User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Գլխուղեղ-Նեյրոմեդիատորներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլխուղեղ-Նեյրոմեդիատորներ

    Գլխուղեղ,Նեյրոմեդիատորներ-Սերոտոնին,Դոֆամին

    Ինչպես գիտենք մարդու նյարդային համակարգը ղեկավարում է գլխուղեղը քիմիական պրոցեսների միջոցով,իսկ այդ քիմիական պրոցեսները տեղի են ունենում շատ բարդ բիոքիմիական ռեակցիանների միջոցով,մեր հույզերի,սիրահարվածության,սովածության,քնի,պահվածքի մոդելավորման,սեքսի,լավ տրամադրության,արտաքին ազդակներից պաշտպանվելու համար պատասխանատու են նեյրոմեդիատորները:
    Նեյրոմեդիատորներն են Սերոտոնինը,Մելատոնինը,Ացետիլխոլինը,Դոֆամինը,Ադրենալինը,Նոռադրենալինը,Գլյո ւտամատը,ԳԱԲԱ-ն եւ շատ այլ հետաքրքիր նյութեր:Նեյրոմեդիատորները լինում են ակտիվացնող՝ դոֆամին,նոռադրենալին,ադրենալին,նրանք արտադրվում են ենթաերիկամններում եւ մեզ պատարաստում են դժվար իրավիճակների՝ բարձրացնելով արյան ճնշումը,ուժեղացնում են մտավոր եւ ֆիզիկական հնարավորությունները,բարձրացնում ուշադրությունը:Ացետիլխոլինը պատասխանատու է ախորժակի,նորմալ նյարդային իմպուլսների հաղորդման,սրտի աշխատանքի,հիշողության եւ մի շարք այլ բաների համար:Սերոտոնինը կարելի է ասել մարդու համար կատարում է տիտանական աշխատանք,նրա ազդեթությունը այնքան մեծ է,որ կարելի է մի հատ գիրք գրել,բայց ինչեւէ անդրադառնանք ամենակարեւորներին,այդ նյութը ոչ միայն գլխուղեղում է շատ,այլեւ ողջ օրգանիզմում,այն պատասխանատու է,մարսողության,տեսողության,մկանային աշխատանքի,տրամադրության,հույզերի-էմոցիաների,ցավազրկաման,ճնշման կարգավորման,իմունիտետի նորմալ պատասխանի՝լեյկոցիտների եւ մակրոֆագների միջոցով,նաեւ գիտնականների պնդմամբ նրա քչությունը հանդես է բերում դեպրեսիայի,գիտնականները սկսել են արտադրել նոր հակադեպրեսանտի տեսակ՝որոնք շատցնում են սերոտոնինը գլխուղեղում,խոչընդոտելով նրա հեռացումը օրգանիզմից(Պրոզակ,Պակսիլ,Ցեպրալեկս,Զոլոֆտ եւ այլն):
    Սերոտոնինը նեյրոմեդիատոր է: Սա այն նյութերից է, որը նյարդային բջիջների համար հանդես է գալիս իմպուլսների քիմիական փոխանցող: Սերոտոնին ընկալող նեյրոնները տարածված են համարյա ամբողջ գլխուղեղի մասշտաբով: Բացի ուղեղից սերոտոնինը մեծամասամբ արտադրվում է աղեստամոքսային տրակտի ենթաստամոքսային գեղձում: Սերոտոնինը իր ազդեցությունն է թողնում ինչպես ուղեղի, այնպես էլ ողնուղեղի վրա: Սերոտոնինի դերը ահռելի է`
    Ուղեղի առաջնային հատվածում սերոտոնինի ազդեցության ներքո կատարվում է ճանաչողական ակտիվության գործընթացի համար պատասխանատու շրջանների ստիմուլյացիա:
    Ողնուղեղ մտնող սերոտոնինը դրական ազդեցություն է թողնում շարժողական ակտիվության և մկանային տոնուսի վրա: Առաջացած վիճակը կարելի է համեմատել <<սար էլ կշրջեմ>> արտահայտության հետ:
    Ամենակարևորը սերոտոնինի ակտիվության բարձրացումը ուղեղային կենտրոնական հատվածներում նպաստում է տրամադրության բարձրացման:
    Բացի տրամադրությունից սերոտոնինը պատասխանատու է ինքնատիրապետման և հուզական կայունության համար: Սերոտոնինը կառավարում է սթրեսային հորմոնների` ադրենալի և նորադրենալինի ընկալունակությունը ուղեղային ռեցեպտորների կողմից:
    Դրա համար մարդիկ, ովքեր ունեն սերոտոնինի բարձր ակտիվություն, ցանկացած առիթ նրանց մոտ սթրեսային ռեակցիա է առաջացնում:
    Որպեսզի մեր օրգանիզմում սերոտոնին առաջանա, անհրաժեշտ է 2 նյութ`
    Սնունդի հետ օրգանիզմ մտնող տրիպտոֆան, որը հարակավոր է անմիջականորեն սերոտոնինի սինթեզման համար:
    Գլյուկոզայի ներմուծում օրգանիզմ: Ինսուլինի մուտքը արյան մեջ-սպիտակուցների կատաբոլիզմ հյուսվածքներում-տրիպտոֆանի մակարդակի բարձրացում արյան մեջ:
    Այս երևույթների հետ են կապված բուլիմիան և այսպես կոչված <<քաղցրակերությունը>>: Երբ մեր օրգանիզմ սնունդ է մտնում, այդ թվում նաև և տրիպտոֆան պարունակող, աճում է սերոտոնինի արտադրությունը և բարձրանում տրամադրությունը:
    Տրիպտոֆանով հարուստ մթերքների մի մասը նաև շատ հարուստ են ածխաջրերով, ինչպիսիք են հացը, բանանը, շոկոլադը կամ մաքուր ածխաջրերը` շաքար, ֆրուկտոզա և այլն: Սա բացատրում է հասարակայնորեն ընդունված այն կարծիքը, որ քաղցրակերները, գեր մարդիկ ավելի բարի են, քան նիհարները:


    Դոֆամինը ֆենիլեթիլամինների շարքից է: Նրա դերը շատ դժվար է գնահատել, ինչպես սերոտոնինը, քանի որ հանդես է գալիս օրգանիզմի համար և՛ որպես նեյրոմեդիատոր և՛ որպես հորմոն: Նրանից է կախված սրտի աշխատանքը, շարժողական գործունեությունը և նույնիսկ փսխման ռեֆլեքսը: Հայտնի են 4 ուղիներ, որոնցով նյարդային իմպուլսների փոխանցող է հանդես գալիս դոֆամինը: Դրանցից մեկը մելոլիմբիական ուղին է, որը պատասխանատու է հաճույքի զգացումի համար: Դոֆամինի մակարդակը առավելագույնի հասնում է սնունդ ընդունելիս ու սեռական հարաբերությունների ժամանակ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դոֆամինի արտադրությունը դեռ սկսվում է հաճույքի սպասման գործընթացի ժամանակ: Այս գործընթացը նման է <<Պավլովի շան>> թքարտադրության ռեֆլեքսին: Գիտնականները կարծում են նաև, որ դոֆամինը մասնակցում է անձի կողմից որոշումների ընդունման գործընթացին:
    Ծայրահեղ դեպքերում դոֆամինային ուղու խանագարումը բերում է որոշման կայացման դժվարությունների: Դա կապված է նրա հետ, որ դոֆամինը պատասխանատու է պարգևատրման զգացումի համար, որը մարդկանց թույլ է տալիս կայացնել որոշումներ` որոշակի գործողությունները դեռ մտածելով ենթագիտակցական մակարդակում:
    Դոֆամինի պակասից կարող է զարգանալ Պարկինսոնի հիվանդություն, իսկ ավելցուկից` շիզոֆրենիա: Եվ հենց դոֆամինի ազդեցության գոտում գտնվող բջիջների վրա էլ ազդում են կոկաինը եւ մետամֆետամինը: Սակայն կենսանյարդաբաններին հետաքրքրել է նաեւ այլ փաստ: Բանն այն է, որ դոֆամինը հաճույքի եւ բավականության պատասխանատուն է: Եվ միանգամայն հնարավոր է, որ սոցիալական կարգավիճակի եւ նյարդային բջիջների միջեւ կապի գաղտնիքն էլ ուղղակի այն բանի մեջ է, որ երջանկության զգացողություն պարգեւող դոֆամինը, ապահովելով մարդու բարձր տրամադրությունը, նրան հնարավորություն է տալիս լինել ավելի բարյացակամ, շփման համար հաճելի, իսկ սոցիալական նշանակության նման ազդակներով պարզապես մնում է վեր բարձրանալ: Բացառված չէ, որ հետագա ուսումնասիրությունները թույլ կտան մարդու կարգավիճակը եւ կյանքի որակը բարձրացնել նաեւ դեղագործության միջոցով:

    P.S.Այսպիսով մարդու ուղեղը շատ կատարյալ օրգան է՝որը մինչ այժմ բավականին չի բացահայտվել նրա գաղտնիքները եւ ամեն օր նոր զարմանահրաշ բացահայտումներ են լինում եւ նրա դերը այնքան Մեծ է եւ նման է Տիեզերքին՝անծայրածիր եւ գաղտնիքներով լի:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (06.11.2011), aragats (06.11.2011), einnA (08.11.2011), Freeman (08.11.2011), laro (06.11.2011), Ripsim (06.11.2011), StrangeLittleGirl (06.11.2011), Գեա (06.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •