Հարցազրույցը հոյակապ էր, երկուսդ էլ փայլում էիք
Ամել, ընենց հավես էիր հարցերդ տալիս, որ մինչև Մերի պատասխանելը, ես էի մտքումս սկսում պատասխանել, մեկ էլ զգում էի, որ շատ խորացա
Օրագիր ունենայի ստեղից մի քանի հարց կվերցնեի ու կսկսեի ընդեղ պատասխանել, դուրս շատ եկան
Դե Մեմեյի մասին չեմ էլ խոսում՝ քո նման սիրուն ու հմայիչ ես գրում
Հիմա նորից եմ սկսում կարդալ ու մի քանի բան կգրեմ, եթե իհարկե կարելի է
Կարծում եմ դեռ մի փոքր կոմպլեքսավորված ես, դեռ "վախենում" ես ռոմանտիկ բառից... չգիտեմ, միգուցե ինձ սխալ է թվացել, բայց դու հենց այն մարդկանցից ես, որոնց ես համարում եմ ռոմանտիկ... վարդերը...
Կոմպլեքսների պահով ճիշտ ես ասում՝ ակումբը շատ ա օգնում "սպանել" դրանց: Ես էլ եմ զգացել, որ վերջին ժամանակներս շաաաաաաատերից եմ ազատվել:
Օրագրիդ մասին կարդալով ընենց հավես գալիս ա օրագիր բացելու համար
Չգիտեմ՝ անընդհատ ժամանակի վրա եմ "քցում", բայց ոնց որ էդքան էլ ժամանակը չի խնդիրը...միգուցե կոմպլեքսն ա... եսիմ...
Ինչ վերաբերվում ա ջերմորեն ընդունելուն՝ ասեմ որ ինձ էլ էս նույն ձևով ընդունել, չգիտեմ՝ հիշում էս թե չէ (ես էլ կոնկրետ չեմ հիշում), բայց հիշում եմ, որ շատ ջերմ մարդու տպավորություն թողեցիր՝ իսկական ակումբցի
Ես էլ եմ քո նման՝ մարդկանց վստահելու հարցում, բայց ի տարբերություն քեզ՝ չեմ հիասթափվում... չգիտեմ ինչից ա, մոտս ընենց վիճակ ա, որ սկսել եմ մարդկային ոչ մի քայլի մեջ էլ արտառոց բան չտեսնել... վախենում եմ ասել, բայց նույնիսկ սպանության մեջ... մարդու մեջ իմ կարծիքով կա քնած "անասուն", որը կարող է յուրաքանչյուր պահի արթնանալ, ու էդ արթնանալը իմ համար նորմալ երևույթ ա: Բայց նաև շաաաատ եմ ուրախանում, տեսնելով այն մարդկանց, ում մոտ այդ "անասունը" խոոոոոոոորը քնած է, կամ միգուցե ընդհանրապես չկա...
մեկ էլ էս վերջերս շատ եմ սկսել նկատել մարդկաց նախանձը, ու գիտես, շատ քչերն են մնացել, ով չունի էդ անդուր նախանձից: Ինչ-որ տեղ ուրախանում եմ, եթե նախանձում են, ուրեմն իրենց հանդեպ լուրջ առավելություն ունեմ, բայց մյուս կողմից էլ տհաճ ա տեսնել, թե ինչքան "կեղտոտ" սիրտ ունեն... լավ, ավելի հաճելի ա լավ բաներից խոսալ ու լավ բաների մասին մտածել, այսինքն վարդերի...
այ էս հարցը վերջն էր
ոնց որ էն ռեկլամի մեջի հարցերից լիներ, Մեր պիտի պատասխանեիր՝ ես այսօր իմ հագուստը լվացել եմ Perwoll-ով
Հ.Գ. ոնց որ մի քիչ երկար գրեցի, ավել-պակասի համար կներես![]()
Էջանիշներ