User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Սպասել և հուսալ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Կոմիտասի "Երևան City" խանութում եմ, սպասում էի ընկերոջս, ըտեղ հանդիպելու էինք, որ գնայինք մեր մյուս ընկերոջ բանակի քեֆին: Մեկ էլ տեսա, ընդեղ մի հատ խաղ կա (էն ավտոներով՝ որ պուլտը սղմում ես գնում ա, թողնում ես չի գնում, ուրիշ ոչ մի բան չկա ), երեխեքը էդ էին խաղում: Ընենց հետաքրքրեց՝ տեսնես էրեխեքը էդ խաղի մեջ ինչ-որ հետաքրքրություն տեսնու՞մ են, ախր եղածը մի հատ կոճակ սխմել ա, ուրիշ ոչինչ: Ինչ որայա, երեխեքը դրա մեջ հետաքրքրություն տեսնում էին
    Կանգնած էին երկու երեխա, ոնց որ թե ախպերներ էին, խաղում էին, ու նայում էի իրանց դեմքի միմիկաներին: Երկուսն էլ ընենց հավեսով խաղում էին՝ ջան ջիգյարով: Խաղը պրծավ ու հիմա ուշադիր նայում եմ՝ առաջինը շատ ուրախ ա, որ խաղում էր էդ խաղը, իսկ երկրորդը շաաատ տխուր ա, որ խաղը պրծավ
    Այ ըտեղ իրոք երևաց, որ բացառապես նույն սիտուացիայում տարբեր մարդիկ կարան ունենան տարբեր տրամադրություն՝ անկախ տարիքից

    Էդ երեխաները խաղալը վերջացրին, հիմա էլ մի հատ պուճուրիկ աղջիկ եկավ՝ իրա պապայի ու տատիկի հետ: Միացրեցին խաղը, էրեխեն առաջին մի 10 վայրկյանը նայեց էդ գնացող մեքենային ու հետո էլ սկի չի էլ նայում, իրան էդ չի հետաքրքրում, մեկա՝ կոճակը ո՜նց էլ սխմի, նույն ձևով ա գնալու
    Հիմա էդ երեխու տատը կանգնած ա կողքը, վայրկյանը մեկ էդ երեխուն ասում ա՝ բալես նայի ավտոյին: Էս էրեխեն նայում ա, մի երկու վայրկյան հետո նորից նայում ա կողքերը, իրան կողքը ավելի հետաքրքիր ա, քան ըտեղ, որովհետև ըտեղ ստաբիլ նույն բանն ա կատարվում, իսկ շրջապատում՝ ոչ: Ու տատին նորից ասում ա՝ բալես, նայի ավտոյին, նայի ոնց ա գնում, ու երեխեն նորից մի երկու վայրկյան նայում ա, ու ըտենց շարունակ

    Այս օր այսքանը, չեմ ուզում օրվա մնացած մասը գրել, որովհետև լա՜վ խայտառակ էինք եղել, ավելի շուտ ոչ թե խայտառակ ենք եղել, այլ ինքներս մեզ խայտառակ ենք արել. լավ, հլը որ սուս կմնամ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (12.12.2011), Freeman (11.12.2011), laro (12.12.2011), Lusinamara (11.12.2011), Meme (11.12.2011), Quyr Qery (23.12.2011), Smokie (11.12.2011), unknown (12.12.2011), Ժունդիայի (16.12.2011), Նաիրուհի (08.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա դե քեֆ անել շատ եմ սիրում էլի, հո զոռով չի
    Երեկ առավոտվանից հավեսով հիվանդ էի. չգիտեմ հիմա հարբուխ են ասում, տո լի գրիպ են ասում... ես դրանց տարբերությունը չգիտեմ: Ինչ որայա՝ դրանից էի
    Գիտեի որ իրիկվա կողմ պիտի գնանք քեֆ անելու, դրա համար տրամս լավ բարձր էր օրվա մեջ: Առավոտվանից ասում էի՝ լավ, էս մի բանն էլ անեմ ու հելնեմ մի քիչ քննություն պարապեմ, վաղը (այսինքն էսօրվա համար էսօր ) քննության եմ: Վերջը, թե ոնց պարապեցի ու ոնց հանձնեցի քննությունս՝ կարևոր չի (երկրորդի պատասխանը ես էլ չգիտեմ):
    Եկավ երեկոն
    Արդեն ընդեղ ենք: Ես նախ ասեմ, որ համոզվեցի մի բանում. մեր հայ ազգը սաղ բողոքում են, որ ռաբիզը լսելու բան չի, թափելու բան ա, շատ վատն ա... բայց մեծամասնությունը հենց էդ ա սիրում: Հիմա երևի կարդացողների մեծամասնությունն էլ մտածում ա՝ "ես էդ մեծամասնության մեջ չեմ մտնում"
    Այ ձեր ցավը տանեմ, երեկ աչքովս տեսա: Փարվանայում (էս չեմ ասում ռեկլամի համար, զուտ ուզում եմ ասեմ, որ շա՜տ ժողովուրդ կար) լինում էր էն "էստրադային" երգերից, պարողներ կային, բայց զգում էս, մի տեսակ անկապ են պարում, դու էլ ես ուզում պարես՝ շատ դժվար ա ռիթմը բռնել
    Ռաբիզ երգ և... պարեողները կրկնապատկվեցին, եռապատկվեցին ես կասեի: Բա ջան ջիգյարը, ընենց հավեսով են պարում
    Բա ես ի՜նչ հավեսով էի պարում
    Ինձ չի հետաքրքրում կողքի նայողի համար իմ պարելը գեշ ա, թե սիրուն, ծիծաղալու ա, թե լացելու, ինձ մի բան ա հետաքրքրում՝ ես դրանից հաճույք եմ ստանում իմ հետի պարողների հետ էլ պարելն էլ վաբշե հավես ա
    Երեկ ուրեմ զգում եմ՝ մարմինս ջարդրտվում ա, լա՜վ էլ տաքություն ունեմ, բայց ձեն չեմ հանում՝ ավելի եմ քեֆ անում
    Չէի ուզում, որ իմ պատճառով շուտ դուրս գաինք, կամ մի քիչ անհանգստացած լինեին: Մի պահ մաման զգաց, որ տաքություն ունեմ, ասում ա՝ տղես, տաքության մեջ վառվում ես: Ինձ մի 5 րոպե էր պետք ապացուցելու համար, որ սաղ լավ ա

    Չգիտեմ ի՞նչ եկավ մտքիս, ուղղակի հիշեցի Վանուշ Խանամիրյանին: Երջանկահիշատակ մարդ էր, ախր էդ մարդու մասին խոսելիս չէս էլ կարում ասես ողորմի, կամ հողը թեթև լինի: Երևի էն պատճառով, որ անկրկնելի շախով մարդ էր, մինչև հիմա ոնց որ ապրի, ապրի թե՛ իրական կյանքում, թե՛ մեր սրտերում:
    Նկար չեմ դնում զուտ էն պատճառով, որ կարդալով նրա անունը միանգամից շատ վառ կերպով հիշում ենք նրան, նրա խինդը, քեֆը, ուրախությունն ու հավեսով ջերմացնող ժպիտը:
    Էհ, ոնց որ ինքն էր ասում՝ ՓԱՌՔ Ու ՊԱՏԻՎ
    Վերջին խմբագրող՝ armen9494: 15.12.2011, 23:11:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (15.12.2011), Quyr Qery (23.12.2011), Smokie (16.12.2011), unknown (16.12.2011), Նաիրուհի (08.08.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.akumb.am/showthread.php/4...92#post2312392

    Էսօր մի քիչ պատմեմ էս նկարիս մասին
    Նկարի պատմությունը էդքան էլ լավ չեմ հիշում Ասում են, որ նկարելուց շաաա՜տ հավեսով եմ եղել, չնայած էդ որ չասեն էլ երևում ա

    Էս նկարը ես որ տեսա խփնվել էի: Ընենց համովն էր, ուզում էի կծեի ուտեի :titzacox_smaylik
    Շա՜տ էի սիրում բայց մի վախ կար մեջս՝ մանրից նկարը իր գույները կորցնում ա, ամեն անգամ որ նայում են, ձեռք են տալիս, ժամանակի ընթացքում վնասվում ա: Դրա համար հենց կոմպ ունեցա առաջին երազանքներիցս էր, որ կոմպի մեջ ունենամ: Էն ժամանակ սկաներ չունեի, բայց հայրս որ գործի էր գնում գիտեի, որ տեղեր կան, որտեղ անում են: Նկար տվել էի իրեն, բայց դե անընդհատ "էսօր-էգուց" էր մնում. դե մի անգամ մոռանում էր, մի անգամ ժամանակ չէր լինում, լինում էր նաև էն պես, որ հիշում էր, բայց դե էդ տեղը չէր, սիրուն չէր լինի: Ինչ որայա, ժամանակը անցնում էր, ես էլ շատ էի մտածում նկարիս մասին
    Էլ ինչով ասես չէի փորձել՝ նույնիսկ սոտվիի ֆոտոյով, բայց դե էն չէր, գույնը քցում էր: Ո՜նց ուրախացա, որ սկաներ ունեցա
    Առաջին սկան արած նկարներիցս ա, մի ութ անգամ արեցի, մինչև որ դուրս եկավ

    Իսկ հիմա էլ էն "էնտուզիազմը" չկա, նկար ա, որի մեջ ես եմ Չկա, որովհետև էլ էն վախը չկա, որ կարող ա կորցնեմ, կամ էլ կարող ա տարիքից ա
    Ինչ որայա, բայց դե ֆսյո տակի շատ եմ սիրում էլի



    Հ.Գ. ընե՜նց եմ ուզում այ սենց տղա ունենամ
    Հ.Հ.Գ. կներեք ինձ մի քիչ շատ գովալու համար, համ էլ ես ինձ չէի գովում, ես իրեն էի գովում

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (18.12.2011), Meme (18.12.2011), Quyr Qery (23.12.2011), Smokie (18.12.2011), unknown (18.12.2011), Նաիրուհի (08.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՜նչ տրամադրություն ա մոտս
    Մի քանի օր առաջ Մեմեի մոտ էր էդ վիճակը, հիմա՝ իմ
    Արդեն ինչքա՜ն ժամանակ ա երազում էի աշխատելու մասին, մի քիչ առաջ պապաս զանգեց ու ասեց՝ "քո համար ռեզյումե սարքի"

    Մեմ ջան ո՜նց եմ քեզ հիմա հասկանում
    Մնում ա տեսնեմ՝ մի բան կստացվի՞: Այ հիմա իրոք՝ սպասել և հուսալ
    Էս ի՜նչ նվեր էր ձմեռ պապիկից, կամ ավելի շուտ՝ ձմեռ պապայից
    Շատ կուզեմ մինչև նոր տարի արդեն աշխատանք ունենամ

    Հ.Գ. էսօր մի հատ էլ նվեր եմ արդեն ստացել, էս էլ ձմեռ մամայից իմ սիրած օծանելիքը

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (23.12.2011), Meme (24.12.2011), Quyr Qery (23.12.2011), Smokie (23.12.2011), unknown (24.12.2011), Նաիրուհի (08.08.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան էսօր ուզում եմ գրեմ օրագրումս: Էսօր ընե՜նց լի օր էր, մի ուրիշ կարքի անսպասելի պահերով:
    Նախ սկսեմ երեկվանից: Երեկ առավոտը գնացի, որ զաչոտնիկս տամ քննության ու դուրս գամ: Դուրս եկա, հորս հետ գնացինք իր գործերով: Ասեց Արմ ի՞նչ կասես վաղը խաշի գնալու մասին: Դե մինչև էս էլի խոսում էինք, էս ինչքան ժամանակ ա ուզում էինք, չէր ստացվում: Ասեցի ես բնականաբար դեմ չեմ :hadns
    Վերջը, զանգեցին, պայմանավորվեցին, որ էսօր առավոտը երեք ընտանիքով գնում ենք խաշի՝ տարին եզրափակելու համար
    Պայմանավորվել էինք, որ 10-ի կողմերը կհանդպենք, մի 2-3 ժամ կնստենք ու կգնանք գործերով, էլ շարունակություն չտանք, վերջ ի վերջո նոր տարի ա, լիքը բան ա մնացել անելու:

    Էսօր առավոտ ժամը իննին մեծ տխրանքով արթնացա...քնել էի ուզում
    Տխրանքով արթնացա, բայց տրամադրությունս շուտով բացվեց, հագնվեցի, պատրաստվեցի, գնացինք խաշի
    Էհ, իրար տեսանք, հավեսով ջան ջիգյար, քեֆ ուրախություն
    Խաշը կերանք (ի դեպ՝ շատ համով էր ), տարին մեր ենթադրելով "եզրափակեցինք"
    Դուրս եկանք, գնացինք նվերներ առնելու, ճիշտ ա՝ մի փոքր խառը մառը բաներ եղան, բայց դե էդ կապ չունի
    Երեխեքին նվերները առանք, պապան ասեց ես գործեր ունեմ, ասեցի ես էլ հետդ կգամ, մեկա՝ տունը բան չկա անելու:
    Գնացինք իրար հետ, մի քիչ անցավ, հորս ընկերոջ տղեն զանգեց (առավոտը իրանց հետ էինք խաշի), ասեց կոմպս փչացել ա
    Դե ասեցի լավ, պապայի հետ գործերը վերջացնենք, կգանք, կնայենք: Ժամը 4-5-ի կողմերն էր, վերջացրինք, գնացինք: Ինտերնետի հետ էր պռոբլեմը, ասեցի գնանք մեր տունը կփորձեմ մի բան անեմ: Հորս ընկերը որ գնացնինք, տանը չէր, իմացել էր մենք ենք եկել, գնացել քյաբաբ, բան ման էր վերցրել, եկել Մի հատ էլ ըտեղ նստեցինք, հավեսով էս տարվա "փակումը" արեցինք
    Կոմպը բերեցինք մեր տուն, հորս ընկերը ասեց ես գործեր ունեմ, չեմ կար գամ, իրա տղեն հետներս եկավ:
    Տունը հյուր ունեինք: Դրած բզբզում էի, մեկ էլ զգացի տունը էլի իրարանցում ա, պապան ասեց նոր զանգեցի, հեսա իրանք էլ կգան
    Ժամը 9-ի կողմերն էր եկան ու որոշեցինք նորից տարվա "փակումը" անենք
    Տրամս էսօր միլլիոն էր
    Մտա ակումբ, 2 նամակ ունեի՝ Մեմեն ու Անուշան էին, երկուսինն էլ ընե՜նց քեֆչի նամակներ էին, կարդացի տրամադրությունս միլլիոնից թռավ միլլիարդ

    Հ.Գ. Այ էս իսկական նոր տարի էր

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (31.12.2011), Quyr Qery (08.01.2012), Smokie (01.01.2012), unknown (31.12.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ի՞նչ գրեմ էսօր օրագրումս, բայց ուզում եմ գրեմ, տարվա վերջին օրը չկորցնեմ:
    Մի բան պատմեմ, բայց շատ չծիծաղաք

    Որ փոքր էի հավատում էի, որ նոր տարվան պահված երազանքը կիրականանա: Մտածում էի "էդ երազանքը պիտի պահես էն ժամանակ, երբ տասերկուսը խփում ա, երբ բակալները իրար եք խփում, հենց այ էդ ժամանակ"
    Ու գիտե՜ք քանի՞ նոր տարի եմ մոռացել հենց էդ պահին երազանք պահել...
    Ամեն անգամ մոռանում էի, էդ բակալները խփելուց անցնում էր մի 10-15 րոպե, նոր հիշում էի, որ երազանք պիտի պահեի...
    Ու անհամբեր սպասում էի հաջորդ նոր տարվան, մի ուրիշ կարգի անհամբեր, էնքան, որ հենց գալիս էր էդ պահը, նորից մոռանում էի
    Դե երազանքներս պարզ ա, որ աշխարհին խաղաղություն ու լուսավորությունը չէր, էդ ո՜նց էլ լիներ մի քանի հոգի կցանկանային, ընենց որ նույն բանով չէի ուզում կրկնվեի Իմ մոտ ավելի լուրջ բաներ էր՝ սկզբում պոեզ, հետո պուլտով ավտո, հետո բիլլիարդ, հետո համակարգիչ...
    Այ համակարգչից հետո ես էլ սկսեցի "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալը
    Կարելի ա ասել էս վերջի մի 3-4 նոր տարիների ժամանակ ինչ-որ ուրիշ բան չէի ցանկանում, չկար էտ ձևի մի բան որ շատ ուզեի ու չունենայի: Էս տարի նորից խաղաղությունն ու լուսավորությունը կթողնեմ ուրիշներին, ես մի հատ նոր երազանք ունեմ՝ ուզում եմ աշխատնքի ընդունվեմ
    Ժողովուրդ ջան, կուզենամ, որ էս նոր տարվան ձեր պահած երազանքները իրականանան, իսկ ումը որ արդեն իրականացել ա, կարող եք "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալ

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (31.12.2011), Quyr Qery (08.01.2012), Smokie (01.01.2012), unknown (31.12.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհըը, 2012 թվականի ակումբի առաջին գրառումս բնակաբար՝ օրագրումս
    Ժողովուրդ ջան, ես էլ բոլորի նման շնորհավորում եմ բոլորիս նոր տարին, էլ շատ չգրեմ, էնքան եք լսել, որ հաստատ հոգնած կլինեք Հա, գիտեմ, հեսա կսկսեք՝ շնորհավորանքից չեն հոգնում
    Հա ձեր ցավը տանեմ, շնորհավոր լինի, ամեն մեկիդ ձեր սրտի ուզածով:
    Մի հետաքրքիր բան եմ նկատել, ժողովուրդ զգացե՞լ եք թե ամեն նոր տարվա առաջին ժամը ի՜նչ արագ ա անցնում
    Նոր մի պահ ժամին նայեցի ու զգացի, որ չեմ էլ զգացել, թե ոնց անցավ էս 40 րոպեն՝ հաճելի խոսքերի ազդեցության տակ
    Ո՜նց եմ սիրում էս պահը, նոր ընկերս էր զանգել, մի հատ ընե՜նց բան ցանկացա, ասում ա այ ըտենց բան ինձ ոչ մեկ չէր ցանկացել, բայց շատ դուրս եկավ

    Հ.Գ. չեմ ասի, թե ինչ էի ցանկացել

    Դե ժողովուրդ ջան, ձեզ բարի ժամանց:

    Հ.Հ.Գ. օրագիր ջան էսօր քո նոր տարին էլ ա, կենացդ

    Հ.Հ.Հ.Գ. մի քիչ էլ գլուխ գովամ՝ էս տարվա առաջին մարդն եմ, ով օրագրերի բաժնում իր գրառումն արեց
    Դե ուրեմն մի անգամ էլ ձեր նոր տարին շնորհավորեմ
    Վերջին խմբագրող՝ armen9494: 01.01.2012, 00:54:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.01.2012), Lusinamara (02.01.2012), Meme (01.01.2012), Quyr Qery (04.01.2012), Smokie (01.01.2012), unknown (01.01.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ի՞նչ գրեմ էսօր օրագրումս, բայց ուզում եմ գրեմ, տարվա վերջին օրը չկորցնեմ:
    Մի բան պատմեմ, բայց շատ չծիծաղաք

    Որ փոքր էի հավատում էի, որ նոր տարվան պահված երազանքը կիրականանա: Մտածում էի "էդ երազանքը պիտի պահես էն ժամանակ, երբ տասերկուսը խփում ա, երբ բակալները իրար եք խփում, հենց այ էդ ժամանակ"
    Ու գիտե՜ք քանի՞ նոր տարի եմ մոռացել հենց էդ պահին երազանք պահել...
    Ամեն անգամ մոռանում էի, էդ բակալները խփելուց անցնում էր մի 10-15 րոպե, նոր հիշում էի, որ երազանք պիտի պահեի...
    Ու անհամբեր սպասում էի հաջորդ նոր տարվան, մի ուրիշ կարգի անհամբեր, էնքան, որ հենց գալիս էր էդ պահը, նորից մոռանում էի
    Դե երազանքներս պարզ ա, որ աշխարհին խաղաղություն ու լուսավորությունը չէր, էդ ո՜նց էլ լիներ մի քանի հոգի կցանկանային, ընենց որ նույն բանով չէի ուզում կրկնվեի Իմ մոտ ավելի լուրջ բաներ էր՝ սկզբում պոեզ, հետո պուլտով ավտո, հետո բիլլիարդ, հետո համակարգիչ...
    Այ համակարգչից հետո ես էլ սկսեցի "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալը
    Կարելի ա ասել էս վերջի մի 3-4 նոր տարիների ժամանակ ինչ-որ ուրիշ բան չէի ցանկանում, չկար էտ ձևի մի բան որ շատ ուզեի ու չունենայի: Էս տարի նորից խաղաղությունն ու լուսավորությունը կթողնեմ ուրիշներին, ես մի հատ նոր երազանք ունեմ՝ ուզում եմ աշխատնքի ընդունվեմ
    Ժողովուրդ ջան, կուզենամ, որ էս նոր տարվան ձեր պահած երազանքները իրականանան, իսկ ումը որ արդեն իրականացել ա, կարող եք "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալ
    Էնքան էի խառնված, որ մոռացա ասեմ
    Տարիներ առաջվա մոռացված սովորույթս վերականգնեցի, խփեցի բակալը ու երազանք պահեցի
    Արագ-արագ երկու երազանք եմ պահել
    Էհհհ, ակումբը ի՜նչ ռոմանտիկություն ա արթնացրել մեջս

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (02.01.2012), Meme (01.01.2012), Quyr Qery (04.01.2012), Smokie (02.01.2012), unknown (02.01.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես...
    Հեղինակ՝ Sun, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 142
    Վերջինը: 27.09.2010, 19:11
  2. Նույնիսկ երջանկությանը մարդ չի կարող անվերջ սպասել
    Հեղինակ՝ unknown, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.05.2008, 12:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •