Վերջը ես էլ սենց բան ունեցա
Նախ ասեմ, ով որ երկար-բարակ բաներ չի սիրում կարդալ, ավելի լավ ա թող չշարունակի... ձեր համար եմ ասում, իմ մոտ չի ստացվում կարճ գրել...
Երկար էի մտածում օրագիրս բացելու համար: Ասեմ, որ միտքն ինձ առաջին անգամ իմ համար շատ թանկ մի մարդ ա տվել, մեր ակումբի հրաշքը՝ Լուսինամարան: Միտքը տվելը ո՞րն ա, ուրիշ մեկը լիներ մի անգամ կառաջարկեր, մերժումս լսելուց հետո մի հատbee կաներ ու էլ սկի չէր էլ ասի. իսկ ինքը անընդհատ ասում էր, ասում ու ասում... ու չէր հոգնում էդ ասելուց...
Շատ վատ էի ինձ զգում ամեն անգամ, երբ մերժում էի նրան. ախր զգում էի, որ ինքը իմ համար ա ասում, բայց ինչ-որ բան ինձ հետ էր պահում... էն սկզբում կոմպլեքսն էր...հետո ժամանակը, հետո անկապ պատճառներ էի բռնում՝ չբացելու համար: Ինքս ինձ ասում էի. ո՞վ պիտի կարդա որ իմ գրածները, ակումբում հին ծանոթ ընկեր չունեմ, իսկ ստեղ էլ ընենց գրողներ կան, որ իմ գրածը նրանցինի համեմատ անկապ, անիմաստ բան ա...
Գիտեք, Լուսինի հետ շփվելուց զգացի, որ ես կարող եմ յուրաքանչյուր դեպքի մասին երկար գրել, շարադրել: Ինքս էլ շատ էի զարմացել, որ ըտենց գրել էի կարողանում: Դպրոցում միշտ զզվել եմ շարադրություններից, բայց էս վերջերս հասկացա, որ մեեեծ սիրով կգրեի շարադրություն, նույնիսկ ան վերնագրով, որից ամբողջ դպրոցական կյանքումս զզվել եմ՝ աշուն... պարտադրում էին որ երկու էջ էլ գրեինք: Իսկ հիմա որ շարադրություն տաին թեկուզ աշուն թեմայով, երկու թերթն էլ հաստատ չէր հերիքի իմ շարադրության համար... չգիտեմ՝ ակումբիցա ա, թե Լուսինից ա, բայց սովորել եմ մտքերս շարադրել: Լավ, էդ թեմայով ոնց էլ լինի մի օր օրագրումս շարադրություն կգրեմ:
Ասեմ, որ օրագրումս շատ քիչ կկարդաք ինչ-որ մի "խոհափիլիսոփայական" նախադասություն, որը իրականում ոչինչ չի ասում: Ավելի շատ կգրեմ կոնկրետ դեպքերի մասին, որոշ դեպքերում հնարավոր ա, որ մարդկանց անունները, կամ ընդհանրապես մարդկաց փոխեմ, որոշ դեպքերում էլ մի քիչ կարող ա "ծաղկացնեմ", ընենց որ գրածներիս միշտ չի, որ պետք ա հավատալ
Բանաստեղծություններ դժվար թե գրեմ:
Որոշ բաներ կլինի, որ անցյալից կգրեմ՝ իմ ու Լուսինի նամակներից: Պատճառն ասեմ, թե ինչն ա. սկզբում (ու մինչև հիմա) բոլոր էդ պատմությունները իրեն էի գրում, կարճ ասած՝ զահլեն տանում էիչնայած՝ Լուսս ասում էր, որ իրեն դա շատ ա դուր գալիս, բայց դե չգիտեմ, էդ ասում էր ինձ չնեղացնելու համար, թե իրոք դուր էր գալիս: Չնայած ես միշտ էլ ասել եմ, եթե դուր չի գալիս ու ուզում ես ինձ (քո կարծիքով) "չվիրավորել" ուղղակի գրի, որ լավն էր ու ֆսյո… ես հասկանում եմ քեզ, միշտ չի որ հաճելի ա երկար բարակ անկապ բաներ կարդալը: Բայց դե միշտ իրենից լսում էի շաաաաաաատ ոգևորող խոսքեր ու ամեն մի նամակի վերջում՝ "Արմ, օրագիրդ բացի
"
Դե, կարծում եմ առաջին նամակի համար նորմալ է, չնայած՝ մի կես ժամ հետո որ կարդամ, էլի ասելու եմ՝ վաաաաայ, էս մի պահը մոռացա գրեմ
Լուս ջան ասում էի չէ՝ սպասել և հուսալ
Հ.Գ. էս "սպասել և հուսալ"-ով կարող ա մի քիչ ձեր զահլեն տանեմ, բայց դե իմ համար կյանքն այս երկու բառերի մեջ ա![]()
Էջանիշներ