User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Քեզ կսիրեմ, ինչ էլ լինի...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Cogito :))) Cindrella Man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Հասցե
    Սկապտոպառա
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քեզ կսիրեմ, ինչ էլ լինի...

    Էս բառերը նոր սիրահարվածի համար առանձնապես ծանրակշիռ չեն լինում սովորաբար: Իսկ երբ ասում ես գիտակցաբար, իրապես սիրելով, ասես մի մեծ ներդրում ես անում. ներդրում, որի իրական արժեքը զգում ես արդեն՝ դուրս լինելով ռոմանտիկ լեթարգիայից: Ի՞նչ եք կարծում արժե արդյոք, խոստանալ նման բան նրան ու ինքդ քեզ: Ու ինչ է լինում, երբ այդ «ինչ էլ լինի»-ն լինում է...
    Cogito, ergo sum

  2. #2
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օշոյի "Любовь, свобода, одиночество" գրքից կարդացած մի հատված:

    Дорогая Маврин,

    Ради тебя я взобрался бы на самую высокую гору и переплыл бы самое широкое море. Я вынес бы любые лишения за мгновение рядом с тобой.

    P.S. Я зайду встретиться в тобой в четверг, если не будет дождя.

    Կարծում եմ բավականին տիպիկ է շատ մարդկանց համար: Ու ընդհանրապես, կարծում եմ մեկին սիրելու մասին խոսելը մի քիչ անիմաստ է: Գերադասել է սերը "տեսնելը", քան լսելը: Եթե ինձ ասեն "ինչ էլ լինի"-ն, հաստատ չեմ հավատա, հնարավոր է և ծիծաղեմ: Վստահաբար որոշ դեպքերում "սիրել ինչ էլ լինի"-ն գործում է մոր և երեխայի միջև: Բայց կարծում եմ հարցը էդ տեսակի սիրուն չի վերաբերվում:

  3. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (30.01.2012), aragats (10.11.2011), Freeman (11.11.2011), Lion (11.11.2011), Meme (10.11.2011), One_Way_Ticket (10.11.2011), Quyr Qery (08.08.2012), Renata (13.11.2011), Ribelle (12.11.2011), Ripsim (10.11.2011), Մինա (29.01.2012), Նանո (10.08.2012), Նիկեա (31.07.2013), Սլիմ (11.11.2011), Ֆոտոն (12.11.2011)

  4. #3
    Cogito :))) Cindrella Man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Հասցե
    Սկապտոպառա
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tirim-tim-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ընդհանրապես, կարծում եմ մեկին սիրելու մասին խոսելը մի քիչ անիմաստ է: Գերադասել է սերը "տեսնելը", քան լսելը:
    Ես անձամբ հակված եմ այն մտքին, որ բոլորից գերադասելին սերը զգալն է փոխադարձաբար, սակայն լսելն ու տեսնելը դիմացինից, անբաժան են զգամունքից: Ասածս, համենայն դեպս, վերաբերում է մարդկանց, որոնք էս բառերը ավելի հաճախ օգտագործում են, երբ իրենց սիրուն վտանգ է սպառնում. այն է հեռավորությունը, ժամանակը, անձնական այլ խնդիրները և այլն: Որոշ մարդիկ ասես սիրային խոստումներ տալիս են ոչ թե սիրած էակին, այլ ինքներն իրենց, իրենք իսկ դառնալով դրանց գերին, երբ հանկարց, օրինակ, այդ «ինչ էլ լինին» դառնում է դիմացինի դավաճանությունը, կամ «էլ չսիրելը» կամ հոգնելը:
    Ասելիքս այն է, որ որքան էլ մարդու մտածելակերպը սթափ լինի, մեկ է, երբ սիրում է նույնիսկ տասնհինգերորդ անգամ, միևնույն է իդեալական է թվում, ու հավերժ սիրելու գաղափարը մեխանիկորեն կցվում է իրեն, ու հետո երբ էդ սերն արդեն չկա, մնում են նա, իր խոստումը և իր հոգեբանությունը…
    Cogito, ergo sum

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (11.11.2011), Renata (13.11.2011), Նանո (10.08.2012), Ֆոտոն (12.11.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ սա էն ներելի "սուտ" խոստումներից ա. բացատրեմ թե ինչու:
    Ես կարծում եմ՝ եթե խոստում ես տալիս, ուրեմն պարտավոր ես ինչ-որ մեկի կամ մի քանիսի, կամ էլ ինքդ քո առաջ:
    Իմ համար մի պատճառ կա, ըստ որի կարող ես դրժել խոստումդ՝ դավաճանություն (կամ էլ էդ աստիճանի մի ուրիշ արարք):
    Կարծում եմ էդ դեպքում "դրժելով" քո խոստումը դու նրա հանդեպ անարդարացի չես վարվում, կողքից տեսնող ոչ մի մարդ նույնիսկ չի էլ մտածի, որ դու սխալ ես անում, իսկ քո խղճի հանդեպ դու մաքուր ես:

    Սա իմ կարծիքն է...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cindrella Man (10.11.2011), Նիկեա (31.07.2013)

  8. #5
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1997-ին ես սիրահարվեցի մի աղջկա ու սիրեցի իրան ... էստեղ երկար պատմությունա ... ինքը հիմա ամուսնացելա ու երեխաներ ունի , սակայն կարող էինք իրար հետ լինել:
    Մինչ հիմա ես ում տեսնում եմ, իրան եմ տեսնում իրան եմ սիրում ... շատ կուզենաի մի ավարիաի մասնակցեի կամ մի բարձր տեղից ընկնեի ու հիշողությունս կորցնեի ...
    մոռանաի իրան, ազատ թողնեի իրան իմ հիշողությունից ... դրանից հետո նոր երևի կկարողանամ նորովի սիրեմ ու հարաբերություն ստեղծեմ...

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (11.11.2011), anahit96 (30.01.2012), armen9494 (10.11.2011), Cindrella Man (10.11.2011), Meme (11.11.2011), Renata (13.11.2011), Մինա (29.01.2012), Մուշու (17.12.2014), Նիկեա (08.08.2012)

  10. #6
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mnowak-ի խոսքերից Նայել գրառումը
    1997-ին ես սիրահարվեցի մի աղջկա ու սիրեցի իրան ... էստեղ երկար պատմությունա ... ինքը հիմա ամուսնացելա ու երեխաներ ունի , սակայն կարող էինք իրար հետ լինել:
    Մինչ հիմա ես ում տեսնում եմ, իրան եմ տեսնում իրան եմ սիրում ... շատ կուզենաի մի ավարիաի մասնակցեի կամ մի բարձր տեղից ընկնեի ու հիշողությունս կորցնեի ...
    մոռանաի իրան, ազատ թողնեի իրան իմ հիշողությունից ... դրանից հետո նոր երևի կկարողանամ նորովի սիրեմ ու հարաբերություն ստեղծեմ...
    Միամիտ շնորհակալության կոճակը սեղմեցի, բայց չէի ուզի, որովհետև չեմ ուզում, որ էսպես ծանր մտածեն մարդիկ, եթե սիրել եք, հիմա ինքը ամուսնացել է, պետք չէ բարդացնել իրավիճակը, ու մտածել ,եթե բոլորի մեջ իրեն եք տեսնում, ուրեմն միայն ավարիայից , կամ ավելի վատ դեպքից հետո նոր կգնտեք ձեր հաջողությունը....
    Սենց շատ սխալ է մտածելը, ասեմ ինչու....հիմա եթե դուք բոլորի մեջ իրեն եք տեսնում, ուրեմն ինքը դարձել է նախ որպես երազանք ձեզ համար, որ չի իրականացել, հետո որպես իդեալ, իսկ էստեղ պետք չի վատ տրամադրվել, եթե բոլորի մեջ տեսնում եք իրեն, ուրեմն նրա ամեն հատկանիշը ձեզ համար ամենալավն է եղել ու կա , ու կգտնվի մեկը ու՞մ կսիրեք առանց թեկուզ ձեզ հետ վատ դեպք կատարվելու:
    Նենց որ, պետք չի բարդացնել, հասկանում եմ, երևի դժվար է շատ, բայց պետք չէ կյանքի հանդեպ վատ տրամարվել, այն ինքը ձեզ կպարգևի հաջողություն ու մեծ սեր, առանց նրան սպասելու- սա պետք է լավ հիշել, որովհետև անսպասելին միշտ ավելի շուտ ու գեղեցիկ է լինում, քան երբ երկար սպասում եք նրան....
    Կարծում եմ ճիշտ մեկնաբանեցի, միգուցե տուգանային ստանամ, երևի թեմայից դուրս է, բայց միևնույնն է գրեցի....
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (11.11.2011), Lem (11.11.2011), Renata (13.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հաց Բերողի օրը շնորհավոր լինի
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 09.08.2018, 07:35
  2. ես սիրում եմ ու կսիրեմ
    Հեղինակ՝ Fansheta, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.03.2009, 12:17
  3. «Ոնց որ հեքիաթ լինի»
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.09.2008, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •