Ati-ն կամ nVidian չեն որոշում, թե իրենց վիդեչիպով ու վիդեոքարտի դիզայնով ինչ ելքեր պիտի ունենա վիդեոքարտը: տենց հեքիաթ երբեք չի եղել ու չի էլ լինի:
Մենակ չասես, թե չես տեսել նույն "մատոռով", բայց տարբեր ելքերով վիդեոքարտեր: Նորից եմ կրկնում, արտադրող վենդորը, կախված արտադրանքի նշանակությունից, էդ ոտիկների տեղերը ինքն ա որոշում:
Ես անձամբ նույն S-Video լարով տարբեր մոդելների քարտերից միացում կատարել: Ընդ որում լարը ATi-ի էր, մի nVidian միացրի` չաշխատեց, մյուսը` աշխատեց: Ես էլ զարմացա, հետո մի քիչ խորացա, փորփրեցի ու պարզվեց, որ դա տարբեր ստանդարտների հետևանք է: Ժամանակին խիստ տարբերվում էր ըստ այդ երկու բրենդերի, սակայն երբ որոշ վենդորներ սկսեցին արտադրել թե մեկի և թե մյուսի տեսաքարտերը, իրավիճակը խճճվեց ու դրա համար սկսեցին վիդեոքարտերի հետ երբեմն տուփի մեջ ներառել նաև համապատասխան լարերը` չխառնելու համար: Ընդ որում նույն "մատոռով" վիդեոքարտը տարբեր վենդորների մոտ շատ հաճախ տարբերություններ եր ունենում: Ի վերջո S-Video-ի ելքի կոնտակտների հաջորդականությունը ընդամենը պայկայի հարց է: Նունիսկ ձեռքով կարելի է փոփոխել հենց վիդեոքարտի վրա:
Ավելի մանրամասն, ահա
S-Video.jpg
Ոնց տեսնում ես հիմնական տարբերությունը մենակ կոմպոզիտային տարբերակի վերջին 2 ոտիկի մեջ է:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (11.11.2011)
Բայց այդ տարբերությունը չի խանգարում մեկ լարով (ոչ թե գունային կամ կոմպոնենտային բաժանումով) միացնել հեռուստացույցինքանի որ պատկերի ստացվամ համար աշխատում են միայն 3-4 ոտիկները: Նույնիսկ 4 պինանոց min-DIN (S-Video 4pin) լարով կարելի է միացնել: Այ եթե ուզում ես կոմպոզիտով միացնես, ապա պիտի նայես ու տեսնես, արդյոք nVidia-ի վրայի վերջին երկու ոտիկները ինչ նպատակի համնար են` կամ ATi-ի նման են, կամ էլ` հատուկ են:
Ոնց պարզ երևում է բերածս աղյուսակից, հնարավոր է, որ Ati և nVidia վիդեոքարտերը ունենան նույն տեսքը:
Ու սովորաբար այն վենդորները որոնք առաջինի կամ երկրորդի հետ "էքսկլյուզիվ" չեն աշխատում` միանման են անում![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ