User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Հարցազրույց Ժունդիայիի հետ. Ժունդիայի = Ռաֆայել-Ինտիմ կյանք

  1. #1
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    33
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց Ժունդիայիի հետ. Ժունդիայի = Ռաֆայել-Ինտիմ կյանք

    Ժունդիայի = Ռաֆայել-Ինտիմ կյանք:


    Էլիզե Ողջո՛ւյն, Ռաֆայել ջան: Ինչպե՞ս է զարկերակդ, ճնշումդ, տրամադրությունդ, ջերմությունդ, ներվերդ… մի խոսքով՝ ո՞նց ես:

    Ժունդիայի Սալա՛մ, Արաքս խանը՛մ: Ճիշտ ա` հանդիպումից եմ գալիս, գերհոգնած վիճակ ա մոտս, բայց դա չի խանգարում որպիզությունս: Մի խոսքով` պակաս տեղ չկա, ոնց որ թե լավ եմ:

    Էլիզե Աղվոր է: Անցնենք հայկական-ավանդական հարցին՝ եղանակները էդտեղ ո՞նց են:

    Ժունդիայի Ես գիտեի` հայկական ավանդական հարցը "հլա բան-ման չկա"-ն ա: Եղանակները այստեղ ամառ-ձմեռ, գարուն ա, այսինքն խելառ եղանակեր են ու անկանխատեսելի: Բայց այսօր հով ա, դրանից ա, որ տրամադրությունս բավականին բարձր ա:

    Էլիզե Ա՜խ "Զովություն" ՍՊԸ-ին ենք շնորհակալ քո տրամադրության համար… Լավ է: Մյուս հայկական-ավանդական հարցը՝ ուրի՞շ, բա հետո՞… լա՛վ, բաց ենք թողնում հայկական-ավանդական հարցերի մի ողջ շարան… մի պատմիր տեսնենք՝ ո՛նց եղավ, որ հայտնվեցիր "օ՜ Բրազիլ, Բրազիլ"-ում:

    Ժունդիայի Աչքիս դու հայկական սերիալներ շատ ես նայում, որտեղ ամեն մի դրվագից հետո ինչ-որ ապրանքանիշ են գովազդում: Իմ` այստեղ հայտնվելս երկար պատմություն ունի: Ծնողներս մասնագիտությամբ մարմնամարզիկներ են: 1996-ին հայրս եկավ այստեղ մարմնամարզության մրցումներին մասնակցելու, այդ ժամանակ էլ տեղի սպորտի ակումբներից մեկից հրավերք ստացավ պայմանագրով այստեղ աշխատելու: Մի քանի ամիս անց մայրս ես ու եղբայրս եկանք այստեղ ու մնացինք մոտ 4 տարի: Դրանից հետո վերադարձանք Հայաստան, ընդունվեցի ԲՈՒՀ, ծառայեցի հայրենիքիս և 8 տարի ընդմիջումից հետո կրկին վերդարձա այստեղ` միանալու ընտանիքիս: Հիմա արդեն 3 տարի է ինչ այստեղ եմ:

    Էլիզե Հա՛, բա՛... առանց հովանավոր էլ ի՞նչ հարզացրույց... Դժվա՞ր էր հարմարվելը:

    Ժունդիայի 1996-ին չէ, այն ժամանակ երեխա էի, այդքան էլ պատկերացում չունեի ինչ է ասել` հարմարվել: Ա ՛յ իսկ երկրորդ անգամ ամեն ինչ ու ամենքը խորթ էին: Ու այն ժամանակ էի եկել, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը քանդուքարափ էր անում բոլոր երկրների տնտեսությունները: Հայաստանում աշխատում էի քիչ թե շատ աշխատավարձով, բայց գիտեի որ զբաղմունք ունեի: Եկա այստեղ, բացի այն որ թողեցի ամենքին, կորցրեցի այն ժամանակվա կարծեցյալ լավ գործս: Սկզբի ամիսներին ուզում էի ամեն ձև վերադառնալ, բայց փառք Աստծո, ինչպես միշտ, այդ անգամ էլ բախտն ինձ ժպտաց ու ընդունվեցի ավելի լավ ու եկամտաբեր աշխատանքի, որտեղ դրսևորում եմ ինձ առ այսօր:
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 06.11.2011, 04:55:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  2. Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2011), Ameli (06.11.2011), aragats (06.11.2011), Ariadna (06.11.2011), armen9494 (06.11.2011), Arpine (06.11.2011), Askalaf (09.11.2011), Chuk (08.11.2011), Claudia Mori (07.11.2011), davidus (06.11.2011), E-la Via (06.11.2011), Freeman (08.11.2011), Kita (06.11.2011), kyahi (15.11.2011), Lusinamara (06.11.2011), Mark Pauler (06.11.2011), Meme (06.11.2011), Moonwalker (06.11.2011), Nare-M (06.11.2011), Renata (08.11.2011), Smokie (08.11.2011), Tig (07.11.2011), unknown (15.11.2011), Valentina (06.11.2011), yerevanci (06.11.2011), Yevuk (06.11.2011), Արևածագ (06.11.2011), Արևհատիկ (06.11.2011), Գեա (06.11.2011), Դատարկություն (06.11.2011), Դեկադա (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011), Ինչուիկ (06.11.2011), Լեո (06.11.2011), Հարդ (06.11.2011), ՆանՍ (06.11.2011), Շինարար (06.11.2011)

  3. #2
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    33
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլիզե Ռա՛ֆ, մասնագիտությա՞մբ ես աշխատում: Ի դեպ` մասնագիտությամբ ի՞նչ ես:

    Ժունդիայի Մասնագիտությամբ ազգի տնտեսագետ եմ : Բայց մասնագիտությամբս երբեք չեմ աշխատել: Այլ բնագավառում եմ միշտ աշխատել, հիմնականում համակարգչային ձևավորող, թիթիզ լեզվով ասած` ձիզայնեռ: Մանկուց սիրել եմ նկարչությունը, ուղղակի ժամանակին մոդային համահունչ գնացի ու ընդունվեցի տնտեսագիտական համալսարանը: Ներկայումս տպագրական ոլորտում եմ. և ՛ դիզայն եմ անում, և ՛ գունաբաժանում:

    Էլիզե Ապրե՛ս: Ռաֆ, քո նկարներում հաճախ ես ժպտում, ջերմ ժպիտ ունես, ինձ թվում է՝ Բրազիլիայի արևի ճառագայթներից ես քաշել քո մեջ: Կյանքում հաճախ ես ժպտո՞ւմ:

    Ժունդիայի Միշտ չէ, որովհետև անփառունակ եվրոպացու տպավորություն կթողնեմ այդպես, բայց հիմնականում ժպտում եմ: Գիտես` քանի-քանի ստուգարք ու քննությունն եմ ստացել կին դասախոսների կողմից հենց ժպիտիս պատճառով: Չէ՜, Բրազիլիան էստեղ կապ չունի. ինձ թվում է` ավելի շատ ժառանգական է: Բնավորությամբ կենսուրախ եմ ու տանել չեմ կարողանում մռայլ մարդկանց:

    Էլիզե Ա՜խ դու, սրտակե՛ր… Ռաֆայե՛լ, կա՞ գրական կամ ֆիլմի ինչ որ մի հերոս ում ինքդ քեզ ես նմանեցնում:

    Ժունդիայի Ինձ թվում է` ամեն մի գիրք կարդալիս, տվյալ գրքի հերոսից ինչ-որ դասեր ենք քաղում, փորձում նմանակել, բայց ավելի շատ ես հենց ինքս եմ, ես եմ իմ հերոսը: Մի քիչ թերի կամ մի քիչ կատարյալ:

    Էլիզե Ավանդական հարց. ինչպե՞ս քեզ համար բացահայտեցիր Ակումբը:

    Ժունդիայի Երբ նոր էի եկել այստեղ, տեսնելով, որ տեղացիները մեր մասին բավական աղոտ պատկերացումներ ունեին ու մեզ ասոցացնում էին ռսների հետ, ցանկացա մեր բազմադարյա պատմությունը պորտուգալերեն թարգմանել, որպեսզի ինչ-որ կերպ ներկայանալի ու ճանաչելի լինենք: Օրերից մի օր որոնում էի կատարում Գուգլում, մեկ էլ մեր ակումբցի Լիոնի գրառումներից մեկին հանդիպեցի, կտացրեցի ու հայտնվեցի ներկա դրությամբ ինձ համար ամենահիասքանչ միջավայրերից մեկում: Ինչպես տեսնում ես` մինչև հիմա բուն եմ դրել, ու ծեծեն էլ չեմ հեռանա ընդմիշտ:

    Էլիզե Ժունդիային Ռաֆայելից ինչո՞վ է տարբերվում:

    Ժունդիայի Երբ կարդում եմ հին գրառումներս, սովորական վիրտուալ կերպար էր Ժունդիային: Ակումբն ինձ այնքան հոգեհարազատ ընդունեց, որ Ժունդիային այսօր կարելիա ասոցացնել հենց անվանաս հետ: Ինչպես նշեցի մինչ հարցազրույց սկսելս` չկա այնպիսի բան, որ իմ մասին գրած չլինեմ, բացառությամբ ինտիմ կյանքիս: Մաթեմատիկորեն եթե ձևակերպենք` Ժունդիայի=Ռաֆայել(-)Ինտիմ կյանք:

    Էլիզե Մաթեմատիկական բարդ բաներ մի՛ ասա, էտո մոյո բոլ'նոյե մեստո... /Արսեն ջան, բարև /… Ռա՛ֆ, "մանկություն" ասելիս՝ ի՞նչն ես առաջինը հիշում:

    Ժունդիայի Մանկությունս հագեցած ա եղել: Եթե ասեմ դժվար մանկությունա եղել, ապա սուտ կլինի, որքան էլ դժվար էր Հայաստանի` այն ժամանակվա պայմաններում լավ ապրելակերպը, սակայն ծնողներս ինձ ոչ մի բանից չեն զրկել: Հիշում եմ` մշակութային այդպիսի միջավայր չկար, որտեղ հայրս ինձ ընդունել չտար` սկսած նկարչական դպրոցից, վերջացրած բալետով` պարարվեստի ուսումնարանում: Հբը, բայլառին էլ եմ էղել:

    Էլիզե Բուռն մանություն, կասեի: Հա ինչ` ես էլ եմ ջահել ժամանակ բայլառին եղել, ջիջիլ մի գցի ...
    Ուտելիքի հետ ո՞նց ես՝ բարի-դրացիական հարաբերությունների մե՞ջ ես, պատրաստո՞ւմ ես, թե մեծահոգաբար սպառում:

    Ժունդիայի Ասած տատուս` "Ռաֆիգը ամեն բան չի ուդե, ընիգ համով ուդել գսիրե": Ուտում եմ գրեթե ամեն ինչ, բացառությամբ ավելուկի ու քռչիկի: Բայց ուտելուց սիրում եմ, երբ ձևավորած են մատուցում ինձ: Ուտեստներ պատրաստում եմ, ու այնպիսի բաներ, որ մատներդ էլ հետը կուտես: Ու միշտ զարմանում են աղջիկների վրա, որոնք վիզ դրած պնդում են, որ իրենք ճաշ եփել չգիտեն: Ինձ ոչ ոք հատուկ չի սովորեցրել, ուղղակի աչքի պոչով միշտ նայել եմ, երբ տնեցիք ինչ-որ բաներ են պատրաստել: Կարծում եմ` մի քիչ քթի մազություն, մի քիչ էլ ցանկություն ա պետք:
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 06.11.2011, 05:16:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  4. Գրառմանը 36 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2011), aragats (06.11.2011), Ariadna (06.11.2011), armen9494 (06.11.2011), Arpine (06.11.2011), Chuk (08.11.2011), Claudia Mori (07.11.2011), davidus (06.11.2011), E-la Via (06.11.2011), Freeman (08.11.2011), Katka (06.11.2011), Kita (06.11.2011), kyahi (15.11.2011), Lusinamara (06.11.2011), Magic-Mushroom (09.11.2011), Mark Pauler (06.11.2011), Meme (06.11.2011), Moonwalker (06.11.2011), Nare-M (06.11.2011), Renata (08.11.2011), Tig (07.11.2011), unknown (15.11.2011), Valentina (06.11.2011), yerevanci (06.11.2011), Yevuk (06.11.2011), Արևածագ (06.11.2011), Արևհատիկ (06.11.2011), Գեա (06.11.2011), Դեկադա (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011), Ինչուիկ (06.11.2011), Լեո (06.11.2011), Հարդ (06.11.2011), ՆանՍ (06.11.2011), Շինարար (06.11.2011), Ուլուանա (07.11.2011)

  5. #3
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    33
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլիզե Միշտ էն կարծիքին եմ եղել, որ ճաշի ամենահամով համեմունքը հավեսն ու սերն են. սերը դեպի համեղ ուտելիքը, հավեսը դեպի էդ սերը… Լա՛վ, Ռաֆայե՛լ, մարդկային ո՞ր հատկանիշներն են, որ խիստ կարևոր են քեզ համար:

    Ժունդիայի Որպեսզի ասածս շաբլոն ու ծիծաղելի չթվա, ապա չեմ ասի անկեղծությունը, նվիրվածությունը, ինտելեկտը և իրար հաջորդող նմանատիպ հատկությունները, որովհետև ամեն մեկն իր իմացածի ու կյանքի նկատմամբ իր պատկերացումների չափով այն ունի: Օրինակ` ինքս առաջնայիններից եմ համարում, չափավոր համեստությունը, տարբեր միջավայարերում իրեն պատշաճ դրսևորելը ու ամենկարևորը` մեծերին (կարևոր չի համաձայն են, թե ոչ) չպատասխանելու կարողությունը:Դա ներքին հատկության մասին էր, իսկ արտաքինը` երկար կլինի պատասխանս

    Էլիզե Օրինակ ես մարդկանց մեջ շատ բարձր եմ գնահատում հումորի զգացումը: Դու դա չնշեցիր. մոռացա՞ր, թե դա այնքան էլ կարևոր չէ քեզ համար:

    Ժունդիայի Նայած, որ պարագայում: Թե՛ Հայաստանում, թե ՛ այստեղ ընկերական շրջապատումս միշտ չէ, որ բոլորն են հումորով կամ հումորի ընկալումով եղել: Այնպես, որ դա առաջնային նախապայմաներից մեկը չի ինձ համար հարաբերություններ շարունակելու կամ ոչ: Իսկ անձնական հարցում, եթե նա չունենա էլ, ապա բավարար է ինձ հետ որոշ ժամանակ շփվի: Մեզնով ենք անում:

    Էլիզե Հա, "մեզնով անելը " հայ տղաների մոտ շատ լավ է ստացվում /վատ հատկություն չէ, ի դեպ/ ... Ռա՛ֆ, ասեմ իմանաս՝ շատ դրական մարդ ես: Ո՞րն է դրական լինելու քո գաղտնիքը, բացահայտի՛ր այն մեզ համար:

    Ժունդիայի Ինչ հակադարձող հարց տվեցիր ինձ: Հա՛մ ասում ես` ասեմ իմանաս, որ դրական մարդ ես, հա՛մ էլ ցանկանում ես, որպեսզի ինքս բացահայտեմ դրական մարդ լինելուս գաղտնիքը: Ինչևէ: Ճիշտ է` տարիքով երիտասարդ եմ, բայց վերջին ժամանակահատվածում այնքան տարաբնույթ երևույթներ տեղի ունեցան ինձ հետ, որ դրական լինելուց բացի այլ ելք չկար: Ինչպես ասում են, կյանքը կոփեց ինձ ու չարը խափանելու գաղտնիքը սովորեցրեց: Հեչ որ չլինի, տան եղած ամենեղենն եմ իբր ինադու ձեռքիցս վայր գցում, որպեսզի կոտրեմ:

    Էլիզե Ռա՛ֆ ջան, շա՜տ շնորհակալ եմ, որ ժամանակդ, հավեսդ, էներգիադ, էքսպրեսիադ նվիրեցիր մեզ… Ապրե՛ս... ապրե՛ս, որ կաս... ապրե՛ս, որ դու՝ դու ես... Հա՛, եթե մենք մեր շատախոսության ընթացքում բաց ենք թողել ինչ որ մի կարևոր հարց, գրե՛ք, կարծում եմ մեր հերոսը չի զլանա և կպատասխանի իրեն ուղղված մնացած հարցերին, հը՞ն, հերո՛ս:

    Ժունդիայի Դու էլ ապրես, Արաքս ջան, որ նրբանկատ համառությամբդ կարողացար ինձ համոզել, ասած գեղցիների, ինտեռվյու տալ: Իսկ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր չեն զլանա ինչ-որ հարցեր (բայց ոչ պրովոկացիոն) տալու, ապա ինչո՞ւ ոչ: Ինչպես տատս ինձ կանվաներ` Գեռոյ Սավետսկովը Սայուզա-ն չի զլանա, չէ՛, միանշանակ:

    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 06.11.2011, 05:23:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  6. Գրառմանը 39 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2011), Ameli (06.11.2011), aragats (06.11.2011), Ariadna (06.11.2011), armen9494 (11.11.2011), Arpine (06.11.2011), Chuk (08.11.2011), Claudia Mori (07.11.2011), davidus (06.11.2011), E-la Via (06.11.2011), ivy (08.11.2011), Katka (06.11.2011), Kita (06.11.2011), kyahi (15.11.2011), Lusinamara (06.11.2011), Magic-Mushroom (09.11.2011), Mark Pauler (06.11.2011), Meme (06.11.2011), Moonwalker (06.11.2011), Nare-M (06.11.2011), Renata (08.11.2011), Ripsim (06.11.2011), Smokie (08.11.2011), Tig (07.11.2011), unknown (15.11.2011), Valentina (06.11.2011), yerevanci (06.11.2011), Yevuk (06.11.2011), Արևածագ (06.11.2011), Արևհատիկ (06.11.2011), Դատարկություն (11.11.2011), Դեկադա (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011), Ինչուիկ (06.11.2011), Լեո (06.11.2011), Լուսաբեր (06.11.2011), ՆանՍ (06.11.2011), Շինարար (06.11.2011), Ուլուանա (07.11.2011)

  7. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավեսին, համով, թեթև հարցազրույց էր: Երկուսիդ էլ սիրում եմ:
    Ռաֆայել ջան, ախր էդ ամենակարևոր հարցն առկախ է մնացել: Նշանդրեքի նկարները դնելուց հետո ահագին երկար ժամանակ է անցել: Բա շարունակության փաստավավերագրումը երբ ենք տեսնելու ?

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (09.11.2011), Smokie (08.11.2011), Էլիզե (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011), ՆանՍ (06.11.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավեսին հարցազրույց էր, չզգացի էլ թե երբ սկսվեց ու պրծավ: Երկուսդ էլ լավ հումոր ունեք
    Մեջբերում Էլիզե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժունդիայի Դու էլ ապրես, Արաքս ջան, որ նրբանկատ համառությամբդ կարողացար ինձ համոզել, ասած գեղցիների, ինտեռվյու տալ: Իսկ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր չեն զլանա ինչ-որ հարցեր (բայց ոչ պրովոկացիոն) տալու, ապա ինչո՞ւ ոչ: Ինչպես տատս ինձ կանվաներ` Գեռոյ Սավետսկովը Սայուզա-ն չի զլանա, չէ՛, միանշանակ:

    Ես մենակ մի հարց ունեմ. պրովոկացիոն հարցը ո՞րն ա
    Սաղ օրը լսում եմ էդ բառը, էն շաբլոն դարձած բառերից ա, բայց ըտենց էլ չեմ հասկանում էդի որն ա

    Հա՝ մեկ էլ, ո՞րն ա ճիշտը Ժունդայիի թե Ժունդայու (հուսով եմ էսի էդ "պրովոկացիոն" հարցերից չէր )

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էլիզե (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոստովանություն. Ժունդիայի, Էլիզե ես ձեզ սիրում եմ :

    Էս ի՜նչ համով-հոտով հարցազրույց էր : Ապրես Էլիզե ջան, որ վորջապես նախաձեռնեցիր Ռաֆի հետ հարցազրույցը ու քեզ հատուկ հոմորով այն շատ լավ անցկացրեցիր: Ռաֆ ջան, թեկուզև էնտեղ մի միտք արտահայտեցիր, որ հետ համաձայն չեմ ու որի շուրջ կարող եմ երկար վիճաբանել հետդ, դու էլ ապրես, որ համաձայնեցիր: Ինչպես և պատկերացնում էի նույն օ՜ Բրազիլ արևոտ կերպարն ես :

    Ես դեռ կհամենամ այս էջ իմ հարցով

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (07.11.2011), Էլիզե (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,776
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ շարունակեմ սիրո խոստովանությունների թեման Էլիզե, ես քեզ սիրըմ եմ Ժունդիայի, ես քեզ սիրում եմ, չնայած գիտեմ, որ մի քիչ հոգուդ խորքում կասկածում ես

    Ապրեք, ահագին դրականացա հարցազրույցը կարդալով
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.11.2011, 12:10:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էլիզե (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011), Ինչուիկ (06.11.2011), ՆանՍ (06.11.2011)

  15. #8
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    866
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻԻԻԻ~~, Էլիզ բայց ինչ նախանձն ես , մի հատ նամյոկ անեիր էլի , որ հարցազրույց ես տեղադրում , առաջինը ես կլինեի ու առաջինը իմ սիրո խոստովանությունը կլիներ ձեր երկուսի հանդեպ. թե չէ հրեն արդեն ասել են ու իմը շաբլոն դառած բառեր են լինելու, բայց որ չասեմ կմեռնեմ, երեխեք ջան առանց թաքցնելու, ձեր երկուսին էլ շատ եմ սիրում, ու այս հարցազրույցին իսկապես սպասում էի:
    Ռաֆ...մի հատ անձամբ իմ համար խնդրում եմ էլի բացատրես , թե Ժունդիայի ինչ է նշանակնում , ու ինչպես է հոոլովվում , թե չէ ամեն անգամ տարբեր բան եմ գրում, հա ասեմ որ էս վերջերս եմ հայտնաբերել ,որ Ժունդիայի մեջ Ի տառ կա:
    մեկ էլ ուզում եմ իմանալ, թե ինչու համար ես հայ աղջկա դասական կերպարի մասին գրելիս կռիսական դեմքի արտահայտություն ընդունում, ու գրածիդ վերջում պարտադիր այ էսկռիս սմայլիկը դնում:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էլիզե (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Խոխերք

    Ռաֆ, բա դու ե՞րբ ես Հայաստան գալու
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 06.11.2011, 13:22:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (07.11.2011), Էլիզե (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011)

  19. #10
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    33
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համայնք ջան... ես էլ եմ ձեզ բոլորիիիիիդ սիրում... /էս ինչ սիրառատ օր ա /

    Հ.Գ. Իսկ ձեր կողմից արված սիրային խոստովանությունները գրել եմ մի տետրի մեջ, էդ տետրն էլ պահել եմ չհրկիզվեղ, չջարդվող, չփշրվող պահարանում...
    Նենց որ, նույն տեմպով շարունակեք` ձեր գրառումը չի կորչի...

    Հ.Հ.Գ. բոլորիդ...
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (06.11.2011), Ariadna (06.11.2011), E-la Via (06.11.2011), Mark Pauler (06.11.2011), Meme (06.11.2011), Smokie (08.11.2011), Գեա (06.11.2011), Ինչուիկ (06.11.2011), ՆանՍ (06.11.2011), Շինարար (06.11.2011)

  21. #11
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    27
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն ասեմ(), շատ հետաքրքիրա լինում կարդալ այն մարդկանց հարցազրույցը, որոնք մինչ այդ աչքի են ընկած լինում,/ թեկուզ իմ կարճ ակումբային կյանքի ընթացքում/, սա հենց այդ դեպքն էր
    Շնորհակալ եմ երկուսիցդ էլ կյանքիս այս մի քանի րոպեն հետաքրքիր դարձնելու համար: Չնայաց որտեղ Էլիզեն է իր նուրբ հումորով, երևի թե, խոսքերն ավորդ են…
    "Non est ad astra mollis e terris via."

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էլիզե (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011)

  23. #12
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,248
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Էլիզե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժունդիայի Ասած տատուս` "Ռաֆիգը ամեն բան չի ուդե, ընիգ համով ուդել գսիրե": Ուտում եմ գրեթե ամեն ինչ, բացառությամբ ավելուկի ու քռչիկի: Բայց ուտելուց սիրում եմ, երբ ձևավորած են մատուցում ինձ: Ուտեստներ պատրաստում եմ, ու այնպիսի բաներ, որ մատներդ էլ հետը կուտես: Ու միշտ զարմանում են աղջիկների վրա, որոնք վիզ դրած պնդում են, որ իրենք ճաշ եփել չգիտեն: Ինձ ոչ ոք հատուկ չի սովորեցրել, ուղղակի աչքի պոչով միշտ նայել եմ, երբ տնեցիք ինչ-որ բաներ են պատրաստել: Կարծում եմ` մի քիչ քթի մազություն, մի քիչ էլ ցանկություն ա պետք:
    Ռաֆ ջան, գուցե ուզում էիր ասել` քթի ծակությու՞ն

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էլիզե (06.11.2011), Ժունդիայի (06.11.2011), ՆանՍ (06.11.2011), Ուլուանա (07.11.2011)

  25. #13
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Էլիզե-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ձեր կողմից արված սիրային խոստովանությունները գրել եմ մի տետրի մեջ, էդ տետրն էլ պահել եմ չհրկիզվեղ, չջարդվող, չփշրվող պահարանում...
    Նենց որ, նույն տեմպով շարունակեք` ձեր գրառումը չի կորչի...
    էս սրտիկիտ մասի՞ն էր

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (06.11.2011), Էլիզե (06.11.2011)

  27. #14
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    33
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Ռաֆիգն ո՞ւր է չկա է...

    Ժո՛ղ ջան, ինչ ասեմ՝ լյուբլյու, ցելույու, մամե պրիվետ /զբաղացնում եմ մինչև Ռաֆայելի գալը/
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.11.2011), Smokie (08.11.2011), Արևածագ (07.11.2011)

  29. #15
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    33
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    էս սրտիկիտ մասի՞ն էր
    Վռազ իմացավ էէէէ....
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (06.11.2011)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռական կյանք, ինտիմ անկյուն. նոր բաժին, նոր կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 11.12.2016, 01:04
  2. «Կյանք ա, ամեն ինչ պատահում ա». հարցազրույց Էլիզեի հետ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 19.09.2013, 21:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •