User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Ջոն անԹերրին. Հարցազրույց John-ի հետ

  1. #1
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Ջոն անԹերրին. Հարցազրույց John-ի հետ

    Ողջո՛ւյն

    Բարև

    Ինչպե՞ս ես

    Լավ, մերսի, դո՞ւ

    Ես էլ… Դեհ, երևի սկսենք, բայց նախօրոք ասեմ, որ առաջին անգամ եմ էսպես «գլխիցս մեծ» գործ բռնել, հետևաբար՝ պիտի օգնես, միասին հաղթահարենք

    Հարց չկա Լուս ջան, պետք ա, մի երկու հարց էլ ես կտամ

    Հարցը հարցը չի գնացի՛նք. Երբ լսում ես դրվատանքի խոսքեր քո հավասարակշռության մասին, մտքանալիզ չե՞ս անում՝ կա՞ արդյոք ներսումդ անկանոնություն, աններդաշնակություն:

    Ճիշտն ասած՝ ես իրականում այնքան էլ հավասարակշված չեմ, մանավանդ վերջին տարիներին: Երբեմն ստացվում է թուլացնել նյարդերս ու ձևացնել, որ ոչինչ չի կարող ինձ հունից հանել: Այսինքն՝ լսեմ կողքից դրվատանքի խոսքեր թե չէ՝ ես գիտեմ, որ այնքան էլ հավասարակշռված չեմ, ուղղակի շատ հաճախ գիտակցությունս հաղթում է ու կարողանում եմ ինձ զսպել, կառավարել, արդյունքում էլ շրջապատի մոտ առաջանում է նման կարծիք:

    Ինչպիսի՞ն պիտի լինի մարդ, որ արժանանա վստահությանդ:

    Շատ դժվար է, վերջերս սխալվել եմ մի քանի հոգու հարցով, այսուհետև՝ ավելի դժվար է լինելու: Կոնկրետ չափանիշ չկա, բայց կա մի մարդկային տիպ, որ շատ շուտ եմ հասկանում՝ տվյալ մարդն այդպիսին է թե ոչ. դա կեղծավոր մարդկային տիպն է, ու իր տարատեսակներից մեկը՝ ցանկացած իրավիճակից մի օգուտ քաղելու, ցանկացած մարդու մի քիչ գոնե շահագործելու մոլուցք ունեցող մարդկային տիպը: Այսպիսի մարդկանց ոչ մի կերպ չեմ կարող վստահել: Բայց որպես գաղտնիք ասեմ, որ եթե տվյալ մարդը չվստահելու առիթ չի տվել, ուրեմն ցույց եմ տալիս, որ վստահում եմ, մինչև համոզվեմ, որ արժեր, կամ մինչև չվստահելու առիթ տա, այսինքն՝ վստահում եմ, բայց զգուշանում

    Հոս, ավելի շատ ֆիզիկակա՞ն, թե՞ մտավոր ունակություններդ են երևում:

    Երկուսն էլ թաքցված են տվյալ պահին որի կարիքը որ զգացվի՝ չեմ զլանա ցույց տալ, բայց մտավոր ունակություններս ավելի խորն են թաքցված, և, անհրաժեշտության դեպքում անգամ, երբեմն չեմ կարողանում ցույց տալ:

    Քեզ համար ինչ է կյանքի դժվարությունը, կյանքի ինչ-որ էտա՞պ, թե՞ փորձություն Աստծո կողմից:

    Կյանքի դժվարությունը ինձ համար կյանքի իմաստն է: Ավելի ճիշտ՝ էդ դժվարությունները հաղթահարելն է կյանքի իմաստը: Առանց դրանց անիմաստ կլիներ մի տեսակ... Չգիտեմ, էդ ինձ համար ոչ թե փորձություն է, այլ հաճույք, որովհետև դժվարությունը հենց ինքը կյանքն է, իսկ կյանքը, ինչպես ասում են, լավ բան է

    Դու սիրում ես կյանքն իր դժվարություններով Ո՞ր դեպքում ես համաձայն «Տարին մեկ անգամ, բայց տեղը տեղին» արտահայտության հետ… ծննդյան արարողությունները մոռանանք

    հա, հենց այդպես… նայած թե ինչը… ավելի շուտ՝ չէ… Թող լինի տարին մի քանի անգամ (թե քանի անգամ՝ կախված թե ինչի մասին է խոսքը), ու տեղը տեղին, այ դա իմ սրտով է

    Երբևէ ինքդ քեզնից հիասթափվե՞լ ես…

    Այո, ու բավականին հաճախ, վերջին անգամ կարծեմ՝ երեկ, բայց էդ չի նշանակում որ վատ կարծիքի եմ իմ մասին, ուղղակի ձգտում եմ ավելի լավը դառնալ, ոչ թե ցույց տալ շրջապատին, որ ավելի լավն եմ քան կամ, այլ դառնալ ավելի լավը ու որ շրջապատը դա տեսնի, առանց իմ ցույց տալու…

    Փաստորեն ջանք ես թափում լինել, այլ ոչ թվալ, իսկ հիասթափությունները կարծում եմ վատ իմաստով արարքների չեն մղում:
    Որո՞նք են քո բնավորության կայուն գծերը…


    Վատ արարքների չեն մղում իհարկե, նմանատիպ հարցերը լուծում եմ հանգիստ ու խաղաղ մենակության մեջ հավատարմությունը կարծում եմ ամենակայունն է. սկզբունքներիս, զգացմունքներիս ու հայրենիքիս նկատմամբ հավատարմությունը: Ու մեկ էլ նվիրվածությունը: Կայուն գիծ է նաև, ինչու ոչ, ալարկոտությունը, որի դեմ առայժմ անօգուտ պայքարում եմ…

    Ա՜խ դու ալարկոտ Կարևորը մոռացկոտ չես ոմանց նման
    Առանց հետևանքների մասին մտածելու քայլեր անո՞ւմ ես՝ ենթարկվելով որոշակի ազդակների, ասենք` ներքին ձայնի…


    Հիմնականում՝ չէ, որովհետև կարծում եմ՝ մտածելն ավելի կարևոր է: Իսկ կարևոր որոշումներ ընդունելուց առաջ հնարավոր է շատերից խորհուրդ հարցնեմ, բայց վերջում իհարկե ինքս կայացնեմ որոշում՝ հաշվի առնելով տրված խորհուրդներն այնքանով, որ որոշ մտքերի գուցե ինքս չէի հանգել, բայց համաձայն եմ Ինչ խոսք, երբեմն անում եմ չմտածված քայլեր, ու լավ է, որ մինչ այժմ խուսափել եմ վատ հետևանքներից:

    Անխոս` լավ է,, բայց լինո՞ւմ են դեպքեր, երբ հայտնվես սրված հարաբերությունների կենտրոնում:

    Չգիտեմ ինչքանով ես նկատել, ես Ակումբում թշնամիներ չունեմ, նույնը նաև համալսարանում, նույնը եղել է բանակում: Ուղղակի կան մարդիկ, ում հետ չեմ շփվում ու վերջ: Չեմ սիրում կոնֆլիկտներ: Բայց դե կոնֆլիկտի գլխավոր գործող անձի դերում էլ եղել եմ իհարկե, բանակում՝ վերջին անգամ...Ու մեկ էլ 5-րդ դասարանում: Դա իսկական փորձաշրջան էր ինձ համար՝ նոր էինք Գյումիից տեղափոխվել Երևան ու մեղմ ասած ինձ լավ չընդունեցին, բայց դե կարողացա դուրս գալ էդ աննախանձելի իրավիճակից՝ անընդհատ կոնֆլիկտների մեջ էի բակում, դպրոցում ու մնացած բոլոր տեղերում:

    Երկրորդ իրավիճակում քեզ լավ եմ հասկանում… ու չեմ հասկանում շրջաններից տեղափոխվածների հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունքը, բացարձակ… ես այդպիսին չէի լինի:
    Հոս, ուզում եմ մի քիչ էլ աղջիկների թեմային անդրադառնալ


    սպասում եմ ինչքան էլ որ էդ թեման մի տեսակ… չգիտեմ…




    շարունակելի
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (11.11.2011), armen9494 (08.11.2011), Arpine (08.11.2011), Claudia Mori (09.11.2011), E-la Via (08.11.2011), Freeman (09.11.2011), Inna (08.11.2011), John (08.11.2011), laro (08.11.2011), Magic-Mushroom (09.11.2011), Meme (08.11.2011), Renata (08.11.2011), Tig (09.11.2011), Արևհատիկ (08.11.2011), Կարնո Սոսե (08.11.2011), Նաիրուհի (09.11.2011), ՆանՍ (09.11.2011), Ներսես_AM (13.11.2011), Շինարար (09.11.2011), Ռուսա (08.11.2011)

  3. #2
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ ասել եմ չէ՞` աղջիկների վերլուծաբան ես Ինձ թվում է աղջիկների հարցում դու հաջողակ ես, հարցը ոչ թե նրանց երջանկացնելու, այլ նրանց միջոցով քեզ երջանկացնելու մասին է Ունե՞ս աղջկա քո իդեալը…

    Օ՜հ, հրաշալի է լսել, որ աղջիկների հարցում հաջողակ եմ, թեկուզ և այդպես չէ Չէ, տարօրինակ չէ… ուրեմն ասեմ՝ վերլուծելով, թե ինչքան իրարից տարբեր (թե՛ արտաքինով ու թե՛ մնացած ամեն ինչով) աղջիկների եմ սիրահարվել, եկա այն եզրակացության, որ որպես այդպիսին իդեալ չկա ինձ համար, դեռևս այդ իդեալի փնտրտուքների մեջ եմ: Իսկ եթե հարցին նայենք այլ տեսանկյունից՝ ավելի կատարյալ զույգ, քան ծնողներս են՝ երբևէ չեմ տեսել: Էդ տեսանկյունից՝ կնոջ իդեալն ինձ համար Մայրս է: Համոզված եմ, որ Նրա չափ լավ կին չեմ ունենա, բայց դա ինձ չի տխրեցնում, որովհետև օրինաչափ է. ես էլ Հորս չափ լավը չեմ

    Պարզապես կատարյալ պատասխան Հոս ջան, իսկ ի՞նչ մասնագիտություն ունես

    Սովորում եմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուտետում, մասնագիտություն չունեմ:

    Անունիդ պատմությունը կպատմե՞ս… ո՞ւմ անունով են քեզ կնքել

    Պապիկիս եղբոր անունն է եղել Հովսեփ, քանի որ նա թոռ չի ունեցել՝ որոշել են իմ անունը դնել Հովսեփ… Ես իրան շա՜տ փոքր ժամանակ եմ տեսել, միայն հիշում եմ, որ կապույտ աչքեր ուներ ու շա՜տ բարի ժպիտ:

    Վայ, ո՜նց եմ սիրում այս անունը դե Ջոն անունիդ մասին էլ պատմիր… ու մի քիչ՝ ո՞նց դարձար ֆուտբոլասեր, ի՞նչ ակումբ ես սիրում, ո՞ր ֆուտբոլիստին:

    Ապրե՜ս: Ջոն անունը կապված է Հովսեփ անվան անգլերեն Ջո ( Joe ) տարբերակի ու նաև իմ սիրելի ֆուտբոլիստի՝ Անգլիայի հավաքականի ու Չելսիի ավագ Ջոն Թերրիի անվան հետ: Ֆուտբոլ սկսել եմ նայել 8 տարեկանից: Առաջին խաղը, որ դիտել եմ, եղել է Հայաստան-Ֆրանսիա (2-3) խաղը: Այդ ժամանակ գիտեի միայն, որ մեր թիմը թույլ է ու որ Ֆրանսիան աշխարհի չեմպիոնն է: Ու պատկերացրու իմ ուրախությունը, երբ Կարապետ Միքայելյանը 6-րդ րոպեին գրավեց Բարտեզի դարպասը... Երկրպագում եմ Լոնդոնի Չելսիին, այն պահից սկսած, երբ Հայաստանում սկսեցին հեռարձակել Անգլիական պրեմիեր լիգան: «Անվանակցիս» մասին արդեն նշեցի, նաև շատ եմ սիրում Լեմպարդին, Ագուերոյին, Չեխին...: Փոքր ժամանակ շատ էի հավանում Զիդանի ու Ռոբերտո Կառլոսի խաղը:

    Ինչպիսի՞ ֆիլմ կնկարահանեիր, երբևէ պատկերացրե՞լ ես…

    Ընդհանրապես սիրում եմ թեթև նայվող ֆիլմեր, կոմեդիաներ, բայց եթե ֆիլմ նկարելու լինեի՝ երևի ֆիլմը կլիներ բանակային կյանքի մասին, որտեղ կնկարագրվեր, թե ինչպես նույնիսկ խաղաղ պայմաններում դժվար է լինել զինվոր ու թե ինչպես է ծառայությունից հետո տուն վերադառնալը ամեն վայրկյան մազից կախված... բայց հաստատ լավատեսական նոտայով կավարտեի՝ որ հանկարծ ապագա զինվորները բացասական չտրամադրվեին բանակի մասին…

    Իմ ծանոթներից մեկը մարդկանց երեք խմբի մեջ է պատկերացնում. մարդիկ
    -Ովքեր նախընտրում են գաղտնի ոչինչ չունենալ, քան ստիպված ստել,
    -Ովքեր նախըտրում են ասել, քան թե պահելու ոչինչ չունենալ,
    -Ովքեր միևնույն ժամանակ սիրում են սուտն ու գաղտնիքը:
    Ո՞ր խմբին ես լավագույնս սազում:


    Իմ դեպքում 4-րդ խումբ է պետք ավելացնել, քանի որ խմբերից ոչ մեկին չեմ պատկանում... ես մարդ եմ, ով անկեղծանում է ավելի շատ, քան պետք է, բայց դա նրան չի տխրեցնում

    Մի՞շտ ես ձգտում անկեղծ լինել:


    Երբեք չեմ ձգտում, դա իմ բնույթն է: Բայց քանի որ դա իմ շահերից չի բխում՝ որոշ դեպքերի համար կուզենայի փոխել: Երբեմն ինքնապաշտպանական ռեֆլեքսն է միայն կարողանում հաղթել անկեղծությանը և չեմ ասում բաներ, որոնք ինձ կարող են բացահայտ վնասել:

    Երաժշտական նախասիրություններիդ մասին ի՞նչ կասես:

    Շատ տարբեր է, կոնկրետ որևէ ոճ երևի չկա, որ գերադասում եմ մյուսներից: Երբեմն հաճույքով լսում եմ դասական երաժշտություն, ավելի հաճախ հիփ-հոփ, իսկ ընդհանրապես սիրում եմ Հախվերդյանի, Մեսչյանի երգերը, ՀՏ Հայկոյի որոշ երգեր եմ շատ հավանում, Ռեինկարնացիա խմբին... ռուսականից Դիդուլյա, Լյուբե,, Էմինեմի արվեստն եմ շատ բարձր գնահատում, շատ լավն է

    Հոս ջան, ակումբում շատերն են սպասում քո պատմվածքների շարունակությանն ու նորերին, laro-ի ականջը կանչի Ի՞նչ ես պատրաստվում անել առաջիկայում, ի՞նչ ծրագրեր ունես…

    laro-ն իսկապես իմ տաղանդի (մի քիչ ունեմ իհարկե) ամենամեծ երկրպագուն էՆախ, շնորհակալ եմ բոլորից, ովքեր կարդում են, ու առավել ևս նրանցից, ովքեր արտահայտում են իրենց կարծիքը, ու ովքեր սպասում են շարունակությանը: Խոստանում եմ մոտ ժամանակներս, մինչև Նոր տարի, ավարտել Ջոնի արկածների վերաբերյալ պատմվածքը, իսկ մյուսը… ահավոր դժվար է լինելու, ախր 4 տարի է անցել… Ու եթե հնարավորություն լիներ՝ առաջին հերթին վերնագիրը կփոխեի, հետո կխմբագրեի գրածս, հետո միայն կշարունակեի, իսկ դա էլ չի լինի արդեն գրված պատմվածքը՝ լրիվ ուրիշ բան կստացվի…

    Կսպասենք շարունակությունների. ինձ էլ է շատ հետաքրքիր… Քեզ մուսաներ եմ ցանկանում` նաև նոր մտահղացումներ գրի առնելու

    Շատ շնորհակալ եմ Լուսին ջան, հույս ունեմ չհիասթափեցնել

    Երբե՛ք Ինձ թվում է արժե այսպիսով ավարտել այս գեղեցիկ զրույցը: Հավատացած եմ, եթե այն քեզ ինչ-որ բան չտվեց, ապա չխլեց էլ: Շարունակիր մնալ այնպիսին, ինչպիսին կաս, ու… որ քեզ հանդիպողը սիրի կյանքն առհասարակ

    Անչափ շնորհակալ եմ Լուս ջան, էս հարցազրույցը էնքան թեթև ու հավեսով անցավ… շա՜տ հաճելի էր ու շատ-շատ շնորհակալ եմ

    Ես նույնպես



    Հ.Գ. առաջին փորձս էր, թե ինչքանով է հաջողությամբ պսկավել, կհասկանանք արձագանքներից… Ասեմ, որ մեծ բավականություն ստացա այս զրույցից
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  4. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (11.11.2011), armen9494 (08.11.2011), Arpine (08.11.2011), Claudia Mori (09.11.2011), E-la Via (08.11.2011), Freeman (09.11.2011), Inna (08.11.2011), John (08.11.2011), laro (08.11.2011), Magic-Mushroom (09.11.2011), Meme (08.11.2011), Renata (08.11.2011), Ripsim (08.11.2011), Tig (09.11.2011), Արևհատիկ (08.11.2011), Կարնո Սոսե (08.11.2011), Նաիրուհի (09.11.2011), Ներսես_AM (13.11.2011), Շինարար (09.11.2011), Ուլուանա (08.11.2011), Ռուսա (08.11.2011)

  5. #3
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկուսդ էլ ապրեք: Հեշտ կարդացվող ու բովանդակալից հարցազրույց էր:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.11.2011), Lusinamara (08.11.2011), Meme (08.11.2011), ՆանՍ (09.11.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ականջս կանչեց Lusinamara ջան: Հետաքրքիր,թեթև կարդացվող հարցազրույց էր,շնորհակալություն երկուսիցդ էլ,ապրե՛ք,լավն էր: Lusinamara ջան անկասկած ստացված կարող ես համարել հարցազրույցը!!! Ա՜յ քեզ անակնկալ.....(John լիքը բան անցավ մտքովս,բայց ոչ սա....)

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.11.2011), Lusinamara (08.11.2011), Meme (08.11.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՜նչ հաճելի, քաղցր հարցազրույց էր
    Երկուսդ էլ ապրեք, Լուսին ջան, կարող ես հաստատ իմանալ՝ հարցազրույցը ստացված է
    Մի քանի հատվածի մասին գրեմ

    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ լսում ես դրվատանքի խոսքեր քո հավասարակշռության մասին, մտքանալիզ չե՞ս անում՝ կա՞ արդյոք ներսումդ անկանոնություն, աններդաշնակություն:
    Լուս էս ի՞նչ հարց էիր գրել, ուղեղս կախեց

    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Կայուն գիծ է նաև, ինչու ոչ, ալարկոտությունը, որի դեմ առայժմ անօգուտ պայքարում եմ…
    այ էս չէի պատկերացնի, չնայած մի անգամ եմ քեզ տեսել, բայց նման տպավորության մասին սկի չեմ էլ մտածել, ընդհակառակը՝ թվացել ա որ շատ աշխատասեր ես

    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևորը մոռացկոտ չես ոմանց նման
    Էս ել իմ ու քո մասին էր
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ո՜նց եմ սիրում այս անունը դե Ջոն անունիդ մասին էլ պատմիր… ու մի քիչ՝ ո՞նց դարձար ֆուտբոլասեր, ի՞նչ ակումբ ես սիրում, ո՞ր ֆուտբոլիստին:
    Ո՜նց ա երևում որ մինչև հարցը տալը արդեն էս հարցի պատասխանը գիտեիր


    Երկուսդ էլ ապրեք, ավելի հաճախ սենց հավեսով բաներ արեք,
    չնայած էս հենց էն քո ասածն էր՝ «Տարին մեկ անգամ, բայց տեղը տեղին»
    Վերջին խմբագրող՝ armen9494: 08.11.2011, 22:18:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.11.2011), laro (08.11.2011), Lusinamara (08.11.2011), Meme (08.11.2011), Կարնո Սոսե (08.11.2011)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսինամարա, կարծում եմ՝ առաջին անգամվա համար բոլորովին վատ չէր։ Հարցազրույցը հաճույքով կարդացի։ Հարցերը հիմնականում հաջող էին՝ չհաշված որոշ մանր թերություններ, որոնք հատկապես վերջերս վարած համարյա բոլորի հարցազրույցներում էլ նկատելի են։

    Հովսեփի պատասխանները շատ հավանեցի՝ առավելագույնս անկեղծ, շիտակ, համեստ, ներքին հանգստությամբ շնչող։ Պարզ զգում ես, որ մարդը չի փորձում ինչ–որ «թույն» դեմք երևալ, այլ ընդամենը ներկայանում է էնպիսին, ինչպիսին կա, ու հենց էդպիսին էլ ինքը լավն է ։ Կարդում էի ու մտածում՝ բայց ոնց ա մեծացել, հասունացել Հովսեփը ։ Չնայած Հովսեփին լավ ճանաչողները երևի գիտեն, որ ինքը միշտ էլ հասուն է եղել։ Ընդհանրապես մարդկային էդպիսի տիպ կա՝ կարծես ի ծնե հասուն։ Հովսեփն, իմ կարծիքով, էդ տիպի վառ ներկայացուցիչներից է։ Բայց, իհարկե, նախկինի համեմատ ավելի է հասունացել, մի տեսակ հղկվել։ Հարցազրույցից տպավորություն ես ստանում, որ Հովսեփն իր եսի հետ ներդաշնակության մեջ է ապրում, ու թեկուզև բախումներ էլ քիչ չեն լինում, բայց դրանք սովորաբար արտաքին դրսևորումներ չեն ստանում ու, որպես կանոն, ներքին հաշտությամբ են ավարտվում ։ Պատասխաններից ընդհանուր առմամբ ինքն իրեն գտած մարդու տպավորություն ես ստանում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.11.2011, 23:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (08.11.2011), Arpine (08.11.2011), Claudia Mori (09.11.2011), E-la Via (09.11.2011), Freeman (09.11.2011), John (08.11.2011), Lusinamara (08.11.2011), Meme (09.11.2011), Կարնո Սոսե (08.11.2011), Նաիրուհի (09.11.2011), ՆանՍ (09.11.2011)

  13. #7
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու հետգրություն.

    Հ.Գ.ա. Պատանի Ջոնիկի հարցազրույցը՝ Ուլուանայի հետ
    Հ.Գ.բ. Ջոնի թույլտվությամբ՝ կարող եք հղել ձեր հարցերը
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.11.2011), Կարնո Սոսե (08.11.2011), Նաիրուհի (09.11.2011)

  15. #8
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Inna-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկուսդ էլ ապրեք: Հեշտ կարդացվող ու բովանդակալից հարցազրույց էր:
    Մերսի Ին ջան
    Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
    Ականջս կանչեց Lusinamara ջան: Հետաքրքիր,թեթև կարդացվող հարցազրույց էր,շնորհակալություն երկուսիցդ էլ,ապրե՛ք,լավն էր: Lusinamara ջան անկասկած ստացված կարող ես համարել հարցազրույցը!!! Ա՜յ քեզ անակնկալ.....(John լիքը բան անցավ մտքովս,բայց ոչ սա....)
    laro ջան, նկատել էի՝ դու Ջոնի «պատմվածքների ակտիվիստ» ես Ապրես
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՜նց ա երևում որ մինչև հարցը տալը արդեն էս հարցի պատասխանը գիտեիր
    Անպայման պիտի մի բան սրտովդ չլիներ, չէ՞ հա՛, գիտեի
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսինամարա, կարծում եմ՝ առաջին անգամվա համար բոլորովին վատ չէր։ Հարցազրուցը հաճույքով կարդացի։ Հարցերը հիմնականում հաջող էին՝ չհաշված որոշ մանր թերություններ, որոնք հատկապես վերջերս վարած համարյա բոլորի հարցազրույցներում էլ նկատելի են։

    Հովսեփի պատասխանները շատ հավանեցի՝ առավելագույնս անկեղծ, շիտակ, համեստ, ներքին հանգստությամբ շնչող։ Պարզ զգում ես, որ մարդը չի փորձում ինչ–որ «թույն» դեմք երևալ, այլ ընդամենը ներկայանում է էնպիսին, ինչպիսին կա, ու հենց էդպիսին էլ ինքը լավն է ։ Կարդում էի ու մտածում՝ բայց ոնց ա մեծացել, հասունացել Հովսեփը ։ Չնայած Հովսեփին լավ ճանաչողները երևի գիտեն, որ ինքը միշտ էլ հասուն է եղել։ Ընդհանրապես մարդկային էդպիսի տիպ կա՝ կարծես ի ծնե հասուն։ Հովսեփն, իմ կարծիքով, էդ տիպի վառ ներկայացուցիչներից է։ Բայց, իհարկե, նախկինի համեմատ ավելի է հասունացել, մի տեսակ հղկվել։ Հարցազրույցից տպավորություն ես ստանում, որ Հովսեփն իր եսի հետ ներդաշնակության մեջ է ապրում, ու թեկուզև բախումներ էլ քիչ չեն լինում, բայց դրանք սովորաբար արտաքին դրսևորումներ չեն ստանում ու, որպես կանոն, ներքին հաշտությամբ են ավարտվում ։ Պատասխաններից ընդհանուր առմամբ ինքն իրեն գտած մարդու տպավորություն ես ստանում։
    Շնորհակալություն Ուլուանա ջան, ինձ միայն քո հաճույքով կարդալն էլ բավական էր Իսկ Հովսեփի մասին կարծիքների հետ լիովին համաձայն եմ
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (08.11.2011), Inna (08.11.2011), John (08.11.2011), Կարնո Սոսե (08.11.2011)

  17. #9
    "Եթե"-ներ չկան... Կարնո Սոսե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    40
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք երեխեք, շատ հետաքրքիր, բովանդակալից հարցազրույց էր,ու շատ թեթև ու անկեղծ, որ կարծես հարցազրույցից վերածված լիներ զրույցի Շնորհակալություն Հոս և Լուս ջաներ
    Ավելի շատ լու~յս...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (08.11.2011), John (08.11.2011), Lusinamara (09.11.2011)

  19. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ բոլոր կարծիքների ու տպավորությունների՝ մեզ հետ կիսվելու համար ինչպես նշեց Լուսինը, ու հաշվի առնելով, որ ես «բաց» մարդ եմ՝ հաճույքով կպատասխանեմ այն բոլոր հարցերին, որոնց պատասխանը փնտրել եք զրույցի բովանդակության մեջ, բայց չէք գտել։ Ինչո՞ւ եմ շեշտում զրույցի, որովհետև դա իսկապես զրույց էր, ու դրա վառ ապացույցն այն է, որ ոչ մի լարվածություն չզգացի ամբողջ ընթացքում

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (08.11.2011), Claudia Mori (09.11.2011), Inna (08.11.2011), Lusinamara (09.11.2011), Կարնո Սոսե (08.11.2011)

  21. #11
    "Եթե"-ներ չկան... Կարնո Սոսե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    40
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա,մոռացա ասել. վերնագիրը `ընտի~~~ր
    Ավելի շատ լու~յս...

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (08.11.2011), E-la Via (09.11.2011), Lusinamara (09.11.2011), Նաիրուհի (09.11.2011)

  23. #12
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusinamara-ի խոսքերից Նայել գրառումը
    Անպայման պիտի մի բան սրտովդ չլիներ, չէ՞ հա՛, գիտեի
    Բայց ո՜նց ա զգացվում, որ չես կարողանում իմացածդ թաքցնել, կարճ ասած՝ քեզ "դոդերի" բախչեն չես կարում գցես
    Լուսըսսսսս, էտ շատ լավ ա, իրոք երևում ա, որ քեզնից անկեղծություն ա հորդում

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (09.11.2011), Կարնո Սոսե (09.11.2011)

  25. #13
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ո՜նց ա զգացվում, որ չես կարողանում իմացածդ թաքցնել, կարճ ասած՝ քեզ "դոդերի" բախչեն չես կարում գցես
    Լուսըսսսսս, էտ շատ լավ ա, իրոք երևում ա, որ քեզնից անկեղծություն ա հորդում
    Արմ, հեսա կասես՝ էնքան դրական գրածներս բաց թողած, տես էս ինչին ա ուշադիր եղել
    Մի քիչ էլ մեջբերում անել չկարողանալս էր մեղավոր
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  26. #14
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեք ջան շատ հաճելի էր կարդալը,ու հատկապես այն, որ որոշ մասեր ինձ ուղղակի հոգեհարազատ էին
    Լուս ջան եթե չասեիր չէր էլ երևում որ առաջին հարցազրույցդ էր, հետաքրքիր հարցեր էին և հնարավորինս ամբողջականացնող:
    Էդ տեսանկյունից՝ կնոջ իդեալն ինձ համար Մայրս է: Համոզված եմ, որ Նրա չափ լավ կին չեմ ունենա, բայց դա ինձ չի տխրեցնում, որովհետև օրինաչափ է. ես էլ Հորս չափ լավը չեմ

    Պարզապես կատարյալ պատասխան Հոս ջան,
    +1

    Ինձ միշտ հետաքրքիր է եղել ինչու John, հետաքրքիր պատմություն ուներ նիկդ
    Արդեն Հովսեփ դիմեմ, այ միշտ քո գրառումներում անկեղծություն եմ նկատել, այսինքն երևում է որ ոչ մի ձևականություն չկա, գրառում ես այն ինչ մտածում ես, երևի կյանքում էլ ես էդպիսին:
    Իսկ չե՞ս կարծում որ այդ անկեղծությունը, ,«բացությունը» որոշ դեպքերում խանգարում է/եթե իհարկե ճիշտ եմ նկատել/

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.11.2011), Lusinamara (09.11.2011), ՆանՍ (09.11.2011)

  28. #15
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ` շատ հավեսին զրից էիք անում, ապրեք, ու կարդալով` ես էլ ընկա ձեր անմաջալ հարց ու պատասխանների ոլորանը...
    Հովսեփ ջան, Լուսին ջան, շնորհավորում եմ, որ երկուսիդ միջից էլ բացակայում է շինծու լինելու մարդկային` ինձ համար ամենազզվելի բնավորության գիծը, հարգում ու սիրում եմ ձեզ, միշտ մնացեք այդպես պարզ...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.11.2011), Lusinamara (09.11.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. JOHN or NO JOHN
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.07.2016, 22:57
  2. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  3. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •