Հայաստանի 20 տարվա պատմության փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր գործունեության համար հիմնական սպառողը լյումպենացված զանգվածն է՝ ընչազուրկ, հուսահատված մարդիկ, որոնք լցված են ատելությամբ ցանկացած իշխանության հանդեպ եւ պատրաստ են գնալ այդ իշխանությունը տապալելու հայտ ներկայացրած ցանկացած մարդու ետեւից, անկախ նրանից՝ այդ գործիչը Արշակ Սադոյանն է, Արկադի Վարդանյանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իշխանությունների «համառ ջանքերի» շնորհիվ այդ զանգվածը մեր երկրում չի քչանում: Եթե Կոնգրեսը աշխատեր միայն այդպիսի մարդկանց համար, ապա նա չպիտի խոսեր երկխոսության մասին եւ աներ նման փորձեր, չպիտի հայտարարեր, որ չի պատրաստվում ոչ մի ցանկապատ ջարդել, չէր ասի, որ հնարավոր են հերթական ընտրություններ: Բայց ՀԱԿ-ի տարբերությունը նախորդ ընդդիմություններից այն է, որ այդ քաղաքական ուժը ցանկանում է իր խոսքը հասցնել նաեւ մտածող, գործունյա, ակտիվ մարդկանց: Սակայն այդ դեպքում Կոնգրեսը պետք է իր գործելաոճից բացառի հայհոյանքը, պիտակավորումը եւ շանտաժը:
Երկուսից մեկը: «Լյումպենական» տարբերակի դեպքում «զանգվածներն» ապահովված են, արդյունքը՝ խիստ կասկածելի: «Պասսիոնար» մարդկանց տարբերակում զանգվածը շատ ավելի համեստ է լինելու, արդյունավետությունը՝ շատ ավելի բարձր: Երբ փորձում ես երկուսը համատեղել, ո՛չ մեկն է ստացվում, ո՛չ էլ մյուսը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://www.aravot.am/am/home/archive/0/view/2011-11-02
Պ.Աբրահամյանը հասկանում եմ այսպես։ ՀԱԿը հեղափոխական տրամադրված զանգվածներով, փորձում է առանց հեղափոխության իրավիճակը փոխել դրանից էլ բան չի ստացվում ու չի ստացվի...
Էջանիշներ