները կնշանակեմ: Ասեց՝ ինչքան հիշում եմ դու էլ 30 էիր ստացել (30-ից): Դեմքիս այ էս արտահայտությունն էր, կյանքում դրան չէի սպասի: Ասեցի լավ, շատ շուխուր չքցեմ, ինձ էլ շատ հույս չտամ, բա որ սխալված լինի
    Ուզում էի անպայման գնայի դասի երկուշաբթի առավոտ, որ գործնականը եթե ցածր նշանակեր, գնայի, բարձրացնեի:
    Էն էլ ամեն ինչ չի որ մեր ուզածով ա լինում
    Երեկ եկա տուն, քեֆից էի եկել, բայց դուրսը լա՜վ մրսել էի: Չնայած ինձ միշտ էլ ավելի լավ ա մրսեմ, քան թե շոգ լինի: Լավ, չսկեսեմ իմ ամառաձմեռային նախասիրությունները պատմել:
    Գիշերը զգացի որ հիվանդ եմ
    Տնեցիքին բան չեմ ասում, բայց դե ձենիցս ու հազից իրանք ավելի լավ գիտեն: Զգացի, որ առավոտը չեմ կարա գնամ դասի...
    Ու սաղ գիշեր երազ եմ տեսել, որ մաթեմիս դասախոսը իմ գործնականը 20-ից մի երկու բալ ցածր ա նշանակել, ես էլ գնում եմ, որ բարձրացնեմ, բայց ինձնից շուտ էլի հանձնողներ կան:
    Քնից վեր եմ կենում, ինքս ինձ ասում եմ՝ "ու՜ֆֆֆ, դե նորմալ նշանակելու ա էլի, հանգիստ քնի"
    Ու նորից նույն երազը կրկնվում ա՝ մի քիչ տարբեր ձևով (սցենարը նույնն ա, դերասանների կեսը ուրիշ են ):
    Առավոտը վեր կացա, զանգեցի ընկերոջս.
    Ա.- Բարի օր ախպեր ջան
    Ը.- Բարի օր Արմ, էս ձենիդ վիճակը ի՜նչ ա
    Ա.- Հեչ ախպեր, մաթեմը եկա՞վ
    Ը.- Հա, գործնականդ 20 ա նշանակել, քննությունը 18 ես ստացել
    Ա.- Հա բայց ասում էր 30 եմ ստացել
    Ը.- Լավ, շատ մի մտածի, երեսուն ա, ասի մի քիչ տրամդ բաձրացնեմ
    ...

    Ուֆֆֆ, դե ասում էի էլի հանգիստ քնի, սաղ գիշեր երազ, հա՛ երազ: Որ մի հատ սիրուն երազ ուզեմ՝ չի լինի

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (12.12.2011), Meme (12.12.2011), Smokie (12.12.2011), unknown (12.12.2011), Նաիրուհի (09.10.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիասթափվել եմ ինստիտուտից...
    Խոսք, որը երևի թե ասել է աշխարհի ուսանողների 99,9%-ը, գոնե մի անգամ
    Չէ, միանգամից չմտածեք, թե էդ հիասթափվելուս պատճառը ինչ-որ ցածր գնահատականն ա, կամ եսիմինչ. մեր մեջ ասած՝ թքել եմ էդ գնահատականի վրա: Ուղղակի էնրանից եմ հիասթափված, որ ոչ թե ինստիտուտ ա ու դասախոսներ, այլ կրկես՝ կլոուններով: Ճիշտ ա՝ ոչ բոլորի մասին ա խոսքը, բայց էդ մի քիչն էլ հերիք ա, որ մարդ զզվի: Էն ոնց ա, որ մի դույլ մաքուր ջուր լինի դրած ու մեջը մի փոքր կեղտ, կզզվե՞ս չէ էդ ջրից. նույն ձևով էլ ըստեղ:
    Լավ, անցնեմ բուն թեմային. էն որ ասում էի՝ ցիրկ իրա կլուններով, անկապ չէի ասում: Էսօր ֆիզիկայի քննության ենք, էդ ամբիոնի մյուս դասախոսները շատ լավ գիտեն, որ մեզ դա պետք չի, իսկ մեր դասախոսը արդեն վաղուց կտցցվել ա
    50 հոգուս ինքն ա ստուգող մեկ էլ մի ջահել տղայա: Էս տղեն շատ լավ գիտի, թե մեզ ֆիզիկան ինչքան ա պետք, բայց դե գիտի էլ, որ քննություն ա:
    Սկսվեց: Բաժանում են տոմսերը, խառը իրավիճակ, իրար հետ տոմս են փոխում, իրար փոխանցում շպառգալկեքը, էն վիճակն ա, որ դասախոսին տոմսը տալիս են, ասում են էսի տուր իրան Բաժանեցին պրծան, հիմա էս ջահել տղեն ստորագրելով գնում ա ու ասում ա՝ ձեր անելիքները շուտ շուտ արեք, որ պրծա էս բաժանելը, արդեն սաղ հավաքելու եմ ձեռներիցդ:
    Էհ, մերոնք էլ ուրախ-ուրախ գրում էին: Ինչի եմ ասում մերոնք, այլ ոչ թե մենք: Ես արտագրել չգիտեմ
    Չնայած էլի "արտագրել" եմ, բայց դե էդ արտագրելը իրանցինի հետ համեմատելու չի, իրանք արտագրելուց մտածում են "լավ, էս մի բանն էլ չգրեմ, որ մաքսիմումը չլինի, խայտառակ ըլնեմ", իսկ ես մտածում եմ, թե ոնց անեմ, որ մի երկու միավոր լինի: Էհ, ոչ գլուխ եմ գովում, ոչ էլ...
    Մերսի կուրսեցիքիս, որ օգնեցին: Էս կողքիս նստած տղեն սաղ ժամանակ ասում էր. այ ախպեր, առ, արտագրի, չեն ջոկի, իսկ ես դեմ էի որովհետև վախըմ եմ
    Ոնց որ թեմայից շեղվեցի, ես ցիրկից էի խոսում
    Էդ տղեն բաժանեց, պրծավ, հիմա "պտտվում" ա լսարանով: Պտտվելը գրել եմ չակերտների մեջ, որովհետև մի 10 րոպե դեմն ա հսկում, հետո մի հատ գալիս ա հետևը նայում: Ու ում մոտ էլ որ շպառգալկայա տեսնում, խինդ ու ծիծաղով էդ մենակ էդ շպառգալկեն ա վեկալում: Մարդ կար (էն ով որ խոսալուց լավ ա), որ սկի էդ շպառգալկեն էլ չէր վեկալում՝ ջան ղուրբան էին ասում, անցնում գնում էր: Մի քանի անգամ վեկալելուց հետո նոր դուրս ա հանում:
    Հը՞ն, հիմա համոզվեցիք որ ցիրկ ա ու շատերը էնքան որ քյանդրբազություն են անում
    Ես իրանց չեմ էլ մեղադրում, հլը մի բան էլ շնորհակալ ենք, որ մտնում են մեր դրության մեջ ու հասկանում, որ մեզ դա պետք չի: Իսկ ո՞նց ապացուցենք, որ դա պետք չի: Ախր սովորական մի բան, վերցրեք յուրաքանչյուր խումբ, թեկուզ հենց մեր խումբը, մի շաբաթ հետո էս ամբողջ ֆիզիկայից (էս որ տարի ու կես անցնում ենք), ոչինչ չի հիշելու:

    Հ.Գ. իսկ կյանքն ուրախ է ու երջանիկ, որովհետև կա ակումբը, որ երբ գալիս ես տուն ու մտնում ես ստեղ դեմքիդ միանգամից ժպիտ ա հայտնվում, շնորհիվ Մեմեի ու մյուս հաճելի մարդկանց օրագրերի
    Մեմեինը հատուկ նշեցի էն պատճառով, որ էսօր իր օրագրով տրամադրությունս բարձրացրի

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (14.12.2011), unknown (14.12.2011), Նաիրուհի (09.10.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր վերջին միջանկալ քննությունս հանձնեցի: Հանձնելը ո՞րն ա, սպանել եմ
    Իմ չսիրած առարկաներից մեկի՝ նյութագիտության քննությունն էր: Շատ բան չգիտեի, սովորել էի էն, ինչ որ անգիր հիշելու չէր ու ինչ-որ տրամաբանությամբ կարողանում էի հիշեի՝ հույս ունենալով որ էդ թեման կըկնի:
    Բնականաբար ինձ էդ թեման չընկավ
    Տոմսի մեջ 12 թեստային հարց ա ու 4 տեսական: Դե թեստայիններին պատասխանեցի՝ մի քանիսը իմ կարծիքով ճիշտ: Հերթը հասավ տեսությանը Նայում եմ՝ ես ոչ մեկին ծանոթ չեմ: Էհ, ասեցի չկա չկա, մեկա՝ էս բաժնից 0 են հաշվելու, բեր գրեմ էն, ինչը որ գիտեմ: Գրեցի ընենց, ոնց որ դասախոսի հետ կխոսայի.
    Ես էս չորս հարցերից ոչ մեկը չգիտեմ, չեմ կարողանում անգիր հիշել: Հիշում եմ էն, ինչի մեջ որ տրամաբանություն կա, այդ պատճառով ես կգրեմ հիստերիեզիսի մասին:
    Հիստերիեզիս կոչվում է....
    գրեցի, նկարեցի, վերջում էլ ավելացրի.
    Չգիտեմ կստանամ միավոր, թե չէ, բայց դե էս գիտեմ, էս եմ գրել: Հուսով եմ, որ գոնե սա ճիշտ գիտեմ:

    Հիմա պատկերացնում եմ դասախոսիս դեմքը գրավորս ստուգելուց կարդալուց

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (16.12.2011), Lusinamara (16.12.2011), Meme (16.12.2011), unknown (16.12.2011), Հայուհի (16.12.2011), Նաիրուհի (09.10.2013)

  19. #10
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մոռացա մի բան էլ պատմեմ էսօրվա քննությունից
    Էսօր ասեցի խորամանկեմ
    Ամեն անգամ գնում, նստում ենք ու միշտ էդ առաջին տեղերը ազատ ա լինում, էդ դասախոսներն էլ մի անկապ խասյաթ ունեն՝ հենց ինձ ասում են՝ արի դեմը նստի
    Էսօր ասեցի մի հանճարեղ միտք ունեմ: Մենք երկու խմբով ենք քննություն հանձնում, այսինքն մոտ 50-55 հոգի: Իրանք որ նստեն, ես չեմ լինի: Մինչև տոմսերը բաժանելը արդեն սաղ տեղավորված կլինեն, լսարանն էլ էդքան մեծ չի, ես ուշացած կմտնեմ ու կգնամ մեջտեղները կնստեմ: Ժամը չորսին տաս էր պակաս ընկերս ասեց՝ ես չեմ ուզում անեմ, գնամ շուտ նստեմ, սեղանի վրա մի երկու բան կգրեմ (շպառգալկա): Ասեցի դու գնա, ես էլ մի տասնհինգ րոպեից կգամ:
    Լսարանում մենակ իմ համար քայլում էի, ոչ հավես կար պարապելու ոչ էլ դասի մասին մտածելու: Ասեցի էն կինոների նման ինձ պատկերացնեմ, ու ընկա ռոմանտիկայի գիրկը...
    Չորս անց հինգ էր, իջա ներքև. ու ի՞նչ տեսնեմ իրանք որոշել են, որ ամեն խումբը մի առանձին լսարանում ա գրելու: Ասեցի լավ, ըստեղ բախտս չբերեց: Գնացի, մերոնց գտա, հետևում իմ համար տեղ էին պահել: Գնացի հետևում նստեցի, մեկ էլ էդ տոմս բաժանողը ասեց՝ ստեղ երկուսով մի նստեք, էն կողքի նստարանին նստի: Վեր կացա ու դժգոհ դեմքով տեղափոխվեցի կողքի նստարան Մինչ նստելս տեսա, թե ի՜նչ կարգի փոշոտ էր էդ նստարանը: Ասեցի ես ստեղ նստողը չեմ
    Իսկ հիմա երեք անգամից գուշակեք, թե որտեղ նստեցի ես...

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (16.12.2011), Meme (16.12.2011), Smokie (19.12.2011), unknown (17.12.2011), Նաիրուհի (09.10.2013)

  21. #11
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհըըը, էս արածս անցավ
    Էսօր գնացի գնահատականս իմանամ, ասեցին 15 (չեմ սիրում բալերով գրել, գիտեմ՝ կարդացողին էդքան էլ հետաքրքիր չի, բայց դե ուրիշ ձևով չեմ կարա): Ես եթե մենակ թեստայինները հաշվեի ու ենթադրեի, որ բոլոր թեստային հարցերը ճիշտ եմ գրել, կլիներ 12 : Սրանից հետևություն՝ էդ գրածս պատմվածքը ընդունել են Ըհըըը, չեմ սիրում ես էս նյութագիտությունը էլի


    Լավ, դրանից պրծանք, հիմա էսօրվա հետ կապված մի ուրիշ դեպք պատմեմ: Մի քիչ "կենցաղային" բնույթի ա ու շատերին դժվար էլ հետաքրքրի, ուղղակի ուզում եմ գրեմ:
    Էսօր պիտի գնայինք, որ Հաշվողական տեխնիկայի (կարճ կգրեմ ՀՏ) գործնականների միավորները ստանաինք: Էս առարկայի դասախոսը մի տեսակ նեռվային տիպ ա, նեռվերիս վրա էլ շատ ա ազդում Չնայած իմ հետ շատ լավա, բայց դե շատ ա նեռվային ու հեչ դուրս չի գալիս: Մի 50 հատ վարժություն ա տվել ու ասել ա կլուծեք՝ ըստ դրա ես կնշանակեմ ձեր գործնականը: Հետաքրքիրն էն ա, որ էդ վարժությունների պատասխանները չի տվել, թե ո՞նց պիտի իմանանք՝ ճի՞շտ ենք լուծել, թե՞ չէ
    Դե ես էլ, որպես մի պուճուր տրամաբանել սիրող ու գնահատական չսիրող մարդ (հա, մի քիչ գովամ ինձ) մտածեցի. "ավելի լավ ա ես կոմպի ծրագրով դնեմ լուծեմ ու իմանամ՝ ճիշտ եմ լուծել, թե չէ, քան թե էդ իրա տվածը անեմ ու իրա գնահատականից բացի ուրիշ օգուտ չունենամ":
    Էսօր գնացինք, ասեց արի, ամենաառաջինը քոնը կասեմ: Գնացի, ասում ա՝ ու՞ր ա գրածդ վարժությունները: Ասեցի հեսա, մի քանի հատ խառը մառը գրել եմ՝ քննությանը պարապելու ժամանակ: Ջղայնացավ՝ բա ես հիմա ո՞նց նշանակեմ քո գործնականը
    Այ ըտեղ ես հանգիստ տոնով ու մեղմ ժպտալով ասեցի...: Բերեք ավելի լավ ա դիալոգի տեսքով դնեմ (Ա-Արմեն, Դ-դասախոս)

    Ա.- իսկ ինձ ի՞նչ օգուտ, որ ես սա գրեի:
    Դ.- ո՞նց թե ի՞նչ օգուտ, գրի որ սովորես, որ ձեռքդ բացվի:
    Ա.- է հա որ գրում եմ օգուտն ի՞նչ, մեկ ա՝ չգիտեմ ճի՞շտ ա, թե սխալ դե ես էլ դրա տեղը էն կոմպի ծրագրով եմ գրում, գոնե մի բան կիմանամ:
    Դ.- էդ ծրագիրը կարա սխալ աշխատի, էդ հլը փորձնական փուլում ա:
    Ա.- է հա, բայց ավելի լավ չի էդ գրեմ, եթե մի բան նորմալ չլինի, նոր կգամ ձեզ կհարցնեմ:
    Դ.- չէ, ըտենց չի լինի: Արմեն ջան, դու էս խմբում առաջին տեղն ես, քեզ ես ասել եմ, մինչև էս լսարան մտնելն եմ ասել, ամենաբարձրը դու ես ստանալու: Դու խմբում չէ, նույնիսկ կասեմ, որ հոսքի առաջին ուսանողն ես (ժողովուրդ գլուխ չեմ գովում, ուղղակի իրա ասածն եմ ասում, ես էլ էի ընդեղ մի քիչ կարմրել, բայց հաճելի էր ): Ես ասել եմ, դու ամենաբարձրն ես ստանալու, եթե դու 100 չստացար, ուրեմն ոչ մեկ չի ստանա: Եթե ամենաբարձրը լինի 99, ուրեմն էդ քոնն ա լինելու: Ես կարայի էդ միանգամից նշանակեի, բայց ամեն ինչ բեր անենք օրենքով:
    Ա.- հարց չկա, ասեք ոնց ենք անում:
    Դ.- էս վարժությունները լուծած կբերես, կնստեմ ստեղ կնայեմ՝ ճի՞շտ ես արել, թե չէ: Ես ունեմ լուծած, իմի հետ կհամեմատենք: Ո՞վ իմանա, կարող ա ես էլ սխալ լինեմ լուծած, ընենց որ երբ անհամընկնում լինի նորից կլուծենք ու կտեսնենք: Նոր էդ ժամանակ քեզ կգնահատեմ:
    Ա.- եղավ, հարց չկա:

    Բացեիբաց երևում էր, թե 100-ի համար ինչ էր ուզում
    Էհ, ես էլ ասում եմ՝ իմ համար տարբերություն չկա գնահատականը ինչ կլինի՝ իրոք եմ ասում տարբերությու չկա: Ընենց որ որոշել եմ ընենց անեմ, որ ինքը իրա ասածից փոշմանի: Դնելու եմ, էս երկու օրը մի լաաաաավ լուծեմ էդ վարժությունները, էնքան լուծեմ, մինչև հոգնեմ: Որ տանեմ, հանկարծ բացի, քանակին նայի ու փակի, ասելու եմ՝ մի րոպե, ես ձեր գնահատականի համար չեմ արել էս, բերեք դնում ենք ստուգենք, ես ուզում եմ իմանամ՝ ճի՞շտ եմ արել, թե չէ: Դնելու եմ սաղ հատ-հատ նայեմ, էնքան անեմ, մինչև ինքը փոշմանի երկու բանի համար.
    1. որ անկապ տեղը իրան թանկացնում ա
    2. որ էդ վարժությունների պատասխանները չի տալիս:

    Երանի մինչև հինգշաբթի հավեսս չփախնի սրանից, հիմա ընենց հավեսով եմ տրամադրված տանջելու համար

    Հ.Գ. մեջս ինչ-որ կրթական մազոխիստական ցանկություններ են առաջացել

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.12.2011), laro (20.12.2011), Meme (19.12.2011), Նաիրուհի (09.10.2013)

  23. #12
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհըըըը, ահա և... չստացվե՜ց
    Չկարողացա բավարարել իմ ուսումնական մազոխիստական հաճույքները
    Գնացի էսօր, էն էլ չստացվեց անելը: Աչքիս մտքով անցկացրել էր, որ կարող ա նման բան լինի
    Ասեց բոլորդ տետրերը թողեք ըստեղ, ես կստուգեմ, կասեմ, թե ինչ եք ստանում
    Ափսոս

    Հ.Գ. խոսքս վերևի գրառման մասին ա

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (22.12.2011), laro (23.12.2011), Meme (22.12.2011), unknown (22.12.2011)

  25. #13
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ֆիզիկայի քննություն էր: Նախ մի փոքր ծանոթացնեմ ձեզ մեր ինստիտուտի գնահատման ձևին, որ պարզ լինի:
    Ուրեմն կա երկու միջանկյալ քննություն ու եթե մարդ էդ միջանկյալ քննությունները լավ հանձնում ա, կարա էլ վերջնականին չգա, հակառակ դեպքում՝ կարա վերջնականին գա ու բարձրացնի իր միավորը:
    Հիմա էսօր գնացի ֆիզիկայի քննությանը, ի սկզբանե ուզում էի զաչոտնիկս տայի ու դուրս գայի, բայց տղերքից մեկը ասեց ով չի գրելու, նստեք, տոմսը վեկալեք ու դուրս եկեք: Դե ասեցի նստեմ, բայց տետր չունեի
    Ասեցի էն դեմի տեղերը նստեմ, որ արտագրողներն էլ իրանց համար հետևում իրանց գործը անեն. մնալուս պատճառն էլ էն էր, որ սպասում եմ այս պահի գնահատականները բերեն, որ տենամ՝ քննություն կտամ, թե չէ:
    Դեկանը բերեց գնահատականները (լաբորատոր, գործնական, ներկայություն, I միջանկյալ, II միջանկյալ՝ յուր. մինչև 20 միավոր, ընդհանուր 100): Ուրեմն լաբորատորի դասախոսս ուրիշ մարդ ա ու հետը լավ մոտիկ եմ, ինձ 20 էր նշանակել՝ առանց ոչ մի բան հարցնելու (էս մի ֆիզիկայիս դասախոսն էլ լավ վառված էր) դե ներկայություններից 20 ունեմ՝ միշտ պարտաճանաչ (դե ավագ էլ ունենք, աշխարհը չունի ): I և II միջանկյալները իրար հետ 14 միավոր:
    Ուրեմն գործնականը պիտի էս դասախոսս նշանակեր՝ մթոմ ինչ-որ աշխատանք պիտի գրեի, տանեի հանձնեի, որ ըստ դրա նշանակեր. տո ոչ զահլեն ունեի, ոչ էլ Ինձ ասեց քեզ 5 եմ նշանակել, ասեցի մերսի:
    Հիմա մի յեքա մտածելուց հետո էդ թվերը գումարեց իրար ու ստացավ 59: Ասում ա՝ "Վաայ, լավ չեղավ...": Ասեցի "կարա՞ք էդ 5-ը 7 սարքե՞ք (որ 61 դառնա)": Մեկ էլ որ ծիծաղալով չասեց՝ "չէ, այ որ երեկ գայիր, մինչև ժամը 3-ը ես ըստեղ էի, գայիր, ուրիշների նման մի քիչ լացեիր, մի 10 միավոր կդնեի": Այ ըտեղ չդիամացա, համարյա գոռալով ասեցի "ես կյանքում ոչ մի անգամ գնահատկանի համար ոչ լացել եմ, ոչ էլ կլացեմ", գնացի որ զաչոտնիկս դնեմ սեղանին, ձեռքը մեկնեց, մթոմ հարազատության նշան ու ասեց "դու լավ տղա ես": Տո ուզում էի ասեի... էն էլ լավ ա, չասեցի հավայի տեղը պտի շուխուռ լիներ, դրա հավեսը չունեի, էն էլ էդ խամյակի հետ

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.01.2012), Lusinamara (12.01.2012), Meme (12.01.2012), Smokie (20.01.2012), unknown (12.01.2012), Նաիրուհի (09.10.2013)

  27. #14
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր սեմեստր, նոր հավես, նոր հիասթափություններ... բայց հին ինստիտուտ կամ ավելի շուտ՝ ինըստուտ
    Լավ, չեմ ուզում բողոքեմ, տրամադրությունս ինչպես միշտ շատ լավ ա:
    Չբողոքելու համար էլ կգրեմ էս նոր սեմեստրի հրաշք պահերից: Նոր առարկա ենք անցնում՝ տնտեսագիտություն: Սկզբում որ իմացա առարկան քննական ա, ասեցի էլի գալու են ու զահլա տանեն իրանց անկապ նավթալին խոսքերով:
    Բայց հենց առաջին դասի զգացի, որ սա նման չի մյուս առարկաների, սա ուրիշ ա, պուպուշ ա
    Էդ ամեն ինչը շնորհիվ դասախոսի: Հենց առաջին խոսքերով մտավ սրտիս մեջ

    Առաջին՝ ես երկուս նշանակելու մոլուցքով չեմ տառապում, կարաք հանգիստ լինեք, եթե մարդկային արժանիքներ ունեք, ուրեմն հաստատ անբավարար գնահատական չեք ստանա:
    Քննությունը կլինի և՛ գրավոր, և՛ բանավոր՝ ով ոնց ուզի: Գրավոր կլինի նրանց համար, ովքեր բավարար են ուզում՝ կգաք, կնստեք, կարտագրեք, ես էլ կտանեմ, մթոմ կստուգեմ
    Դասը լինելու ա հավեսով, հումորով, ստեղ Հիտլերություն անելու չենք եկել, եկել ենք որ մի բան սովորենք, մի քիչ էլ հանգստանանք:
    Ու մեկ էլ ամենակարևոր բանը՝ իմ դասը լինելու է ազատ հաճախում, ուզում եք եկեք, չեք ուզում մի եկեք:


    Հենց առաջին դասից հետո մտածում էի, թե ինչ հրաշք դասախոս ա: Էսօր նույն առարկայի գործնականն էր՝ ուրիշ դասախոսով: Դասախոսը մտավ, մի քանի բառից հետո զգացի, որ սա նախորդի կոպյան ա
    Ահա նրա խոսքերը՝

    Հատուկենտ ուսանողներ են մեր ամբիոնում անբավարար ստանում:
    Այն մարդիկ, ովքեր գործեր ունեն և շտապում են, կարող են չգալ, կամ եթե հնարավորություն ունեն՝ հաճելի կլիներ, որ տեղյակ պահեին, նոր գնաին: Դա այն մարդկանց համար, ովքեր սովորում են մասնագիտական առարկան ու իրենց ընդամենը պետք է այս առարկան հանձնել մյուս կուրս փոխադրվելու համար:
    Իսկ նրանք, ովքեր շտապում են, բայց սովորել են, կարող են առաջինը պատասխանել ու գնալ տուն:


    Ճիշտն ասած սկզբում տրամադրվել էի, որ էս առարկան "յոլլա" եմ տանելու, բայց հիմա մեծ սեր ա առաջացել

    Հաաաաաա, մոռացա ամենակարևորը ասեմ՝ էս առարկան նպաստում ա մեր ազգի բազմացմանը
    Ուրեմն այսպես՝ այն աղջիկները, ովքեր երեխա ունեն, կամ հղի են, մեխանիկորեն ստանում են 100 միավոր:
    Այն տղաները, ովքեր հայր են, մեխանիկորեն ստանում են 100 միավոր:

    Էս որ ասեց, ասեցի հո էն Բիլայնի ռեկլամը չի, որ 4 ամսվա մեջ պապա դառնանք, գոնե շուտ ասեիք
    Վերջին խմբագրող՝ armen9494: 16.02.2012, 21:54:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (16.02.2012), Meme (04.03.2012), Smokie (17.02.2012), unknown (17.02.2012), Նաիրուհի (09.10.2013)

  29. #15
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքա՜ն անդուր դասախոսներ կան: Ա դե ո՞նց չասեմ
    Հենց էսօր մեկի հետ ըտենց քյալա էի տալիս
    Տվել ա տանը խնդիր գրել՝ ով որ կարողանա (ով էլ որ չկարողանա, ընե՜նց ջանջալ բան ա տվել, որ մի 5-8 էջ պիտի գրեն):
    Դե բնականաբար լուծեցի: Հիմա նստել եմ դիմացը, ստուգում ա. կպած ուզում ա մի կեղտ բռնի:
    Նայում ա գրածիս մի հատվածին, ասում ա սխալ ես գրել, նաղդ իմանալով, որ ճիշտ ա՝ ուղղակի ուզում ա ընենց անի, որ շփոթվես, խառնվես իրար, փորձես արդարանալ: Թե ուզում ա տեսնի դու էս արել, թե չէ, թող ասի բացատրի ամբողջ գրածդ՝ սկզբից մինչև վերջ: Դե իրա էդ ֆինտուֆլյուշկեքը մոտս չանցավ, որովհետև եթե գրել եմ ու իրա դիմացն եմ դրել, ուրեմն վստահ եմ դրա վրա:
    Տեսավ դրանից բան դուրս չի գալիս, մեկ էլ ասում ա. բա էս ինչի՞ չես հաշվել: Ասում եմ դուք ինձ ի՞նչ խնդիր եք տվել, ես լուծել եմ ԼՐԻՎ ձեր ասած պայմաններով: Ասում ա՝ էն բռոշուրի մեջ էսրա մասին էլ կար գրած:
    Նեռվերս չհերիքեց, ասեցի ի՞նչ ա ձեր ասածը, ասեք ինչ ա ավելացնել պետք, կավելացնեմ՝ եթե ես էսքանը գրել եմ, էդ ձեր ասածը հաստատ կգրեմ, էդ դուք ինձանից լավ եք հասկանում:
    Բա պիտի տեսնեիք, թե աչքերը ոնց փայլեցին, երբ ուրիշի գրածի մեջ սխալ գտավ:
    Ուֆֆֆ, ոնց որ տունը մնացած պառավ ըլնի

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.02.2012), laro (24.02.2012), Lusinamara (24.02.2012), Meme (04.03.2012), Smokie (24.02.2012), unknown (24.02.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախաբան Մատեան Երանության
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 102
    Վերջինը: 15.05.2016, 14:56
  2. ԱԿՈՒՄԲ :: Նոր կառուցվածք, նոր կյանք
    Հեղինակ՝ ivy, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 19.09.2012, 23:00
  3. Մի կյանք
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 20:59
  4. սեր և կյանք
    Հեղինակ՝ taqnvac axjik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2010, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •