User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 74 հատից

Թեմա: Ակումբի հյուրը. հարցազրույց Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ

  1. #16
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,505
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Հրանտ, դեռ խորհրդային ժամանակներում մի գրող իր հերոսներից մեկի միջոցով հարց էր տալիս, թե ո՞վ է ավելի նշանավոր՝ Հովհաննես Թումանյա՞նը, թե՞ Արտաշես Արզումանյանը, ու որդուն հանդիմանում էր, թե իզուր գրող դարձավ, կուսակցական դառնալ էր պետք: Հետո խորհրդային կարգերը փլուզվեցին. հարցը մնաց: Անկախության այս 20 տարիներին նորից հաջողության, բարեկեցության, դիրքի, հեղինակության հասնելու համար միակ ճանապարհը երիտասարդները տեսնում են քաղաքական ակտիվության, կուսակցությունների երիտթևերին հարելու, պաշտոն սիրելու մեջ: Շինարար դառնալը երազանք չէ, այ նախագահ դառնալը... Դե, նորմալ է, եթե որևէ բուհից Թաթայի համերգին տանելու համար պետք է ուսանողը հանրապետական լինի: Կենտրոնի Պետրոսն էլ գրել էր, թե վարչապետը մեր կարիերիստ երիտասարդների դարդից ա իրան խմելու տվել: Այսօրվա ընդդիմությունն էլ մեզ ասում է, եթե ուզում եք փոփոխություն, մեր կողքին եղեք: Լավ, ինչո՞ւ... ինչո՞ւ չաշխատել, ինչո՞ւ չստեղծել, ինչո՞ւ բոլոր ճանապարհները հաջողության հասնելու դեպի քաղաքականություն են տանում: Բայց սա գլխավոր հարցս չէր. հարցս էս էր. հիմա ո՞վ ա ավելի նշանավոր՝ Հովհաննես Թումանյանը, թե՞ Արտաշես Արզումանյանը, ու էդ ո՞նց որ

    Շնորհակալություն, որ համաձայնել եք զրուցել մեզ հետ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.11.2011, 21:38: Պատճառ: Հեղինակի խնդրանքով՝ վրիպակի շտկում

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2011), Arpine (12.11.2011), Chuk (12.11.2011), Lion (12.11.2011), Tig (14.11.2011), Տրիբուն (12.11.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Հրանտ,

    Կցանկանայի Ձեր կարծիքը իմանալ հետևյալի վերաբերյալ. նախկինում և հիմա էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ցանկացած պատեհ և անպատեհ առիթներով բազմիցս նշել/նշում են, որ եթե անհատը կամ հասարակությունը չեն պայքարում, ակտիվություն չեն ցուցաբերում, ապա ակամա ջուր են լցնում ավազակապետության ջրաղացին։ Հայտարարում են, որ իրենք կոչ չեն անում ժողովրդին միանալ ՀԱԿ-ին, սակայն միևնույն ժամանակ չեն մոռանում նշել, որ Հայաստանում միակ «փաստացի» պայքարող ուժը ՀԱԿ-ն է։ Այսինքն՝ ստացվում է, եթե ուզում ես պայքարել, պիտի ակամա ՀԱԿ-ին հարես։

    1.Ի՞նչպես կմեկնաբանեք սա, և սրանից բխող երկրորդ հարցը.

    2. արդյո՞ք ընտրության բացակայությունը ենթադրում է բավարարվել նրանով, ինչ ունես, սակայն այն քեզ համար ընդունելի չէ։

    Շնորհակալ եմ։
    Վերջին խմբագրող՝ davidus: 12.11.2011, 17:02:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2011), Chilly (14.11.2011), Chuk (12.11.2011), Tig (14.11.2011), Տրիբուն (12.11.2011)

  5. #18
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ ֆորումային հարց ունեմ: Հետաքրքիր է իմանալ ի՞նչ ֆորումային փորձ ունեք, մասնակցե՞լ եք արդյոք ֆորումային քննարկումների, եթե այո, ապա ո՞ր ֆորումներում և վերջապես` ի՞նչ եք իմացել Ակումբի մասին մինչ այս հարցազրույցի առաջարկը ստանալը:

    Շնորհակալություն

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2011), Chuk (12.11.2011), Lion (12.11.2011), Moonwalker (12.11.2011), Գալաթեա (12.11.2011), Ռուֆուս (13.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  7. #19
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցնենք ոչ քաղաքական հարցերին

    Եթե ձեզ առաջարկվեր խաղալ ֆիլմում՝ մարմնավորելով որևէ պատմական դեմքի, պարտադիր չէ՝ հայ, ձեր ընտրությամբ: Ո՞ւմ կխաղայիք:
    Ինչո՞ւ հենց իրեն:

    Ինչպե՞ս եք վերաբերում իրենց հայ արիացիներ կոչող խմբին և այլ մանր-մունր նեոնացինալիստներին, որոնք համոզված են, որ առաջին դինոզավրերը յան-ով ազգանուն են ունեցել, և կառչում են անցյալին՝ կատարելապես անտեսելով, որ ներկան բազում առումներով շատ-շատ, շատ անշուք և տխուր վիճակում է: Այլ կերպ ասած՝ ճի՞շտ է անցյալը՝ հաճախ մինչև վերջ չապացուցած կասկածելի գյուտերով ու հաղթանակներով դարձնել դրոշակ, քանի որ ներկայով հպարտանալու բան չունես, եթե հարցնեն:

    Ավելի կոնկրետացնեմ: Ու՞մ է պետք այն փաստը, որ տարածքում Նոյի թվի մաշիկ են գտել, եթե այդ նույն հպարտացողը փողոցում քայլելիս ուղտի պես թքում է աջուձախ, իսկ իր հարևանը երկու օրվա աղբը լուսամուտից դուրս է շպրտում:

    Շնորհակալ եմ

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.11.2011), Claudia Mori (14.11.2011), Lion (12.11.2011), Tig (14.11.2011), Արէա (17.11.2011), Ռուֆուս (13.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  9. #20
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,112
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալաթեաի հարցից բխող մի հատ էլ ոչ քաղաքական հարց ես տամ էլի:

    Քանի՞ փիղ կար Տիգրան Մեծի բանակում, ու քանի՞սն էին դրանցից արու:

  10. #21
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,849
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին հարցն ինձ մոտ ևս մեկ հարց ծնեց -

    Ինչպես եք վերաբերվում այն այսպես կոչված "լիբերալներին", որոնք ամեն կերպ թերագնահատում են ազգային արժեքները, բերանները բաց նայում են Արևմուտքին և սուրբ կերպով վստահ են, որ ամեն մի լավ այնտեղից կամ էլ, համենայն դեպս, դրսից է գալիս: Ինչպես եք գնահատում նման մարդկանց գործունեությունը և դրա արդյունքները մեր ազգի համար?

    Շնորհակալություն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.11.2011), Tig (14.11.2011)

  12. #22
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,014
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջու՜յն։ Հրաշալի նախաձեռնություն է:

    1) Ինչպե՞ս եք վերաբերվում ռուսական նեոգաղութարարությանը: Բացահայտ լկտի վերաբերմունքը ամեն հարցում։ Օրինակ՝ ռազմաբազայի պայամանագրի երկարաձգում և մի քանի օր հետո Ս–300 վաճառքի պայամանագրի կնքում կովկասյան թաթարների հետ։
    2) Ինչպե՞ս եք ընդհարապես գնահատում ռուսների ազդեցությունը Հայաստանի վրա սկսած 1800–ականների սկզբից: Ձեր կարծիքով իրենք մեզ ավելի շատ օգնե՞լ, թե՞ վնաս են տվել: Օ՞րհնվի, թե՞ անիծվի էն սհաթը, երբ ռուսի ոտքը մտավ Հայաստան երկիր:
    3) Ի՞նչ կարծիքի ունեք լեզվի մասին օրենքում փոփոխությունների մասին։ Ձեր կարծիքով ի՞նչն է ստիպում մեր «ընտրյալներին» նման ազգադավ ծրագիր կյանքի կոչել։
    4) Ինչպե՞ս եք գնահատում ամեն օր ՆԱՏՈ–յի երկրների միլիոններ են ծախսելը Լիբիան, կամ այլ երկրներ ռմբակոծելու համար, բայց իրենց երկրներում թոշակների տարիքի բարձրացում, ծախսերի կրճատում որպեսզի տնտեսությունը ճեղքվածք չտա: Վերջիվերջո ու՞մ համար է բոմբերով «դեմակրատիան»:
    5) Ինչքա՞ն եք գնահատում սփյուռքի ներուժը Հայաստանի կյանքում փոփոխություն բերելու հարցում: Հազարավոր հայազգի երիտասարդներ են ամեն տարի կրթություն ստանում աշխարհի լավագույն բուհերում, բայց նրանց ներդրումը հայրենիքին ընդհանուր առմամբ չնչին է:
    6) Վերջերս իմացա, որ Վարդենիս–Քարվաճառ–Ստեփանակերտ պատերազմի ժամանակ ավերված ճանապարհը մեծ տեմպերով վերանորոգում են: Ըստ ձեզ մեզ ինչ որ երաշխիքներ են տվել, որ Քարվաճառի շրջանը ամեն դեպքում մնալու է Արցախի կազմում: Չեմ կարծում այդքան մեծ ներդրում անեն կասկածելի իրավիճակում, թե՞ ուղղակի ուզում ենք ցույց տալ որ մեզ համար կարևոր նշանակություն ունի:
    7) Չե՞ք կարծում, որ կուսակցականությունը կուսակցության անդամին գցում է կապանքների մեջ, և այլ կուսակցությունների հետ ինչ–որ բան ձեռնարկելը շատ դժվար է լինում: Մինչդեռ անկուսակցական շարժումները բավականին մեծ պոտենցիալ ունեն:
    8) Ինչպե՞ս եք գնահատում Սահակաշվիլու նախագահությունը Վրաստանում:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (13.11.2011), Chuk (13.11.2011), Claudia Mori (14.11.2011), Tig (13.11.2011), Ռուֆուս (14.11.2011), Տրիբուն (13.11.2011)

  14. #23
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2011
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեւ բոլորին: Սկսեմ պատասխանել: Նախ՝ ամենայն անկեղծությամբ շնորհակալ եմ ե՛ւ հրավերի, ե՛ւ հարցերի համար: Ինձ իրոք շատ դուր եկան հարցերը, փաստորեն շատ հաճելի միջավայր բացահայտեցի ինձ համար: Երեւի նույնիսկ ասեմ, որ էսքան հետաքրքրիր հարց միանգամից նվաստիs ոչ ոք երբեք չի տվել, ես էլ բավականին ազարտի մեջ եմ ընկել: Հուսամ "բենզինս" կհերիքի մինչեւ վերջ բոլոր հարցերին հնարավորինս լիարժեք պատասխանելու համար: Մի խնդրանք ունեմ. հաճախ գրում եմ փնթի՝ բազմաթիվ վրիպակներով (նյութերս սրբագրողների սուրբ տանջանքը վկա՛), իհարկե կաշխատեմ ուշադիր լինել, բայց փորձը ցույց է տալիս, որ իմ դեպքում ուշադիր լինելն էլ միշտ չի օգնում: Այնպես որ բոլոր վրիպակների եւ սխալների համար նախօրոք ներողություն եմ խնդրում: Հիմա հերթով փորձեմ պատասխանել բոլոր հարցերին: Հա, ոտքս էլ խերով լինի ձեր օջախում:

  15. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2011), Chilly (14.11.2011), Chuk (13.11.2011), Claudia Mori (14.11.2011), davidus (14.11.2011), E-la Via (13.11.2011), John (13.11.2011), Lion (13.11.2011), Lusinamara (13.11.2011), Mephistopheles (16.11.2011), Moonwalker (13.11.2011), murmushka (13.11.2011), Norton (13.11.2011), Quyr Qery (22.11.2011), Rammer (14.11.2011), Rammstein (13.11.2011), Tar (18.11.2011), Tig (13.11.2011), Աբելյան (13.11.2011), Արէա (14.11.2011), Գեա (13.11.2011), Դատարկություն (14.11.2011), Դեկադա (13.11.2011), Ժունդիայի (13.11.2011), Լուսաբեր (13.11.2011), Ձայնալար (13.11.2011), Նաիրուհի (13.11.2011), Շինարար (13.11.2011), Ռուֆուս (14.11.2011), Տրիբուն (14.11.2011), Ֆոտոն (15.11.2011)

  16. #24
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2011
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախաձեռնությունը շատ ողջունելի է:Կարծում եմ լավ առիթ է ծանոթանալ հասարակական գործիչների գործունեությանը:Քանի որ հյուրին չգիտեմ, հոդվածներն էլ չեմ կարդացել / կամ երևի թե ուշադրություն չեմ դարձրել հեղինակի անվանը/ կուզեի հյուրը մի քիչ պատմեր իր մասին: Եվ մի հարց էլ: Ինչպիսի՞ն է նա տեսնում Հայաստանը ապագայում, ո՞ր գույներն են ավելի գերակշռում:
    1. Հարգելի Դեկադա, առաջին հարցը երեւի առայժմ բաց թողնեմ (պատմել իմ մասին), որովհետեւ մյուս հարցերի մեջ կարծես բավականին առիթներ կան այսպես ասած "բացվելու", երեւի դրանց պատասխաններից էլ "իմ մասինն" ավելի պարզ կդառնա: Այլապես մի քիչ դժվար է ընդհանուր պատասխանել այդ հարցին, որովհետեւ չգիտեմ կոնկրետ ի՛նչն է հետաքրքրիր:
    2. Ապագան կարծում եմ հնարավորությունների դաշտ է, այսինքն՝ մեծ մի գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ կարող է լինել ցանկացած գունավորում: Եթե առարկայական (օբյեկտիվ) իրավիճակից ելնենք, ապա, թերեւս ապագան մեծ հույսեր չի տալիս: Բայց ես մեծ դեր եմ տալիս նաեւ ենթակայական (սուբյեկտիվ) գործոնին, եւ կարծում եմ, որ մարդը պետք է գործի այնպես, կարծես, ինքը հենց լավ պագայաի յուրահատուկ ներկայացուցիչ է: Ինձ թվում է, որ կամքը շատ բան կարող է փոխել: Ես ինձ համախոհ ու հարազատ եմ համարում նրանց, ում համար Հայաստանում ապրելը ու գործելը իրենց կյանքի ընտրությունն է եւ ում համար դա նաեւ յուրահատուկ ստեղծագործական մարտահրավեր է՝ եթե ինչ որ բան չկա կամ վատ է, դա ինչ որ եղ նաեւ լավ լուր է, որովհետեւ հնարավորությոյն կա եղած բացերը լրացնելու, ստեղծելու, իսկ դա հավելյալ ազարտ է: Մեծ հաշվով, գուցե ավելի հետաքրքրիր է ապրել մի երկրում, ուր այդքան անելիք դեռ կա, քան կուշտ եւ գոհ "փարիզներում": Գուցե մի քիչ պաթետիկ ստացվեցին որոշ հատվածներ, բայց երեւի չափավոր պաթոսն ավելի լավ է, քան հոնքերը կիտած "գերլուրջ" բայղուշությունը:

  17. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2011), Chuk (13.11.2011), Claudia Mori (14.11.2011), E-la Via (13.11.2011), Lion (13.11.2011), Moonwalker (13.11.2011), Nare-M (13.11.2011), Rammer (14.11.2011), Tig (13.11.2011), Աբելյան (13.11.2011), Գեա (13.11.2011), Դեկադա (13.11.2011), Ձայնալար (13.11.2011), Ռուֆուս (14.11.2011), Տրիբուն (14.11.2011)

  18. #25
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2011
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը

    1. Ի՞նչ մտածեցիք Իռլանդիա - Հայաստան դուբլինյան հանդիպման ավարտական սուլիչից անմիջապես հետո: Առաջին միտքը: Մի՞թե այդ պահին արդեն իսկ զուգահեռներ էիք տանում տխրահռչակ Իտուրալդեի ու մեր ընտրակեղծարարների միջև, ինչպես հետագայում:
    Կոնկրետ էդ պահին, եթե փորձեմ հիշել, չէ՛, էդպիսի բան պիտի որ մտքիս եկած չլիներ, որովհետեւ էդ պահին առհասարակ ավելի շատ հույզերս էին "աշխատում" քան միտքս: Բնականաբար շատ ցավալի էր արտասվելու աստիճան մերոնց պարտությունը, չբացատրեմ թե ինչու: Իսկ հետագայում, իհարկե, փորձել եմ նաեւ մտածել էս պարտույան շուրջ՝ արդյո՞ք կար դրա մեջ ինչ որ "գերագույն արդարություն": Չեմ ուզում միստիֆիկացնեմ, բայց ամեն դեպքում մտածում եմ, որ եթե այպես միահամուռ ողբայինք նաեւ մեր կատարած ներքին խարդախությունները, հաստա՛տ ավելի վատ չէր լինի:

    2. ՀԺ-ում ձեր հոդվածներին հաճախ կցվող ծաղրանկարների մասին (առանձնակի հավանում եմ. շնորհակալություններս նկարչին): Դուք դրանց ստեղծմանը մասնակցություն ունենում եք, թե՞ հեղինակը ինքն է նման արդյունքի հասնում՝ հոդվածը կարդալով:
    Չէ դրանց ստեղծմանը որեւէ կերպ չեմ մասնակցում, թեեւ հետաքրքիր բան եք ասում, կարելի էր փորձել: Ուրախ եմ, որ ձեզ դուր են գալիս, որովհետեւ բավականին քննադատություն կա դրանց նկատմամբ:

    3. Եթե համեմատենք ասենք 2008-ի և 2011-ի Ուստա Հրանտին, ի՞նչն է ավելացել ու ի՞նչն է պակասել: Չկա՞ արդյոք հիասթափություն, թե հավատն առ լուսավոր մոտ ապագա ավելի է ամրապնդվել:
    Դե փոխվելը հաստատ փոխվել եմ, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ գրեթե 4 տարի է անցել, իսկ ես միշտ էլ բավականին արագ փոխվող մարդ եմ: Գուցե դժվարանամ ավելի կոնկրետ պատասխանել հատկապես ի՛նչն է փոխվել, բայց եթե հասարակական առումով եք ասում, ապա, իհարկե այս տարիները շատ լուրջ դպրոց էին էդ առումով: Ավելի մոտիկից հետեւելով հասրակական դաշտին, ավելի շատ շփվելով մարդկանց հետ շատ բաներ եմ վերիմաստավորել: Եթե փորձեմ պատահական օրինակներ հիշել....: Օրինակ բավականին սկեպտիկ եմ դարձել մարդկանց խոսքի նկատմամբ, հասկանալով, որ ցավոք Հայաստանում խոսքի եւ խոստման արժեքը հաճախ շատ ցածր է: Շատ եմ նեղվում նաեւ մարդկանց մեծամտությունից, ինքնասիրահարվածությունից, անհամարժեք ինքնագնահատակից, որը նույնպես ցավոք հասարակական դաշտում շատ է նկատվում եւ շատ է խանգարում: Ի հակադրություն այս ամենին սկսել եմ ավելի ուշադիր զննել ինքս ինձ, որպեսզի փորձեմ հնարավորինս բացառել նման դրսեւորումներն իմ մեջ: .... Շատ սկեպտիկ եմ սկսել վերաբերվել նաեւ այսպես ասած "գեոպոլիտիկային"՝ էն որ սկսում են վերլուծել, թե սա Օբամայի ձեռքն էր, սա չգիտեմ Պւտինի, էդ տիպի վերլուծություններին շատ զգույշ եմ վերաբերվում, որովհետեւ, էնքան եմ դրանք լսել ու հետո պարզվել է, որ անհիման բաներ են: Տո հենց քթեկուզ ինքս տուրք եմ տվել նման մտածելակերպին, ւ որոշ նյութերս գուցե հիմա ջնջել տայի: Ինչ վերաբերում ա հիասթափությանը....: Ես երբ ծանոթացա Նիկոլի հետ Փաշինյան 2007-ին, մի կարեւոր սկբունք էին այն ժամանակ ձեւակերպել՝ երբե՛ք չհիասթափվել եւ երբե՛ք չոգեւորվել: Աշխատում եմ հիմա էլ դրանով շարժվել, որովհետեւ ինձ հոգեհարազատ սկզբունք է: Առհասարակ որքան ինձ հիշում եմ "ազգը" միշտ հիասթափված է: Իհարկե կարող են լինել առարկայական պատճառներ դրա համար, բայց ինձ թվում է գերակշռող այն է, որ հիասթափված վիճակում է գտնվում ոչ այնքան "ազգը", որքան ազգի մաիսն եւ ազգի անունից խոսացող հերթական մեկը: Ինձ համար կարեւոր խնդիրը իմ ներսում է, ես ի՞նչ եմ անում, որպեսզի իմ կողմից չհավանած իրավիճակը փոխվի: Ես չեմ կարծում, իհարկե, որ այնքան հզոր եմ, որ կարող եմ արմատապես փոխել ամեն ինչ, բայց կարծում եմ, որ ամեն մարդ էլ կարող է իր ոլորտում, իր նախըտրած տեղում հասնել թեկուզ աստիաճանակն փոփոխության: Չգիտեմ, լավ կարողացա ձեւակերպել ասածս, ոնց որ թե այդքան էլ չէ, բայց դեռ մյուս հարցերը կան:
    Իսկ ապագայաի առումով: Կարծում եմ այսպես է: Պատմույունը մի կողմից օրինաչափությունների դաշտ է, մյուս կողմից ազատ կամքի եւ հնարավորությունների: Այսինքն, մի ոկղմից ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ մեր այսրվա իրավիճակը առարկայական օրինաչփաւոթյունների հետեւանք է, բայց ճիշտ են նաեւ նրանք, ոքվեր կարծում են, որ առարկայական օրինաչափությունների ուժող ստեղծված իրականությունը կարելի է բարեշրջել կարճ պատմական ժամանակահատվածում ստեղծագործ կամքի շնորհիվ:

    Եվս մեկ անգամ շնորհակալություն Ակումբի հրավերը չմերժելու համար: Անհամբերությամբ սպասում եմ պատասխանններին:
    Ձե՛ղ շնորհակալություն:

  19. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2011), Chuk (13.11.2011), Claudia Mori (14.11.2011), E-la Via (13.11.2011), Moonwalker (13.11.2011), Nare-M (13.11.2011), Rammer (14.11.2011), Rammstein (13.11.2011), Tig (13.11.2011), Աբելյան (13.11.2011), Գեա (13.11.2011), Ռուֆուս (14.11.2011)

  20. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2011
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հրանտ, իսկ ինչու՞ Հրանտ Տէր-Աբրահամեան ու ի՞նչ կարծիքի եք դասական ուղղագրությանն անցնելու մասին ու ի՞նչ դժվարություններ/առավելություններ կունենա դասական ուղղագրության անցնելը: Ու ամենակարևորը՝ լիքը կարևոր ու էլ ավելի հրատապ հարցերը թողած ինչքանո՞վ է նպատակահարմար հիմա քննարկել դասական ուղղագրությանը անցնելու հարցը:

    Հ.Գ. եթե դուք դասական ուղղագրությանը անցնելու կողմնակից չեք, խնդրում եմ անտեսել հարցը

    Վերջնական կարծիք չունեմ այս խնդրի շուրջ: Ինձ համար ակնհայտ է, որ նախորդ դարի ուղղագրական ռեֆորմը սխալ էր եւ որեւէ իրական արդյունք, բացի երկու տարբեր ուղղագրությունների ստեղծումից չի լուծել: Կարելի է երկար փաստարկել ինչո՛ւ եմ այդպես մտածում: Շատ կարճ փորձեմ ասել: Ենթադրենք ռեֆորմի դրական նպատակը՝ ուղղագրությունն արտասանությանը մոտեցնելն էր: Բայց նախ մաշտոցյան ուղղագրությունը այլ ավանդական ուղղագրությունների համեմատ (համմ. անգլերեն, ֆրանսերեն ուղղագրությոնները) այդքան էլ հեռու չէր արտասանությունից (այսօր էլ 10 րոպեում ցանկացած գրաճանաչ հայ կարող է սովորել ընթերցել), երկրորդ՝ նոր ուղղագրությունը միեւնույնն է զգալիորեն տարբերվում է իրական արտասանությունից: Ենթադրենք, որ նպատակը ուղղագրական կանոններն ավելի մատչելի դարձնելն էր: Այս դեպքում միայն երկու խնդիր լուծվեց: Առաջինը՝ բառամիջում էլ կլոր օ չենք գրում, հետեւաբար պետք չի անգիր հիշել, ո՛ր բառերում է օ արտասանելիս բառամիջում գրվում ո, իսկ որ դեպքերում՝ օ: Երկրորդ՝ բառասկզբում հ արտասանելիս միշտ գրում ենք հ, հետեւաբար պետք չէ անգիր հիշել այն դեպքերը, երբ հ արտասանելիս յ- են գրում: Վերջ՝ մնաված բոլոր փոփոխությունները ոչինչ չեն տալիս այդ առումով: Բառամիջում "է" գրելը ենթարկվում էր հստակ կանոնի (մի քանի բացառությամբ), նույնը՝ վ, ւ, ու - ուղղագրությունը, իսկ եա-ն փոխել յա-ով, կամ իւ-ն - յու-ով առհասարակ անիմաստագույն փոփոխություն է, որովհետեւ մի պայմանական գրությունը փոխարինվել է մյուսով, ընդ որում յու-ի դեպքում, երկնիշը եռանիշով: Արդյունքում մեկ ա գրում ենք արտասանությունից տարբեր եւ բազմաթիվ կանոններ ենք հիշում, բայց դրանցից մի երկուսը դասականից տարբեր: Սա ընդամենը մի քնաի փաստարկ էր, իսկ իրականում շատ ավելին կարելի է գրել:

    Ի՞նչ անել այսօր, երբ եղածն արդեն փաստ է: Անձամբ ես կանցնեի դասականին, թեկուզ իմ հոդվածներում: Բայց էստեղ տեխնիկական խնդիր առաջանում: Սրբագրիչ չկա դասականի համար, իսկ ես ռիսկ չեմ անի ինքս ստանձնել սրբագրման պատասխանատվությունը: Իսկ անձնական համացանցային գրառումներւոմ էլ մեծ իմաստ չեմ տեսնում ուղղագրության փոփոխման, որովհետեւ շատ բաներ խոսակցական ենք գրում այստեղ, ու էլ ի՞նչ տարբերություն ո՛ր ուղղագրությամբ:

    Մնաց հոդվածներիս ստորագրութունը որպես փոխզիջում ՀԺ-ի խմբագրության հետ: Ի վերջո տեր-ը 1500 տարի գրվել է է-ով, ազգանվան վերջն էլ՝ եան-ով, եւ դա որոշակի գեղագիտական արժեք է նաեւ:

    Ինչ վերաբերում է հարցի ակտուալութանը, ապա այսօր, կարծում եմ այնպիսի վիճակ է, որ ավելի լավ է կառավարությունը չկպնի էդ հարցին, թե չէ հաստատ մի բան, կներեք, "քաք մեջ են" անելու ու շատերն էլ կընդվզեն հենց թեկուզ նրա պատճառով, որ կառավրությունն ա որոշել: Ավելի լավ է թողնենք էս հարցը հասարակական քննարկոմնրեի մակարդակին առայժմ: Ի վերջո, եթե արդեն ունենք երկու ուղղագրություն, կարելի է գուցե երկուսից էլ օգտվել, ու թո՛ղ մի օր ազատ մրցկացությամբ դրանցից մեկը հաղթի: Իսկ ապագայում էլ, եթե այլ՝ գերակա խնդիրները քիչ թե շատ լուծեն գուցե այս խնդիրն էլ լուծվի պետական մակարդակով:

  21. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2011), Chuk (13.11.2011), Claudia Mori (14.11.2011), E-la Via (13.11.2011), Lion (13.11.2011), Moonwalker (13.11.2011), Nare-M (13.11.2011), Rammer (14.11.2011), Rammstein (13.11.2011), Tig (13.11.2011), Աբելյան (13.11.2011), Ռուֆուս (14.11.2011), Տրիբուն (14.11.2011)

  22. #27
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2011
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հրանտ, ասացեք խնդրեմ.

    Ըստ Ձեզ, Ավարայրի ճակատամարտում մենք հաղթել ենք, պարտվել ենք, թե ինչ-որ առումով հաղթել ենք, իսկ ինչ-որ առումով էլ` պարտվել:

    Շնորհակալություն
    Ես հիմա մ հատ շատ անսպասելի հղում տամ: http://hhk.am/amsagir/hhk_n8.pdf : Սա Հանրապետական ամսագրի 8-րդ համարն է, որտեղ 3-րդ էջից իմ հոդվածն է Ավարայրի թեմայի շուրջ: Հոդվածը չեմ վերընթերցել, կարծում եմ, այսօր շատ բան կփոխեի (2003-ին է գրված), բայց ենթադրում եմ, որ էդ հարցի շուրջ ընդհանուր գծերով տեսակետս նույնն է մնացել: Կարճ հոդված է, կարծում եմ արագ կկարդացվի:
    Որպեսզի միանգամից կանխեմ, բա ի՞նչ գործ ունեիր Հանրապետական ամսագրում, տղա ջան, օրինական հարցը, ասեմ, որ ամսագրի խմբագրի՝ Լալայան Մուշեղի հետ ծանոթ էի դեռ 1999-ից երբ ինքը Ազգայնական ակումբի ղեկավարն էր, ես էլ շատ ավելի դասական ազգայնական հայացքներ ունեի քան այսօր: Ակումբը տպում էր Դարձ ամսագիրը, ուր ես նյութեր էի գրում համապատասխան ոճի: Դրանց մեծ մասը ես այսօր պարզապես կարգելեի, չնայած կյանքիս էդ շրջանը դրական երանգն երով եմ հիշում: Հետո Մուշեղը վերադարձավ Հանրապետական ու սկսեց տպել նույնանուն ամսագիրը: Առաջին մի քնաի համարներում ես էլ գրեցի, չնայած հայացքներս այն ժամանակ էլ ընդդիմադիր էին, բայց ամսգարւոմ որեւէ ներքաղաքական թեմա չկար ու գրողներն էլ հաճախ հարգի եւ նորմալ մարդիկ էին: Սա էսպես:

    Դառնալով Ավարայրի թեմային ավելացնեմ, որ հաղթանակ թե պարտություն հարցի պատասպանը լավագույն տվել է Եղիշեն: "Որովհետեւ նոչ թե մի կողմը հաղթեց, եւ մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու նկողմերն էլ պարտություն կրեցին: Բայց որովհետեւ Հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետեւ էլ ոչ ոք գլխավոր չկար, որին հենված ժողովեին մնացած զորքը": Զուտ ռազմական առումով կարծում եմ այստեղ ամեն բան ճշգրիտ է նկարագրված: Ինչ վերաբերում ա բարոյական հաղթանակ եզրին, ապա դա նոր ժամանակների պատմաբանների ստեղծածն է եւ ո՛չ Եղիշեի, ո՛չ էլ առավել եւս Վարդան Մամիկոնյանի, ո՛չ էլ մեզ իբր բնորոշ ինչ որ "մենթալիտետի" բնորոշ բան է: Ես փորձել եմ պարզել ե՛րբ եւ ո՛վ է առաջինն այդ գնահատականը առաջ քաշել, ցավոք չեմ հաջողել, բայց մի վարկած ունեմ: Դա փոխառություն է "նրավստվենայա պոբեդա" ռուսական արտայատության, որը ռուսները օգտագործել եւ օգտագործում են Բորոդինոյի ճակատամարտի վերաբերյալ: Դրա համար բոլոր փորձերը վերագրել միջնադարյան հայերին այն ինչից նրանք տեղյակ չէին անմտություն են:

    Մյուս առումնորեը՝ ոչ ռազմական հոդվածումս կան, առանց դրանց ըստ իս անիմաստ է քննարկել այս խնդիրը: Ի վերջո զուտ ռազմական առումոը այսօր հետաքրքրիր չէ: Առհասարակ մեզ մոտ հիմա սենց մի մոտեցում է մոդայիկ: Ով ուզում է "առաջադեմ" երեւալ սկսում է կպնել հայոց պատմությանը: Վերցնում է դասագրքային մատուցումը եւ բառացի հակադրմամբ փորձում է ստեղծել "առաջադիմական" դիրքորոշում: Հատկապես Ավարայրի հարցում այս մոտեցումը շատ տարածված է: Իրականում սա լուրջ մոտեցում չէ, որովհետեւ նման հարցերում տեակետ ձեւակերպելու համար պետք է առնվազն սկզբնաղբյորներ կարդալ եւ հաշվի առնել կոնկրետ պատմական ժամանակաշրջանի կոնտեքստը՝ մտածողությունը, ընկալումները, որոնք բոնորոշ էին այն ժամանկվա մարդկանց եւ այլն եւ այլն: Շատ ծավալուին խնդիր է սա: Օրինակ, 19-րդ դարի մեր ազատագրական պայքարը: Տեղից վեր կացողն իհարկե կարող է դա քննադատել, բայց մարդկանց մեծ մասը չեն էլ ուզում իմամալ, որ այդ պայքարի մեծ մասը ոչ թե հայկական սպեցիֆիակ էր, այլ տիպական տարրեր որ բնորոշ էր Արեւելյան Եվրոպայի եւ Բալկանների ժողովուրդների ազատագրական պայքարների մե մասին: Առանց համաշխարհային կոնտեքստի հնարավոր չէ սեփական պատմության մասին դատել:
    Երեւի այստեղ կանգ առնեմ, որովհետեւ արդեն շատ կծավալվեմ:

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2011), Chuk (13.11.2011), Claudia Mori (14.11.2011), Lion (13.11.2011), Moonwalker (13.11.2011), Rammer (14.11.2011), Tig (13.11.2011), Աբելյան (15.11.2011), Տրիբուն (14.11.2011)

  24. #28
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2011
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հարցս քաղաքացիական նախաձեռնությունների մասին ա: Նախաձեռնություններ, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծում, կամ էլ փորձում են լուծել:
    Կա կարծիք, որ այդ նախաձեռնությունները իշխանությունն օգտագործում ա՝ ընդհանուր, գլոբալ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար:

    Մասնավորապես նման կարծիքներ էին հնչում օտարալեզու դպրոցների բացման դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ:

    Վերջին օրերին էլ հանդիպեցի կարծիքների, որ Թռչկանի ջրվեժի խնդիրը, ու մասնավորապես դրան լուծում տալը իշխանությունն օգտագործում ա իր օգտին միավորներ ստանալու համար, որ իբր նախընտրական քարոզարշավի տարբերակ էր հարցին լուծում տալը և այլ նման գնահատականներ:

    Կուզեի քո կարծիքն իմանալ այս գնահատականների մասին, ու ընդհանրապես ո՞նց ես գնահատում այսպիսի նախաձեռնությունները դերը երկրի ժողովրդավարացման ճանապարհին, փոքր խնդիրների արծարծումն ու բարձրաձայնումը, երբ մեծ խնդիրները դեռևս մնում են չլուծված:
    Գիտես, թո՛ղ կոպիտ չհնչի, բայց էդ բոլոր խոսակցությունները պարապ բաներ եմ համարում: Նախըտնրական էր, եսիմ ինչ էր: Ջայնամը թե չէր:
    1. Կարեւորը արդյունքն է չէ՞: Լուծվեց Թռչկանի հարցը, ուրեմն շատ լավ, իսկ թե կառավարությունն էդտեղ շահ ուներ թե ՓիԱռ էր անում, գուցե հետաքրքրիր է քաղաքական վերլուբանների համար, բայց Թռչկանի ջրվեժի համար հեչ էլ էական չէ: Նույնը լեզվի հարցում: Հազար ու մի վարկած եղավ: Բայց մասկանի զիջուների գնացին էդ հարցում էլ, ուրեմն լավ ա:
    2. Եթե որեւէ մեկի թիկունքում ինչ որ մութ բան կա, սովորաբար ուշ թե շուտ դա լավ էլ ակնհայտ իմացվում ա: Բայց Հայաստանմում սիրում ենք նախօրոք տեսնել էդպիսի բաներ ու 10 դեպքից 8-ում սխալվում ենք: Ես նախընտրում եմ, քանի դեռ չկան ակնհայտ փաստեր ու փաստարկներ, ընդւոնել մարդկանց էնպիսին ինչպիսին իրենք ներկայանում են: Որովհետեւ սա հասարակության գոյության նախապայմանն է՝ վստահությունը: Իզուր չէ, որ սոցիում բառը բառացիորեն թարգհմանվում է՝ ընկերություն: Սա համապատասխանում է պետության եւ հասարակության արիստոտելյան սահմանմանը:
    3. Մենք հո չենք կարող նպատակ դնել, որ երբեւիցէ որեւէ կառավարությունում հավաքվեն անշահախնդիր սրբերի դասակներ: Չեմ կարծում, որ դա իրատեսական նպատակ կլիներ: Իրատեսակնն այն է, որ ցանկացած կառավարության համար շահավետ դառնա հասարակության հետ համագործակցելը եւ մեր պահանջներին զիջելը: Թո՛ղ դա սկսվի համեմատաբար փոքր հարցերից: Բայց մի 4-5 տարի առաջ դա էլ չկար կարծես: Թող իրենց շահեից ելնելով սիրաշահեն մեզ: Էդքանից ավել ուզելը արդեն մի տեսակ երկնային արքայություն երազել է, ըստ իս:
    4. Իմ պատկերացումն ընդհանուր հետեւյան է: Երկրում անհրաժեշտ է ուժեղ քաղաքական ընդդիմություն, որպեսզի կառավարությանը հակաշիռ լինի: Բայց քաղաքական ընդդիմությունը քիչ է, որովհետեւ քաղաքականը ձգտում է երկբեւեռ համակարգի, որի մեջ ազատությունը քիչ է: Անհրաժեշտ է, որպեսզի երկբեւեռ համակարհի արդյունքում ձեւավորվի երրորդ՝ քաղաքացիական դաշտը, որն էլ իրական ազատություն կբերի: Քաղաքացիականի շահն է աջակցել քաղաքական ընդդիմության կայացմանը՝ առնվազն չխփելով դրան, որովհետեւ ընդդիմությունն իրա վրա վերցնում է կառավարության ռեշսուրսների եւ դիմադրության մի զգալի մասը, որով կառավարությունը ժամանակ առ ժամանակ փորձում է մանեւրել եւ սիրաշահել քաղաքացիականին: Էս պարզունակ "խորամանկությանը" մեր քաղաքացիական դաշտը պիտի սովորի: Պարտադիր չէ աջակցել ընդդիմութանը, բայց սեփական շահերից ելնելով ավելի քան ցանկալի է նաեւ չխփել նրան: ՔԱղաքական ընդդիմությունն էլ իր հերթին պետք է գիտակցի, որ քաղաքացիական դաշտն ազատ է եւ ինքվար:

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2011), Chuk (13.11.2011), Claudia Mori (14.11.2011), E-la Via (13.11.2011), Moonwalker (13.11.2011), Rammer (14.11.2011), Tig (13.11.2011), Աբելյան (15.11.2011), Գեա (14.11.2011), Տրիբուն (14.11.2011)

  26. #29
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2011
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ դեմ չեք, եթե մեկ-երկու ժամ ընդմիջեմ, հետո նորից հերթով շարունակեմ: )

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.11.2011), Moonwalker (13.11.2011)

  28. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,143
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հրանտ Տէր—Աբրահամեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ դեմ չեք, եթե մեկ-երկու ժամ ընդմիջեմ, հետո նորից հերթով շարունակեմ: )
    Հրանտ ջան, նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերը չմերժելու համար: Ասեմ, որ իմ համեստ կարծիքով շատ տպավորիչ, հաճելի, հետաքրքրիր ու լավ «զրույց» է ստացվում: Կարճ անդրադառնամ առաջին գրառման մեջի հատվածին, որտեղ խնդրում էիր ներողամիտ լինել վրիպակների նկատմամբ: Ինչպես ցանկացած ինտերնետային նման քննարկման հարթակ, այնպես էլ ակումբը ազատ հաղորդակցման վայր է, այստեղի գրառումներում առանց վրիպակների սովորաբար չի էլ լինում: Իհարկե փորձում ենք պահել «ընթեռնելի լինելու» սկզբունքը ու բացառել ամբողջովին վրիպակներից կազմված գրառումները, բայց քո գրառումները առավել քան ընթեռնելի են ու մանր-մունր վրիպակները խոչընդոտ չեն:

    Մեկ էլ ուզում եմ այս պահին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վերջին՝ քաղաքացիական նախաձեռնությունների մասին իմ հարցին պատասխանիդ համար:

    Մենք անհամբեր կսպասենք ընդմիջման ավարտին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2011), E-la Via (13.11.2011), Lion (13.11.2011), Moonwalker (13.11.2011), Rammstein (13.11.2011), Tig (13.11.2011), Աբելյան (15.11.2011)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրանտ Մաթևոսյան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 22.08.2018, 10:31
  2. Ակումբի հյուրը. Հայկ Սայադյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 20.02.2012, 13:59
  3. Հարցազրույց ակումբի Աշունաղջիկ Meme - ի հետ
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 15.11.2011, 20:36
  4. Սպանվել է Հրանտ Դինքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 27.04.2008, 06:07
  5. Ցերեկույթ ի հիշատակ Հրանտ Դինքի
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.01.2008, 03:05

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •