Շատ պարզ հասկանալ, սիրելի Տրիբուն, քանի որ ես քաղաքական ուժ չեմ, ոչ էլ նույնիսկ քաղաքական գործիչ, հանգիստ կարող եմ ինձ նման շռայլություն: Ես կուսակցական չեմ, ըստ էության շարքային քաղաքացի եմ, որը համարում է, որ անհրաժեշտ է աջակցել կամ առնվազն չխփել երկրում գործող ցանկացած ուժեղ ընդդիմությանը (այլ հավասար պայմաններում, որոնց մասին այստեղ այլ հարցերին պատասխանելիս, գրել եմ): Ես գործ չունեմ այս պահին հերթական ընտրությունների հետ: Կգա ժամանակը, ավելի պարզ կլինեն կոնկրետ պայմաններն ու իրավիճակը, կձեւակերպվեն ավելի հստակ մասնակցել-չմասնակցելու փաստարկերները, նպատակները եւ այլն, կկողմնորոշվեմ: Չգիտեմ որքանով ճիշտ է հասկացվում ասածս, բայց ինձ համար սա մի տեսակ այնքան բնական է, որ չգիտեմ էլ ի՛նչն այստեղ հավելյալ հիմնավորեմ:
Եթե լինեն հերթական ընտրություններ, ՀԱԿ-ն էլ մասնակցի, ստանա ասենք, չգիտեմ 10 տոկոս ձայն, ձեւավորի խմբակցություն եւ ձեր ասած մոելով էլ ամեն բան գնա, ապա կասեմ, որ դա ամենայն հավանականությամբ կլինի շատ անարդյունավետ եւ փակուղային տարբերակ: Այդքանը Ժառանգությունն էլ հիմա անում է՝ լավ կամ վատ: Կարծում եմ ինձ ու շատ ընկերներիս այդպիսի տարբերակ չի բավարարի եւ մենք կփորձենք մեր հնարավորությունների չափով հակազդել այդպիսի զարգացմանը: Բայց թող գա այդ անտեր հերթականի ժամանակը ու նոր ավելի մանրամասն խոսենք, որովհետեւ իրոք բացի ամեն ինչից շատ արագ է փոփոխվում իրավիճակը, չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է հստակ կանխատեսել գարնանը ի՛նի եւ ինչպե՛ս կլինի: Առհասարակ ՀԱԿ-ի հետ կապված հիմնական խնդիրն, ըստ իս հետեւյալն է: Ի սկզբանե ՀԱԿ-ը ստեղծվել է որպես տարբեր քաղաքական եւ գաղափարակն ուժերի միավորում ընդամենը մեկ՝ սահմանադրականությունը վերականգնելու նպատակի շուրջ: Բայց առարկայորեն, այսինքն՝ նույնիսկ անկախիր կամքից ՀԱԿ-ը կանգնած էզուտ քաղաքական ուժի վերածվելու մարտահրավերի առջեւ: Ձեր ասած սցենարն էլ հենց այդպիսի միտման լիարժեքացումը կլինի: Բայց ես այդ ճանապարհը փակուղային եմ համարում, ու չնայած այս պահին հստակ դեղատոմս չունեմ դրա հաղթահարման, բայց կարծում եմ, որ պետք է այդ ուղղությամբ քայլեր իրականացվեն: Դասական քաղաքական ուժը Հայաստանի այսօրվա պայմաններում նույնքան անհեթեթ կարող է լինել, որքան ձմերուկ ցանելու փորձերը հյուսիսային բեւեռում:2. Ի՞նչ կարծիքի կլինեք արտահերթ ընտրություններ ու իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժի վերաբերյալ, եթե այն հերթական ԱԺ ընտրություններից հետո որպես փոքրամասնություն մտնի ԱԺ (այսինք փաստացի ընդունի, որ իմփիչմենթի հարց բարձրացնելն էլ հնարավոր չէ) ու պայքարի հերթական հանգրվանը տեղափոխի ԱԺ տաքուկ դահլիճ ու Ստրասբուրգյան ծառայողական ուղևորություններ:
Դե սա ոչ այնքան հարց է որքան կարծիք ձեւակեպված հարցի տեսքով: Փորձեմ հերով գնալ: Նախ՝ պահանջների կորիզը գրեթե միշտ նույնն է: Եթե ուշադիր լինեք, եւ գտնեք համացանցում ՀԱԿ-ի հռչակագիրը, ապա եթե հիշողությունս չի դավաճանում (90 տոկոս համոզված եմ, որ այս դեպքում չի դավաճանում եւ ռիսկով գրում եմ), ապա այնտեղ շեշտված է, որ եթե ազատվեն քաղբանտարկյալները, ապա ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության իշխանության հետ: Ես խնդիր չունեմ մարդկանց հետո, որոնք դեմ են երկխոսության գաղափարին, բայց խնդիր ունեմ եւ լուրջ խնդիր մարդկանց հետ, որոնք 2008-ին, երբ ընդունվում էր այդ հռչակագիրը ՀԱԿ համակակիր էին, բայց ձեն չէին հանում այն բանի մաիսն, որ այդ գաղափարն իրենց համար անընդունելի է, իսկ հետո տարիներ անց հանկարծ հիշեցին, որ դեմ են: Այսինքն կամ լուրջ չեն ընդունել իրենց իսկ համակրանքը վայելող ուժի կարեւորագույն փաստաթուղթը կամ էլ իրենց կարծիքը թաքցրել են: Անցնենք առաջ: 2011-ին երկխոսության նախապայմաններին ավելացավ եւս երկու պահանջ՝ Ազատության Հրապարակի եւ մարտի մեկի հետաքննության պահանջը: Այսինքն նախապայմանները խստացվեցին: Կրկին՝ ուշադրություն դարձրեք, երկխոսության մասին հայտարարվել է բաց տեքստով, ոչ ոք չի խաբել հանրությանը: Այսինքն՝ ցանկացածը կարող էր իր համար որոշել համաձայն է ինքը թե՞ ոչ այս կուրսին: Պահանջներից երկուսը լիաովին իրականացվեցին իշխանության կողմից,երրորդն էլ այսօրվա հետադարձ հայացքով իրականացվեց մասնակի: Հիմա չգիտեմ, եթե դուք պատասխանատու քաղաքական ուժ լինեիք, ինչպե՞ս կկողմնորոշվեիք, այդքանից հետո գնալ ըստ նախօրոք խոստացածի երկխոսության թե՞ չգնալ: Մարդ կա, հիմա էլ ասում ա, թե բա պետք էր բանտարկլայերի ազատումից հետո, գցել իշխանությանը եւ շարժվել առաջ: Չգիտեմ, գցողը թող գցեր, ես նորմալ եմ համարում հակառակը: Երկխոսություն ասվածն էլ շատ հստակ ժամկտեներ ու օրակարգ ուներ: Այսն ըստ էուայն տապխալվեց եւ այո քաղաքական ձախողում եղավ, եւ կարճաժամկետ առումով ռաունդը կրեց իշխանությունը: Բայց ինձ համար քաղաքական ուժի տվյալ պահի հաջողությունը կամ անհաջողությունը չի էականը, այլ այն թե ի՛նչ մեթոդներով է գործում այդ ուժը: Ինձ համար կարեւորագույն կետը՝ հրապարակային բաց քաղաքականությունն է եւ հաշվետու լինելն է ինձ՝ քաղաքացուս, բացի այդ սեփական նպատակներն ու ծրագրերը հոդաբաշխ ներկայացնելը: Իմ այս պայմաններին ՀԱԿ-ը համապատասխանում է (բացի թերեւս մի կետից, որը հետո կնշեմ): Թե ուրիշն այլ բան է թնտրում, դա իր գործն ու իրավունքն է: Ինչ վերաբերում ա ժողովրդական ալիքին, դե կներք, ալիքը ՀԱԿն էր բարձրացրել ոչ թե նրա քննադատները, ժողովդրին էլ ամեն բան բաց ներկայացրել էր, ոչ մի կետիկում իսկ չէր խաբել, չէր ասել, գնում եմ հեղափոխության, բայց հետո գնացել էր երկխոսության: Հենց սկզբից բաց տեքստով ամեն բան ասվել է: Այստեղ ես չեմ կարող որեւէ խնդիր տեսնել:Հիմա ստացում ա, որ փաստաբանություն եմ անում, բայց դե ես մեղավոր չեմ, որ փաստերն այնպիսին են, ինչպիսին կան կամ գոնե ես՛ եմ այդպես տեսնում: ԲՀԿ-ի մաիսն, կարեմ պատասխանել եմ էն հրչցազրույցում, որը դուք մեջբերեցիք, կարծեմ ավելացնելու բան չկա: Սիրահետելն էլ թողնեմ ձեր խղճին, Աստված տա, բոլորն այնպես սիրահատեն Սերժի հետ:3. Ի՞նչ կարծիքի եք այն քաղաքական ուժի վերաբերյալ, որը ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում առաջ ու հետ քաշեց մի շարք պահանջներ, երկխոսությամբ մսխեց ժողովորդական բողոքի նոր՝ 2011 մարտյան ալիքը, սիրահերտեց Սերժ Սարգսյանի հետ, ռեվերանսներ արեց ԲՀԿ կողմը, ու ի վերջո բոլորիս հասցրեց կամ շուտով կհասցնի հերթական ընտրություններին:
Դե սա էլի հարց չի, այլ կարծիք: Լեւոն ինչ էլ ասի ու ինչի մաիսն էլ ասի, իսկ նա վերջին շրջանում միայն Վիքիլիսից չի խոսացել, մեկ ա քննադատվելու է, ու դա շատ լավ ա, որովհետեւդա արդեն ինչ որ տեղ նշան ա, որ ասելիք այնուամենայնիվ կա: Սերժը, որ խոսում ա, ոնց որ թե քննադատելու բան էլ չկա, որովհետեւ ոչ թե խոսում ա, այլ պարզապես կարդում ա ճիշտ բաների մասին գրած ռեֆերատներ, դրա ի՞նչը քննադատես, եթե ամեն բան գրեթե ճիշտ է սովորաբար: Սա տիպիկ տրիքսթերային իշխանություն է եւ լեզու: Վիքիլիոսի թեման առհասարակ շատ կարեւոր եմ համարում ու էդպես էլ մինչեւ վերջ չիմաստավորված Հայաստանում: Իսկ կոնկրետ Լեւոնի կողմից, համաձայն եմ, արդեն շատ է բարձաձայնվել, կարծում եմ այլեսւ բավական է: Այլ հարց է, որ ախր ԶԼՄ-ներնն իրականում լավ չմարսեցին այդ թեման, անցավ գնաց, կարծես էն ստից եմաներից մեկը լիներ, որոնցից ժամանակ առ ժամանակ "ցնցվում ենք", ասենք, Տիգրան Սարգսյանի խմած լինելը, Մուկ ու ձուկի հարաժրվելւ եւ այլն: Իրականում, եթե խորանանք, մի ամբողջ պատեկրացում համաշխարհային քաղաքականության մաիսն պետք է փլուզվեր մեզանում: Սա գրում եմ անեւ որպես ինքնամեղադրանք, որ այդպես էլ նորմալ չանդրադարձա այդ թեմային իմ ուզած ձեւով:4. Ինչպե՞ս եք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներում WikiLeaks-յան բազմաթիվ հղումներին: Արդյո՞ք սա նշան չէ այն բանի, որ նա մեզ ասելու բան ըստ էության այլևս չունի:
5. Ի՞նչ կա չկա:
Էսքանից հետո էլ ի՞նչ պիտի լինի: Լավ ա ամեն ինչ:
Ինձ թվում ա նախորդիվ էս հարցին հիմնականում պատասխանեցի: Եթե համարեք, որ չեմ պատասխանել, ասեք, ես կփորձեմ նորից կարծիքս շարադրել: Ինչ վերաբերում ա ժողովորդի կանգնելուն....: Դե համենայն դեպս որեւէ այլ ուժի, ցայսօր չհարոջվեց ժողովորդին ոտքի կանգնեցնել (ի նկատի ունեմ, իհարկե 2007-ից սկսած), չնայած, կարծես փորձեր եղան եւ հավակնորդներ էլ կան: Եթե ի հայտ գա այդպիսի ուժ, ես չեմ, որ դեմ կլինեմ:
Եթե նստացույցին բավանականաչափ մարդ չհավաքվեց, ապա որքան էլ շատ լինեն առարկակայական պատճառները, անշուշտ հաշվետու քաղաքական կամ հասարակական ուժը, պետք է նախ եւ առաջ վերլուծի իր պատասխանատվության չափը: Եթե ոչ, ապա նոր անհաջողություններ կունենա: Մյուս կողմից, իհարկե, պետք է ահշվի առնել երւ այն, որ նստացույց պահանջեց շատ ավելի մեծ քանակով մարդ, քան հետո մնաց եւ հանրահավքների եկավ: Մեղադրեչլ-չմեղադրելը թողնենք մի ոկղմ, բայց սա փաստ է: Փաստ է նաեւ, որ Կոնգրեսն ի հեճուկս իր հասցեին հնչող մեղադրանքների նստացույցն արեց: Դրանով որոշակի ժամանակ իմ կարծիքով շահեց, որովհետեւ, եթե նստացույց չաներ, ապա շատ ավելի վատ վիճակում կհայտնվեր: Հիմա հարցն էն է, արդյո՞ք ՀԱԿ-ը իր բոլոր տարրերը ի նկատի ունենալով արդյունավետ կօգտագործի այդ շահած ժամանակը թե ոչ: Դա այդքան էլ երկարատեւ ժամանակի շահում չէ: Կարծում եմ, մյուս տարվա սկզբին կամ գարնանամուտին կերեւա այդ հարցի պատասխանը: Հա, ի դեպ, նախորդ հարցին պատասխանելիս մտապահեցի մի բան, ու խոստացա ավելի ուշ գրել ու մոռացա: Այստեղ լրացնեմ: ՀԱԿ-ի գործունեության հետ կապված միակ խոշոր հարցն ինձ համար մնում է 2008-ի աշնանային դադարը: Այն ժամանակ էլ եմ արտահայտվել դրա մասին հրապարակային: Հիմա էլ հետադարձ հայացքով նայելիս, այդ որոշումը հակված եմ համարել թույլ հիմնավորված եւ հատկապես հիմնավորման բաց, հրապարակային եւ հոդաբաշխ լինելուս տեսակետից թերի: Ի դեպ, Տեր-Պետրոսյանն էլ որքան հիշում եմ մի անգամ խոստվանեց, որ իր այն ժամանկվա հաշվարկն ու վերլուծությունը սխալ էր:2. Մասնավորապես, ինչպե՞ս ՀԱԿ-ին հաջողվեց ժողովրդին վերջապես տալ այն ինչ նա վաղուց ու նորից ուզում էր՝ նստացույց, /մի-երկու ամիս առաջ/բայց միևնույն ժամանակ ապահովել Ազատության հրապարակ, որում կարելի էր ցանկության դեպքում ֆուտբոլ խաղալ Ու էլի, ինչու՞: Ժողովուրդն է՞ր դրանում մեղավոր:
Երեւի չէ, որովհետեւ դա շատ ընդհանուր ձեւակերպված միտքն էլ չի՝ սրամտություն է: Դա ձեւկերպվել է ֆրանսիական հեղափոխության պահպանողական քննադատների շրջանակում (հիմա մեռնեմ չեմ հիշի ո՛վ էր առաջինը ասել, Թալեյրանը, Դը Մեստրը, թե ո՞վ): Մեկ-մեկ խժռում ա, մեկ-մեկ ո՛չ, հեղափոխությունն էլ այնքան տարբներ են լինում, մենակ ֆրանսիականն ու ռուսկանը չեն: Ասենք, ամերիկյան հեղափոխության զավակներին ո՞վ խժռեց (ի նկատի ունեմ ամերիկացիների ազատագրումը անգլիացներից) կամ արեւելյան Եվրոպայի թավշյա հեղափոխության "զավակներին", ասենք, Վացլավ Հավելին....: Ոնց որ թե ընդհանրացում չի ստացվում:3. Դուք համամի՞տ եք այն մտքին, որ հեղափողությունը խժռում է իր զավակներին:
Կանխավ շնորհակալ եմ
Ձեզ շնորհակալություն հարցերի ու իմ կարծիքով հետաքրքրվելու համար:
Ariadna (16.11.2011), Chuk (15.11.2011), Claudia Mori (21.11.2011), Տրիբուն (16.11.2011)
Էսսօրվա խոստացած 3-4 հարցի պատասխանելու պլանս կատարեցի, կաշխատեմ ամեն բն անել, որ վաղն էլ հանդիպենք: Շնորհակալ եմ համբերության համար: )
Իրավունք ունենք, չէ՞, մեկնաբանել մեր հարցերին արդեն տրված պատասխանները:
Կարող ա հարցս էնքան էլ լավ չէի ձևակերպել, ընդունում եմ:
Հասկանում եմ, որ որպես շարքային քաղաքացի յուրաքանչյուրս իրավունք ունենք ու կարող ենք ունենալ մեր օրակարգը, ընդունել կամ չընդունել թելադրված օրակարգը: Բայց քաղաքական կյանքի կաննոնները, ուզենք թե չուզենք, կաննխորոշվում են քաղաքական ուժերի կողմից: Ընտրություններն էլ քաղաքական կյանքի կարևորագույն տարրերից մեկն են: Ու եթե այս պահին բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում Հրանտի համակրած ՀԱԿ-ը, փաստացի հայտարարել են, որ օրակարգում մնացել է միայն մեկ հարց, հերթական ընտրությունների հարցը ու այն լավ կամ վատ անցակցնելու հարցը, ապա Հրանտի, կամ ցանկացած այլ քաղաքացու համար, ուրիշ օրակարգ ուղղակի լինել չի կարող: Իսկ քանի որ հերթական ընտրությունների մասին ի սկբանե խոսել է միայն ՀՀԿ-ն, ապա այս պահին, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերը ընդունել են ՀՀԿ գերակա դիրքը Հայաստանի քաղաքական կյանքում, ու ընդունել են, որ դրան ոչ մի բան հակադրել չեն կարող - ոչ երկխոսությամբ, ոչ պայմաններ առաջ քաշելով, ոչ նստացույցով, ոչ էլ մեկ այլ բանով:
Հետևապես ՀԱԿ-ի կողմից հերթական ընտրությունների արդեն կայացած փաստ լինելը ընդունելը համարում եմ ՀԱԿ-ի կողմից իր ողջ գաղափարախոսության դավաճանություն: Ու ՀԱԿ-ի համակիրների կողմից դրա հետ համակերպվելը համարում եմ իրենց սկզբունքների նկատմամբ դավաճանություն: Կարծում եմ, որ հարցը ստեղ սկզբունքային ա - ընդդիմություն ա այլևս ՀԱԿ-ը , թե ոչ: Իմ կարծիքով, անկախ ՀԱԿ-ի հռետորաբանությունից, ՀԱԿ-ը այլևս ընդդիմություն չի: ՀԱԿ-ը հիմա փաստորեն ընդամենը ՀՀԿ փաստացի որոշումները երկխոսությամբ, միտինգով, նստացույցով, հայտարարությամբ, հարայ-հրոցով վավերացնող ա:
Պատասխանով լրիվ բավարարված եմ, շատ-շատ մերսի
Մենակ ընդգծված մասին հետ կապված ասեմ, որ այդ մտվախությունը մեկը ես ունեցել եմ դեռ երկու-երեք տարի առաջվանից, ու կարծում եմ, որ ՀԱԿ-ը արդեն վերածվել է շարքային քաղաքական ուժի, քաղաքական ուժին հատուկ իր նեղ քաղաքական շահերով:
Մեկ էլ մի բան էլի - իրավիճակը Հայաստանում արագ չի փոխում: Կա ընդհամենը արագ փոփոխությունների իմիտացիա: Ի՞նչն ա ըստ էության մինչև հիմա փոխվել - Մկան հրաժարական տալն ա փոփոխություն, թե՞ Ալիկի փոխանակումը Վովիկով: Ըստ էության ամեն ինչ մնացել ա նույնը՝ համակարգային առումով:
Հրանտ ջան, ներողություն, բայց ՀԱԿ-ի աներկբա համակրի պատասխան եք տվել: Մարտի մեկի 15 հեղափոխալան պահանջները մեկ ու կես պահանաջ սարքելը, ու դրանք երկխոսության հանգեցնելը ոչ մեկը չէր կարող կանխատեսել: Բայց արդյունքը խոսում է ամեն ինչի մասին: Ժողովուրդը լավ էր հասկացել, վատ էր հասկացել, կարդացել էր մանրամասն Լևոնի ելույթները, չէր կարդացել, ո՞վ գիտի: Փաստը նրանում է, որ մարդիկ շաաաաաատ շաաաաաաաաաաատ քանակով գնացին միտինգներին ու աջակցեցին 15 կետերին, ու ամենայն հավանականությամբ պատրաստ էին մինչև վերջ աջակցել ՀԱԿ-ին: Բայց մարդիկ չհասկացան երկխոսությունը, որքան էլ որ, Ձեր կարծիքով դրա մասին թափանցիկ հայտարարվել էր, չհասկացան դրա սկսվելու ու ավարտվելու ոչ պատճառները ոչ էլ հետևանքները, ու վերջում էլ ՀԱԿ-ին երեք մատանոց կոմբինացիա ցույց տվեցին՝ նստացույցին չմասնակցելով: Ու կարծում եմ ավելի լուրջ կոմբինացիա են ցույց տալու հերթական ընտրությունների ժամանակ:
Իսկ գցել չգցելու մասով ասեմ, որ ալամ աշխարհը գիտեր, որ իշխանությունները ՀԱԿ-ին գցելու են էտ երկխոսությամբ: Դրա մասին մենակ երևի ՀԱԿ-ը չգիտեր: Մեր շատ ըկերները Ակումբից կհաստատեն, թե քանի հոգի էին մենակ Ակումբից ասում, որ Սերժը ՀԱԿ-ին երկխոսությամբ գցելու ա: Ամեն դեպքում, իմ համեստ կարծիքով, անկախ պայմանների կատարել չկատարելուց, երկխոսությամբ Սերժին արտահերթ նախագահական ընտրություններ պարտադրելուն հավատալը, անմեղսունակություն էր:
Մերսի լիարժեք պատասխանի համար:
Լևոնի ելույթները Սերժի ելույթների հետ համեմատելը մեղք է Մտքովս էլ չի անցնի նման բան անեմ:
Բայց Լևոնի ելույթները, որքան էլ որ վերլուծական առումով գրագետ ու հետաքրքիր կառուցված լինեն, ըստ էության նույնքան անարդյունք են, որքան Սերժի ելույթները Հայաստանի տնտեսական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին ելույթները: Այլ կերպ ասած, Սերժի իշխանությանը հատուկ անբովանդակ ելույթները նույնքան որակական հետևանք են ունեցել մեր կյանքում, որքան Լևոնի խորիմաստ ելույթները:
Իսկ ԶԼՄ-ները չվերուծեցին Լևոնի Վիքիլիքսյան ելույթները, քանի որ ոչ մեկին դրանք չհետաքրքրեցին: Հիմա մենք պարտավոր չենք մի անգամից հետաքրքրվել այն ամենով, ինչ Լևոնը իր ելույթում կասի: Լևոնը երեք տարի առաջ Ղարաբաղի հարցը իր ելույթներում լուծել դրել էր մի կողմ, Սերժին էլ հրաժարականի էր ուղարկել .... եչկխոսությամբ ........ էէէէհ ...
Գովելի լավատեսություն ա:
Բայց իսկականից սաղ լավ ա: Մի հատ անեգդոտ, կամ իրական դեպք եմ հիշել էս կապացությամբ:
Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սերժը Գյումրիում ելույթ ա ունենում, ու անըդհատ կրկնում ա.
- Մենք լավ ենք ապրելու, մենք լավ ենք ապրելու
Ամբոխի միջից մեկը գոռում ա.
- Բա մե՞նք
Chilly (16.11.2011), Claudia Mori (21.11.2011), Tig (16.11.2011), Գեա (16.11.2011)
Տխուր է տեսնել, որ անձերով էք պայմանավորում գործողությունները, Րաֆֆիի, Ժիրայր, չտրված անուններ։
Ինչպես նաև տխրեցնում է համոզմունքը, որ վստահելի են միայն քաղաքական դաշտից դուրս գործող խմբերը, բնապահպան թե մարդու իրավունքենիր համար, իսկ քաղաքական դաշտում որևէ ուժ բացի ՀԱԿից չի կարող ընդիմադիր լինել...
Բայց հնարավոր չէ սկզբունքների, ինչ գործողությունների մասին պայմանավորվել, որ պիտի ձեռնարկի ցանկացած իրեն ընդիմադիր ուժը կոչողը բայց չլինի ՀԱԿի կազմում, գոնէ որ իրանց համար լավ լինի իմանան ինչ չանեն, որ մի օր չարթնանան ու տեսնեն, որ ՀԱԿն իրենց ընդիմության կարգավիճակից զրկել է։
Որ պետք չի ուրիշ ընդիմադիրներին քննադատել համաձայն եմ։ ՈՒրիշ չափանիշներ չկա՞ն
Ընտրությունների վերաբերյալ
Արամ Սարգսյանը հեղափոխական առաջարկներ է անում(տես 3րդ րոպեից), ըստ որի պետք է ստիպել ՀՀԿին հրաժարվել ընտրություններին մասնակցելուց
Բայց ՀՀԿի մասնակցությունը ընտրություններին եթե անկասկած անվստահություն է առաջացնում նրա արդարության նկատմամբ, անհասկանալի է ինչու՞ պիտի մյուս նախկինում ընտրություններ կեղծած կուսակցությունների մասնակցությունը նման կասկած չառաչացնի
ՀՀՇն կամ ՀԱԿի մաս կազմող մյուս անձիք, ով ժամանակին ընտրություններ է կեղծել, հիմա նորից ընտրության գնալով չեն վարկաբեկում նոր ընտրությունները՞
Վերջին խմբագրող՝ voter: 17.11.2011, 00:16:
Բայց ես չգտեմ, արդյո՞ք էդքան կուսակացականացված ա մեր երիտասարդությունը....Գուցե լավ տեղեկացված չեմ: Ինձ թվում ա շատ տարբեր մարդիկ կան: Առհասարակ հիմա հասարակությունը մի տեսակ շատ ա ֆրագմետար ու մեկը մյուսից խաբար չի: Ամեն դեպքում նոր սերնդին շատ չէի մեղադրի, որովհետեւ նախ պետք ա տեսնել, թե նախորդներն ի՛նչ ժառանգություն են թողել, ի՛նչ են տվել նորերին, որ ինչ էլ պահանջեն.....Ինչ վերաբերում ա քաղաքականությանը: Մենք մի տեսակ շատ նեղ իմասոտվ ենք օգտագործում էդ բառը: Կուսակցականի հետ ա նույնացվում: Նախ՝ կարծում եմ, կուսակցություն էլ դասական իմաստով Հայաստանում չկա ու չի էլ կարող լինել: Նորմալ նականոն կուսակացական գործունեության համար պետք է մրցակցայաին համակարգ, առանց ընտրությունների կեղծման: Թե չէ մեր քաղաքականությունը նման ա ֆուտբոլի, ուլ բոլորը ձեւ են անում, որ մրցաշար կա, բայց բոլորն էլ գիտեն, որ մրցավարները ծախված են ու միշտ նույն մեկ-երկու թիմն է հաղթելու: Էդ պայմաններում, ոչ թե ամեն մեկն իր թիմի մասին պիտի մտածի, այլ բոլորը միասին էն երկու դաղալ թիմին պիտի սկզբից ռադ անեն, հետո նոր մրցաշար կազմակերպեն արդեն ֆուտբոլի, այլ ոչ թե ասենք բոքսի կանոններին համապատասխան: Բայց ես քաղաքականն ավելի լայն եմ հասկանում քան կուսակցականը: Հին սահմանմամբ, քաղաքականությունը գործնական փիլիսոփայությունն է, բարոյականության շարունակությունն է: Ու էդ իմաստով ես նյարդայնանում եմ, երբ որ ասում են՝ մի քաղաքականացրեք: Հակառակը՝ քաղաքականացրեք ամեն ինչ: Ի վերջո մեր Սահմանադրությունը ենթադրում է մի համակարգ, ուր բոլորին իրավունք է տրվում մասնակցել որոշումների ընդունմանը, այսինքն նաեւ տեխնիկական իմաստով քաղաքականությանը:....Ասենք ասում ենք, օրինակ Փռչկանի խումբը քաղաքական չի: Բա ո՞նց քաղաքական չի, եթե կառավարության որոշում է փոխել տվել, բա դրանից լա՞վ քաղաքականություն: Էդ իմաստով գուցե նույնիսկ Թումանյանն է քաղաքական եւ մեր մյուս մեծ գրողները, ավելին քան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որովհետեւ նրանք արժեքներ են ձեւակերպել, որոնցով իրականություն են փոխել, մարդկանց գիտակցության վրա են ազդել, եւ ցայօսր էլ ազդում են: Իրականության փոփոխությունը քաղաքականություն չի՞: Ի՞նչ ա վարչարարությունն է քաղաքականություն: Կարծում եմ ստեղծագործականությունը պետք չի հակադրել քաղաքականությանը: հենց ինքը քաղաքականությունը պետք է ստեղծագործ լինի, իրականություն փոխի, արժեքներ ձեւկերպի, պատմություն կերտի, ապագա արարի....: Ստեղծագործական մոտեցումը ցանկացած ոլորտում էլ նույնն է: Եվ եթե քաղաքական գործինչերի մեծ մասը մեզանում կամ թեկուզ այսօրվա աշխարհում էլ անտաղանդ են ու մանրոգի, ապա մեղավորը քաղաքականությունը չի, ինչպես գրականությունը պատասխանատու չի անտաղանդ գրողի, կրոնը՝ անբարոյական քահանայի համար եւ այլն: Էնպես, որ Թումանյանը ճիտ էր, բայց եթե էն մյուսի որդին պետք է դառնար կուսակցություն ու դրանով իրականություն փոխեր, ստեղծագործեր, այլ ոչ թե հարստանար ի հաշիվ հասարակության, նա էլ կարող էր ճիշտ լիներ ու Թումանյանից պակաս նշանավոր մարդ չլիներ: ...Երեի սենց: Կներեք, եթե էս հարցին մի քիչ չհամակարգված պատասխանեցի, ավելի շուտ իմպրովիզ էր:
Chuk (17.11.2011), Claudia Mori (21.11.2011), Mephistopheles (17.11.2011)
Կարծես էս հարցին նախորդ մի երկու պատասխանով կարծիքս ներկայացրել եմ: ՀԱԿ-ին հարել հաստատ պետք չի, եթե ցանկություն չկա: Բայց եթե կա պայքարի ցանկություն անկախ ՀԱԿ-ից պետք է փորձել սեփական հարթակներ ձեւավորել: Դա բնականաբար հեշտ չէ եւ հարց է արդյո՞ք արդյունավետ կլինի: Բայց այլ ճանապարահ կարծես չեմ տեսնում: Ամեն դեպքում, նաեւ փաստ է, որ բացի ՀԱԿ-ից քան դիմադրության բավականին լավ օջախներ, նախ եւ առաջ քաղաքացիական դատում: Քաղաքականում չեմ տեսնում այդպիսի օջախներ, ինչպես գրել եմ, համենայն դեսպ իմ մեղքը չէ, որ չկան կամ ինձ թվում ա, որ չկան: Բայց Հայաստանը, համաձայնեք, որ փոխվում ա: Դանդաղորեն, բայց տեղաշարժեր կան: Երկու գործոն ոնց որ թե մեծ դեր կատրեցին՝ 2008-ի քաղաքական ակտիվությունը, որն անկախ ամեն ինչից ակտիվացրեց հասարակությանը, եւ արագ ինտերնետը: Մի հատ հիշեք, որ 2008-ի ձմռանը մեծ մասս դեռ դայալ ափով էինք համացանց մտնում....:
Դե սա ավելի շուտ փիլիսոփայական հարց ա: Ես նախորդ գրառման մեջ գրեցի թե ինչքան կոպիտ ասած "լավ բան" ա քաղաքականությունը: Բայց հիմա էլ գրեմ, թե ինչքան նա, եթե ոչ վատն ա, ապա գոնե սահմանափակ ա: Ամեն դեպքում հնարավոր չէ քաղքականությունից ակնկալել գերագույն արդարության եւ իդեալի հաստատում, դա ավելի շուտ վախճանաբանական, կրոնական թեմա է: քաղաքակլանությունը իհարկե իմ կարծիքով կոչված է արդարաւոթյուն հաստատել, բայց դա մարդկային, այսինքն սահմանափակ արդարությւն է: Էդ իմաստով մեծ հաշվով ցանկացած ընտրություն ըստ իս չարյաց փոքրագույնն է, որովհետեւ իդեալը, գերագույն արադարությունը՝ մարդկային ոլորտից դուրս է: Բայց էլի եմ ասում, եթե կա չբավարարվածության զգացում, ապա պետք է փորձել ինչ որ սեփական քայլեր անել: Իհարկե դա միշտ չէ, որ հնարավոր է: Ես օրինակ այդ զգացումն ունեմ ներկա պահին, փորձում եմ ինչ որ քայլեր անել կամ մասնակցել, բայց դեռ չգիտեմ կստացվի թե չէ: Ի վերջո բացի նեղ իմաստով քաղաքականից կան նաեւ այնքան ոլորտներ, որոնք Հայաստանում պահանջում են ջանք, ստեղծագործական մոտեցում, արմատական բարեփոխում: Թեեկուզ նույն մշակույթը, գիտությունը, իմ կարիքով հաճախ ավելի բարդ խնդիրներ են քան քաղաքական դաշտում: Ու լայն իմաստով դա էլ է քաղաքականություն, նույնիսկ՝ մեծ քաղաքականություն:2. արդյո՞ք ընտրության բացակայությունը ենթադրում է բավարարվել նրանով, ինչ ունես, սակայն այն քեզ համար ընդունելի չէ։
Խնդրեմ:Շնորհակալ եմ։
Chuk (17.11.2011), Claudia Mori (21.11.2011), davidus (17.11.2011), Tig (17.11.2011)
Ֆորումային բավականին հարուստ կենսագրություն ունեմ երեւի, բայց մինչեւ 2008-ը: Ամենասկզբում՝ 2001-ին բացահայտեցի ինձ համար եւ կարծեմ մոտ մի երկու ամիս մասնակցեցի Նեզավիսիմայա Գազետայի ֆորումներին: Մի երկու կեղծանուն ունեի այնտեղ բավականին խուճուճ, հիմա երեւի չեմ էլ հիշի: Եթե հիշում եք, դրանք էսօրվա ֆորումները չէին, շատ անհարմար ձեւաչափ էր հետագայի տեսակետից, մեջբերել բան, տենց թիթիզ բաներ չկար, ռուսերեն էլ գրում էինք կարծեմ լատինատառ դեռ: Էդտեղ բավականին խորացա, գիշերներ լուսացրեցի ու հետո թարգեցի, որովհետեւ շատ էր կլանում: Հայ-վրացական, հայ-ադրբեջանական վեճեր էին: Մի երկու տարի անց՝ 2003 ին ընկերս ինձ ներքաշեց նոր ֆորւոմային կյանքի մեջ: Սա իմ կյանքի բաքիլիլյար ազ-ի շրջանն էր, ուր հայ-ադրբեջանական բանավեճերին էի մասնակցում Grant կեղծանվամբ: Համարվում էի նրանց մոտ համեմատաբար լավ հայ, որովհետեւ լավ էի խոսում հետները, բայց նաեւ հայկական տեսակետը պաշտպանում էի: Երեւի մի կես տարի տեւեց էդ էպոսը: Նույնիսկ հասցրեցի ծանոթանալ մի էստոնահայ աղջկա հետ, որը հետո եկավ ամռանը Երեւան եւ ռոմանտիկ պատմնություն ծնվեց էդ ամենից, չնայած վերջը լավ չէր՝ վիրտուալ սեր իրա բոլոր էշ հետեւանքներով: Զուգահեռ կայի Հայաստան.քոմ-ում, բայց այնտեղց բավականին պասիվ էի, հիմնական որջս հայ-ադրբեջանականն էր: Նաեւ մի հատ հետազոտություն գրեցիքն ընկերնորվ էդ թեմայով, Կովկասյան Մեդիա ինստիտոտի հետ: Ծանթացա նաեւ ակտիվ հայ ֆորումիստների հետ՝ Վրթանեսյան Կարեն, Մարտիորսյան սամվել եւ ուրիշներ, բավականին ընկերություն արեցի հետները: Հետո ՕփենԱրմենիայում հայտնվեցի, այնտեղ Gentle Giant կեղծանվամնբ էի գրում (Բաքիլիլյալորւմ էլ վերջում դրանով էի): Նույնիսկ պատմական բաժնի մոդերատոր էի, բայց աստիճանաբար պասիվացա:Դեյ Ազի ֆորումի հայ-ադրջեբաջաբնական բաժնին համարյա չեմ մասնակցել, արդեն լավ կուշտ էի, էդ թեմայից, ու ցայօսր էլ կուշտ եմ, ճիշտն ասած, բայց լավ փորձ էր: 2008-ին լրիվ դուրս եկա ֆորումային կյանքից: Մարտի մեկից հետո, շատ ծանր հոգեբանական վիճակում էի, ինչպես շատերն այն օրերին, մտա Օփեն տեսա հենց իմ ընկներներն ի՛նչեր են գրել, ահավոր ազդեց վրաս, հասկացա, որ ինչ էլ գրեմ շատ զգայական ա ստացվելու, ու կասեն, վիրավորում ա մեզ, իրանք էլ մեկ ա ինձ չէին հասկանալու ու էլ երբեք այդտեղ չմտա: Հետո շատ երկար տեւեց մինչեւ նոր ընկերներս համոզեցն ինձ ֆեսյբուքում գրանցվել: շատ էի վախենում քաղաքական վեճերով ժամանակ կորցնել: Բայց վերջը մտա ֆեյսբուք ու ոնց որ թե լավ ա: Ակումբի մաիսն, ցավոք գրեթե բան չեմ իմացել, բացի նրանից, որ կա: Երեւի "իմ ժամանակ" դեռ այդքան առաջ ընկած չէր: Սենց "զգայացունց", սրտաճմլիկ ու խրատաշատ պատմություններ:
Ու էլի մինեւ վաղը, կարծես ծերը երեւում ա: Մենակ թե արիացիների մասին հարցից վախենում եմ: Երկար պիտի խոսեմ: ))
Շնորհակալ եմ Հրանտ ջան,
ինչու էի կոնսոլիդացիայի հարց բարձրացնում, որովհետև ավտորիտար երկրներում կուսակցական, գաղափարախոսական ու նմանատիպ հիմքերի վրա ժողովրդի համախմբումը չի աշխատում (անգամ դեմոկրատական երկրներում նման համախմբումմը շատ դժվար ա լինում), դրանք ավելի շուտ իշխանություններին են ձեռ տալիս ու ցավոք սրտի մենք էսօր ավտորիտար երկիր ենք… ժողովուրդը միշտ էլ համախմբվել ա ընդհանուր թշնամու կամ ավտորիտար իշխանությունների դեմ ու շեշտն էստեղի "դեմ"-ի վրա ա իմ կարծիքով… ժողովուրդն 90% դեմ ա իշխանություններին, բայց էդ նույն ժողովուրդի երևի մի 10% ա լիբերալ, 35% պահպանողական, 15% երևի սոցիալիստ… սրանք հենց այնպես թվեր են, բայց մի բան հաստատ ա որ մարդիկ միանշանակ չեն նայում գաղափարներին. շատերը մի հարցում լիբերալ են մի ուրիշ հարցում սոցիալիստ և մեկ այլ հարցում պահպանողական, ու սրանից պարզ ա որ հիմա գաղափարի շուրջ մարդկանց հավաքելը ամենադժվար գործն ա, նամանավանդ երբ տնտեսականն ա գնալով վատանում… դրա համար քաղաքական ուժերի չմիավորվելու զանազան "պատրվակները" ես համարում եմ շինծու ու եթե մի քիչ էլ հեռու գնամ ապա կասեմ կամա թե ակամա "պրոյեկտ"… էն օրը ֆորումի ժամանակ մի մարդ հարց էր տալիս թե ինչի երբ բոլորդ դեմ եք էս իշխանություններին չեք համախմբվում. Ալիկ Արզումանյանը տենց էլ չասեց ինչի, իսկ Ժիրոյի համար էլ Ջահանգիրյանն ա պրոբլեմ… իմ համար էլ Ժիրայրի ու Խզմալյանի ելույթն էր պրոբլեմ Կարապետիչի հնրահավաքին, բայց ես նրանց վերամիավորումը միայն կողջունեմ…
Ճիշտն ասած իմ համար մի քիչ ցավալի ա որ մենք էսօր նոր լիցքի մասին ենք խոսում, երբ երկրում անարդարության, սոցիալական բավականին վատ, համակարգային կաշառակերության ու պետական մակարդակով կրիմինալ պայմաններ են…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 17.11.2011, 02:14:
О какие люди и без охраны
Ահագին հետաքրքիր ա խայտառակստան.քոմ–ում ի՞նչ նիկ ես ունեցել։
Հետազոտություննդ ի՞նչ որ տեղ ունես օնլաին...
inferno - Hayk–ին կարծեմ եթե ծանոթ ես, իր օրագիրն փակելուց հետո լրիվ ինտեռնետից ձեռ ա քաշել, թե մռութագրքում կա, ինքը ինձ դեռ ԼՏՊի ստորագրած հարձակման հրամանի պատճենը պարտք ա՞ Թե՞ կարող ես դու նման հրաման ցույց տալ, որ հայկական զորքերի առաջխաղացման հարաման ԼՏՊն ստորագրած լինի ու ոչ թե դրան խանգարողը, ոնց որ շատերը կարծում են...
Ի դեպ այն ժամանակվա մեր "բախումներում" պնդում էիր, որ գաղափարների կողմնակից ես, ոչ թե անձերի, բայց այդպես էլ չասեցիր ինչ գաղափարների, սոցիալիստական, կոմմունիստական, տոտալիտարիզմի, անարխիզմի, պառլամետարիզմի թե ինչ գաղափարների ջատագով ես։
Հիմա կաս՞ես վերջը հանուն ինչ պիտի հայ ժողովուրդը պայքարի, ասենք արտահերթ կամ հերթական ընտրույթունները կայացան սերժանտա–հաբռքգիստները ոչինչի չհասան, բայց ի՞նչ հասարակարգ պիտի ձևավորվի հայաստանում – Լևոն Նախագահական համակարգ՞...
Վերջին խմբագրող՝ voter: 19.11.2011, 20:58:
Հարգելի Հրանտ, երևի դիտած կլինես Ռ. Քոչարյանի հայտնի տեսահոլովակը, որտեղ մի պահ կա, երբ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն Ռ. Ք-ին սարկազմով հարցնում է «Հայր Մերը» գիտե՞ս: Մի կադր էլ կա, երբ Ռ. Ք.-ն ասում է «Ալբանացի եմ», իսկ հետո տեսահոլովակ պատրաստողն անհնդհատ մեր ականջներին է հրամցնում «ալբանացի եմ», «ալբանացի եմ», «ալբանացի եմ» բառակրկնությունը, որպեսզի ժպիտ առաջանա մեր դեմքերին ու մտածենք. «Արա´, էսի ո՞վ էր, ով դառավ: Ո՞նց դարձավ մեր երկրի նախագահը»:
1. Եթե այդ նույն տեսահոլովակը գլխավոր հերոսի հետ միասին դիտեք, ինչպե՞ս կդրսևորես քեզ: Կկարողանա՞ս ժպիտդ զսպել:
Պատմությունից գիտենք, որ ընկեր Ստալինի կյանքում կային այնպիսի մութ դրվագներ, որի մասին գիտեին նրա մտերիմ կուսակիցներից ոմանք, և այդ փաստը ստվերի նման հետևել է նրան իր ողջ կյանքի ընթացքում: Ու քանի որ այդ իրավիճակը ձեռնտու չէր նրան, շատ անգամ նա ոչնչացնում էր այդպիսիններին:
2. Ի՞Նչ տարբերություն ես տեսնում այսօրվա մեր վերջին երկու նախագահերի ու ընկեր Ստալինի միջև, երբ կարդում ես վերևում գրածս:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Մոռացա մեկել հարցնեմ, ռաբիս լսում ես՞ նամանավանդ որ այդքան երկար ադրբեջանի թուրքերի հետ շփել ես...
Չնայած նույնիսկ ամենա «ազգիս ցավը տանեմները» որ ազերիներին ատելով ատում են «խժռում են» թուրքական մուղամների ելևեջները իրենց ականջներով առանց հարցնելու, բա «նժդեհականությունը ուր մնաց»
Մուզիկալնի շպիոն Օնօ կա մի հատ, որ հայ ռաբիզի թուրքական ելևեջները – մուղամ թռցնել ու որպես հայ երաժշտություն սղացնելը լավ բացահայտում է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ