Էսօր ուզում եմ գրեմ իմ առաջին աշխատավարձի մասին: Նախ կխնդրեմ մի բան. գրածիս մեջ չփնտրեք գլուխ գովալու տեղեր, ուղղակի ուզում էի դրա մասին պատմել:
Հայրս զբաղվում ա հեռախոսակայանների տեղադրմամբ ու ծրագրավորմամբ (գիտեմ, կարող ա ձեզ էդքան էլ հետաքրքիր չի դա, բայց պիտի գրեմ, որ բուն թեմային անցնեմ): Այնպես եղավ, որ իր գործի համար իրեն մի ծրագիր էր պետք, բայց ինքը չուզեց դրանով խորանալ ու ես որոշեցի ուղղակի ուսումնասիրեմ դա՝ սկզբում ուղղակի հետաքրքրեց ծրագիրը: Սարքավորումներից ամեն ինչ ունեի ու հանգիստ փորձարկում էի ինչ ուզեի: Լավ երկար ուսումնասիրեցի դա ու մի օր հայրս ասեց, որ մի տեղ կա, որտեղ ուզում են այս ծրագիրը տեղադրվի և ծրագրավորվի: Իրականում ծրագիրը ինտերնետում կա ու շատերը գիտեն դրա մասին, բայց ես շատ բան եմ ավելացրել դրա վրա, որը դժվար չի, բայց շատ ժամանակատար ա: Ասեց, որ էդ գործի համար տալու են 100$:դեմքիս այ էս արտահայտությունն էր, երբ առաջին անգամ լսեցի դրա մասին:Հորս ասեցի՝ բեր ախպերափայ՝ 50-ը քեզ, 50-ը ինձ
Բայց դե ինքն իհարկե ասեց, որ 100-ն էլ իմն ա: Շատ ուրախ էի, ավելի շատ ուրախ էի ոչ այն մտքից, որ այդքան գումար եմ ունենալու (այն ժամանակ շատ ծախսելու տեղ չունեի էլ), այլ այն մտքից, որ ես դա աշխատելու եմ:
Արեցի այդ գործը, ճիշտ է, մի քիչ ավելի դժվար, քան ես էի սպասում, բայց արեցի: Լավ հիշում եմ, արեցի, վերջացրի, ըտեղի աշխատողը հանեց գումարը, որ պիտի հորս տար, հերս ասեց՝ ուստին տվեք![]()
Ինչ ուզում եք ասեք, բայց էդ պահին մեջս ընե՜նց էի ուռել, ոնց որ աշխարհն իմը լիներ: Էդ ժամանակ երևի 7-րդ կամ 8-րդ դասարան էի:
Եկա տուն, էդ փողը դրեցի դարակումս ու ընդեղից դրամ վերցրեցի՝ առաջին աշխատավարձիս մաղարիչի համար
Հաջորդ օրը խանութից քաղցրեղեն էի առել, սոկ, բան ման, կարճ ասած՝ ամեն ինչ, բացի արաղից
Սաղին մաղարիչ առել էի, բայց հորս ու պապուս...![]()
Էջանիշներ