Կորցրու՛ ինձ. գոնե մեկ անգամ կորցրու՛ առհավետ:
Կորցրու՛, ինչպես ես քեզ. կորցրու՛ հուսաբեկ:
Կորցրու գիշերում, կամ գիշերվա հետ
Կորցրու ու լռիր, որ լռես հավետ:
Կորցրու՛ ինձ այսօր, կորցրու՛ խելագար,
Կորցրու՛ մեր գիշերը, դարձի՛ր ինձ օտար:
Կորցրու՛ այն պահին, երբ ոչինչ չկա,
Կորցրու՛, որ ընկնես՝ որտեղ ես ընկա:
Կորցրու՛ ինձ հիմա, կորցրու՛ ինձ իմ սեր ,
Կորուստիցդ լուռ դարձի՛ր կիսավեր,
Կորցրու՛ ու փնտրի՛ր, որ էլ չգտնես,
Կորցրու՛ ինչպես ես, կորցրու՛ ինքդ քեզ:
Էջանիշներ