Ինչ-որ կարոտ կա օտարության,
Ոչ գիտակցական, էնպես՝ բնական,
Ինչ-որ շատ են մատներս սառում
Անգիտակից այս գիշերում:
Հոգիս ավիրում է մի կեղծ փշալար,
Մի սուտ մայրամուտ ձմեռվա կեսին
Գունատ երկնքում մեղքերից արդար,
Աչքերս այրում է մի կեղծ լուսարար:
Հոգնում են մտքերս ճկվել երթի տակ,
Հարցեր հիմնավոր ու աննպատակ,
Կյանքը պարզ է միշտ, այդ մենք չենք շիտակ.
Երբ ապրում ես լուռ, դառնում ես կատակ:
Էջանիշներ