User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 74 հատից

Թեմա: Ակումբի հյուրը. հարցազրույց Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ակումբի հյուրը. հարցազրույց Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ

    Սիրելի՛ ակումբցիներ,
    երևի կհիշեք, որ ոչ հեռավոր անցյալում ակումբում կար հարցազրույցների հետաքրքիր ֆորմատ. բացվում էր թեմա, մեկ շաբաթվա ընթացքում հարցեր էինք տալիս թեմայի հերոս ակումբցուն, մեկ շաբաթ անց այդ ակումբցին պատասխանում էր տրված հարցերին: Այդ ֆորմատով հարցազրույցները բավական ժամանակ է, ինչ չկան և իզուր, որովհետև դա հրաշալի մեթոդ էր ճանաչելու մեր ակումբական ընկերոջը: Այդ հարցազրույցներին զուգահեռ հաճախ էին առաջարկները նման ֆորմատով հարցազրույցներ անցկացնել ոչ միայն ակումբցիների, այլ նաև հասարակությանը հայտնի մարդկանց հետ: Ոգևորվում էինք, որոշում էինք կազմակերպել, բայց այդպես էլ որոշումները մնում էին կա՛մ թղթի վրա, կա՛մ էլ մեր բանավոր խոսքում:

    Կարինե Իոնեսյանի վերջին առաջարկից հետո որոշեցի վերջապես կյանքի կոչել այդ մտահղացումը: Ճիշտ է, չնայած խոստումիս, առաջին նման հարցազրույցը կազմակերպելիս չդիմեցի Կարինեի օգնությանը, այլ որոշեցի ինքնուրույն որոշել, թե ում հրավիրել ակումբ: Արդեն այս հարցազրույցից հետո Կարինեին պետք է խնդրեմ հանդիպենք ու քննարկենք շարքը շարունակելու հեռանկարներն ու ձևերը:

    Ուրախությամբ հայտնում եմ, որ հայտնի հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը սիրով համաձայնվեց լինել ակումբի առաջին հյուրը:
    Կարծում եմ, որ Հրանտ Տէր-Աբրահամեանին ներկայացնելու կարիք չկա: Կրթությամբ պատմաբան Հրանտը մեզ հայտնի է հատկապես իր վերլուծական հոդվածներով, ինչպես նաև տարատեսակ քաղաքացիական նախաձեռնություններին ակտիվ մասնակցությամբ:


    Քանի որ Հրանտին շատերը գիտեն իր քաղաքական հայացքներով ու քաղաքական ուղղվածությամբ վերլուծական հոդվածներով, ուզում եմ հատուկ նշել, որ հարցազրույցը չունի թեմատիկ սահմանափակում: Հրանտի հետ քննարկելիս երկուսս էլ նույն կարծիքը հայտնեցինք, որ լավ կլիներ, որ հարցազրույցն ավելի ընդգրկուն լիներ, այնպես որ ազատ եք տալ ցանկացած հարց, որը ձեզ հետաքրքրում է. սկսած արվեստից, մինչև, ինչու ոչ, անձնականը:

    Չկա նաև հարցերի քանակի սահմանափակում: Հարցերը կարող եք այս թեմայում գրել առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, իսկ հաջորդ կիրակի օրը (13.11.2011թ.) Հրանտ Տէր-Աբրահամեանը կպատասխանի այդ հարցերին, որին կհաջորդի քննարկումը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 06.11.2011, 17:23: Պատճառ: Վրիպակի շտկում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (06.11.2011), aragats (06.11.2011), Ariadna (06.11.2011), Arpine (14.11.2011), Claudia Mori (07.11.2011), E-la Via (06.11.2011), Lusinamara (06.11.2011), matlev (06.11.2011), Mephistopheles (07.11.2011), Moonwalker (06.11.2011), murmushka (07.11.2011), Nadine (07.11.2011), Norton (13.11.2011), Renata (06.11.2011), Sagittarius (06.11.2011), Tig (09.11.2011), Դեկադա (06.11.2011), Ներսես_AM (06.11.2011), Ֆոտոն (06.11.2011)

  3. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախաձեռնությունը շատ ողջունելի է:Կարծում եմ լավ առիթ է ծանոթանալ հասարակական գործիչների գործունեությանը:Քանի որ հյուրին չգիտեմ, հոդվածներն էլ չեմ կարդացել / կամ երևի թե ուշադրություն չեմ դարձրել հեղինակի անվանը/ կուզեի հյուրը մի քիչ պատմեր իր մասին: Եվ մի հարց էլ: Ինչպիսի՞ն է նա տեսնում Հայաստանը ապագայում, ո՞ր գույներն են ավելի գերակշռում:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (06.11.2011), armen9494 (06.11.2011), Chuk (06.11.2011), Lion (07.11.2011), Meme (06.11.2011), Moonwalker (07.11.2011), Renata (06.11.2011), VisTolog (07.11.2011), Yevuk (06.11.2011), ՆանՍ (09.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոք սրտի, մեր հարգարժան հյուրի (ի դեպ, ի խորոց սրտի շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար) մասին շատ քիչ բան գիտեմ, թեև հոդվածներից շատերը կարդացել եմ՝ ինչպես միշտ, հեղինակին ուշադրություն չդարձնելով: Այնուամենայնիվ գնահատում ու ողջունում եմ ձեր ակտիվությունը (թեև հոդվածներից շատերի շեշտադրումները չեմ կիսում):
    Մի քանի հարց էլ ինձանից՝

    1. Ի՞նչ մտածեցիք Իռլանդիա - Հայաստան դուբլինյան հանդիպման ավարտական սուլիչից անմիջապես հետո: Առաջին միտքը: Մի՞թե այդ պահին արդեն իսկ զուգահեռներ էիք տանում տխրահռչակ Իտուրալդեի ու մեր ընտրակեղծարարների միջև, ինչպես հետագայում:
    2. ՀԺ-ում ձեր հոդվածներին հաճախ կցվող ծաղրանկարների մասին (առանձնակի հավանում եմ. շնորհակալություններս նկարչին): Դուք դրանց ստեղծմանը մասնակցություն ունենում եք, թե՞ հեղինակը ինքն է նման արդյունքի հասնում՝ հոդվածը կարդալով:
    3. Եթե համեմատենք ասենք 2008-ի և 2011-ի Ուստա Հրանտին, ի՞նչն է ավելացել ու ի՞նչն է պակասել: Չկա՞ արդյոք հիասթափություն, թե հավատն առ լուսավոր մոտ ապագա ավելի է ամրապնդվել:

    Եվս մեկ անգամ շնորհակալություն Ակումբի հրավերը չմերժելու համար: Անհամբերությամբ սպասում եմ պատասխանններին:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.11.2011), Chuk (07.11.2011), murmushka (07.11.2011), Tig (09.11.2011), Արէա (07.11.2011), Ձայնալար (09.11.2011), Ռուֆուս (07.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Հրանտ, իսկ ինչու՞ Հրանտ Տէր-Աբրահամեան ու ի՞նչ կարծիքի եք դասական ուղղագրությանն անցնելու մասին ու ի՞նչ դժվարություններ/առավելություններ կունենա դասական ուղղագրության անցնելը: Ու ամենակարևորը՝ լիքը կարևոր ու էլ ավելի հրատապ հարցերը թողած ինչքանո՞վ է նպատակահարմար հիմա քննարկել դասական ուղղագրությանը անցնելու հարցը:

    Հ.Գ. եթե դուք դասական ուղղագրությանը անցնելու կողմնակից չեք, խնդրում եմ անտեսել հարցը
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.11.2011), Lion (07.11.2011), Smokie (08.11.2011), Tig (07.11.2011), VisTolog (08.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Հրանտ, ասացեք խնդրեմ.

    Ըստ Ձեզ, Ավարայրի ճակատամարտում մենք հաղթել ենք, պարտվել ենք, թե ինչ-որ առումով հաղթել ենք, իսկ ինչ-որ առումով էլ` պարտվել:

    Շնորհակալություն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (08.11.2011), Chuk (07.11.2011), VisTolog (08.11.2011), Արէա (07.11.2011), ՆանՍ (09.11.2011)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Առաջին հարցս քաղաքացիական նախաձեռնությունների մասին ա: Նախաձեռնություններ, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծում, կամ էլ փորձում են լուծել:
    Կա կարծիք, որ այդ նախաձեռնությունները իշխանությունն օգտագործում ա՝ ընդհանուր, գլոբալ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար:

    Մասնավորապես նման կարծիքներ էին հնչում օտարալեզու դպրոցների բացման դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ:

    Վերջին օրերին էլ հանդիպեցի կարծիքների, որ Թռչկանի ջրվեժի խնդիրը, ու մասնավորապես դրան լուծում տալը իշխանությունն օգտագործում ա իր օգտին միավորներ ստանալու համար, որ իբր նախընտրական քարոզարշավի տարբերակ էր հարցին լուծում տալը և այլ նման գնահատականներ:

    Կուզեի քո կարծիքն իմանալ այս գնահատականների մասին, ու ընդհանրապես ո՞նց ես գնահատում այսպիսի նախաձեռնությունները դերը երկրի ժողովրդավարացման ճանապարհին, փոքր խնդիրների արծարծումն ու բարձրաձայնումը, երբ մեծ խնդիրները դեռևս մնում են չլուծված:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.11.2011)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երկրորդ հարցս գրականությունից է:
    Հրանտ, քո ֆեյսբուքյան ստատուսներից ակնհայտ է, որ դու ընթերցասեր ես: Բայց այդ ստատուսները, կարծես թե, չեն բացահայտում քո գրական նախընտրություններ: Կխնդրեի կազմել 10-15 կետանոց գրականության ցանկ, որը, քո կարծիքով, արժի, որ ամեն մեկս կարդանք, որոնք ընթերցողին շատ բան կտան, որոնք քո կյանքում հետք են թողել՝ ինչ-որ չափով ազդելով մտածողության ու աշխարհընկալման վրա: Խնդրում եմ նաև ինչ-որ չափով մեկնաբանել այդ ցանկը:

    Մեկ էլ մի «միամիտ» հարց Թոլքինի «Մատանիների տիրակալը» եռահատորն ու «Սիլմարիոնը», Ռոուլինգի «Հարրի Փոթթեր» շարքը կարդացե՞լ ես, և եթե կարդացել ես, ապա դրանք գրականության ի՞նչ սանդղակում ես դասում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (08.11.2011), Նաիրուհի (12.11.2011), Շինարար (07.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  15. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջունում եմ Ձեզ, հարգելի Հրանտ:

    1. Ռուֆուսի տված հարցին ես էլ էի ուզում անդրադառնալ` բայց մի քիչ այլ ձեւաչափով. եթե կողմ եք դասական ուղղագրությանը վերադառնալուն, ապա ի՞նչ ճանապարհներ եք տեսնում դա իրագործելու: Կարծում եք` դասականին վերադառնալու համար ժողովրդին դրա լավ լինելը «համոզելը» պարտադի՞ր պայման է:

    2. Սոցիալական վատ պայմաններից դրդված Հայաստանը լքելը Ձեր կարծիքով արդարացվա՞ծ է, թե՞ հայրենիքը լքելը արդարացում ունենալ չի կարող:

    3. Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում: Ծանո՞թ եք «Rammstein» խմբին: Եթե այո` ինչպե՞ս եք վերաբերվում:

    Շնորհակալություն:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.11.2011), Արէա (08.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  17. #9
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերգելի Հրանտ,
    կարելի՞ է ՀԱԿի հետ չհամագործակցել բայց լինել ընդիմադիր...
    Եթե այո, ապա ինչպե՞ս դա կարող է լինել...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Հրանտ,

    Ես այն համոզմանն եմ որ ընդդիմության (խոսքս ակտիվ և բանուկ հատվածի մասին է) ուժերի կոնսոլիդացիայի պայմաններում միայն կարելի է արդյունք արձանագրել ընտրություններում և ցանկացած քաղաքական գործընթացում (համենայն դեպս Հայաստանյան պայմաններում), քանի որ կարծում եմ, որ կոնսոլիդացված ընդդիմությունն է իվիճակի մոբիլիզացնելու և ակտիվացնելու հասարակությանը… սա ասելով, իհարկե, միաժամանակ կարևորում եմ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կատարած հսկա աշխատանքը…

    հարցս հետևյալն է. ինպե՞ս է ՀԱԿ-ը պատրաստվում կոնսոլիդացնել ակտիվ ուժերը, և եթե կարծում եք կոնսոլիդացումը պարտադիր չէ, ապա ի՞նչ ստրատեգիա է պատրաստվում որդեգրել ՀԱԿ-ը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.11.2011)

  21. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ հույս ունենալով, որ Դուք չեք հավատում հայ ժողովրդի ընտրյալ ազգ լինելու հեքիաթներին, կխնդրեի պատասխանել. Էն ինչ կատարվում է հիմա մեր ազգի, հասարակության մեջ, դա օրինաչա՞փ երևույթ է, համատարած դեգրադացիան որևէ սուբյեկտի՞վ գործոնների հետևանք է, թե նույնը դիտվում է ամբողջ աշխարհում (թե՞ կարծում եք` չկա դեգրադացիա): Ի՞նչ կատարվեց, նույնն է՞ինք քսան, երեսուն, քառասուն տարի առաջ: Ո՞ւր կորան բանաստեղծները, արվեստագետները, դերասանները, նկարիչները, գուցե կասեք հիմա էլ կան արվեստագետներ ու գրողներ, բայց ո՞ւմ համար են նրանք: Հասարակության մի լայն զանգված թքած ունի առօրեականից բարձր կանգնած ցանկացած երևույթի վրա, էս ի՞նչ ա կատարվում, թե՞ խտացնում եմ գույներն ու իրականում ամեն ինչ էդքան էլ սարսափելի չէ:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.11.2011), Chilly (14.11.2011), Chuk (08.11.2011), Tig (09.11.2011), յոգի (09.11.2011), Նաիրուհի (12.11.2011)

  23. #12
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան ահագին ուրախացա. կարոտել էի կոնկրետ ցուցանակի առկայությունը Ակումբի ամենավերեւի մասում

    Ես էլ հարցեր ունեմ՝

    1. Կա՞ն մարդիկ ովքեր պայքարում են գաղափարապես, կան մարդիկ ովքեր այդ գաղափարները ընթացքում նաեւ կյանքի են կոչում կոնկրետ գործնական քայլերով: Ո՞ր տեսակին եք պատկանում կոնկրետ դուք, եւ ինչու՞: Եթե երկրորդ տեսակին, խնդրում եմ նաեւ նշել մի քանի գործնական քայլեր, որոնք իրականացվել են Ձեր կողմից:

    2. Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի ո՞ր քայլերի դեպքում դուք կհրաժարվեք լինել այս ընդդիմության համակիրը:

    3. Ո՞վ է բոլորին հայտնի վերլուծաբանը բոլորին հայտնի իրականությունից դուրս: Այսինքն կա՞ն արդյոք տվյալներ Ձեր մասին, որոնց մասին դուք կուզեիք մարդիկ իմանային, բայց դրանք չեն մտնում Ձեզ ճանաչող մարդկանց հետաքրքրությունների մեջ:

    Նախապես շնորհակալություն
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.11.2011), Chuk (08.11.2011), Tig (09.11.2011), Ռուֆուս (08.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  25. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրանտ ջան, գարեջուր սիրո՞ւմ եք: Եթե այո, ապա՝ ե՞րբ:

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2011), Chilly (14.11.2011), Chuk (09.11.2011), impression (16.11.2011), ivy (09.11.2011), Mephistopheles (10.11.2011), Moonwalker (09.11.2011), Rammstein (10.11.2011), Գալաթեա (12.11.2011), Նաիրուհի (12.11.2011), Ռուֆուս (09.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  27. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Հրատն

    Խնդրում եմ լրացուցիչ պարզաբանել Ձեր արտահայտած որոշ մտքերը արտահերթ-հերթական ընտրությունների վերաբերյալ - Ինձ համար հերթական ընտրությունների օրակարգ չկա. Հրանտ Տեր-Աբրահամյան

    «Հասկանում եմ, որ քաղաքական ուժն այսօրվանից արդեն պետք է դրա մասին մտածի և կողմնորոշվի, բայց անձամբ ինձ համար այդ հարցն այս պահին գոյություն չունի»
    1. Ինչպե՞ս հասկանալ, որ այդ հարցը Ձեր համար այս պահին գոյություն չունի, եթե այն արդեն փաստացի գոյություն ունի բոլոր քաղաքական ուժերի համար:

    2. Ի՞նչ կարծիքի կլինեք արտահերթ ընտրություններ ու իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժի վերաբերյալ, եթե այն հերթական ԱԺ ընտրություններից հետո որպես փոքրամասնություն մտնի ԱԺ (այսինք փաստացի ընդունի, որ իմփիչմենթի հարց բարձրացնելն էլ հնարավոր չէ) ու պայքարի հերթական հանգրվանը տեղափոխի ԱԺ տաքուկ դահլիճ ու Ստրասբուրգյան ծառայողական ուղևորություններ:

    3. Ի՞նչ կարծիքի եք այն քաղաքական ուժի վերաբերյալ, որը ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում առաջ ու հետ քաշեց մի շարք պահանջներ, երկխոսությամբ մսխեց ժողովորդական բողոքի նոր՝ 2011 մարտյան ալիքը, սիրահերտեց Սերժ Սարգսյանի հետ, ռեվերանսներ արեց ԲՀԿ կողմը, ու ի վերջո բոլորիս հասցրեց կամ շուտով կհասցնի հերթական ընտրություններին:

    4. Ինչպե՞ս եք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներում WikiLeaks-յան բազմաթիվ հղումներին: Արդյո՞ք սա նշան չէ այն բանի, որ նա մեզ ասելու բան ըստ էության այլևս չունի:

    5. Ի՞նչ կա չկա:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2011), Chilly (14.11.2011), Chuk (12.11.2011), davidus (12.11.2011), Գալաթեա (12.11.2011), Շինարար (12.11.2011)

  29. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Հրանտ ջան

    Գուցե հարցերս բնույթով կրկնեն արդեն տրված հարցերի էլեմենտներ, թեկուզ հենց հարգարժան Տրիբունի հարցերից, բայց այնուամենայնիվ հղեմ դրանք՝ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով:

    1. ՀԱԿ-ին ինչպե՞ս հաջողվեց իսկապես ոտքի կանգնած, պայքարի պատրաստ ժողովրդի/մարտ 2008, մարտ 2011/ թևաթափ անել և ուղարկել տներով: Ու ամենակարևորը՝ ինչո՞ւ: Ես չեմ հարցնում ինչպես հաջողվեց ոտքի կանգնեցնել, քանի որ դա իրականում ՀԱԿ-ի հաղթանակը չէր, ժողովուրդն վաղուց պատրաստ էր դրան, և ՀԱԿ-ը լիներ թե մեկ այլ ուժ, ժողովուրդը կանգնելու էր:
    2. Մասնավորապես, ինչպե՞ս ՀԱԿ-ին հաջողվեց ժողովրդին վերջապես տալ այն ինչ նա վաղուց ու նորից ուզում էր՝ նստացույց, /մի-երկու ամիս առաջ/բայց միևնույն ժամանակ ապահովել Ազատության հրապարակ, որում կարելի էր ցանկության դեպքում ֆուտբոլ խաղալ Ու էլի, ինչու՞: Ժողովուրդն է՞ր դրանում մեղավոր:
    3. Դուք համամի՞տ եք այն մտքին, որ հեղափողությունը խժռում է իր զավակներին:


    Կանխավ շնորհակալ եմ

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2011), Chilly (14.11.2011), Chuk (12.11.2011), Claudia Mori (14.11.2011), davidus (12.11.2011), Շինարար (12.11.2011), Տրիբուն (12.11.2011)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրանտ Մաթևոսյան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 22.08.2018, 10:31
  2. Ակումբի հյուրը. Հայկ Սայադյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 20.02.2012, 13:59
  3. Հարցազրույց ակումբի Աշունաղջիկ Meme - ի հետ
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 15.11.2011, 20:36
  4. Սպանվել է Հրանտ Դինքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 27.04.2008, 06:07
  5. Ցերեկույթ ի հիշատակ Հրանտ Դինքի
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.01.2008, 03:05

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •