անփորձանք աբեր....
չմտածես, մի քիչ դեմի երկու տարին ա դժվար, դրանից հետո հալած յուղի պես էթում ա....![]()
անփորձանք աբեր....
չմտածես, մի քիչ դեմի երկու տարին ա դժվար, դրանից հետո հալած յուղի պես էթում ա....![]()
Վայ, էս մեր Հայկոյին է՞լ են տանում արդեն...
Հայկ ջան, բանակային խորհուրդներ, իհարկե, չեմ կարող տալ, բայց մի երկու բան էլ ես ասեմ։
Թող բանակը քեզ ավելի ամրացնի, հասունացնի, ավելի ինքնավստահ դարձնի, բայց հանկարծ էն անմիջական, միամիտ ու մաքուր էությունդ, որ քեզ հատկապես հետաքրքիր ու գրավիչ ա դարձնում, չփոխի։ Ես տարբեր առիթներով էլի եմ ասել. իմ կարծիքով, դու շատ բացառիկ միջուկ ունես ու մեծ պոտենցիալ՝ տարբեր ոլորտներում հաջողության հասնելու։ Թող բանակը քեզ տա միայն էն, ինչը գուցե մինչև հիմա պակասում էր ավելի մեծ բարձունքների հասնելու, ամենակարևորը՝ ինքդ քեզ գտնելու համար։ Ես, չգիտեմ ինչի, միշտ նենց հավատացել եմ, որ դու պիտի ինչ–որ լուրջ լավ բանի հասնես մի օր։ Համոզված եմ, որ եթե ուզենաս, անպայման կհասնես։
Վերջերս համարյա չենք շփվում, բայց ես միշտ էլ քո նկատմամբ առանձնահատուկ լավ վերաբերմունք եմ ունեցել, ու դա բոլորովին չի փոխվել։
Չհուսահատվես, չթուլանաս, չտխրես։ Լավ կլինի ամեն ինչ։ Միշտ հիշի, որ քեզ էստեղ լիքը մարդիկ սիրում, հարգում ու սպասում են։ Նաև հավատում քո ուժերին։ Մնում ա՝ դու էլ հավատաս
։
Քեզ բարի, անփորձանք ծառայություն, Հայկ ջան։ Կկարոտենք
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հ.ա.յ.կ.ո. ջան պինդ կաց![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աբելյան (09.11.2011)
վայ Հայկ ջան, գնում ես, գիտեմ, որ շատ լավ կծառայես ու կվերադառնաս, ուզում եմ, որ այնտեղ գնահատված լինես, հասկացված, որ այդ 2 տարվա մեջ ճանաչես ինքդ քեզ, ու սկսես սիրել հենց ինքդ քեզ,
անփորձանք ծառայություն Հայկ ջան
չմտածես լավ կլինի
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Մաղթում եմ
անփորձանք, օգտակար և իմաստավոր, հիշելու արժանի ծառայությունը:
Ոնց ասում են` մի հատ ատբոյ լսես (առաջին օրը) ու մի հատ էլ պադյոմ (զորացրվելու օրը)![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Զգացված եմ:Ապրեք բոլորդ էլ, ապրի ակումբը:
![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Հայկո ջան էստեղ բոլորը էնպես սրտանց են գրել ոնցվոր իրենց ընտանիքից լինի գնացողը:
Քեզ բարի ծառայություն, վերադարձ, համբերություն, քեզ ու ընտանիքիդ, և ինչու չէ հաջողություններ՝առաջընթաց բանակում:
"Non est ad astra mollis e terris via."
Աբելյան (09.11.2011)
Հայկո, քել մի գնա
կամ լավ, գնա ու հանգիստ ծառայի, լավ կլինի ամեն ինչ. ուզո՞ւմ ես մի քանի խորհուրդ տամ
կարևորը սրտիդ մոտիկ չընդունես ոչ մի բան, կանցնի կգնա
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Աբելյան (09.11.2011)
Հայկ ջա՜ն, բարով-խերով գնաս ու գաս: Քեզ լավ նայի, անփորձանք ծառայություն եմ ցանկանում:![]()
Աբելյան (13.11.2011)
Հայկ ջան, քեզ անփորձանք ծառայություն եմ ցանկանում, Ջոնի խորհուրդներին հետևի սաղ լավ կլնի, մի բուռ Հայաստանա մեկ էլ տեսար հանդիպեցինք![]()
![]()
Աբելյան (13.11.2011)
Հայկ ջան, մի հատ էլ ստեղ ասեմ. դուխդ տեղը կպահես: Կարևորը հիշի, որ մենք քեզ ստեղ անհամբեր ենք սպասելու: Ընթացքում էլ փորձի կապվել հետներս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Անփորձանք Հայկո ջան (մեխանիկորեն Հայկօ գրեցի):Նենց լինի, որ հանկարծ որեւէ բանից բողոքելու, դժգոհելու առիթ չունենաս: Լավ կնի:
![]()
Աբելյան (13.11.2011)
Մերսի Վահագ ջան: Արդեն "հիշի որ տուն ես վերադառնալու"-ն իմ համար նշանաբան ա դառել:
Նորից եմ ասում, չտխրես:
Տարոսը քեզ:Աստված տա հենց քո ասածով ըլնի:
Զգացված եմ:
Մերսի:
Ի դեպ տաբուրետկա ասիր, էս հիշա.
http://www.akumb.am/showthread.php/6...l=1#post194293
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ