Մի անգամ ակումբում հարցրել էի, բայց պատասխան չէի ստացել: Փորձեմ էս թեմայում. ունեմ MP3 փլեյեր` SanDisk Sansa c250, որի մարտկոցը (Li-Polimer 3.7 Վ, 530 մԱժ) համարյա լրիվ մեռած ա, հենց ձեռիս մեջ տաքացնում եմ, մի քիչ աշխատում ա, բայց նույնիսկ 20°C-ում շատ քիչ ա պահում: Համարյա վստահ եմ, որ Հայաստանում սրա մարտկոցից չի լինի, բայց մտածում եմ` գոնե նման չափսի մի բան կարամ գտնեմ, մեջի բանկան (հայերեն չգիտեմ ոնց են ասում, ռուսները բանկա են ասում
) փոխեմ` կոնտրոլերը իրանը թողնելով: Կարեւորը` 3.7 Վ լինի: Ակնկալում եմ խորհուրդ` որտեղ կարամ ճարեմ սենց բան: Կկամ թեկուզ չափսը փոքր լինի, կարեւորը ունակությունը շատ փոքր չլինի:
Մարտկոցի արտաքին չափերն են 5.5 x 2.6 x 0.4 սմ:
Էջանիշներ