Երևում է մի անդնդախոր լեռ, բարձրանալով մի քիչ վեր կարելի է տեսնել հարթ տարածություն իսկ դրանից էլ վեր բարձրանում է էլի մի լերկ լեռ, որը թվում է անմատչելի: Այդ հարթ տարածության մեջ երևում են բազմաքանակ խմբով մարդիկ: Լսվում է մարդկանց ճիչերը և աղմուկը, նրանք պարում են և դրա հետ մեկտեղ կարելի է տեսնել նրանց ծեծկռտուքը: Հարթ տարածությունից ներքև, ժայռին կառչած, կարելի է նկատել մարդկանց, որոնք ցանկանում են բարձրանալ մարդկանց խմբի մոտ, սակայն շատ դժվար է: Հատ ու կենտ գալիս են ժայռից ցած նետվող մարդկանց ճիչեր, դրանք այն մարդիկ են, որոնք այդ չարաճճի խմբի մեջ հանկարծ տխրում են և նրանցից ոմանք նետվում են ժայռից ցած, իսկ ոմանք կառչելով մագլցում են այն ժայռից, որը գտնվում էր հարթ տարածությունից վեր և թվում էր անմատչելի: Չնայած նրանց վերելքը շատ դժվար է, բայց նրանք հաղթահարում են անհավատալի կերպով: Բայց նրանց մեջ էլ կան այնպիսի մարդիկ, որոնք սայթաքելով ցած են գլորվում ժայռից: Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք գտնվում են հարթ տարածության մեջ, բայց գետնին են ընկած և խումբը պարում է նրանց կոխոտելով: Բացի պարող խմբից բոլորը լալիս են և այդ բոլորին խումբը անտարբեր է: Այդ խմբի մեջ էլ են հաճախակի լալիս, բայց նրանց լացը մակերեսային է: