Եկեք այստեղ գրենք առողջության վերաբերյալ մեր իմացած, մեր կարծիքով, քիչ թե շատ հետաքրքիր տեղեկությունները, նորությունները։

ՑԱՎԸ ԿԱԽՎԱԾ Է ՕՐՎԱ ԺԱՄԻՑ
Ցավի զգացողությունների ընկալման աստիճանը կախված է ոչ միայն մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, այլև օրվա ժամանակից, ժամերից։ Գիտնականները բազմաթիվ փորձերից եկել են այն եզրակացության, որ ցավի ազդեցությունը մաշկի վրա՝ նրա մակերևույթին, ավելի զգալի է առավոտյան 11-12-ը, իսկ այսպես կոչված ներքին ցավը, օրինակ՝ ատամնացավը, որովայնացավը՝ գիշերվա ժամերին։ Բժիշկները գտնում են, որ ցավի ազդեցությունը ներքին հյուսվածքների վրա նվազագույնի է հասնում ժամը 18-ի մոտերքը։ Հենց այդ ժամանակ էլ խորհուրդ է տրվում գնալ բժշկի։


ԱՏԱՄՆԵՐԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՍ ԹԱՆԿ ԵՆ
Շվեդ գիտնականները նկատել են, որ մարդու ատամները հեռացնելուց վատանում է հիշողությունը։ Գիտնականները նկատել են այսպիսի օրինաչափություն. մարդն ինչքան շատ ունի սեփական ատամներ, այնքան լավ է նրա հիշողությունը։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու, ինչպես նաև կենդանիների ատամի հեռացման պատճառով պոկվում է կարևոր նյարդ, որն անցնում է ուղեղով։ Դա է բերում է հիշողության վատացման։

ԲՈՒԺԻՉ ԱՐԵՎԸ
Արտասահմանում գիտնականնները պարզել են, որ մայր մտնող արևին նայելիս լավանում է տեսողությունը։ Դրանից լավանում է աչքի բջիջների աշխատանքը, դրանք ավելի ակտիվ են սկսում աշխատել։ Այդ գործողությունը կարելի է կատարել ամեն օր, պարզապես այդ ընթացքում մոտ 30 անգամ պետք է թարթել. խորհուրդ չի տրվում անթարթ նայել։
Այնուամենայնիվ, ցերեկային արևի ճառագայթները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի կամ իոնացնող ճառագայթների ազդեցության պայմաններում առանց պաշտպանական միջոցների երկարատև աշխատանքը նպաստում է աչքի տարբեր հիվանդությունների առաջացմանը, բարդացմանը, սակայն տվյալ դեպքում խոսքը մայր մտնող արևի մասին է։ Այն վնաս չի հասցնում մարդու առողջությանը անգամ աչքի տարբեր հիվանդությունների դեպքում։