Դե Արաքսը նրբանկատ հարցազրույց վերցնող ա, դրա համար նախընտրեց էդ թեմային անդրադարձ չլինի: Բայց դե լավ, որ թեման բացեցիր` ասեմ… Ուրեմն ես ու Թուրիգ մուրկուրս գնացինք աղջիկ ուզելու, մորկուրս ըսավ. «հ՞ն Թորիգիս գհավնի՞ք», իրանք էլ սարկազմիկ պատասխանեցին. «գհավնի՜նք, գհավնի՜նք...» տարիներ հետո իմացա, որ իրանք փալանչուն աղջիկ չունեին տալու: Հ՛մ, փալանչի
Պրովոկացիոն հարցը ո՞րն ա, ասեմ՝ իմանաս. Արևածագի տված հարցը՝ օրինակ
Դե ճիշտը էն կլինի, որ մականվանս չալարես ու ևս մեկ անգամ նայես: Ժունդիայի
Ան ջան, ասա, որ մտքի հետ համաձայն չես, ես էլ կփորձեմ հնարավորինս քեզ պատասխանել:
Շին ջան, առաջին մարդը չես, որ նկատում ես սիրո հարցում կասկածամիտ լինելուս փաստը: Վերջերս հոգեվերլուծություն եմ ուսումնասիրում ու ուզում եմ էդ հարցի պատասխանը ստանալ:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ambrosine (18.11.2011), Ameli (11.11.2011), Ariadna (06.11.2011), Chuk (08.11.2011), Claudia Mori (07.11.2011), E-la Via (06.11.2011), Freeman (15.11.2011), Kita (06.11.2011), Lusinamara (06.11.2011), Valentina (06.11.2011), Արևածագ (07.11.2011), Արևհատիկ (06.11.2011), Ինչուիկ (09.11.2011), ՆանՍ (06.11.2011), Շինարար (06.11.2011), Ուլուանա (07.11.2011)
Շնորհակալ եմ, անկեղծ խոստովանության համար Ծով ջան…
Ժունդիային այն քաղաքն է, որտեղ ներկայումս բնակվում եմ:
Ծով ջան, սխալ է տպավորթյունդ, ոչ բոլոր հայ աղջկիներին անդրադառնալիս եմ էդ կռիսական սմայլն օգտագործում, այլ նրանց ում հետ քիչ թե շատ առնչվել եմ՝ հարևանի թոռներ, բակի աղջիկներ, կուրսեցիներ.... Ուրեմն ասեմ, որ մենք ցեղով, հատկապես մորական կողմս, ահավոր անուն դնող ենք, ես էլ էդ միջավայրում եմ մեծացել ու բավականին նկատող եմ դարձել ու չկա մի բան, որ թռուցիկ անցնի: Սկսած եղունգների մշակած լինելուց, մինչև ինձ մի բաժակ սուրճ բերելը: Հատկապես սուրճ պատրաստելու ողջ պրոցեսը, այսինքն՝ արդյո՞ք 100 տարվա չլվացած ջազվեյի մեջ էր այն պատրաստած, թե՞ ոչ: Ծնվածս օրից մաքրություն եմ տեսել, ու ոնց ուզում եմ էդ անդուր նկատող խասյաթս թարգել, անհնար ա լինում:
Էհ էս տարվա մեջ երկու անգամ եկա, ասա մեջ խեր եղա՞վ: Հլա չգիտեմ Լուս ջան, իմ համար խախանդ ապրում եմ էլի...
Ապրեմ ես, որ այդքան էլ աննկատ չեմ անցնում…Շարուանկիր կարդալ ինձ, մեկ մեկ լավ բաներել եմ գրում
Ահա...
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ես էլ էի սպասում էս հարցազրույցին, որովհետև իմ համար շատ հետաքրքիր մարդկանց զրույց էի կարդալու: Ինձ ասել էին, որ Ռաֆը պահպանողական ա /մեջս մի քիչ ուրախացել էի /, բայց էլի ասում էի. "Չէ-հա, գրառումներից չես ասի", փաստորեն կասես
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
armen9494 (06.11.2011)
ապրեք երկուսդ էլ, երկար սպասված հարցազրույց էր
Ժունդիայի (06.11.2011)
armen9494 (06.11.2011)
Մի քանի հարց էլ ես տամ էլի...
Ռաֆ, բրազիլացուն հատուկ ո՞ր գծերն ես շատ հավանում ու կցանկանայիր դրանք տեսնել նաև հայ մարդու մեջ: Եվ ընդհակառակը, հային հատուկ ո՞ր գիծն է պակասում բրազիլացուն:
Քանի որ այս վերջերս ծանոթ-անծանոթ ում տեսնում եմ այս հարցը տալիս եմ, քեզ էլ տամ.
Ինչի՞ ես հավատում:
Շատ հետաքրքրեց հատկապես այս պատասխանդ.
Դե էդ աման կոտրելով չարը խափանելու ավանդական միջոցը բոլորս էլ գիտենք , բայց կյանքից սովորած քո ձևը որն է???Էլիզե - Ո՞րն է դրական լինելու քո գաղտնիքը, բացահայտի՛ր այն մեզ համար:
Ժունդիայի - Ճիշտ է` տարիքով երիտասարդ եմ, բայց վերջին ժամանակահատվածում այնքան տարաբնույթ երևույթներ տեղի ունեցան ինձ հետ, որ դրական լինելուց բացի այլ ելք չկար: Ինչպես ասում են, կյանքը կոփեց ինձ ու չարը խափանելու գաղտնիքը սովորեցրեց: Հեչ որ չլինի, տան եղած ամենեղենն եմ իբր ինադու ձեռքիցս վայր գցում, որպեսզի կոտրեմ:
Դե հա պահպանողական եմ, որովհետև էնքան այս կամ այն բանին անուն եմ դնում, բա ամոթ չի լինի , եթե ինքս ինձ հակասեմ ու քուռչ ու փալաս լիբերալ մտածելակերպով առաջնորդվեմ:
Բրազիլացուն հատուկ գծերից ամենաշատը հավանում եմ, որ մարդիկ, որքան էլ հարուստ են, որքան էլ պաշտոնյա են` քեզ վերից չեն նայում, չեն նվաստացնում, չեն ամաչում իրենից ֆինանսապես ոչ հավասարի տանը սուրճ խմելուց, ձեռքով բարևելուց ու համեստաբար ժպտալուց: Ու ամենկարևորը՝ բոշա չեն:
Հային հատուկ գծի պատասխանը ե'կ չտամ: Որ ասեմ ինչ-որ դրական յուրահատկություն կա, որով մենք այսօր տարբերվում ենք այստեղի մարդկանցից սուտ կլինի:
Սնահավատ չեմ: Մեջբերածս սնոտիահավտության այդ փաստը սարկազմիկ կատակ էր, իհարկե:
Կյանքիցս սովորածը այն է, որ ժամանակը բուժում է ամեն ինչ, բացի դրանից լռելն ու սպասելը: Որովհետև, երբ ինչ-որ մեկի (կապ չունի գործնականում, թե անձնական կյանքում) հետևից անընդհատ ընկնում ես, մարդիկ իրանց կեղտի մեջ հլուն են գտնում, փորձելով քեզ փոշիացնել ու հավասարացնել զրոյի, իսկ երբ որոշ ժամանակ կատվի տեղ չես դնում, սկսում են գոնե վերլուծել քեզ ու քո անհրաժեշտությունը իրենց կյանքում ու այդկերպ շատ անգամ վերադառնում կրկին քեզ:
Հավատքը իմ մոտ գալովի գնացովի ա: Ներքուստ ինչ-որ վախ կա միշտ: Երբ փորձում են չհավատալ երկնային Աստծուն, միշտ հետ եմ կանգնում այդ մտքից, ու համակերպվում այն բանի հետ, որ եթե Աստծո անունը լսելով ու նրա գոյության մասին բազում փաստեր իմանալով եմ մեծացել, ապա թող այդպես էլ մեռնեմ: Աթեիստ դառնալով, ոչ հարստությունս կավելանա, ոչ էլ աշխարհընկալումս:
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 06.11.2011, 21:04:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ապրե'ք երկուսդ էլ, շատ հետաքրքիր,"գլադկի", հումորով շաղախված հարցազրույց էր, որն էլ հենց ամենաշատն է ձգում կարդալուն + ձեզ նման հաճելի, սիրելի անձանց մասնակցությամբ խոսք ու զրույցը...
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Ժունդիայի (06.11.2011)
Էդպես էլ հասկացել էի …
Ստացվում է հավատալ-չհավատալու միջև ուղղակի ընտրում ես հավատը:
Բայց չէ՞ որ մենք հավատում ենք նաև մարդկանց, ձևավորված որևէ արժեհամակարգի, սկզբունքների: Այս դեպքերում էլ է հավատդ գալովի-գնացով??? Նկատի ունեմ ժամանակի ընթացքում , երբ սահմանների տեղաշարժեր են լինում՝ դրանք վերանայվում են, փոփոխվում, թե , այնուամենայնիվ կան բաներ, որոնք փոփոխման ենթակա չեն???
Ես կարծես թե մի քիչ շատ եմ խորանում , բայց իրոք հետաքրքիր է իմանալ կարծիքդ:
Վերջին խմբագրող՝ E-la Via: 06.11.2011, 21:48:
Վերջերս անկապում գրել էի, որ ակումբը տենդենց ունի մարդուն աթեիստ դարձնելու ու մեղա կանչել, որ նման կարծիք եմ արտահայտում: Ինչ գրանցվել եմ այտսեղ, այդ ժամանակվանից եմ սկսել խորը մտածել Նրա գոյության կամ թվացյալ չգոյության մասին: Բայց 25 տարի շարունակ իմացածդ ու մեջդ կարծրացացը բավականին դժավար ա երկու տարվա ընթացքում կտրականապես փոփոխության ենթարկվի: Ամեն դեպքում հակված եմ Նրան հավատալու, կորցնելու բան չունեմ, իսկ շահելու, ապա շատ անգամ եմ Նրան աղոթելով ամոքվել:
Ես ընդհանրապես սիրում եմ մարդուն վստահել, որովհետև կարծում եմ ցանկացած մարդ դրա կարիքն ունի: Բացի դրանից վստահությունդ ցուցաբերելով ես կարողանում մարդուց ստանալ բոլոր այն ինֆորմացիաները, որոնք վերլուծելով ընտրությունդ ավելի հեշտ է լինում: Այդպիսով կարողանում ես զտել բոլոր նրանց ում մեջ տեսնում ես գոնե ինքդ քեզ:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ժունդիայի ջան, քանի էստեղ ես ավատարիդ իմաստը բացատրիր էլի, անձնագրիդ նկարում երեսն էր, այստեղ նեղացել շրջել ես, էս ինչ սիմվոլիզմի լեզվով ես խոսում? , հասարակ մահկանացուներս բան չենք հասկանում , ավատարներիդ շարքից "Նռան գույնի" հոտ է փչում , սիրուն է խորհրդավոր, ու... անհասկանալի:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Ժունդիայի (07.11.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ