User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Սպասել և հուսալ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպասել և հուսալ...

    Վերջը ես էլ սենց բան ունեցա
    Նախ ասեմ, ով որ երկար-բարակ բաներ չի սիրում կարդալ, ավելի լավ ա թող չշարունակի... ձեր համար եմ ասում, իմ մոտ չի ստացվում կարճ գրել...
    Երկար էի մտածում օրագիրս բացելու համար: Ասեմ, որ միտքն ինձ առաջին անգամ իմ համար շատ թանկ մի մարդ ա տվել, մեր ակումբի հրաշքը՝ Լուսինամարան: Միտքը տվելը ո՞րն ա, ուրիշ մեկը լիներ մի անգամ կառաջարկեր, մերժումս լսելուց հետո մի հատ bee կաներ ու էլ սկի չէր էլ ասի. իսկ ինքը անընդհատ ասում էր, ասում ու ասում... ու չէր հոգնում էդ ասելուց...
    Շատ վատ էի ինձ զգում ամեն անգամ, երբ մերժում էի նրան. ախր զգում էի, որ ինքը իմ համար ա ասում, բայց ինչ-որ բան ինձ հետ էր պահում... էն սկզբում կոմպլեքսն էր...հետո ժամանակը, հետո անկապ պատճառներ էի բռնում՝ չբացելու համար: Ինքս ինձ ասում էի. ո՞վ պիտի կարդա որ իմ գրածները, ակումբում հին ծանոթ ընկեր չունեմ, իսկ ստեղ էլ ընենց գրողներ կան, որ իմ գրածը նրանցինի համեմատ անկապ, անիմաստ բան ա...

    Գիտեք, Լուսինի հետ շփվելուց զգացի, որ ես կարող եմ յուրաքանչյուր դեպքի մասին երկար գրել, շարադրել: Ինքս էլ շատ էի զարմացել, որ ըտենց գրել էի կարողանում: Դպրոցում միշտ զզվել եմ շարադրություններից, բայց էս վերջերս հասկացա, որ մեեեծ սիրով կգրեի շարադրություն, նույնիսկ ան վերնագրով, որից ամբողջ դպրոցական կյանքումս զզվել եմ՝ աշուն... պարտադրում էին որ երկու էջ էլ գրեինք: Իսկ հիմա որ շարադրություն տաին թեկուզ աշուն թեմայով, երկու թերթն էլ հաստատ չէր հերիքի իմ շարադրության համար... չգիտեմ՝ ակումբիցա ա, թե Լուսինից ա, բայց սովորել եմ մտքերս շարադրել: Լավ, էդ թեմայով ոնց էլ լինի մի օր օրագրումս շարադրություն կգրեմ:
    Ասեմ, որ օրագրումս շատ քիչ կկարդաք ինչ-որ մի "խոհափիլիսոփայական" նախադասություն, որը իրականում ոչինչ չի ասում: Ավելի շատ կգրեմ կոնկրետ դեպքերի մասին, որոշ դեպքերում հնարավոր ա, որ մարդկանց անունները, կամ ընդհանրապես մարդկաց փոխեմ, որոշ դեպքերում էլ մի քիչ կարող ա "ծաղկացնեմ", ընենց որ գրածներիս միշտ չի, որ պետք ա հավատալ
    Բանաստեղծություններ դժվար թե գրեմ:
    Որոշ բաներ կլինի, որ անցյալից կգրեմ՝ իմ ու Լուսինի նամակներից: Պատճառն ասեմ, թե ինչն ա. սկզբում (ու մինչև հիմա) բոլոր էդ պատմությունները իրեն էի գրում, կարճ ասած՝ զահլեն տանում էի չնայած՝ Լուսս ասում էր, որ իրեն դա շատ ա դուր գալիս, բայց դե չգիտեմ, էդ ասում էր ինձ չնեղացնելու համար, թե իրոք դուր էր գալիս: Չնայած ես միշտ էլ ասել եմ, եթե դուր չի գալիս ու ուզում ես ինձ (քո կարծիքով) "չվիրավորել" ուղղակի գրի, որ լավն էր ու ֆսյո… ես հասկանում եմ քեզ, միշտ չի որ հաճելի ա երկար բարակ անկապ բաներ կարդալը: Բայց դե միշտ իրենից լսում էի շաաաաաաատ ոգևորող խոսքեր ու ամեն մի նամակի վերջում՝ "Արմ, օրագիրդ բացի "
    Դե, կարծում եմ առաջին նամակի համար նորմալ է, չնայած՝ մի կես ժամ հետո որ կարդամ, էլի ասելու եմ՝ վաաաաայ, էս մի պահը մոռացա գրեմ

    Լուս ջան ասում էի չէ՝ սպասել և հուսալ

    Հ.Գ. էս "սպասել և հուսալ"-ով կարող ա մի քիչ ձեր զահլեն տանեմ, բայց դե իմ համար կյանքն այս երկու բառերի մեջ ա

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.10.2013), Ameli (02.11.2011), Lion (01.11.2011), Lusinamara (01.11.2011), Meme (01.11.2011), Nare-M (01.11.2011), Կարնո Սոսե (02.11.2011), Նաիրուհի (01.11.2011), Նիկեա (12.08.2013), Ռուսա (02.11.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագրիս երկրորդ գրառումը

    Բոլորիցդ շատ շնորհակալ եմ հաճելի խոսքերի ու շնորհավորանքների համար, չեք պատկերացնի ինչքա՜ն հաճելի ա
    Հա՜, ինչքան էլ փորձեմ ինձ համեստ պահել, մեկ է, պետք է խոստովանեմ, որ ինձ շատ դուր է գալիս
    Լուս ջան, գիտես, էս ամեն ինչում քո "մատն" ա խառը
    Լավ, էս երկրորդ գրառմանս մեջ որոշեցի մի փոքր ձևափոխած գրեմ իմ ու Լուսինի "խոսակցություններից" մեկը: Դե ասել էի, չէ՞, որ շատ բաներ կլինեն, որոնք անցյալից կգրեմ. մյուս անգամները էլ չեմ նշի, թե որտեղից ա. չեմ կարծում, որ կարդացողի համար դա ինչ-որ եղանակ է փոխում, իսկ Լուսինն էլ գիտի ընենց որ Լուս, դու կարաս էս մեկը չկարդաս, չնայած մի տեղ էլ ասում էին՝ կրկնությունը գիտության մայրն է
    Դե որ գիտությունից գրեցի, էսօր կգրեմ, թե ինչի ես ընտրեցի այս մասնագիտությունը. չնայած ինքս էլ մինչև վերջ էդ հարցի պատասխանը հլը չեմ գտել...

    Փոքրուց որ ինձ հարցնում էին` "որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու", ասում էի` "ծրագրավորող"
    Էտ ժամանակ նույնիսկ չգիտեի էլ, թե դա ինչ մասնագիտություն է: Բայց, չգիտեմ ինչի, մոտս էդ արդեն հիմորեն դրված էր (մի օր քուրս հարցրեց. "ապեր, էտ էն թերթ ծախողի գործն ա ): Հիմա նայելով, չեմ էլ հասկանում, թե ինչն էր ինձ գրավել: Որ ասեմ ծնողներս էին որոշել... չէ՛, իրանք չեն որոշել, հաստա՛տ իրանք չեն:
    Հիմա մասնագիտությունս շատ եմ սիրում ու զգում եմ, որ ճիշտ ուղղությամբ եմ գնում. ես չեմ ձանձրանում նրանից, ինչ-որ անում եմ: Բայց այ ինստիտուտը...
    Երևի ըտենց ուսանող չկա, որ չբողոքի իր մասնագիտության կից առարկաների համար: Դե ախր ո՞նց չբողոքես: Ես տանել չեմ կարողանում սովորել մի բան, որը իմ մասնագիտության հետ ընդհանրապես կապ չունի: Ասում են՝ մթոմ ընդհանուր գիտելիքների մակարդակ ունենալու համար է... սու՛տ: Ընդհանուր գիտելիքներ դպրոցում կարող էինք ձեռք բերել, իսկ ով էլ որ ընդեղ չի սովորել, ստեղ հաստատ չի սովորի: Լավ, եթե նույնիսկ այդպես է, ուրեմն ինչի՞ համար ենք էդ առարկաներից քննություն հանձնում, թող մի հատ զաչոտով պրծներ գնար: Հետաքրքիրը գիտե՞ք որն է... էս սեմեստր ծրագրավորումից զաչոտ ենք հանձնում
    Որ դասախոսին որ հարցնում ես, ասում ա հլը 2 տարի ու կես սովորելու եք, հլը էնքա՜ն քննություն կհասցնեք տաք... ես չեմ հասկանում, իրանք ինչո՞վ են մտածում...
    Ժողովուրդ, եթե զահլեքներդ տարա իմ բողոքելով, ավելի լավ կլինի չշարունակեք կարդալը, հեսա էն չալաղաջ բողոքներն են գալու
    Էս վերևում գրեցի տեսական պահերը, հիմա գրեմ իրական օրինակներ, կարճ ասած՝ գնացինք լաբորատոր դասի
    Լավ, հլը մինչև բողոքելը անցյալ տարվա մի դեպք գրեմ ոչ մասնագիտական առարկաներից մեկի մասին, որից շատ ավելի դրական տպավորություններ ունեմ

    Այ, օրինակ, դպրոցում հայոց պատմություն ընդհանրապես չէի սիրում, իսկ ինստիտուտում...
    Շատ ճիշտ են ասում, որ դասախոսից շատ բան է կախված, էս ինստիտուտիս դասախոսը իրոք որ շատ լավն էր, պատմությունից բան չգիտեի, բայց ինձ ամբողջ սեմեստր ասում էր` "դու քո զաչյոտը արդեն ստացել էս, ընենց որ կարաս ինչ գրիք ուզում էս քո հավեսի համար կարդաս, չես ուզի, ընդհանրապես մի կարդա" (բացի ինձնից մեկ էլ միայն ընկերոջս էր ասում էդ խոսքերը)
    Բայց եկավ զաչյոտի օրը, առաջինը մեզ կանչեց ու.... լավ հիշում եմ, ասեց` "տղեք ջան, կներեք, ես ձեզ ասել էի, որ առանց ոչ մի բանի ձեր զաչյոտը դնելու եմ, բայց նախարարությունից հրաման ա եկել, որ յուրաքանչյուր ուսանող, բացի հարցումից, պիտի նաև ռեֆերատ գրի, ես ձեզ ուրիշ բան էի խոսք տվել, էլի եմ ասում, ինչ կախված է ինձնից` ես ոչինչ չեմ էլ հարցնում, բայց պիտի էդ ռեֆերատը բերեք, էդ բոլորին ա վերաբերվում": Հիմա մենք ենք սկսել` "հա ոչինչ, հասկանում ենք, մեր համար հեչ էլ դժվար չի, կբերենք, ձեզնից էլ շատ շնորհակալ ենք, անչափ շատ..." դուրս էինք եկել ու ուրախությունից չգիտեինք ինչ անեինք

    Իսկ հիմա գրեմ ֆիզիկայի մասին... դպրոցում ֆիզիկան սիրում էի, իսկ ինստիտուտում
    Իսկ ինստիտուտի ֆիզիկան չսիրեցի դասախոսի պատճառով: Ես ընդհանրապես սիրում եմ հարցեր տալ ու շատ շատ եմ տալիս, իսկ նրա դուրը չէր գալիս, որ իրեն հարց էին տալիս, որի պատասխանը ինքը չգիտեր. դրանից ներվայնանում էր, սկսում գոռգռալ... մի օր ասեց` "տղա ջան, հո դու դեբիլ չե՞ս, որ չես հասկանում"... ես էլ պատասխանեցի` "եթե մեր 25 հոգուց ինչ-որ մեկը մի բան հասկացել ա, թող ձեն հանի".... "հիմա դեբիլը ե՞ս եմ": Հետո ուրիշ դասախոսներից իմացա, որ էդ դասախոսը պոլիտեխնիկի ամենահայտնի կաշառակեր դասախոսներից ա ու իր առարկայից շատ քիչ բան գիտի, չի սիրում, երբ լուրջ հարցեր են տալիս: Իսկ ես էլ չունեի էնքան ուսումնատենչություն ֆիզիկայի հանդեպ, որ ուրիշ գրականություն կարդայի: Նստում էի իրա դասերին, սուս ու փուս լեկցիա գրում... Մի օր եկավ, կանգնեց կողքս ու ասեց` "այ էս տղայից օրինակ վերցրեք` սովորող, պարտաճանաչ, միշտ պատրաստ, հաղթանդամ, սիրուն, սիմպատիչնի...
    Ես ըտեղ ուղղակի չկայի ախր ես իրա թելադրած լեկցիայից մի բառ էլ չէի հասկանում
    շարունակելի...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (02.11.2011), Meme (02.11.2011), Nare-M (03.11.2011), Կարնո Սոսե (03.11.2011), Նիկեա (12.08.2013), Ռուսա (02.11.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս օրագիրը հավեսս տվել ա
    Էն որ չգիտես ի՞նչ անես պարապ ժամանկ (դե պարապն էն ա, որ դասերդ գլխիդ ա լցվել, կուրսայիններն էլ հետը, ու չես կարում կողմնորոշվես՝ որ մեկն անես), բացում եմ էս էջը ու սկսում գրել...
    Էն դասախոսների պահը հլը կշարունակեմ, ուղղակի չեմ ուզում անընդհատ նույն թեմայից գրել, որ դուք էլ չհոգնեք: Համ էլ հլը որ դա էն թեման ա, որ ամեն օր հնարավոր ա շատանա
    Հեսա մտածեմ, թե ինչ թեմայից կարելի է խոսալ Իմ մոտ գիտեք ո՞նց ա, երկար ժամանակ որ ակումբում եմ լինում, դրանից հետո երբ գիշերը պառկում եմ քնելու, մտքիս էնքան հետաքրքիրք բաներ ա գալիս... բայց չեմ կարող ոչ մի տեղ գրել, իսկ եթե գրեմ էլ, ապա ամբողջ գիշեր չեմ քնի... իսկ առավոտյան արդեն միայն բուն նյությն եմ հիշում, իսկ էն լավ համեմումնքները մոռանում եմ
    Ըսենց բան մեկ էլ ծրագրավորման հետ ա եղել: Ամենադժվար խնդիրները ըտենց էմ լուծում. ամբողջ օրը կարող ա կարդայի, գլուխ ջարդեի, մտածեի ու չկարողանայի լուրջ բանի հասնել: Հենց պառկում եմ քնելու..... վաաայ, էս ինչ հեշտ խնդիրա (մեկ մեկ պատի վրա սկսում էի սխեմա գծել, ընենց հարմար, սղլիկ պատ ունեմ, հավեսա վրեն մատերով գծելը ու մտավոր պատկերացնելը...)
    Իսկ սկզբում, որ հլը լուրջ խնդիրներ չէին առաջադրում, քնելուց առաջ ես էի մտածում, դիմացս լուրջ առաջադրանք դնում, որ հաջորդ գիշեր լուծումը գտնեմ
    Հա, ճիշտ էք, լրիվ գժանոց ա

    Լավ, բերեք գրեմ Ղարաբաղի թեմայից: Նախապես ասեմ, որ թեման իր մեջ քաղաքականություն ընդհանրապես չի ներառում: Հեսա տեսնեմ Լուսինի հետ ի՞նչ ունենք էդ թեմայով քննարկած
    Գտա
    Ես Ղարաբաղում չեմ ապրել, բայց ընդեղը շատ եմ սիրում.... համարյա ամեն տարի հորս հետ գնում ենք. միշտ ստացվում է այնպես, որ գործի բերումով ենք գնում, դրա համար մենակ ես ու հայրս ենք լինում: Գործը վերջացնելուց հետո գնում ենք Գանձասար: Մի հրաշալի, դրախտային տեղ է... մաքուր օդ, լիքը էշեր ու լիքը ղարաբաղցիներ, որոնց լեզվից բան չես հասկանում
    Էդ գյուղում երկու հատ շատ լավ հյուրանոցներ կան: Հիմա կխոսեմ մեկի մասին...
    Էդ հյուրանոցը մի հրաշքա, ինչքան գիտեմ 7 (եթե իհարկե չեմ սխալվում) պետություններից բերած քարերով ա սարքած: Անցյալ տարի որ գնացել էինք` ես ու հայրս նույն սենյակում էինք մնում: Համարյա ամբողջ գիշեր էդ սենյակում չքնեցի (լուրջ պատճառ կար` "բարձր" ձայնի ներքո չեմ կարում քնել ): Առավոտյան (երբ հայրս դեռ քնած էր) դուրս եկա պատշգամբ, մի շատ լավ կաչելի կար դրված, նստեցի վրան... դիմացս ընենց հիանալի տեսարան էր... հիանում էի, թե ոնց է արևը դուրս գալիս, չէի ուզում մի վայրկյան անգամ աչքս կտրեի... մի քանի րոպե անց արդեն երազների գրկում էի....
    նման ձևով հլը կյանքումս ոչ մի անգամ չեմ քնել, իրոք որ հրաշք էր

    Ամեն անգամ մնում եմ այնտեղ երեք կամ չորս օրով, բայց այդքանն էլ ա բավական, որ մի լավ հանգստանամ: Հանգստանում եմ ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես, ոնց որ գլխիս մեջի անիմաստ, վատ, անկապ հիշողությունները թռնեն, գնան: Մնում է միայն լավը, հաճելին ու ռոմանտիկը
    Էս տարի որ գնացել էինք շատ լավ եմ հիշում թեյ խմելը: Լավ հավեսով ուտելուց հետո (իսկ ես ուտել շատ եմ սիրում նամանավանդ համեղ ուտել և այն էլ բնության գրկում) որոշեցինք թեյ խմել: Էնտեղ մի վառարան կար, որը միշտ վառվում էր` տաք ջուր ունենալու համար: Բայց մենք որոշեցինք սամավառը(էս բառի վառել: Ընենց հաճելի գործ էր.... լսում էս հաճելի երաժշտություն, խմում անմահական համով թեյ ու նայում նառդի խաղացողներին լրիվ ռոմանտիկա

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (02.11.2011), Կարնո Սոսե (03.11.2011), Նիկեա (12.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ թե օրագիրս կարդացողներ կան ճիշտն ասած՝ հաճելի է
    Էս անգամ մի քիչ խոսամ իմ չինար բոյից ոնց եմ զզվում ես իմ բոյից բայց և շաաաաատ եմ սիրում
    Բոյս սիրում եմ, որովհետև շատ սիրուն տեսք ա տալիս, իսկ չեմ սիրում իրա ֆունկցիոնալը
    Բա դուք գիտեք լավա ամեն դռնով անցնելուց հիշել, որ պիտի զգույշ լինես, որ գլխիցդ մի քանի հանճարեղ միտք էլ չպակասի... գիտեք հաճելի ա երթուղայինում երկու տակ ծալվելը, կամ էլ որ ուզում էս էն վերջի տեղերն անցնես, էնքան մարդ ա մտքում հայհոյում...
    իմ ձեռով ա գնացել սենյակիս նախկին լուստրաի 70%-ը (նո յա նե սպեցիալնօ... )
    դասարանի վարագույր կախելը գիտեք հավե՞ս գործ ա...
    իսկ ուրիշ տեղ քնելը... էլի հիշում եմ Ղարաբաղը...
    Էս տարի որ գնացել էինք, առաջին օրը ընենց ստացվեց, որ հորս ընկերոջ տանը մնացինք (չնայած հայրս շատ պնդեց, որ գնանք հյուրանոց, բայց դե ընկերը ոչ մի կերպ չհամաձայնվեց. իրոք եմ ասում, ղարաբաղցիները շատ հյուրասեր են): Երեքովս քնելու էինք մի սենյակում: Սկզբում պարկեցի դիվանի վրա ու... մե ուրախություն, մե հրճվանք...ծնկներս դիվանի գլխի վրա էին, իսկ ոտքերիս կեսից ավելին դուրսն էին... որոշեցի լեժանկայի վրա պառկեմ ու...ծիծաղը կրկնապատկվեց... ստիպված գետնի վրա քնեցի
    Չսիրածս արտահայտություններից ա՝ ես որ քո բոյն ունենայի....
    չեն էլ մտածում, թե ինչքան բացասական կողմ կա

    Բայց դե ինչ որ մեզ տրված է, պիտի գոհ լինենք, ու ես շատ գոհ եմ. ինչքան էլ որ իրա ֆունկցիոնալը վատն ա, բայց դե դիզայնը լավն ա

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.11.2011), Freeman (14.11.2011), Lusinamara (04.11.2011), Նիկեա (12.08.2013), Ռուսա (04.11.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն դասախոսների պահը շարունակեմ

    Էն օրը մեր մոտ հայոց լեզվի ժամ էր: Էլի էն անկապ դասերից ա, բայց սրա դասախոսը շատ խելոք երիտասարդ կին ա, գիտի, որ դա մեզ պետք չի գալու, ինչ դպրոցում սովորել ենք, հերիք ա, ինչ էլ չենք սովորել՝ ոչ էլ կսովորենք: Շատ լավ դասախոս ա, ասում ա, ով ուզում ա, թող իրա ուզածը կարդա, մենակ թե ժխոր չանի: Իսկ ով էլ չի ուզում՝ իրա հետ խոսում ենք, քննարկումներ անում: Էն օրը խոսք գնաց էս երկրի վիճակից ու կաշառակերությունից ու նա մեր տղաներից մեկին ասեց.
    -Ենթադրենք դու ֆիզիկա չգիտես: Եկել ա քննության օրը: Դու ի՞նչ կանես՝ կտաս կաշառք, որ նշանակեն, թե՞ դուրս կմնաս ինստիտուտից:
    -Պարզ ա որ կտամ, բա հո դուրս չեմ մնալու,- պատասխանեց էդ տղան:
    -Ըհը, բա որ ասում եմ էս երկրի կաշառակերությունը արդեն մատաղ սերնդից ա սկսվում, եթե դուք այդպես եք մտածում, ապա ոնց եք ուզում առանց կոռուպցիայի երկիր:
    Ասեց ու իրենից գոհ նստել էր
    Ես էլ ասեցի.
    -Ընկեր Զ., իսկ իմ կարծիքը կլսե՞ք: Ես եկել եմ այստեղ՝ մասնագիտություն (մասնավորապես ծրագրավորում) սովորելու համար, ճի՞շտ է:
    -Ճիշտ է:
    -Ըհը, ես եկել եմ ու փայլուն կերպով սովորում եմ իմ մասնագիտական առարկան: Բայց ես չեմ կարողանում սովորել, օրինակի համար՝ նյութագիտությունը: Հիմա ես ի՞նչ անեմ, տամ գումար այդ դասախոսին, որ կարողանամ շարունակել նաև իմ մասնագիտությունը սովորելը, թե՞ դուրս մնամ ինստիտուտից:
    -Դե խելացի մարդը կտա գումար...
    -Բա տեսնու՞մ եք, մենք այդպես չենք մտածում, մեզ ստիպում են այդպես մտածել: Մենք չենք կարող այդպես չանել, որովհետև ուզում ենք լավ մասնագետ դառնալ, իսկ դրա համար՝ մենք պետք է լավ սովորենք մասնագիտականը, իսկ դրա համար էլ մեզ ժամանակ է պետք, որը ուրիշ առարկան սովորելու դեպքում չի լինում: Ճի՞շտ եմ ասում...
    -Ճիշտ ես

    Ասեմ, որ շատ քիչ են լինում այսպիսի դասախոսներ: Շատերը ժամերով փորձում են համոզել, որ դա մեզ պետք է: Ընենց քեֆս բերեց
    մնում ա տենանք էդ առարկայի զաչյոտի վախտ ի՞նչ ա անելու... կաշառք կուզի՞, թե կասի, դնում եմ առանց ոչ մի բանի: Նրա բնավորությունը տեսնելով, կարող եմ ասել, որ ավելի շատ հնարավոր է չուզելու տարբերակը:

    շարունակելի...

    Հ.Գ. էս թեման հլը էնքան շարունակություն կունենա. մտածում եմ՝ ավելի լավ չէր մի հատ առանձին թեմա բացեի՝ հատուկ նվիրված էս թեմային

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (04.11.2011), Ռուսա (05.11.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ուզում եմ գրել մի բանի մասին, որ ուզում եմ անել, բայց չեմ կարողանում...

    Խոսքս Լիոնի "Հավերժության դատապարտված"-ի մասին ա...
    Ընենց հավեսով էի սկսել կարդալ էս ստեղծագործությունը, իրոք որ հրաշալի էր. նամանավանդ երբ կարդում ես ու հետդ ուրիշ կարդացողներ էլ կան, իրար հետ քննարկում եք, մեկդ համաձայն ա, մյուսը չէ, ամեն մեկը իրա ասածն ուզում ա ամեն գնով առաջ տանի. կարճ ասած՝ լրիվ հավեսին քննարկում...
    Էն էլ ինստիտուտը չթողեց որ շարունակեմ կարդալս իրանց հետ: էն սկզբի ժամանակները հլը հացնում էի գոնե կարդայի, բայց չքննարկեի, հետո երբ մի քիչ էլ ծանրաբեռնվեց վիճակս, տեսա, որ կարդում եմ ու բան չեմ հասկանում, ոնց որ ուղեղս անջատած կարդամ: Իսկ ընդեղ էլ ընենց պահեր էին, որի վրա արժի մտածել, որ կարդացածդ մի արժեք ունենա: Խնդիրը ժամանակիս մեջ չէր (ու հիմա էլ չի), ուղղակի երբ հոգնած մի բան էս կարդում, որը մտածելու առիթ ա տալիս, իսկ իմ համար կրկնապատիկ անգամ, որովհետև ես պատմությունից շաաաաաատ հեռու եմ ու լիքը բաներ կան որ չգիտեմ, էդ դեպքում շատ դժվար ա հոգնած ուղեղով հասկանալն: Շատ շնորհակալ եմ Լիոնին, իր շնորհիվ ես քիչ թե շատ պատմությանը ծանոթացա, չնայած էլի շատ բաներ կան, որ կարդացել էի ու մոռացա...էհ, ես էլ էդ տեսակի մարդ եմ, ուղեղս աշխատում ա, բայց չի հիշում, մեր լեզվով ասած՝ պրոցեսորը լավն ա, վինչեստրը թափելու բան

    Էհ, սպասում եմ էս սեմեստրս ավարտեմ, արձակուրդներ գան, որ շարունակեմ կարդալս
    Չնայած էլ էն խմբակային կարդալը չի լինի, բայց դե էլի արժի կարդալ, Լիոնի գրելաոճը շատ եմ սիրում

    Էհ Լիոն ջան, քեզ երկար տարիների կյանք ու ստեղծագործական մտքի թռիչք եմ ցանկանում

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2011), Lusinamara (06.11.2011), Meme (06.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես...
    Հեղինակ՝ Sun, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 142
    Վերջինը: 27.09.2010, 19:11
  2. Նույնիսկ երջանկությանը մարդ չի կարող անվերջ սպասել
    Հեղինակ՝ unknown, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.05.2008, 12:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •