Արշակ - Akumb.am-ի ադմինիստրատոր։
Արշակ. «Իմ ապագան Հայաստանում է։ Բարձր կուլտուրայի երկրում...»
(01:52:34 ) Artgeo: :
Բարի օր Արշակ
(01:53:01 ) Արշակ:
Բարի օր
(01:53:13 ) Artgeo: :
Ինչպե՞ս է տրամադրությունը։
(01:53:38 ) Արշակ:
Շատ լավ
(01:54:11 ) Artgeo: :
Վերջերս ICQ-ի Ձեր ստորագրությունում գրված է։ «Ամերիկացի շեֆերս եկել
են» Ինչպե՞ս է դա ազդում Ձեզ վրա։
(01:55:08 ) Արշակ:
Վայ, մոռացել եմ հանել։ Արդեն գնացել են։
(01:55:33 ) Artgeo: :
Ձեզ գովեցի՞ն։
(01:56:00 ) Արշակ:
Ընդհանուր թիմին գովեցին լավ աշխատանքի համար։
(01:57:02 ) Artgeo: :
Chuk-ի կողմից Akumb։am-ի ադմինիստրացիան արժանանո՞ւմ է գովասանքի։
(01:58:54 ) Արշակ:
Դե, հարաբերություններն այնպես են, որ դրա կարիքը երևի չի էլ լինում։
Չնայած, երևի գովասանք էլ է եղել։ Չեմ նկատել։
(01:59:02 ) Արշակ:
Ավելի ճիշտ` էս պահին չեմ հիշում։
(01:59:08 ) Արշակ:
Հա, չիմացողներին ասեմ, որ մասնագիտական աշխատանքիս մասին էր խոսքը։
Ամերիկայի գաղտնի ագենտ չեմ
(01:59:24 ) Artgeo: :
Ո՞ր երկրի «ագենտ» կլինեիք մեծ հաճույքով։
(01:59:55 ) Արշակ:
Հայաստանի։ Բայց երևի ոչ թե ագենտ, այլ ներկայացուցիչ։
(02:00:05 ) Artgeo: :
Եվ ո՞ր երկրում։
(02:01:38 ) Արշակ:
Առանձնապես էական չի, բայց ցանկալի կլիներ այնպիսի երկրում, որը
բարեկամական է տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Սրված հարաբերությունների
միջավայրում կաշկանդվում եմ։
(02:02:10 ) Artgeo: :
Հաճա՞խ եք հայտնվում սրված հարաբերությունների կենտրոնում։
(02:03:23 ) Արշակ:
Երբեմն լինում է, բայց մինչև այժմ երկարատև սրված հարաբերություններ չեն
եղել։ Համենայն դեպս մարդկային հարաբերություններում արագ հարթվել են։ Քաղաքականի փորձ էլ առանձնապես չունեմ։
(02:04:17 ) Artgeo: :
Որևէ մեկին ատել կամ ատո՞ւմ եք։
(02:05:15 ) Արշակ:
Չեմ հիշում, որ երբևէ ատած լինեմ։ Եղել է, որ շատ եմ ջղայնացել ինչ-որ մեկի վրա, բայց կարծում եմ, որ
չեմ ատել։
(02:06:02 ) Artgeo: :
Անուղղակիորեն մի հարց տամ, որը շատ-շատերին է հետաքրքրում Ակումբում։ Դուք
սիրո՞ւմ եք։
(02:06:31 ) Արշակ:
(02:06:45 ) Արշակ:
Ունեմ մտերիմներ որոնց շատ եմ սիրում
(02:07:03 ) Artgeo: :
Խոսքը հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ ունեցած սիրո մասին էր։
(02:07:25 ) Արշակ:
Հակառակ սեռի մտերիմներ էլ ունեմ
(02:07:59 ) Artgeo: :
Իսկ սիրած էա՞կ։
(02:09:10 ) Արշակ:
Լավ, գիտեմ, թե ինչ նկատի ունեք
Սիրած էակ չունեմ։ Բայց վստահ եմ, որ մի օր կունենամ։
(02:09:32 ) Artgeo: :
Աղջկա Ձեր իդեալը...
(02:11:04 ) Արշակ:
Հմմ, դժվարանում եմ բառերով բացատրել։ Դե կարող եմ, բայց մի տեսակ պրիմիտիվ
կստացվի։ Բայց այդ իդեալը մեջս կա, զգում եմ նրան։ Ու հուսով եմ, որ մի օր
կհանդիպեմ
(02:11:51 ) Artgeo: :
Այսինքն մինչ այժմ հանդիպած աղջիկների մեջ ՆԱ չկա՞։
(02:12:46 ) Արշակ:
Դե, համենայն դեպս ես դեռ չեմ նկատել։ Ի՞նչ իմանաս։ Գուցե մի օր
հայտնաբերեմ հենց իմ ծանոթների մեջ։ Բայց երևի չկա։
(02:11:59 ) Artgeo: :
Akumb.am-ի ադմինիստրատորությունը բա՞րդ է։
(02:13:08 ) Արշակ:
Մեծ նրբանկատություն է պահանջում։ Նաև գիտելիքներ։ Ժամանակ, որը ցավոք շատ քիչ ունեմ
(02:13:50 ) Artgeo: :
Akumb.am-ը ավելի շատ տվե՞լ է Ձեզ, թե՞ վերցրել։
(02:15:25 ) Արշակ:
Դժվարանում եմ ասել։ Ամեն դեպքում գոհ եմ, եղածի համար։
(02:21:40 ) Artgeo: :
«Եթե մտադրվել ես որևե բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին։»
Համաձա՞յն եք։ Եղե՞լ են քայլեր, երբ չեք մտածել հետևանքների մասին։
(02:24:11 ) Արշակ:
Չէ, միշտ շատ եմ մտածում հետևանքների մասին։ Երևի չափից դուրս։ Շատ
եմ ինձ քրքրում։ Ու դրա պատճառով մի քիչ պասիվ եմ, երևի։
(02:25:16 ) Artgeo: :
Հարմարեցնո՞ղ եք, թե՞ հարմարեցվող։
(02:27:37 ) Արշակ:
Առօրյա կյանքում հաճախ հարմարվում եմ։ Չնայած, եթե Ուլուանաին հարցնեք,
երևի հակառակը կասիԻսկ սկզբունքների առումով` կարծում եմ, որ ոչ։
(02:27:59 ) Artgeo: :
Շատերին է հետաքրքիր ձեր քույր-եղբայր լավ հարաբերությունների գաղտնիքը…
(02:31:25 ) Արշակ:
Չգիտեմ։ Երևի մի կողմից գաղափարների, աշխարհայացքի
համապատասխանությունը, մյուս կողմից էլ կյանքի դժվարին պայմանները, որոնց
միջով անցնելիս իրար թև ու թիկունք ենք եղել։ Ուրիշ տարբերակ չունեինք էլ
երևի։
(02:31:46 ) Artgeo: :
Մի՞թե երբեք չեք կռվել, կամ առնվազն վիճել։
(02:32:34 ) Արշակ:
Իհարկե, ինչպես բոլոր քույր ու եղբայրները, հաճախ կռվում-վիճում ենք։ Բայց
սկզբունքային հարցերում միշտ միավորվում ենք։
(02:33:37 ) Արշակ:
Լավ հարաբերություններին երևի նպաստել է նաև այն, որ ազգականների մեջ
հիմնականում հակառակն ենք տեսել ու հաստատ որոշել ենք միշտ իրար կողքի
լինել ու օգնել իրար։
(02:33:57 ) Artgeo: :
Ձեր ապագան Հայաստանո՞ւմ է։
(02:34:41 ) Արշակ:
Հուսով եմ, որ Հայաստանում է։ Համենայն դեպս ես այդպես եմ նախատեսում։
(02:35:15 ) Artgeo: :
Իսկ ինչպիսի՞ Հայաստանում։
(02:35:52 ) Արշակ:
Բարձր Կուլտուրայի երկրում
(02:36:22 ) Արշակ:
Ու կարծում եմ, որ Կուլտուրան իր մեջ շատ բան է ընդգրկում
(02:36:07 ) Artgeo: :
Akumb.am-ը նպաստո՞ւմ է դրան։
(02:36:40 ) Արշակ:
Եթե չնպաստեր, Ակումբում չէի լինի։
(02:37:20 ) Artgeo: :
Ուրեմն միասին դարձնե՞նք Հայաստանը բարձր կուլտուրայի երկիր
(02:37:48 ) Արշակ:
Այո։ Միասին։ Առանց միասնության ոչինչ չի ստացվի։ Բայց վստահ եմ, որ կարող ենք
(02:38:07 ) Artgeo: :
Շնորհակալություն
(02:38:22 ) Արշակ:
Ես ել եմ շնորհակալ
(02:38:31 ) Artgeo: :
![]()
Էջանիշներ