Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
Միգուցե գծային ծրագրավորման, ոչ թե ուղղակի ծրագրավորման խնդիրները?
Եթե այո, ապա որտեղից ենթադրեցիր որ այս խնդիրը բերվում է գծային ծրագրավորման խնդրի(ու ինչպես)?
Բառեր ենք խաղում ?

Ոնց ինքդ ես տեսնում իմ առաջարկած մոդելի մեջ նպատակային ֆունկցիան գծային է: Իսկ եթե պայմանների մեջ կան ոչ գծային պայմաններ, ապա դրանք հեշտությամբ ձևափոխվում են գծային պայմանների:
Նույնպես ստանդարտ տարբերակներ կան: Քառակուսային ծրագրավորման խնդիրները վերածվում են գծայինի, օրնակ Վոլֆի մեթոդով:
Բայց անկեղծ ասած հեչ հավես ու ժամանակ չունեմ ուսանող ժամանակվաս անցածները քրքրելու, մանավանդ որ հիմա գործնականում այլ կարգի խնդիրների վրա եմ աշխատում:
Այդ ամենը շատ լավ նկարագրված է գրականությունում, ինչպես նաև ուսանողներին բավականին լավ դասախոսություններ են կարդում: համենայն դեպս մեր ամբիոնում շատ լավ էլ նկարագրում ու բացատրում էին: