User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ես առանց նրա

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Ես առանց նրա

    Հարցեր` բազում… անպատասխան,
    Խոսքեր` չասված ու մոռացված,
    Մտքեր` անցած ու գնացած,
    Դեպքեր… ելքեր… պահեր սառած,
    Քեզ մոտ եկող անույս քայլեր
    Ու քեզ կանչող անձայն ճիչեր…
    Բառեր` ասված ու հնացած,
    Մոմեր` վառված, հալված, մարված…
    Ժամեր, վայրկյան, րոպե` կանգնած,
    Օր ու տարի` անմիտ անցած
    Քեզ կարոտող սրտի հարված,
    Քեզ մոտ բերող ուղի` քանդված…
    sorry, I've never told you all I wanted say...

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (11.11.2011), aragats (12.11.2011), Arpine (12.11.2011), einnA (12.11.2011), laro (11.11.2011), Mark Pauler (21.11.2011), Renata (13.11.2011), Sambitbaba (11.11.2011), unknown (15.11.2011), Ռուսա (11.11.2011)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր նորից հիշել եմ քեզ,
    Ինչպես հանդիպման մեր օրերին,
    Երբ կարոտով սպասում էի,
    Թե քեզ պիտի տեսնեմ նորից…
    Այսօր նորից տեսել եմ քեզ
    Իմ երազում. այնքան պայծառ
    Կարծես պիտի հպվեիր ինձ ջերմ,
    Կարծես պիտի խոսեիր ինձ հետ,
    Կարծես՝ ծարավ իմ աչքերից
    Պիտի նայեիր ու կշտանայիր,
    Պիտի կանչեիր ինձ քեզ մոտիկ,
    Պիտի լսվեր ինձ քո ձայնը…
    Պիտի… պիտի… ես արթնացա…
    Այսպես, ահա, ամեն գիշեր
    Ես սպասում եմ իմ երազին…
    sorry, I've never told you all I wanted say...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (11.11.2011), einnA (12.11.2011), laro (15.11.2011), Mark Pauler (21.11.2011), Renata (13.11.2011), unknown (15.11.2011), Ռուսա (11.11.2011)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ շնորհակալությունների համար...
    sorry, I've never told you all I wanted say...

  6. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Մտածե՞լ ես, որ կյանքն իմ դատարկ
    Դու կարող ես սիրով լցնել,
    Դու կարող ես քո սիրտը մեծ
    Ամբողջությամբ ինձ նվիրել…
    Գիտե՞ս արդյոք` ուր էլ գնաս,
    Ում էլ նայես` քեզ հետ եմ ես…
    Միայն ասա ես իմանամ,
    Թե ես չկամ քո մտքերում`
    Գնամ անդարձ, անհուշ, անվերք,
    Սիրուցս լոկ մնա մի հետք…
    sorry, I've never told you all I wanted say...

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (18.11.2011), einnA (14.11.2011), laro (15.11.2011), Mark Pauler (21.11.2011), Meme (14.11.2011), Renata (15.11.2011), unknown (15.11.2011)

  8. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ դարձավ ևս մի հուշ,
    Եվս մի լուռ արցունք հոսեց…
    Քեզ մոտ բերող վերջին ուղին
    Անէացավ, ջնջվեց, փակվեց…
    Դու չէիր փոխվել`
    Պահը այն չէր…
    Չէ, չէս լքել, ես եմ լռել…
    Ու վերջացավ…
    Ամեն ինչ անցավ…
    Դու փոխվեցիր,
    Պահն անհետացավ…
    Դու լքեցիր… Ես լռեցի…
    sorry, I've never told you all I wanted say...

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (18.11.2011), einnA (14.11.2011), laro (15.11.2011), Lusinamara (15.11.2011), Mark Pauler (21.11.2011), Meme (14.11.2011), Renata (15.11.2011), unknown (15.11.2011)

  10. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած

    Մի կտոր ամպ էր երկնքից կախված
    Ուզեցի բռնել, որ չընկնի հանկարծ,
    Մի տեսակ գրկել նրան ուզեցի
    Մի տեսակ սիրտս փոթորկեց անկայծ:
    Մի կտոր կարոտ…
    Փարվել ուզեցի,
    Գրկել, գուրգուրել, ինչպես մանկացած
    Մի չտես գազան…
    Մի քիչ արցունքներ…
    Մի քիչ ողբացած ձայնի ելևէջ,
    Որբացած սիրուց մի կտոր բարև,
    Ու մի քիչ վերև, հենց գլխիս վերև
    Պատկերներ, հուշեր քեզանից պոկված…
    Ու այս հեքիաթի վերջին էջերում
    Մի կտոր արև ու մի կտոր ամպ…
    sorry, I've never told you all I wanted say...

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (18.11.2011), Arpine (15.11.2011), einnA (16.11.2011), Mark Pauler (21.11.2011), Nadine (15.11.2011), Renata (15.11.2011), unknown (15.11.2011), Արևածագ (15.11.2011)

  12. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո անունը լսելիս
    Ես տեսնում եմ մի աշխարհ,
    Ուր միշտ ես եմ առանց քեզ
    Մեղմում թախիծը սրտիս:
    Քո անունը լսելիս
    Ես զգում եմ ծանր ցավ,
    Որ ապրում եմ առանց քեզ`
    Այդ աշխարհը տեսնելիս:
    Քո անունը լսելիս
    Կարոտում եմ ես մի պահ
    Անցյալի ջերմ օրերը,
    Երբ ստեղծում էինք մի աշխարհ,
    Ուր լսվում էր քո անունը…
    …Ես ապրում եմ
    Քո անունը լսելիս...
    sorry, I've never told you all I wanted say...

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (16.11.2011), einnA (18.11.2011), Mark Pauler (21.11.2011), Renata (19.11.2011), unknown (17.11.2011)

  14. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անավարտ Մենախոսություն

    Խոսում եմ հետդ ու չեմ հավատում, որ ամիսներ առաջ ես քո համար մի ամբողջ կյանք էի, քո ապրելու հույսն ու քո շնչելու ցանկությունը… Չեմ հավատում, որ կարող ես այդքան անտարբերությամբ ու մտքիդ սառը դատողությամբ խոսել զգացմունքերիդ մասին, որ մեր` այդքան քաղցր ու բաղձալի սերը դու դասում ես պահի զգացածի ու ցանկությունների շարքը, որ կարող ես այդքան գույներով լեցուն անցյալից թողնել ու սիրտս լցնել անգույն հիշողություններ… Չէ’ , չեմ հավատում…
    Կարծես մի մեծ ու անձրևելուն պատրաստվող ամպ կախվեց գլխիս վրա քո անակնկալ անհետացումից հետո… Սպասում եմ` ուր որ է կպայթի… Ու քո բոլոր մեղքերն անձրևի տեսքով կթափվեն գլխիս, կպայթի ու ողջ իմ սերը ջուրը կտանի նույնիսկ քեզնից էլ հեռու… Գնացիր… Կարոտն ու թախիծը դարձան իմ առօրյայի անբաժան ուղեկիցները, ժամացույցի սլաքներն ընթանում են մեկը մյուսին հրելով ու առանց շտապելու նոր օրվա բացմանը, օդն էլ… օդն էլ` կարևոր չէ կա, թե չկա. միևնույն է այն ինձ չի հերիքում երբ դու չկաս...

    Չգիտեմ ի՞նչ մտածել ու ինչի՞ վրա կենտրոնանալ:

    Մի կողմից հասկանում եմ, որ ճակատագրի գործոնից ոչ մեկս էլ ապահովագրված չենք, բայց, մյուս կողմից էլ` հավատացած եմ, որ հենց այդ ճակատագիր կոչվածը մենք ինքներս էլ կարող էինք դասավորել, եթե ցանկությունը մեծ լիներ…
    ...Ուղղակի անհնար է քեզանով ու քեզ համար ապրել /առանց չափազանցնելու/, երբ դու կողքիս չես… Ու գիտե՞ս, թե որն է ամենացավոտն ու անտանելին: Այն, որ քո բացակայությունը արդարացնում ես ու այն էլ ամենաստոր ձևով /որի մասին նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, ուր մնաց` խոսել/ :
    Այս ամենին բացատրություն չեմ կարողանում տալ: Անընդհատ ինձ համոզում եմ, որ դու այլևս իմը չես, որ իզուր են արցունքներս ու անքուն գիշերները` քո մասին հիշողություններով լեցուն, համոզում եմ, որ...
    sorry, I've never told you all I wanted say...

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.11.2011), Ameli (19.11.2011), Mark Pauler (21.11.2011)

  16. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2011
    Հասցե
    Ինձ մոտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատում Եմ Սերը

    Ես քեզ չեմ ատում
    Ես սերն եմ ատում,
    Որ հոգուս վրա մի բույն է դրել,
    Ու սիրտս իր մեծ թակարդն է առել…
    Չէ, չեմ ատում քեզ,
    Սերն եմ ատում ես,
    Որ երակումս արյուն է դարձել
    Ու աչքիս առաջը պատ է շարել…
    Սերն եմ ատում ես,
    Սերն այս աներես,
    Որ չի հարցնում. ՙՍիրել ուզու՞մ ես՚…
    Չէ’ , չեմ ատում քեզ,
    Սերն եմ ատում ես...
    sorry, I've never told you all I wanted say...

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (18.11.2011), Lusinamara (18.11.2011), Mark Pauler (21.11.2011), Renata (19.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  2. Ինտերնետն առանց գովազդի
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 02.06.2011, 09:32
  3. Առանց զոհերի...
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 05.05.2008, 23:50
  4. Ես տխրում եմ առանց...
    Հեղինակ՝ Dr. M, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 52
    Վերջինը: 02.10.2007, 17:08
  5. Առանց բազմակետի
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.10.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •