շնորհակալ եմ Արփինե ջանՀա, երբեմն խանգարում է, մանավանդ անծանոթ մարդկանց շրջապատում՝ ինձ կաշկանդված եմ զգում, իրանք ախր ինձ չեն ճանաչում, ու որ պահի տակ ավելի անկեղծ եմ լինում, քան թե իրանք են՝ իրանք չեն էլ մտածում երևի, որ ինչ ասեցի էդ պահին՝ անկեղծ էր, ու արդյունքում ստացվում է, որ ինձ սխալ են ընկալում
Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար Կարինե ջանհարցերի համար էլ
1.Եթե հիշում ես՝ Արթգեոյից էիր ուզում հարցազրույց վերցնել, իսկ ինքն էլ իրեն «թանկացնում էր» (Արթ), հետո մատնանշեց ինձ՝ ասեց, որ ես լավ տեղյակ եմ Ակումբի անցուդարձին, ինձնից կարող ես վերցնել: Դու էլ հարցական հայացքով ինձ հայեցիր
Ես էլ որոշեցի հաղթահարել ամաչկոտությունս ու համաձայնեցի
2. Հասկացված չլինելու վախը երևի, հաղթահարում եմ ամեն անգամ ստանդարտից դուրս քայլ անելիս, ի նկատի ունեմ, որ լինում եմ ավելի անկեղծ, քան պահանջվում էր
3. Քանի որ ես ավելի շատ սիրում եմ լսել, քան խոսել, բացի դրանից նաև սիրում եմ մտածել ու վերլուծել՝ կյանքի ցանկացած դրվագից ինչ-որ բան սովորում եմ (ու անընդհատ շարունակում եմ զարմանալ): Ակումբն էլ. որպես մեկ ամբողջություն, համարում եմ իմ ուսուցիչը, չեմ ուզում անուններ նշել, քանի որ ահավոր երկար է ցանկըԲանակն էլ յուրահատուկ կյանքի դպրոց էր՝ սովորեցի ապրել տարբեր էքստրեմալ պայմաններում
![]()
4. Եթե զգամ, որ հատուկ դիտավորությամբ չի արել՝ ուղղակի նրբանկատորեն կասեմ իրան էդ մասին, իսկ եթե զգամ, որ դիտավորություն կա՝ կասեմ առանց նրբանկատության, ուղիղ, ու կախված իր պահվածքից՝ կորոշեմ հետագա քայլերս: Կան մարդիկ, ում երբևէ ընկեր եմ համարել, սխալմամբ, բայց դժվար չի եղել իրանցից բաժանվել, հիմա կարող է տեսնեմ փողոցում, չբարևեմ էլ...
Էջանիշներ