User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Արշակ - P.S. Artgeo-ի հետ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժպիտ Արշակ - P.S. Artgeo-ի հետ

    Արշակ - Akumb.am-ի ադմինիստրատոր։

    Արշակ. «Իմ ապագան Հայաստանում է։ Բարձր կուլտուրայի երկրում...»

    (01:52:34 ) Artgeo: :
    Բարի օր Արշակ

    (01:53:01 ) Արշակ:
    Բարի օր

    (01:53:13 ) Artgeo: :
    Ինչպե՞ս է տրամադրությունը։

    (01:53:38 ) Արշակ:
    Շատ լավ

    (01:54:11 ) Artgeo: :
    Վերջերս ICQ-ի Ձեր ստորագրությունում գրված է։ «Ամերիկացի շեֆերս եկել
    են» Ինչպե՞ս է դա ազդում Ձեզ վրա։

    (01:55:08 ) Արշակ:
    Վայ, մոռացել եմ հանել։ Արդեն գնացել են։

    (01:55:33 ) Artgeo: :
    Ձեզ գովեցի՞ն։

    (01:56:00 ) Արշակ:
    Ընդհանուր թիմին գովեցին լավ աշխատանքի համար։

    (01:57:02 ) Artgeo: :
    Chuk-ի կողմից Akumb։am-ի ադմինիստրացիան արժանանո՞ւմ է գովասանքի։

    (01:58:54 ) Արշակ:
    Դե, հարաբերություններն այնպես են, որ դրա կարիքը երևի չի էլ լինում։
    Չնայած, երևի գովասանք էլ է եղել։ Չեմ նկատել։

    (01:59:02 ) Արշակ:
    Ավելի ճիշտ` էս պահին չեմ հիշում։

    (01:59:08 ) Արշակ:
    Հա, չիմացողներին ասեմ, որ մասնագիտական աշխատանքիս մասին էր խոսքը։
    Ամերիկայի գաղտնի ագենտ չեմ

    (01:59:24 ) Artgeo: :
    Ո՞ր երկրի «ագենտ» կլինեիք մեծ հաճույքով։

    (01:59:55 ) Արշակ:
    Հայաստանի։ Բայց երևի ոչ թե ագենտ, այլ ներկայացուցիչ։

    (02:00:05 ) Artgeo: :
    Եվ ո՞ր երկրում։

    (02:01:38 ) Արշակ:
    Առանձնապես էական չի, բայց ցանկալի կլիներ այնպիսի երկրում, որը
    բարեկամական է տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Սրված հարաբերությունների
    միջավայրում կաշկանդվում եմ։

    (02:02:10 ) Artgeo: :
    Հաճա՞խ եք հայտնվում սրված հարաբերությունների կենտրոնում։

    (02:03:23 ) Արշակ:
    Երբեմն լինում է, բայց մինչև այժմ երկարատև սրված հարաբերություններ չեն
    եղել։ Համենայն դեպս մարդկային հարաբերություններում արագ հարթվել են։ Քաղաքականի փորձ էլ առանձնապես չունեմ։

    (02:04:17 ) Artgeo: :
    Որևէ մեկին ատել կամ ատո՞ւմ եք։

    (02:05:15 ) Արշակ:
    Չեմ հիշում, որ երբևէ ատած լինեմ։ Եղել է, որ շատ եմ ջղայնացել ինչ-որ մեկի վրա, բայց կարծում եմ, որ
    չեմ ատել։

    (02:06:02 ) Artgeo: :
    Անուղղակիորեն մի հարց տամ, որը շատ-շատերին է հետաքրքրում Ակումբում։ Դուք
    սիրո՞ւմ եք։

    (02:06:31 ) Արշակ:


    (02:06:45 ) Արշակ:
    Ունեմ մտերիմներ որոնց շատ եմ սիրում

    (02:07:03 ) Artgeo: :
    Խոսքը հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ ունեցած սիրո մասին էր։

    (02:07:25 ) Արշակ:
    Հակառակ սեռի մտերիմներ էլ ունեմ

    (02:07:59 ) Artgeo: :
    Իսկ սիրած էա՞կ։

    (02:09:10 ) Արշակ:
    Լավ, գիտեմ, թե ինչ նկատի ունեք
    Սիրած էակ չունեմ։ Բայց վստահ եմ, որ մի օր կունենամ։

    (02:09:32 ) Artgeo: :
    Աղջկա Ձեր իդեալը...

    (02:11:04 ) Արշակ:
    Հմմ, դժվարանում եմ բառերով բացատրել։ Դե կարող եմ, բայց մի տեսակ պրիմիտիվ
    կստացվի։ Բայց այդ իդեալը մեջս կա, զգում եմ նրան։ Ու հուսով եմ, որ մի օր
    կհանդիպեմ

    (02:11:51 ) Artgeo: :
    Այսինքն մինչ այժմ հանդիպած աղջիկների մեջ ՆԱ չկա՞։

    (02:12:46 ) Արշակ:
    Դե, համենայն դեպս ես դեռ չեմ նկատել։ Ի՞նչ իմանաս։ Գուցե մի օր
    հայտնաբերեմ հենց իմ ծանոթների մեջ։ Բայց երևի չկա։

    (02:11:59 ) Artgeo: :
    Akumb.am-ի ադմինիստրատորությունը բա՞րդ է։

    (02:13:08 ) Արշակ:
    Մեծ նրբանկատություն է պահանջում։ Նաև գիտելիքներ։ Ժամանակ, որը ցավոք շատ քիչ ունեմ


    (02:13:50 ) Artgeo: :
    Akumb.am-ը ավելի շատ տվե՞լ է Ձեզ, թե՞ վերցրել։

    (02:15:25 ) Արշակ:
    Դժվարանում եմ ասել։ Ամեն դեպքում գոհ եմ, եղածի համար։

    (02:21:40 ) Artgeo: :
    «Եթե մտադրվել ես որևե բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին։»
    Համաձա՞յն եք։ Եղե՞լ են քայլեր, երբ չեք մտածել հետևանքների մասին։

    (02:24:11 ) Արշակ:
    Չէ, միշտ շատ եմ մտածում հետևանքների մասին։ Երևի չափից դուրս։ Շատ
    եմ ինձ քրքրում։ Ու դրա պատճառով մի քիչ պասիվ եմ, երևի։

    (02:25:16 ) Artgeo: :
    Հարմարեցնո՞ղ եք, թե՞ հարմարեցվող։

    (02:27:37 ) Արշակ:
    Առօրյա կյանքում հաճախ հարմարվում եմ։ Չնայած, եթե Ուլուանաին հարցնեք,
    երևի հակառակը կասի Իսկ սկզբունքների առումով` կարծում եմ, որ ոչ։

    (02:27:59 ) Artgeo: :
    Շատերին է հետաքրքիր ձեր քույր-եղբայր լավ հարաբերությունների գաղտնիքը…

    (02:31:25 ) Արշակ:
    Չգիտեմ։ Երևի մի կողմից գաղափարների, աշխարհայացքի
    համապատասխանությունը, մյուս կողմից էլ կյանքի դժվարին պայմանները, որոնց
    միջով անցնելիս իրար թև ու թիկունք ենք եղել։ Ուրիշ տարբերակ չունեինք էլ
    երևի։

    (02:31:46 ) Artgeo: :
    Մի՞թե երբեք չեք կռվել, կամ առնվազն վիճել։

    (02:32:34 ) Արշակ:
    Իհարկե, ինչպես բոլոր քույր ու եղբայրները, հաճախ կռվում-վիճում ենք։ Բայց
    սկզբունքային հարցերում միշտ միավորվում ենք։

    (02:33:37 ) Արշակ:
    Լավ հարաբերություններին երևի նպաստել է նաև այն, որ ազգականների մեջ
    հիմնականում հակառակն ենք տեսել ու հաստատ որոշել ենք միշտ իրար կողքի
    լինել ու օգնել իրար։

    (02:33:57 ) Artgeo: :
    Ձեր ապագան Հայաստանո՞ւմ է։

    (02:34:41 ) Արշակ:
    Հուսով եմ, որ Հայաստանում է։ Համենայն դեպս ես այդպես եմ նախատեսում։

    (02:35:15 ) Artgeo: :
    Իսկ ինչպիսի՞ Հայաստանում։

    (02:35:52 ) Արշակ:
    Բարձր Կուլտուրայի երկրում

    (02:36:22 ) Արշակ:
    Ու կարծում եմ, որ Կուլտուրան իր մեջ շատ բան է ընդգրկում

    (02:36:07 ) Artgeo: :
    Akumb.am-ը նպաստո՞ւմ է դրան։

    (02:36:40 ) Արշակ:
    Եթե չնպաստեր, Ակումբում չէի լինի։

    (02:37:20 ) Artgeo: :
    Ուրեմն միասին դարձնե՞նք Հայաստանը բարձր կուլտուրայի երկիր

    (02:37:48 ) Արշակ:
    Այո։ Միասին։ Առանց միասնության ոչինչ չի ստացվի։ Բայց վստահ եմ, որ կարող ենք

    (02:38:07 ) Artgeo: :
    Շնորհակալություն

    (02:38:22 ) Արշակ:
    Ես ել եմ շնորհակալ

    (02:38:31 ) Artgeo: :

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.04.2010)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արշակ - P.S. Artgeo-ի հետ

    Այս հարցազրույցները թույլ են տալիս ավելի լավ ճանաչել մարդկանց ում հետ շփվում ենք… Շնորհակալություն անկեղծանալու համար

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.04.2010)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արշակ - P.S. Artgeo-ի հետ

    Էս անգամ, իմ կարծիքով, հարցերն ավելի հաջող էին։
    Դե, Արշակի մասին, ես, բնականաբար, ոչ մի նոր բան չհայտնաբերեցի։ Բայց, ամեն դեպքում, կարդալը հավես էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.04.2010)

  7. #4
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արշակ - P.S. Artgeo-ի հետ

    Artgeo, շնորհակալություն քեզ Շատ հետաքրքիր էր կարդացվում։

    Ինչ վերաբերում է Արշակին, նրա մասին կարծիքս ավելի ամբողջական դարձավ, ի դեպ, ես քեզ հենց էսպիսին էլ պատկերացնում էի

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արշակ - P.S. Artgeo-ի հետ

    Իրոք էս անգամ ավելի հաջող հարցեր էր ընտրել, բայց մի տեսակ կիսատ էր: Շարունակության էի սպասում:
    Ես էլ նոր բան չհայտնաբերեցի

  9. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արշակ - P.S. Artgeo-ի հետ

    Հա, հետաքրքիր էր…ես մի երկու նոր բան հայտնաբերեցի, կամ էլ հաստատեցի, որնց պատկերացնում էի…

  10. #7
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արշակ - P.S. Artgeo-ի հետ

    Շատ լավ ու ստացված հարցազրույց էր Իրոք շնորհակալություն Artgeo-ին
    Նախկինում Արշակի մասին պատկերացում չէի կարողանում կազմել իր գրառումներից(չգիտեմ ինչի ) ,բայց հարցազրույցը կարդալուց հետո շատ բաներ իմացա
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Արշակ պապը
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.02.2012, 14:27
  2. Արշակ ջան, շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 54
    Վերջինը: 16.02.2010, 05:58
  3. Արշակ ջան, շնորհավոր!!!!!!!
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.03.2009, 14:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •