User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Անվերնագիր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Cogito :))) Cindrella Man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Հասցե
    Սկապտոպառա
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անվերնագիր

    Քո երակներում գարուն է հոսում,
    Քեզ սառն են կոչում անգիտակցաբար,
    Քեզ խուլ են կոչում, երբ դու չես լսում,
    Երբ գազանները մորթում են իրար:

    Քո մտքում միայն ժամեր են կիսվում.
    Քեզ շտապ են կոչում անգիտակցաբար,
    Քեզ համր են կոչում, երբ դու չես խոսում,
    Երբ իրականում ոռնում ես անլար:

    Քո արևելքում երկինքն է ծաղկում.
    Խավար են կոչում անգիտակցաբար,
    Երբ դու չես նայում, քեզ կույր են կոչում,
    Երբ տեսնում ես միշտ դեմքերը տկար:

    Քեզ գիտակցաբար կոչում են խելառ,
    Դու կես գիտակից ժպտում ես նրանց,
    Քեզ բիրտ կկոչեն երբ դու դուրս եկար,
    Դու լու՜ռ, ժպտալով հեռացիր անդարձ...
    Cogito, ergo sum

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (10.11.2011), Ameli (17.11.2011), aragats (10.11.2011), Arpine (09.11.2011), Chilly (10.11.2011), E-la Via (09.11.2011), einnA (12.11.2011), erexa (17.11.2011), Kanamar (11.11.2011), KiLa (02.02.2012), Lusinamara (09.11.2011), Mark Pauler (10.11.2011), Meme (10.11.2011), Nadine (10.11.2011), Renata (09.11.2011), Sambitbaba (20.02.2012), Արէա (10.11.2011), Արևհատիկ (09.11.2011), Գեա (10.11.2011), Լեռնցի (11.11.2011), Կարնո Սոսե (09.11.2011), Ջուզեպե Բալզամո (12.11.2011), Ռուսա (10.11.2011)

  3. #2
    Cogito :))) Cindrella Man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Հասցե
    Սկապտոպառա
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու նորից երազներս տալիս եմ քամուն,
    Դու` դանդաղ քայլեր, ես` խելառություն:
    Երազս` քամուն, խելքս` նոր երգում.
    Նորից նոր մտքեր,նորից նոր գարուն:

    Արթուն կարոտներս տալիս եմ այգուն,
    Դու` գունեղ պատկեր, ես` կանաչ արյուն:
    Կարոտս` այգուն, արյունս հողում,
    Նորից տունը իմ, հարազատ գարուն:

    Սերը իմ այրված տալիս եմ տարուն,
    Դու` փակված մի դուռ, ես` հերոս անտուն:
    Սերս` հին տարուն, տունս`հույսերում.
    նորից հույսը լուռ, անցավոր գարուն:
    Վերջին խմբագրող՝ Cindrella Man: 10.11.2011, 20:55:
    Cogito, ergo sum

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.11.2011), Chilly (14.11.2011), E-la Via (14.11.2011), einnA (12.11.2011), Kanamar (11.11.2011), KiLa (02.02.2012), Lusinamara (02.02.2012), Meme (10.11.2011), Nadine (21.02.2012), Renata (13.11.2011), Sambitbaba (20.02.2012), Լեռնցի (11.11.2011), Ռուսա (10.11.2011)

  5. #3
    Cogito :))) Cindrella Man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Հասցե
    Սկապտոպառա
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորիդ շնորհակալ եմ
    Cogito, ergo sum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (10.11.2011)

  7. #4
    Cogito :))) Cindrella Man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Հասցե
    Սկապտոպառա
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաժեշտդ արդեն տարի է կիսել:
    Քեզ էլ չեմ հիշում, բայց չեմ մոռացել,
    Էլ սերդ չկա, անունդ է շրջում
    Գիշերվա մեջ, երազներում:

    Դու ինձ չես հիշում ուրիշի գրկում:
    _Ների'ր, թե կարող ես,_ ու էլ ի՞նչ տրտում:
    Հիշում եմ տաք շունչդ,_ Քոնն եմ սիրելիս:
    Ներել են շուրթերս, չի ներում հոգիս:

    Բայց անցնում են օրերն ինչպես խոստումները,
    Քո մերձ քայլերիից մնում են հետքերը,
    Դու գտար քեզ կրկին ուրիշ աչքերում,
    Աչքերդ թողիր վերք իմ հուշերում:
    Cogito, ergo sum

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (17.11.2011), Ameli (17.11.2011), Arpine (14.11.2011), Chilly (14.11.2011), einnA (18.11.2011), KiLa (02.02.2012), Lusinamara (02.02.2012), Mark Pauler (21.11.2011), Nadine (21.02.2012), Renata (14.11.2011)

  9. #5
    Cogito :))) Cindrella Man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Հասցե
    Սկապտոպառա
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ կարոտ կա օտարության,
    Ոչ գիտակցական, էնպես՝ բնական,
    Ինչ-որ շատ են մատներս սառում
    Անգիտակից այս գիշերում:

    Հոգիս ավիրում է մի կեղծ փշալար,
    Մի սուտ մայրամուտ ձմեռվա կեսին
    Գունատ երկնքում մեղքերից արդար,
    Աչքերս այրում է մի կեղծ լուսարար:

    Հոգնում են մտքերս ճկվել երթի տակ,
    Հարցեր հիմնավոր ու աննպատակ,
    Կյանքը պարզ է միշտ, այդ մենք չենք շիտակ.
    Երբ ապրում ես լուռ, դառնում ես կատակ:
    Cogito, ergo sum

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (17.11.2011), Arpine (17.11.2011), Chilly (17.11.2011), E-la Via (17.11.2011), einnA (18.11.2011), KiLa (02.02.2012), Lusinamara (02.02.2012), Mark Pauler (21.11.2011), Nadine (21.02.2012), Sambitbaba (29.08.2012), Ջուզեպե Բալզամո (18.11.2011)

  11. #6
    Cogito :))) Cindrella Man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Հասցե
    Սկապտոպառա
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ՝ կեսգիշեր, երկար գիշեր,
    Որ չքնես, որ օրորվես երազի պես:
    Երազս՝ քեզ, որ քեզ տեսնես:
    Տեսնես ինձ պես, տեսնես՝ արբես:

    Քեզ՝ մերկ գիշեր ու լապտերներ,
    Որ ամաչկոտ, հեզ լույս տան քեզ:
    Իմ լույսը՝ քեզ, որ քեզ տեսնես.
    Տեսնես ինձ պես ու ճանաչես:

    Քեզ՝ գիշեր թաց, քեզ՝ գիշեր բաց,
    Որ խենթանաս ու արտասվես:
    Արցունքիս մեջ իմ խենթը՝ քեզ,
    Որ ինձ տեսնես, տեսնես քեզ պես:
    Cogito, ergo sum

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.02.2012), Chilly (02.02.2012), E-la Via (02.02.2012), KiLa (02.02.2012), Lusinamara (02.02.2012), Mark Pauler (05.02.2012), My World My Space (02.02.2012), Nadine (21.02.2012), unknown (02.02.2012), Արէա (02.02.2012), Գեա (02.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անվերնագիր....
    Հեղինակ՝ Alex-Grig, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 26.11.2016, 21:27
  2. Անվերնագիր
    Հեղինակ՝ delicate, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2015, 20:43
  3. անվերնագիր...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 07.03.2011, 22:39
  4. Պոեզիա. Անվերնագիր
    Հեղինակ՝ Marii, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.06.2010, 21:30
  5. Արձակ. Անվերնագիր
    Հեղինակ՝ Sandarameth, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.05.2009, 01:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •