User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Սպասել և հուսալ...

  1. #1
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպասել և հուսալ...

    Վերջը ես էլ սենց բան ունեցա
    Նախ ասեմ, ով որ երկար-բարակ բաներ չի սիրում կարդալ, ավելի լավ ա թող չշարունակի... ձեր համար եմ ասում, իմ մոտ չի ստացվում կարճ գրել...
    Երկար էի մտածում օրագիրս բացելու համար: Ասեմ, որ միտքն ինձ առաջին անգամ իմ համար շատ թանկ մի մարդ ա տվել, մեր ակումբի հրաշքը՝ Լուսինամարան: Միտքը տվելը ո՞րն ա, ուրիշ մեկը լիներ մի անգամ կառաջարկեր, մերժումս լսելուց հետո մի հատ bee կաներ ու էլ սկի չէր էլ ասի. իսկ ինքը անընդհատ ասում էր, ասում ու ասում... ու չէր հոգնում էդ ասելուց...
    Շատ վատ էի ինձ զգում ամեն անգամ, երբ մերժում էի նրան. ախր զգում էի, որ ինքը իմ համար ա ասում, բայց ինչ-որ բան ինձ հետ էր պահում... էն սկզբում կոմպլեքսն էր...հետո ժամանակը, հետո անկապ պատճառներ էի բռնում՝ չբացելու համար: Ինքս ինձ ասում էի. ո՞վ պիտի կարդա որ իմ գրածները, ակումբում հին ծանոթ ընկեր չունեմ, իսկ ստեղ էլ ընենց գրողներ կան, որ իմ գրածը նրանցինի համեմատ անկապ, անիմաստ բան ա...

    Գիտեք, Լուսինի հետ շփվելուց զգացի, որ ես կարող եմ յուրաքանչյուր դեպքի մասին երկար գրել, շարադրել: Ինքս էլ շատ էի զարմացել, որ ըտենց գրել էի կարողանում: Դպրոցում միշտ զզվել եմ շարադրություններից, բայց էս վերջերս հասկացա, որ մեեեծ սիրով կգրեի շարադրություն, նույնիսկ ան վերնագրով, որից ամբողջ դպրոցական կյանքումս զզվել եմ՝ աշուն... պարտադրում էին որ երկու էջ էլ գրեինք: Իսկ հիմա որ շարադրություն տաին թեկուզ աշուն թեմայով, երկու թերթն էլ հաստատ չէր հերիքի իմ շարադրության համար... չգիտեմ՝ ակումբիցա ա, թե Լուսինից ա, բայց սովորել եմ մտքերս շարադրել: Լավ, էդ թեմայով ոնց էլ լինի մի օր օրագրումս շարադրություն կգրեմ:
    Ասեմ, որ օրագրումս շատ քիչ կկարդաք ինչ-որ մի "խոհափիլիսոփայական" նախադասություն, որը իրականում ոչինչ չի ասում: Ավելի շատ կգրեմ կոնկրետ դեպքերի մասին, որոշ դեպքերում հնարավոր ա, որ մարդկանց անունները, կամ ընդհանրապես մարդկաց փոխեմ, որոշ դեպքերում էլ մի քիչ կարող ա "ծաղկացնեմ", ընենց որ գրածներիս միշտ չի, որ պետք ա հավատալ
    Բանաստեղծություններ դժվար թե գրեմ:
    Որոշ բաներ կլինի, որ անցյալից կգրեմ՝ իմ ու Լուսինի նամակներից: Պատճառն ասեմ, թե ինչն ա. սկզբում (ու մինչև հիմա) բոլոր էդ պատմությունները իրեն էի գրում, կարճ ասած՝ զահլեն տանում էի չնայած՝ Լուսս ասում էր, որ իրեն դա շատ ա դուր գալիս, բայց դե չգիտեմ, էդ ասում էր ինձ չնեղացնելու համար, թե իրոք դուր էր գալիս: Չնայած ես միշտ էլ ասել եմ, եթե դուր չի գալիս ու ուզում ես ինձ (քո կարծիքով) "չվիրավորել" ուղղակի գրի, որ լավն էր ու ֆսյո… ես հասկանում եմ քեզ, միշտ չի որ հաճելի ա երկար բարակ անկապ բաներ կարդալը: Բայց դե միշտ իրենից լսում էի շաաաաաաատ ոգևորող խոսքեր ու ամեն մի նամակի վերջում՝ "Արմ, օրագիրդ բացի "
    Դե, կարծում եմ առաջին նամակի համար նորմալ է, չնայած՝ մի կես ժամ հետո որ կարդամ, էլի ասելու եմ՝ վաաաաայ, էս մի պահը մոռացա գրեմ

    Լուս ջան ասում էի չէ՝ սպասել և հուսալ

    Հ.Գ. էս "սպասել և հուսալ"-ով կարող ա մի քիչ ձեր զահլեն տանեմ, բայց դե իմ համար կյանքն այս երկու բառերի մեջ ա

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.10.2013), Ameli (02.11.2011), Lion (01.11.2011), Lusinamara (01.11.2011), Meme (01.11.2011), Nare-M (01.11.2011), Կարնո Սոսե (02.11.2011), Նաիրուհի (01.11.2011), Նիկեա (12.08.2013), Ռուսա (02.11.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագրիս երկրորդ գրառումը

    Բոլորիցդ շատ շնորհակալ եմ հաճելի խոսքերի ու շնորհավորանքների համար, չեք պատկերացնի ինչքա՜ն հաճելի ա
    Հա՜, ինչքան էլ փորձեմ ինձ համեստ պահել, մեկ է, պետք է խոստովանեմ, որ ինձ շատ դուր է գալիս
    Լուս ջան, գիտես, էս ամեն ինչում քո "մատն" ա խառը
    Լավ, էս երկրորդ գրառմանս մեջ որոշեցի մի փոքր ձևափոխած գրեմ իմ ու Լուսինի "խոսակցություններից" մեկը: Դե ասել էի, չէ՞, որ շատ բաներ կլինեն, որոնք անցյալից կգրեմ. մյուս անգամները էլ չեմ նշի, թե որտեղից ա. չեմ կարծում, որ կարդացողի համար դա ինչ-որ եղանակ է փոխում, իսկ Լուսինն էլ գիտի ընենց որ Լուս, դու կարաս էս մեկը չկարդաս, չնայած մի տեղ էլ ասում էին՝ կրկնությունը գիտության մայրն է
    Դե որ գիտությունից գրեցի, էսօր կգրեմ, թե ինչի ես ընտրեցի այս մասնագիտությունը. չնայած ինքս էլ մինչև վերջ էդ հարցի պատասխանը հլը չեմ գտել...

    Փոքրուց որ ինձ հարցնում էին` "որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու", ասում էի` "ծրագրավորող"
    Էտ ժամանակ նույնիսկ չգիտեի էլ, թե դա ինչ մասնագիտություն է: Բայց, չգիտեմ ինչի, մոտս էդ արդեն հիմորեն դրված էր (մի օր քուրս հարցրեց. "ապեր, էտ էն թերթ ծախողի գործն ա ): Հիմա նայելով, չեմ էլ հասկանում, թե ինչն էր ինձ գրավել: Որ ասեմ ծնողներս էին որոշել... չէ՛, իրանք չեն որոշել, հաստա՛տ իրանք չեն:
    Հիմա մասնագիտությունս շատ եմ սիրում ու զգում եմ, որ ճիշտ ուղղությամբ եմ գնում. ես չեմ ձանձրանում նրանից, ինչ-որ անում եմ: Բայց այ ինստիտուտը...
    Երևի ըտենց ուսանող չկա, որ չբողոքի իր մասնագիտության կից առարկաների համար: Դե ախր ո՞նց չբողոքես: Ես տանել չեմ կարողանում սովորել մի բան, որը իմ մասնագիտության հետ ընդհանրապես կապ չունի: Ասում են՝ մթոմ ընդհանուր գիտելիքների մակարդակ ունենալու համար է... սու՛տ: Ընդհանուր գիտելիքներ դպրոցում կարող էինք ձեռք բերել, իսկ ով էլ որ ընդեղ չի սովորել, ստեղ հաստատ չի սովորի: Լավ, եթե նույնիսկ այդպես է, ուրեմն ինչի՞ համար ենք էդ առարկաներից քննություն հանձնում, թող մի հատ զաչոտով պրծներ գնար: Հետաքրքիրը գիտե՞ք որն է... էս սեմեստր ծրագրավորումից զաչոտ ենք հանձնում
    Որ դասախոսին որ հարցնում ես, ասում ա հլը 2 տարի ու կես սովորելու եք, հլը էնքա՜ն քննություն կհասցնեք տաք... ես չեմ հասկանում, իրանք ինչո՞վ են մտածում...
    Ժողովուրդ, եթե զահլեքներդ տարա իմ բողոքելով, ավելի լավ կլինի չշարունակեք կարդալը, հեսա էն չալաղաջ բողոքներն են գալու
    Էս վերևում գրեցի տեսական պահերը, հիմա գրեմ իրական օրինակներ, կարճ ասած՝ գնացինք լաբորատոր դասի
    Լավ, հլը մինչև բողոքելը անցյալ տարվա մի դեպք գրեմ ոչ մասնագիտական առարկաներից մեկի մասին, որից շատ ավելի դրական տպավորություններ ունեմ

    Այ, օրինակ, դպրոցում հայոց պատմություն ընդհանրապես չէի սիրում, իսկ ինստիտուտում...
    Շատ ճիշտ են ասում, որ դասախոսից շատ բան է կախված, էս ինստիտուտիս դասախոսը իրոք որ շատ լավն էր, պատմությունից բան չգիտեի, բայց ինձ ամբողջ սեմեստր ասում էր` "դու քո զաչյոտը արդեն ստացել էս, ընենց որ կարաս ինչ գրիք ուզում էս քո հավեսի համար կարդաս, չես ուզի, ընդհանրապես մի կարդա" (բացի ինձնից մեկ էլ միայն ընկերոջս էր ասում էդ խոսքերը)
    Բայց եկավ զաչյոտի օրը, առաջինը մեզ կանչեց ու.... լավ հիշում եմ, ասեց` "տղեք ջան, կներեք, ես ձեզ ասել էի, որ առանց ոչ մի բանի ձեր զաչյոտը դնելու եմ, բայց նախարարությունից հրաման ա եկել, որ յուրաքանչյուր ուսանող, բացի հարցումից, պիտի նաև ռեֆերատ գրի, ես ձեզ ուրիշ բան էի խոսք տվել, էլի եմ ասում, ինչ կախված է ինձնից` ես ոչինչ չեմ էլ հարցնում, բայց պիտի էդ ռեֆերատը բերեք, էդ բոլորին ա վերաբերվում": Հիմա մենք ենք սկսել` "հա ոչինչ, հասկանում ենք, մեր համար հեչ էլ դժվար չի, կբերենք, ձեզնից էլ շատ շնորհակալ ենք, անչափ շատ..." դուրս էինք եկել ու ուրախությունից չգիտեինք ինչ անեինք

    Իսկ հիմա գրեմ ֆիզիկայի մասին... դպրոցում ֆիզիկան սիրում էի, իսկ ինստիտուտում
    Իսկ ինստիտուտի ֆիզիկան չսիրեցի դասախոսի պատճառով: Ես ընդհանրապես սիրում եմ հարցեր տալ ու շատ շատ եմ տալիս, իսկ նրա դուրը չէր գալիս, որ իրեն հարց էին տալիս, որի պատասխանը ինքը չգիտեր. դրանից ներվայնանում էր, սկսում գոռգռալ... մի օր ասեց` "տղա ջան, հո դու դեբիլ չե՞ս, որ չես հասկանում"... ես էլ պատասխանեցի` "եթե մեր 25 հոգուց ինչ-որ մեկը մի բան հասկացել ա, թող ձեն հանի".... "հիմա դեբիլը ե՞ս եմ": Հետո ուրիշ դասախոսներից իմացա, որ էդ դասախոսը պոլիտեխնիկի ամենահայտնի կաշառակեր դասախոսներից ա ու իր առարկայից շատ քիչ բան գիտի, չի սիրում, երբ լուրջ հարցեր են տալիս: Իսկ ես էլ չունեի էնքան ուսումնատենչություն ֆիզիկայի հանդեպ, որ ուրիշ գրականություն կարդայի: Նստում էի իրա դասերին, սուս ու փուս լեկցիա գրում... Մի օր եկավ, կանգնեց կողքս ու ասեց` "այ էս տղայից օրինակ վերցրեք` սովորող, պարտաճանաչ, միշտ պատրաստ, հաղթանդամ, սիրուն, սիմպատիչնի...
    Ես ըտեղ ուղղակի չկայի ախր ես իրա թելադրած լեկցիայից մի բառ էլ չէի հասկանում
    շարունակելի...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (02.11.2011), Meme (02.11.2011), Nare-M (03.11.2011), Կարնո Սոսե (03.11.2011), Նիկեա (12.08.2013), Ռուսա (02.11.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս օրագիրը հավեսս տվել ա
    Էն որ չգիտես ի՞նչ անես պարապ ժամանկ (դե պարապն էն ա, որ դասերդ գլխիդ ա լցվել, կուրսայիններն էլ հետը, ու չես կարում կողմնորոշվես՝ որ մեկն անես), բացում եմ էս էջը ու սկսում գրել...
    Էն դասախոսների պահը հլը կշարունակեմ, ուղղակի չեմ ուզում անընդհատ նույն թեմայից գրել, որ դուք էլ չհոգնեք: Համ էլ հլը որ դա էն թեման ա, որ ամեն օր հնարավոր ա շատանա
    Հեսա մտածեմ, թե ինչ թեմայից կարելի է խոսալ Իմ մոտ գիտեք ո՞նց ա, երկար ժամանակ որ ակումբում եմ լինում, դրանից հետո երբ գիշերը պառկում եմ քնելու, մտքիս էնքան հետաքրքիրք բաներ ա գալիս... բայց չեմ կարող ոչ մի տեղ գրել, իսկ եթե գրեմ էլ, ապա ամբողջ գիշեր չեմ քնի... իսկ առավոտյան արդեն միայն բուն նյությն եմ հիշում, իսկ էն լավ համեմումնքները մոռանում եմ
    Ըսենց բան մեկ էլ ծրագրավորման հետ ա եղել: Ամենադժվար խնդիրները ըտենց էմ լուծում. ամբողջ օրը կարող ա կարդայի, գլուխ ջարդեի, մտածեի ու չկարողանայի լուրջ բանի հասնել: Հենց պառկում եմ քնելու..... վաաայ, էս ինչ հեշտ խնդիրա (մեկ մեկ պատի վրա սկսում էի սխեմա գծել, ընենց հարմար, սղլիկ պատ ունեմ, հավեսա վրեն մատերով գծելը ու մտավոր պատկերացնելը...)
    Իսկ սկզբում, որ հլը լուրջ խնդիրներ չէին առաջադրում, քնելուց առաջ ես էի մտածում, դիմացս լուրջ առաջադրանք դնում, որ հաջորդ գիշեր լուծումը գտնեմ
    Հա, ճիշտ էք, լրիվ գժանոց ա

    Լավ, բերեք գրեմ Ղարաբաղի թեմայից: Նախապես ասեմ, որ թեման իր մեջ քաղաքականություն ընդհանրապես չի ներառում: Հեսա տեսնեմ Լուսինի հետ ի՞նչ ունենք էդ թեմայով քննարկած
    Գտա
    Ես Ղարաբաղում չեմ ապրել, բայց ընդեղը շատ եմ սիրում.... համարյա ամեն տարի հորս հետ գնում ենք. միշտ ստացվում է այնպես, որ գործի բերումով ենք գնում, դրա համար մենակ ես ու հայրս ենք լինում: Գործը վերջացնելուց հետո գնում ենք Գանձասար: Մի հրաշալի, դրախտային տեղ է... մաքուր օդ, լիքը էշեր ու լիքը ղարաբաղցիներ, որոնց լեզվից բան չես հասկանում
    Էդ գյուղում երկու հատ շատ լավ հյուրանոցներ կան: Հիմա կխոսեմ մեկի մասին...
    Էդ հյուրանոցը մի հրաշքա, ինչքան գիտեմ 7 (եթե իհարկե չեմ սխալվում) պետություններից բերած քարերով ա սարքած: Անցյալ տարի որ գնացել էինք` ես ու հայրս նույն սենյակում էինք մնում: Համարյա ամբողջ գիշեր էդ սենյակում չքնեցի (լուրջ պատճառ կար` "բարձր" ձայնի ներքո չեմ կարում քնել ): Առավոտյան (երբ հայրս դեռ քնած էր) դուրս եկա պատշգամբ, մի շատ լավ կաչելի կար դրված, նստեցի վրան... դիմացս ընենց հիանալի տեսարան էր... հիանում էի, թե ոնց է արևը դուրս գալիս, չէի ուզում մի վայրկյան անգամ աչքս կտրեի... մի քանի րոպե անց արդեն երազների գրկում էի....
    նման ձևով հլը կյանքումս ոչ մի անգամ չեմ քնել, իրոք որ հրաշք էր

    Ամեն անգամ մնում եմ այնտեղ երեք կամ չորս օրով, բայց այդքանն էլ ա բավական, որ մի լավ հանգստանամ: Հանգստանում եմ ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես, ոնց որ գլխիս մեջի անիմաստ, վատ, անկապ հիշողությունները թռնեն, գնան: Մնում է միայն լավը, հաճելին ու ռոմանտիկը
    Էս տարի որ գնացել էինք շատ լավ եմ հիշում թեյ խմելը: Լավ հավեսով ուտելուց հետո (իսկ ես ուտել շատ եմ սիրում նամանավանդ համեղ ուտել և այն էլ բնության գրկում) որոշեցինք թեյ խմել: Էնտեղ մի վառարան կար, որը միշտ վառվում էր` տաք ջուր ունենալու համար: Բայց մենք որոշեցինք սամավառը(էս բառի վառել: Ընենց հաճելի գործ էր.... լսում էս հաճելի երաժշտություն, խմում անմահական համով թեյ ու նայում նառդի խաղացողներին լրիվ ռոմանտիկա

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (02.11.2011), Կարնո Սոսե (03.11.2011), Նիկեա (12.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ թե օրագիրս կարդացողներ կան ճիշտն ասած՝ հաճելի է
    Էս անգամ մի քիչ խոսամ իմ չինար բոյից ոնց եմ զզվում ես իմ բոյից բայց և շաաաաատ եմ սիրում
    Բոյս սիրում եմ, որովհետև շատ սիրուն տեսք ա տալիս, իսկ չեմ սիրում իրա ֆունկցիոնալը
    Բա դուք գիտեք լավա ամեն դռնով անցնելուց հիշել, որ պիտի զգույշ լինես, որ գլխիցդ մի քանի հանճարեղ միտք էլ չպակասի... գիտեք հաճելի ա երթուղայինում երկու տակ ծալվելը, կամ էլ որ ուզում էս էն վերջի տեղերն անցնես, էնքան մարդ ա մտքում հայհոյում...
    իմ ձեռով ա գնացել սենյակիս նախկին լուստրաի 70%-ը (նո յա նե սպեցիալնօ... )
    դասարանի վարագույր կախելը գիտեք հավե՞ս գործ ա...
    իսկ ուրիշ տեղ քնելը... էլի հիշում եմ Ղարաբաղը...
    Էս տարի որ գնացել էինք, առաջին օրը ընենց ստացվեց, որ հորս ընկերոջ տանը մնացինք (չնայած հայրս շատ պնդեց, որ գնանք հյուրանոց, բայց դե ընկերը ոչ մի կերպ չհամաձայնվեց. իրոք եմ ասում, ղարաբաղցիները շատ հյուրասեր են): Երեքովս քնելու էինք մի սենյակում: Սկզբում պարկեցի դիվանի վրա ու... մե ուրախություն, մե հրճվանք...ծնկներս դիվանի գլխի վրա էին, իսկ ոտքերիս կեսից ավելին դուրսն էին... որոշեցի լեժանկայի վրա պառկեմ ու...ծիծաղը կրկնապատկվեց... ստիպված գետնի վրա քնեցի
    Չսիրածս արտահայտություններից ա՝ ես որ քո բոյն ունենայի....
    չեն էլ մտածում, թե ինչքան բացասական կողմ կա

    Բայց դե ինչ որ մեզ տրված է, պիտի գոհ լինենք, ու ես շատ գոհ եմ. ինչքան էլ որ իրա ֆունկցիոնալը վատն ա, բայց դե դիզայնը լավն ա

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.11.2011), Freeman (14.11.2011), Lusinamara (04.11.2011), Նիկեա (12.08.2013), Ռուսա (04.11.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն դասախոսների պահը շարունակեմ

    Էն օրը մեր մոտ հայոց լեզվի ժամ էր: Էլի էն անկապ դասերից ա, բայց սրա դասախոսը շատ խելոք երիտասարդ կին ա, գիտի, որ դա մեզ պետք չի գալու, ինչ դպրոցում սովորել ենք, հերիք ա, ինչ էլ չենք սովորել՝ ոչ էլ կսովորենք: Շատ լավ դասախոս ա, ասում ա, ով ուզում ա, թող իրա ուզածը կարդա, մենակ թե ժխոր չանի: Իսկ ով էլ չի ուզում՝ իրա հետ խոսում ենք, քննարկումներ անում: Էն օրը խոսք գնաց էս երկրի վիճակից ու կաշառակերությունից ու նա մեր տղաներից մեկին ասեց.
    -Ենթադրենք դու ֆիզիկա չգիտես: Եկել ա քննության օրը: Դու ի՞նչ կանես՝ կտաս կաշառք, որ նշանակեն, թե՞ դուրս կմնաս ինստիտուտից:
    -Պարզ ա որ կտամ, բա հո դուրս չեմ մնալու,- պատասխանեց էդ տղան:
    -Ըհը, բա որ ասում եմ էս երկրի կաշառակերությունը արդեն մատաղ սերնդից ա սկսվում, եթե դուք այդպես եք մտածում, ապա ոնց եք ուզում առանց կոռուպցիայի երկիր:
    Ասեց ու իրենից գոհ նստել էր
    Ես էլ ասեցի.
    -Ընկեր Զ., իսկ իմ կարծիքը կլսե՞ք: Ես եկել եմ այստեղ՝ մասնագիտություն (մասնավորապես ծրագրավորում) սովորելու համար, ճի՞շտ է:
    -Ճիշտ է:
    -Ըհը, ես եկել եմ ու փայլուն կերպով սովորում եմ իմ մասնագիտական առարկան: Բայց ես չեմ կարողանում սովորել, օրինակի համար՝ նյութագիտությունը: Հիմա ես ի՞նչ անեմ, տամ գումար այդ դասախոսին, որ կարողանամ շարունակել նաև իմ մասնագիտությունը սովորելը, թե՞ դուրս մնամ ինստիտուտից:
    -Դե խելացի մարդը կտա գումար...
    -Բա տեսնու՞մ եք, մենք այդպես չենք մտածում, մեզ ստիպում են այդպես մտածել: Մենք չենք կարող այդպես չանել, որովհետև ուզում ենք լավ մասնագետ դառնալ, իսկ դրա համար՝ մենք պետք է լավ սովորենք մասնագիտականը, իսկ դրա համար էլ մեզ ժամանակ է պետք, որը ուրիշ առարկան սովորելու դեպքում չի լինում: Ճի՞շտ եմ ասում...
    -Ճիշտ ես

    Ասեմ, որ շատ քիչ են լինում այսպիսի դասախոսներ: Շատերը ժամերով փորձում են համոզել, որ դա մեզ պետք է: Ընենց քեֆս բերեց
    մնում ա տենանք էդ առարկայի զաչյոտի վախտ ի՞նչ ա անելու... կաշառք կուզի՞, թե կասի, դնում եմ առանց ոչ մի բանի: Նրա բնավորությունը տեսնելով, կարող եմ ասել, որ ավելի շատ հնարավոր է չուզելու տարբերակը:

    շարունակելի...

    Հ.Գ. էս թեման հլը էնքան շարունակություն կունենա. մտածում եմ՝ ավելի լավ չէր մի հատ առանձին թեմա բացեի՝ հատուկ նվիրված էս թեմային

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (04.11.2011), Ռուսա (05.11.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ուզում եմ գրել մի բանի մասին, որ ուզում եմ անել, բայց չեմ կարողանում...

    Խոսքս Լիոնի "Հավերժության դատապարտված"-ի մասին ա...
    Ընենց հավեսով էի սկսել կարդալ էս ստեղծագործությունը, իրոք որ հրաշալի էր. նամանավանդ երբ կարդում ես ու հետդ ուրիշ կարդացողներ էլ կան, իրար հետ քննարկում եք, մեկդ համաձայն ա, մյուսը չէ, ամեն մեկը իրա ասածն ուզում ա ամեն գնով առաջ տանի. կարճ ասած՝ լրիվ հավեսին քննարկում...
    Էն էլ ինստիտուտը չթողեց որ շարունակեմ կարդալս իրանց հետ: էն սկզբի ժամանակները հլը հացնում էի գոնե կարդայի, բայց չքննարկեի, հետո երբ մի քիչ էլ ծանրաբեռնվեց վիճակս, տեսա, որ կարդում եմ ու բան չեմ հասկանում, ոնց որ ուղեղս անջատած կարդամ: Իսկ ընդեղ էլ ընենց պահեր էին, որի վրա արժի մտածել, որ կարդացածդ մի արժեք ունենա: Խնդիրը ժամանակիս մեջ չէր (ու հիմա էլ չի), ուղղակի երբ հոգնած մի բան էս կարդում, որը մտածելու առիթ ա տալիս, իսկ իմ համար կրկնապատիկ անգամ, որովհետև ես պատմությունից շաաաաաատ հեռու եմ ու լիքը բաներ կան որ չգիտեմ, էդ դեպքում շատ դժվար ա հոգնած ուղեղով հասկանալն: Շատ շնորհակալ եմ Լիոնին, իր շնորհիվ ես քիչ թե շատ պատմությանը ծանոթացա, չնայած էլի շատ բաներ կան, որ կարդացել էի ու մոռացա...էհ, ես էլ էդ տեսակի մարդ եմ, ուղեղս աշխատում ա, բայց չի հիշում, մեր լեզվով ասած՝ պրոցեսորը լավն ա, վինչեստրը թափելու բան

    Էհ, սպասում եմ էս սեմեստրս ավարտեմ, արձակուրդներ գան, որ շարունակեմ կարդալս
    Չնայած էլ էն խմբակային կարդալը չի լինի, բայց դե էլի արժի կարդալ, Լիոնի գրելաոճը շատ եմ սիրում

    Էհ Լիոն ջան, քեզ երկար տարիների կյանք ու ստեղծագործական մտքի թռիչք եմ ցանկանում

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2011), Lusinamara (06.11.2011), Meme (06.11.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ իրիկունը պառկել էի ու փորձում էի հիշեի մանկությունս
    Էհ, էդքան էլ շատ բան չեմ հիշում, բայց դե մի բան շատ լավ եմ հիշում. հիշում եմ, որ երբ գնում էինք մնգո (ձեր լեզվով՝ մանկապարտեզ ), չէի սիրում, մեծ մասը ուզում էի չգնայի: Բայց լավ հիշում եմ, որ բոլորը ասում էին՝ կգնաս դպրոց, մնգոն կկարոտես... էէէէէէ, երանի էի տալիս էդ օրվան, որ պիտի մնգո չգնայի, դրա տեղը, ոչինչ, թող դպրոց գնայի:
    Եկավ դպրոց գնալուս ժամանակը... գնացի, բայց հետաքրքիրը գիտե՞ք որն էր. էլի գնում էի մնգո հա, մի խդնացեք, մինչև երկրորդ դասարան մնգո եմ գնացել Բայց էն ժամանակ արդեն սիրով էի գնում, քանի որ ընդեղ ավելի անհոգ էր, քան դպրոցում
    Հետո որ դպրոցի էն մի քիչ ավելի թունդ տարիները եկան, սկսեցի մի տեսակ չսիրել դպրոցը, բայց ուրիշների համեմատ ես ավելի շատ էի սիրում, կարճ ասած՝ դպրոցից չէի զզվում
    Ամեն գնով աշխատում էի չբացակայեի դպրոցից, որովհետև գիտակցում էի, որ էդ մի բացական վրաս թանկ ա նստելու, որովհետև ուզում էի սովորել:
    Էդ ժամանակ էլ ասում էին, թե կգա ժամանակը ու կկարոտեք դպրոցը...
    էէէէէէէէ, երանի էի տալիս էդ ժամանակին, որ կպրծնեմ դպրոցը ու կգնամ ինստիտուտ, որտեղ կսովորեմ իմ համար մասնագիտություն, որը հետաքրքիր կլինի: Եկավ 10-րդ դասարանը ու զգացի, որ չեմ ուզում բաժանվեմ դպրոցից
    Ամեն ինչ ընենց հարազատ էր դարձել, թե դպրոցը, թե ընկերներս, թե ուսուցիչները: Էդ տարի որ պարապում էի, շատ հոգնեցուցիչ էր ու արդեն մանրից զգում էի ինստիտուտի "հոտը" դրա համար էդքան էլ չէի ուզում բաժանվել դպրոցից, բայց ցանկություն կար ինստիտուտ գնալու: Էհ, եկավ ժամանակը նրանից էլ բաժանվեցի...
    Հիմա գնում եմ ինստիտուտ, կարոտում եմ դպրոցս ու էլի երանի եմ տալիս, թե երբ պիտի պրծնեմ էս ինստիտուտից...
    Բայց հետաքրքիրն էն ա, որ չեմ պատկերացնում՝ ոնց կարա սրանից ավելի ծանրաբեռնված վիճակ լինի
    Բայց զգում եմ, որ մոտենում ա նաև էդ ժամանակը, երբ երանի էմ տալու ինստիտուտին, դրա համար հիմա փորձում եմ "վայելեմ" էս "ազատությունս"
    Էհ, ժամանակը կգա ամեն ինչին էլ երանի կտանք...

    Հ.Գ. կներեք, եթե մի փոքր ձանձրացնող գրառում էր

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2011), Lusinamara (06.11.2011), Meme (09.11.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր կարդում էի Ջոնի ու Լուսինի հարցազրույցը. իրոք շատ լավն էր, մի անգամ էլ չեմ զլանում էդ ասելուց
    Հետո իմացա, որ մինչև էդ մի հարցազրույց էլ էր տվել Ջոնը՝ էս անգամ Ուլուանային. կարդացի, ու ուզում էի գրառում անել, բայց զգացի, որ մի տեսակ շատ ա մեծ ծավալի լինում ու ընդեղ եթե գրեի, բոլորը չի որ հաճույքով կկարդային, իսկ ստեղ եթե դնեմ, գոնե գիտեմ, որ ով մտել ա ստեղ, գիտի որ իմ մասին ա լինելու գրած, ուրեմն էդ մտքին համաձայն ա

    Հարցազրույցից հասկացա, որ իմ մոտ Ջոնի հետ շատ բաներ կան որ համընկնում են (չգիտեմ՝ իրան էդ միտքը դուր ա գալիս թե չէ, բայց ես դեմ չեմ ), մի քանիսը ստեղ գրեմ.

    իմ մոտ էլ շատ բաներ համընկնում են, մի քանիսը գրեմ.
    Ինքս ինձ բացահայտելը նոր եմ զգացել, առաջ կյանքում չէի պատկերացնի, որ կարող եմ մտքերս շարադրել ու թղթի վրա գրել, իսկ հիմա դա ավելի հեշտ ա, քան խոսելը:
    Կոմպլեքսների մասին էլ չեմ խոսում. չնայած իմ կյանքում ակումբը այն ժամանակ եկավ, որ արդեն սկսել էի կամաց կամաց էդ կոմպլեքսներից ազատվել, իսկ ակումբը շաաատ օգնեց:
    Դե ինչ վերաբերվում ա լոքշին՝ էլ չասեմ. առաջ եթե իմ համար ազատ ժամանակ էր լինում, հիմա էդ ժամանակը էլ չի լինում:
    Հանդիպման պահը ի՜նչ նման ենք իրար ես էլ մինչև որոշեցի ակուբի հանդիպմանը մասնակցել՝ մի ամսից ավել անցավ, հետո գրեցի ու երկու ամիս հետո հանդիպեցի բայց դե իրոք արժեր էդ հանդիպմանը երեք ամիս սպասել
    Իսկ ես լրջորեն մտածել եմ ակումբից հեռանալու մասին. որովհետև էլ ազատ ժամանակ չունեմ
    Էն դասատուի պահով էդքան էլ նման չենք. ես ընդհակառակը՝ դասերը չեմ կարողանում խանգարել, մեջս ինչ-որ բան ինձ թույլ չի տալիս նման բան անել
    "Ինձ պետք է ընդամենը մի բան. որքան հնարավոր է շուտ ծանոթանալ ՆՐԱ հետ, ում հետ ապագայում ամուսնանալու եմ։ Մեքենա չեմ ուզում, ոչ էլ վերջին մոդելի հեռախոս, ոչ էլ շատ փող... ու ոչ էլ կայֆավատի համար նախատեսված լիքը ընկերուհիներ..."- այ էս խոսքերը երբ ասում եմ, սաղ միանգամից կողքից սկսում են՝ "այ տղա, դու ի՞նչ ես ամուսնանալու մասին մտածում, հլը ուսանողական տարիներ կա, հլը աղչկեք, կայֆավատներ..." , իսկ ինձ էդքան էլ չի հետաքրքրում էդ "կայֆավատները", չնայած ո՞վ իմանա, գուցե հետագայում հետաքրքրի
    Խորհուրդներ տալը։ Զգում եմ, որ կարող եմ լավ հոգեբան դառնալ, բայց, չգիտեմ ինչու, չեմ դառնա...- էս խորհուրդներ տալու պահը երևի շատերիս մոտ կա: Իսկ հոգեբան դառնալու պահով, ինձ թվում էր, թե ինքս ինձ երևակայում եմ, բայց էս վերջերս մի դեպք եղավ (դասախոսի հետ կապված), էս ընկերս կողքից էշացած նայում էր, ասում ա արա բայց դու յամանն էս հա, դու էդքան լավ որտեղի՞ց գիտես, թե ինչ ա ասելու: Չգիտեմ, մի քիչ երևի փորձեմ համեստությունս պահել ու չշարունակել էս թեման
    Այ ինչ վերաբերվում ա աղջիկ "կպցնելուն", ասեմ, որ ինձ թվում ա, որ իմ մոտ դրա հավանականություը 0-ի ա հավասար: Երբեք չեմ կարա անկապ տեղը, օրինակ փողոցում քայլելիս ինչ-որ աղջկա հետ, որն ինձ առաջին հայացքից դուր է եկել, մոտիկանալ ու ծանոթանալ (նույնիսկ չեմ էլ փորձել), բայց երբ ինչ-որ թեմա կա խոսելու, կարճ ասած, երբ կա ինչ-որ մեկը, ով կարող է մեծ ծանոթացնել՝ շատ շուտ եմ էնպես անում, որ էդ աղջիկը իմ հետ խոսելուց կաշկանդված ու քաշված չլինի:
    Մեկ էլ մի բան զգացի՝ երկուսս էլ սիրում ենք մեր տված հարցազրույցը վերջում կարդալ ու ինչ-որ չափով մեկ անգամ ևս բացահայտել մեզ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2011), John (12.11.2011), Lusinamara (09.11.2011), Meme (09.11.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր քայլելով գալիս եմ տուն ու մտածում եմ... ինչի՞ մասին եմ մտածում՝ ինքս էլ չգիտեմ, զգում եմ, ուղեղս աշխատում է, բայց որ ուղղությամբ՝ չեմ հասկանում
    ինչ-որ բան մեջս փոխվել է... զգացի որ ընդամենը հոգնել եմ, որոշեցի էսօր հանգստանամ:
    Եկա, մտա ակումբ. տեսա անկապում նոր գրառումներ կան, մտա ու էս գրառումը տեսա
    http://www.akumb.am/showthread.php/5...76#post2303876
    ճիշտն ասած՝ ուզեից իմանամ, ես իրո՞ք մազոխիստ եմ, թե՞ չէ
    Նայեցի մուլտը, դուրս հեչ չեկավ, էս պատմվածքը հիշում եմ դպրոցում կարդացել էի ու շատ էր դուրս եկել, իսկ ստեղ այն լիովին աղավաղված էր...
    Վերջացավ, ու մեկ էլ տեսա "Կորցրած երազը"
    Ո՜նց եմ սիրում, էս մուլտիկը, մուլտիկի երաժշտությունը, աղջիկը, թիթեռները, պապիկը...
    աչքերս կիսաբաց նայում էի ու հանգստանում, այստեղ ամեն ինչը հանգստացնող ա





    Հ.Գ.

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2011), Lusinamara (11.11.2011), Meme (22.11.2011), Smokie (11.11.2011), Նաիրուհի (03.12.2011), Նիկեա (12.08.2013), Ռուսա (11.11.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր լրիվ մուլտիկների օր ա՝
    ոտքերով խացեր եմ դնում, գնում եմ գնում...
    Վերջին խմբագրող՝ armen9494: 11.11.2011, 19:10:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (11.11.2011), Meme (22.11.2011), Smokie (11.11.2011), Նիկեա (12.08.2013)

  21. #11
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր իմ մոտ մի հոյակապ օր էր
    Ինստիտուտում օրս անցավ շատ թեթև, ընդեղից բան չունեմ պատմելու. մենակ մի բան ասեմ՝ շնորհավոր մեր մասնաշենքի նոր դռները
    Ինստիտուտից եկա տուն, հանգստացա ու տրամադրությունս նախօրոք բարձրացրի
    ...............


    Հենց նոր եմ տուն եկել. «Ալաբալանիցա» ֆիլմի պրեմյերային էի գնացել. ով չի նայել, խորհուրդ կտամ նայի, իմ դուրը շատ եկավ, հոյակապ ֆիլմ էր, հումորը լավն էր, բայց տասնապատիկ անգամ ավելի լավն էր իմաստը. մի պահ կար, զգացի որ ամբողջ դահլիճը հուզվել էր, հուզվել էր բառիս ուղիղ իմաստով
    Էն ով որ էլ չէր հուզվել (օրինակ ես ), ներսից իրան հազիվ էր զպսում (դե կինոյի ժամանակ լացել չեմ սիրում ): Կինոյի մասին չեմ ուզում գրել, որ կարդացողի մոտ հետաքրքրությունը չկորի. միայն էդ ինտերակտիվի պահը դուրս չեկավ, չեմ սիրում, երբ լինում են կադրեր, որոնք կարող էին լինել, բայց տվյալ դեպքում չեն լինում:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.11.2011), Lusinamara (15.11.2011), Meme (22.11.2011)

  23. #12
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը կուրսայինի պաշտպանության եմ, իսկ ես ոչ հավես ունեմ, ոչ էլ զահլա
    Մեկ ա՝ մի բան կստացվի
    Բոլորը գիտեն, թե ես շատ զբաղված եմ հիմա, ես էլ ըտենց գիտեի
    Անցնեմ բուն թեմային. օրագրիս առաջին գրառման մեջ գրել էի, թե դպրոցում ինչքա՜ն շատ էի ես զզվում շարադրություններից, բայց հիմա գրելը սկսել ա դուրս գալ: Կփորձեմ հենց էն դպրոցի ամենատառապյալ վերնագրով՝ "Աշուն է"-ով շարադրություն գրել, չգիտեմ թե ինչքանով կստացվի, բայց հաստատ դպրոցից ավելի լավ կգրեմ:

    Հիմա ինձ պատկերացնում եմ դպրոցում ու գրեմ էդ ոճով մի մատ խորքից, մեծատառով

    Աշուն է

    __Աշուն է... ո՜նց չեմ սիրում ես այս վերնագիրը. ամեն տարի գալիս ենք դպրոց, անցնում է մի քանի օր և «Ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդներս» վերնագրով շարադրությունից հետո գրում ենք այս մեկը: Դե ամառային արցակուրդների շարադրությունը ինչ-որ չափով հեշտ է գրել, կոնկրետ մի քանի դեպքերի մասին կարող եմ գրել և էջերը բավականաչափ սևացրած կլինեմ: Իսկ այս թեմայով չեմ սիրում գրել, որովհետև հենց սկսում եմ ռոմանտիկայի մասին գրել, մի քանի բառից հետո չեմ կարողանում շարունակել: Ես ավելի շատ ռոմանտիկ զգում եմ, քան ասում դրա մասին. էությունս է այդպիսին: Մի պատճառ էլ կա՝ ես այդքան էլ չեմ սիրում աշունը: Այդ պատճառով հիմա կգրեմ գարնան մասին: Մտածում եմ, որ հնարավոր է այս պատճառով շարադրությանս վերջում գրվի "թեմայից շեղում" և նշանակվի երկուս, բայց դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում, որովհետև աշնան թեմայով գրելու դեպքում դժվար թե ավելի բարձր ստանամ:
    __Գարուն է... շատ եմ սիրում գարունը: Մի քանի պատճառներ կան. առաջինն այն է, որ ծնունդս գարնանն է, իսկ ես շատ եմ սիրում այդ օրը, բացի այն որ ծնունդս է, նաև այդ օրը մարտի ութն է: Դե կարճ ասած՝ ծնունդս մարտի ութին է: Դա իմ համար կրկնակի տոն է, որովհետև այդ օրը ես և՜ նվեր եմ ստանում, և՛ ինքս եմ նվիրում: Իսկ ես շատ եմ սիրում նվիրել, նամանավանդ՝ ծաղիկներ նվիրել: Ծաղիկներ շատ եմ սիրում՝ հատկապես վարդեր: Դրանցից ամենաշատը սիրում եմ կարմիր գույնի մեծ, լայն թերթիկներով վարդերը: Բայց ես սիրում եմ միայն նայել ծաղիկներին, նայելով հաճույք ստանալ, իսկ նրանց հոտը, որքան էլ որ տարօրինակ լինի՝ չեմ սիրում, ավելի ճիշտ՝ տհաճ է: Ինքս ունեմ վարդեր, սիրում եմ նրանց խնամել. նրանց մեջ սիրում եմ այն հատկությունը, որ նրանց ճիշտ և հնրավորինս խորքից կտրելու դեպքում ավելի լավ են աճում:
    __Գիտեմ, թեմայից շատ եմ շեղվել, բայց դե ինչպես քիչ առաջ ասացի, այս անգամ դա ինձ չի հետաքրքրում: Գարունը նաև սիրում եմ այն պատճռով, որ գալիս է մի ժամանակ (երբ դեռ ամառը մոտիկ չէ, ձմեռան շունչն էլ արդեն անցել է) երբ կարողանում ես հագնվել շատ թեթև՝ չես մրսում և չես շոգում: Ես տանել չեմ կարողանում շոգը, ահավոր է: Ցրտին ինչ-որ տեղ դիմանում եմ, բայց շոգը շատ տհաճ է: Այնպես որ ամենալավը քիչ առաջ նկարագրածս եղանակն է: Այդ ժամանակ կարելի է տնից շատ դուրս գալ և զբոսնել: Զբոսնել շատ եմ սիրում: Լինում է ժամանակ, երբ անհագ ցանկություն եմ ունենում միայնակ զբոսնելու համար, իսկ ժամանակ է լինում, երբ դա շատ տհաճ է լինում: Երբ զբոսնում եմ միայնակ (այն ժամանակ, երբ դա ինձ դուր է գալիս) , սկսում եմ մտածել. մտածում եմ ու ինքս էլ չեմ հասկանում, թե ինչի մասին: Ուղեղս զբաղված է լինում, բայց հենց փորձում եմ հասկանալ, թե ինչի՞ մասին էի մտածում, զգում եմ, որ այնտեղ դատարկություն էր: Երևի այդ կերպով ուղեղս փորձում է իր հանգիստը գտնել. արհեստական կերպով ինձ ցույց է տալիս, թե զբաղված է, որպեսզի ես իրեն չզբաղեցնեմ, իսկ ինքն իր համար հանգստանում է:
    __ Գիտեմ, գիտեմ, վաղուց թեմայից շեղվել եմ ու եթե մինչ այս ընկեր Հ. դուք չեք ջնջել գրածս և տակը մակագրել "թեմայից շեղում", ուրեմն երկաթյա նյարդեր ունեք: Դե ես էլ փորձեմ չչարաշահել ձեր նյարդերը և այսքանով ավարտել շարադրությունս՝ արդեն սովորական դարձած նախադասությամբ: Աշուն է...
    Վերջին խմբագրող՝ armen9494: 15.11.2011, 23:15:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (17.11.2011), Meme (22.11.2011)

  25. #13
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր իմ "հին" ու լավ ընկերս էր մեր տանը
    Նստել էինք իրար հետ կուրսային էինք անում, արեցինք, վերջացրինք, որոշեցինք մի քիչ էլ ինտերնետ մտնել
    Ինքը ակումբում կարելի ա ասել չկա՝ գրանցված ա, բայց սկի լոգինը չի հիշում
    Ասեցի ծանոթացնեմ մեր ակումբի հետ, մի քանի բաներ ցույց տվեցի, ցույց տվեցի նաև էն տեղերը, որտեղ իրա նվագած երաժշտությունն եմ տեղադրել, մեկ էլ աչքովս ընկավ Լուսինի «Անունների շքախումբ»-ը, ասեցի էդ էլ ցույց տամ: Նայում էինք, ասեց հլը էջը իջացրա ներքև՝ տեսնենք Արմեն անունով կա՞, ասեցի չէ, արդեն նայել եմ
    Ինքն էլ ասեց՝ հեսա կլինի
    Աաաա, ասի դու ո՞ր օրվա աքրոստիկոս գրողն ես: Ճիշտն ասած՝ դպրոցում մի երկու անգամ տեսել էի որ ինչ-որ բան գրել էր, բայց լավ չէի հիշում: Թուղթ ու գրիչը վերցրեց, ես ասեցի չխանգարեմ ու շնչիդ չնստեմ՝ վերջում կկարդամ գրածդ: Ասեց հեսա նայի ի՜նչ եմ գրում
    Անցավ մի 10-15 րոպե, ասեց՝ ըհըըըըըն, պասի մի հատ սիրուն արտագրեմ, նոր կարդա
    Կարդալն ու միանգամից հաճելի ժպիտ եկավ դեմքիս


    Անուշ ախպերն ես դու մեր կողակից,
    Րոպեներն անցնում են, արաղը դու լի՛ց,
    Մեր երեկոն ծաղկացրու պարով,
    Եկել է պահը՝ զոռով ու շառով,
    Նորից հիանում ենք մեր մեծ ախպերով !!!


    Կարդալուց միանգամից աչքիս առաջ հայտնվեց հավեսով հացի սեղանը, որտեղ նստած էինք ընկերներով

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.11.2011), Lusinamara (22.11.2011), Meme (22.11.2011), Smokie (06.12.2011), unknown (04.12.2011)

  27. #14
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագիր ջան, գիտե՞իր թե քեզ մոռացե՞լ եմ, չէ էդ ըտենց չի (Ասեցի մի քիչ էլ Մեմեի ոճից վերցնեմ )
    Էսօր պատմեմ իմ թանգարանային հետաքրքրությունների մասին: Նոր Լուսինի հետ էի խոսում ու խոսք գնաց Մատենադարանից: Առաջին պահին ամոթով զգացի, որ ոչ մի անգամ այնտեղ չեմ եղել
    Բայց իրականում էդքան էլ չեմ ափսոսում դրա համար: Ես կարծում եմ որ այնտեղ գնալ արժի այն ժամանակ, երբ այնտեղի հետաքրքրությունները ես կնայեմ հաճույքով:
    Դպրոցական տարիքում որ գնում էինք թանգարան ես էլ գնում էի, թե ինչի՞ էի գնում՝ ես էլ չգիտեմ
    Ուղղակի որ էրեխեքով էինք՝ հավես էր, բայց թանգարանի նմուշներն իմ համար մեծամասնությամբ անհետաքրքիր էին. շատ քիչ բաներ կարող է լինեին, որ գրավեին ինձ իրենց տեսքով, էն էլ մի քանի րոպե, դրանից հետո նույնիսկ մոռանում էի դրանց մասին: Իսկ հիմա զգում եմ, որ թանգարան գնալու դեպքում արդեն որոշ չափով հաճույքով կնայեմ: Առաջ որ գնում էինք, ամբողջ թանգարանով պտտվում էինք, կեսից սկի չէի էլ ուզում լսել, թե ինչ են խոսում ու չորս աչքով նստելու տեղ էի ման գալիս
    Իսկ հիմա կուզեմ գնալ, բայց ոչ ամբողջը նայել, կուզեմ լինել մենակ, որ ինչքան ուզեմ, ինչը ուզեմ նայեմ, որ մեկը կողքիցս չասի՝ Արի հետ մնացինք...
    Դժվար թե ամբողջությամբ նայեմ, կնայեմ այնքան, մինչև հագենամ, մինչև զգամ, որ արդեն ինչ-որ բաներ չեմ հասկանում:

    Ես մենակ երկու տուն-թանգարան ա եղել, որ հաճույքով եմ գնացել ու հիմա էլ հաճույքով կգնայի
    Մեկը Շիրազինն էր, բայց այն պատճառով, որ շատ լավ "գիդ" կար: Իրականում ինքը գիդ չէր, ուղղակի այդ օրը թանգարանը փակ էր (չեմ հիշում ինչ պատճառով), բայց մեր խնդրանքով մի պապիկ բացեց այն ու մեր հետ քայլելով շատ հավեսով պատմում էր Շիրազի կյանքի մասին, պատմում էր ոչ թե էն ստանդարտ մասերը, այլ այն մասերը, որոնք հիացմունք ու ծիծաղ են առաջացնում
    Մեկ էլ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն ա շատ դուրս եկել, հիմա շատ աղոտ եմ հիշում, բայց հիշում եմ որ այդ օրը մեծ բավականություն էի ստացել:

    Հ.Գ. այս վերջին երկու թանգարաններում էլ եղել եմ մի օրում:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.11.2011), Lusinamara (24.11.2011), Meme (24.11.2011), Smokie (24.11.2011), unknown (04.12.2011)

  29. #15
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՜նչ տրամադրություն ա մոտս
    Սաղ Վիստն ա մեղավոր՝ http://www.akumb.am/showthread.php/6...68#post2308768
    Վիստ ջան, մի անգամ էլ եմ ասում, շաաատ մերսի, էս կարգի տրամադրությունս վերջին ժամանակներս չէր բարձրացել:
    Էս նկարը տեսնելն ու միանգամից սկսեցի հավեսով երգերը լսել, հեսա տեղադրեմ ստեղ, դուք էլ քեֆ արեք

    http://muzofon.com/search/arsen%20hayrapetyan%20tagavor

    http://www.youtube.com/watch?v=QUY5Ky5ASb0

    http://www.youtube.com/watch?v=h_oUZUlbETA

    http://www.youtube.com/watch?v=A3V52tNHp0M

    http://www.youtube.com/watch?v=PTdYfdeLNQk

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (03.12.2011), Նիկեա (12.08.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես...
    Հեղինակ՝ Sun, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 142
    Վերջինը: 27.09.2010, 19:11
  2. Նույնիսկ երջանկությանը մարդ չի կարող անվերջ սպասել
    Հեղինակ՝ unknown, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.05.2008, 12:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •