Էսսօր փաստորեն լավ եւ հեշտ հարցից ենք սկսում: Էս հարցի պատասխանը երեւի էն հայտնի անեկդոտի վերջի նման է՝ кушать да, а так нет. Գարեջուր սիրում եմ էն մաստով, որ լինի կխմեմ, մանավանդ, պարզ ա, ամառվա շոգին կամ մեկ-մեկ էլ, եթե շատ հոգնած եմ ու թուլանալու կարիք կա: Բայց էդպես ցանկացած խմիչքի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Բայց իրապես սիրում եմ, էն որ մենակ кушать չէ, այլ նենց էլ երկու բան երեւի: Առաջին ու անգերազանցելին տնական արաղն է, նախըտրլեի է հոնի կամ թթի, բայց ծիրան, խաղող, տանձ կամ ճաճա (նույն խաղողի արաղն ա վրացական) էլի հաստատ չեն խանգարի: Այ սա իրոք սեր ա ինձ համար: Քանի քանի մարդու գլուխ եմ արդուկել դասախասություններով առ այն , որ արաղն ու տնական արաղ բացարձակապես տարբեր խմիչքներ են (ի դեպ գիտական դասակարգումով էլ կարծեմ էդպես է), մենակ անունն է նույնը, որ ընտրության դեպքում պետք է աներկբա ընտրել տնականը, որից հետո խումհար էլ գրեթե չի լինում, գլխացավ էլ, եթե իհրակե շաքարով խառնած չէ, եւ այլն: Մի խոսքով մի "լեդ զեփելին էլ" է՛ս ա ինձ համար: Բայց չեմ սիրում երբ հաճախ են խմում: Պետք ա ճիշտ դադարները պահել, որպեսզի մոտդ մի տեսակ սով առաջանա, ու լարում կուտակվի բավականաչափ հոգեբանական: Իսկ "ֆիրմա" խմիչքներից չգիտեմ ինչի ռոմն ա մեծ տպավորություն թողնում վրաս: Մնացածի՝ տեկիլա, վիսկի եւ այլն նկատմամաբ մի տեսակ անտարբեր եմ, նույն կլինի կխմեմ, չի լինի, թող չլինի սկզբունքով:

Էջանիշներ