Ողջունում եմ Ձեզ, հարգելի Հրանտ:
1. Ռուֆուսի տված հարցին ես էլ էի ուզում անդրադառնալ` բայց մի քիչ այլ ձեւաչափով. եթե կողմ եք դասական ուղղագրությանը վերադառնալուն, ապա ի՞նչ ճանապարհներ եք տեսնում դա իրագործելու: Կարծում եք` դասականին վերադառնալու համար ժողովրդին դրա լավ լինելը «համոզելը» պարտադի՞ր պայման է:
2. Սոցիալական վատ պայմաններից դրդված Հայաստանը լքելը Ձեր կարծիքով արդարացվա՞ծ է, թե՞ հայրենիքը լքելը արդարացում ունենալ չի կարող:
3.Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում: Ծանո՞թ եք «Rammstein» խմբին: Եթե այո` ինչպե՞ս եք վերաբերվում:
Շնորհակալություն:
Էջանիշներ