Չգիտեմ ի՞նչ գրեմ էսօր օրագրումս, բայց ուզում եմ գրեմ, տարվա վերջին օրը չկորցնեմ:
Մի բան պատմեմ, բայց շատ չծիծաղաք

Որ փոքր էի հավատում էի, որ նոր տարվան պահված երազանքը կիրականանա: Մտածում էի "էդ երազանքը պիտի պահես էն ժամանակ, երբ տասերկուսը խփում ա, երբ բակալները իրար եք խփում, հենց այ էդ ժամանակ"

Ու գիտե՜ք քանի՞ նոր տարի եմ մոռացել հենց էդ պահին երազանք պահել...

Ամեն անգամ մոռանում էի, էդ բակալները խփելուց անցնում էր մի 10-15 րոպե, նոր հիշում էի, որ երազանք պիտի պահեի...
Ու անհամբեր սպասում էի հաջորդ նոր տարվան, մի ուրիշ կարգի անհամբեր, էնքան, որ հենց գալիս էր էդ պահը, նորից մոռանում էի

Դե երազանքներս պարզ ա, որ աշխարհին խաղաղություն ու լուսավորությունը չէր, էդ ո՜նց էլ լիներ մի քանի հոգի կցանկանային, ընենց որ նույն բանով չէի ուզում կրկնվեի

Իմ մոտ ավելի լուրջ բաներ էր՝ սկզբում պոեզ, հետո պուլտով ավտո, հետո բիլլիարդ, հետո համակարգիչ...
Այ համակարգչից հետո ես էլ սկսեցի "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալը

Կարելի ա ասել էս վերջի մի 3-4 նոր տարիների ժամանակ ինչ-որ ուրիշ բան չէի ցանկանում, չկար էտ ձևի մի բան որ շատ ուզեի ու չունենայի: Էս տարի նորից խաղաղությունն ու լուսավորությունը կթողնեմ ուրիշներին, ես մի հատ նոր երազանք ունեմ՝ ուզում եմ աշխատնքի ընդունվեմ

Ժողովուրդ ջան, կուզենամ, որ էս նոր տարվան ձեր պահած երազանքները իրականանան, իսկ ումը որ արդեն իրականացել ա, կարող եք "աշխարհին խաղաղություն ու լուսավորություն" ցանկանալ

Էջանիշներ