Ժունդիայի = Ռաֆայել-Ինտիմ կյանք:
Էլիզե Ողջո՛ւյն, Ռաֆայել ջան: Ինչպե՞ս է զարկերակդ, ճնշումդ, տրամադրությունդ, ջերմությունդ, ներվերդ… մի խոսքով՝ ո՞նց ես:
Ժունդիայի Սալա՛մ, Արաքս խանը՛մ: Ճիշտ ա` հանդիպումից եմ գալիս, գերհոգնած վիճակ ա մոտս, բայց դա չի խանգարում որպիզությունս: Մի խոսքով` պակաս տեղ չկա, ոնց որ թե լավ եմ:
Էլիզե Աղվոր է: Անցնենք հայկական-ավանդական հարցին՝ եղանակները էդտեղ ո՞նց են:
Ժունդիայի Ես գիտեի` հայկական ավանդական հարցը "հլա բան-ման չկա"-ն ա: Եղանակները այստեղ ամառ-ձմեռ, գարուն ա, այսինքն խելառ եղանակեր են ու անկանխատեսելի: Բայց այսօր հով ա, դրանից ա, որ տրամադրությունս բավականին բարձր ա:
Էլիզե Ա՜խ "Զովություն" ՍՊԸ-ին ենք շնորհակալ քո տրամադրության համար… Լավ է: Մյուս հայկական-ավանդական հարցը՝ ուրի՞շ, բա հետո՞… լա՛վ, բաց ենք թողնում հայկական-ավանդական հարցերի մի ողջ շարան… մի պատմիր տեսնենք՝ ո՛նց եղավ, որ հայտնվեցիր "օ՜ Բրազիլ, Բրազիլ"-ում:
Ժունդիայի Աչքիս դու հայկական սերիալներ շատ ես նայում, որտեղ ամեն մի դրվագից հետո ինչ-որ ապրանքանիշ են գովազդում: Իմ` այստեղ հայտնվելս երկար պատմություն ունի: Ծնողներս մասնագիտությամբ մարմնամարզիկներ են: 1996-ին հայրս եկավ այստեղ մարմնամարզության մրցումներին մասնակցելու, այդ ժամանակ էլ տեղի սպորտի ակումբներից մեկից հրավերք ստացավ պայմանագրով այստեղ աշխատելու: Մի քանի ամիս անց մայրս ես ու եղբայրս եկանք այստեղ ու մնացինք մոտ 4 տարի: Դրանից հետո վերադարձանք Հայաստան, ընդունվեցի ԲՈՒՀ, ծառայեցի հայրենիքիս և 8 տարի ընդմիջումից հետո կրկին վերդարձա այստեղ` միանալու ընտանիքիս: Հիմա արդեն 3 տարի է ինչ այստեղ եմ:
Էլիզե Հա՛, բա՛... առանց հովանավոր էլ ի՞նչ հարզացրույց... Դժվա՞ր էր հարմարվելը:
Ժունդիայի 1996-ին չէ, այն ժամանակ երեխա էի, այդքան էլ պատկերացում չունեի ինչ է ասել` հարմարվել: Ա ՛յ իսկ երկրորդ անգամ ամեն ինչ ու ամենքը խորթ էին: Ու այն ժամանակ էի եկել, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը քանդուքարափ էր անում բոլոր երկրների տնտեսությունները: Հայաստանում աշխատում էի քիչ թե շատ աշխատավարձով, բայց գիտեի որ զբաղմունք ունեի: Եկա այստեղ, բացի այն որ թողեցի ամենքին, կորցրեցի այն ժամանակվա կարծեցյալ լավ գործս: Սկզբի ամիսներին ուզում էի ամեն ձև վերադառնալ, բայց փառք Աստծո, ինչպես միշտ, այդ անգամ էլ բախտն ինձ ժպտաց ու ընդունվեցի ավելի լավ ու եկամտաբեր աշխատանքի, որտեղ դրսևորում եմ ինձ առ այսօր:
Էջանիշներ