Ընտրություններ. մասնակցել ու հաղթելուց հետո ստիպել, որ փոխվի
Հեղափոխություն. ստիպել փոխել համակարգը հիմա
Ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում իրականանալի չէ
Չգիտեմ
Varzor (03.11.2011)
Եթե խիստ մոտենանք ցանկացած ընտրություններ, որ հանգեցնում են իշխանափոխության հեղափոխություն է ու դա հասարակության փոփոխության մեթոդիկան է, ժողովրդավարություն կոչվող ու ոչ թե գործիք։
Գործիքները, անձինք, շատ, թե քիչ, զինված թե անզեն ծառայում են մեթոդներին։
Կարող եմ ավելին ասել, որ քո երկու տարբերակներն էլ անգամ հեղափոխություն են, քանի որ զանգվածային ճնշումները կամ ինչ որ աևանձին վերցրած անձանց գործողությունները, հենց հեղափոխություն է. իրավիճակի հանկարծակի փոփոխություն, նորարարություն։
Բայց իմ հարցման էությունը կայանում է նրանում, թե ինպես են ֆորումջանցինք տեսնում հայաստանում փոփոխությունների սցենարը։
Ցավոք գնալով ավելի ավելի շատ են նրանք, ըստ որոնց ոչինչ էլ Հայաստանում փոխել հնարավոր չէ, իսկ դա հերդական արտագաղթի տրամադրություն է...
Rammer (16.12.2011)
ՈՒժով ստիպելը դա հեղաշրջումն է, որը նույնպես հեղափոխություն է... Բայց ուժաինը հեղաշրջումից կամ հակակշիռ ձևավորելուց հետո ժողովրդի խաթրն հաշվի չի առնվում, դաուտոպիա է, քանի որ մարդկության պատմության ընթացքում նման բան երբեք չի եղել ու դճվար թե լինի, որ ուժով իշխանությունը վերցրածը ժողովրդի խաթրով վարվի, ժողովրդավար լինի։
Դա մեր թարմ պատմության մեջ էլ կա, վառ օրինակով Վազգեն Սարգսյանի ձևով, նրան չհաջողվեց բավական ուժային ու հակակշիռ լինելով հանդերձ, հեղաշրջումն անելով անգամ ժողովրդի խաթրով առաջ գնալ, մեկ է ստիպված էր համագործակցել Դեմիրճյանի հետ, որին ժողովրդի խաթրն ավելի հասանելի էր ու միայն նոր ընտրութուն անելուց հետո կարողացավ ժղովրդի խաթրով շարժվել։
Իսկ թնողները Փարիզում չէ, շատը Մոսկվա ու Մինսկ են թռնելու ինչպես 90ականերին արդեն եղել է, քանի որ ժողովրդավարական երկրում կռիշ գտնել փողերը լվանալը շատ թանկ է...
Ժողովրդավարական երկրում ստիպելը լինում է ոչ թե ուժով, այլ հարկերով, օրենքներով, որոնք էլ ստիպուն են այս կամ այն հաբռգածի կամ բարգաորոճողի մուծել հարկերը։ Եթե իր միլլիարդները կվերցնի ու հայդա, թող գնա, դրանից տեղը դատարկ չի մնա ու որ սոցիալապես անապահովներին էլ հարկեր հավաքող պետությունը կկերակրի, սոված չեն մնա, ինչքան էլ որ հիմա ձայնի դիմաց հազար դրամ ստանալով են ապրում...
Varzor (03.11.2011)
Հայաստանի 20 տարվա պատմության փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր գործունեության համար հիմնական սպառողը լյումպենացված զանգվածն է՝ ընչազուրկ, հուսահատված մարդիկ, որոնք լցված են ատելությամբ ցանկացած իշխանության հանդեպ եւ պատրաստ են գնալ այդ իշխանությունը տապալելու հայտ ներկայացրած ցանկացած մարդու ետեւից, անկախ նրանից՝ այդ գործիչը Արշակ Սադոյանն է, Արկադի Վարդանյանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իշխանությունների «համառ ջանքերի» շնորհիվ այդ զանգվածը մեր երկրում չի քչանում: Եթե Կոնգրեսը աշխատեր միայն այդպիսի մարդկանց համար, ապա նա չպիտի խոսեր երկխոսության մասին եւ աներ նման փորձեր, չպիտի հայտարարեր, որ չի պատրաստվում ոչ մի ցանկապատ ջարդել, չէր ասի, որ հնարավոր են հերթական ընտրություններ: Բայց ՀԱԿ-ի տարբերությունը նախորդ ընդդիմություններից այն է, որ այդ քաղաքական ուժը ցանկանում է իր խոսքը հասցնել նաեւ մտածող, գործունյա, ակտիվ մարդկանց: Սակայն այդ դեպքում Կոնգրեսը պետք է իր գործելաոճից բացառի հայհոյանքը, պիտակավորումը եւ շանտաժը:
Երկուսից մեկը: «Լյումպենական» տարբերակի դեպքում «զանգվածներն» ապահովված են, արդյունքը՝ խիստ կասկածելի: «Պասսիոնար» մարդկանց տարբերակում զանգվածը շատ ավելի համեստ է լինելու, արդյունավետությունը՝ շատ ավելի բարձր: Երբ փորձում ես երկուսը համատեղել, ո՛չ մեկն է ստացվում, ո՛չ էլ մյուսը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://www.aravot.am/am/home/archive/0/view/2011-11-02
Պ.Աբրահամյանը հասկանում եմ այսպես։ ՀԱԿը հեղափոխական տրամադրված զանգվածներով, փորձում է առանց հեղափոխության իրավիճակը փոխել դրանից էլ բան չի ստացվում ու չի ստացվի...
Varzor (03.11.2011)
Դե հենց էդ էլ ասում եմ` ուժեղին ստիպելու միակ միջոցը ուժայինն ա` հեղաշրջումը, որը այդքան էլ լավ տարբերակ չի: Լավը չի, բայց միջազգային հանրությունը դրա հիման վրա "դեմոկրատիաներ" ա կառուցում ու ազատություն քարոզում` իր շահերի համար: Օղորմածիկ Գադաֆֆին վկա: Ու բնական է, որ եթե ուժային մեթոդ կիրառածը ունի բավարար ուժ իշխանությունների դեմ դուրս գալու, ապա ունի նաև բավարար ուժ ժողովրդին հաշվի չառնելու (ժողովրդին քցում են` դասական տարբերակ է):
Փարիզ թռնելը "ավանդույթ է" (Նվագախմբի տղաները չես նայել?, Բա ԼՏՊ-ն ու թռավ?
Հերիքա էդ թոզը փչեք, թե ուժեղին հնարավոր ա օրենքով կամ էլի նմանատիպ ոչ նյութական "ուժերով" ստիպել: Ոնց ես ստիպելու մի քանի հազար մինչև ատամները զինված բանակ ունեցող մարդուն, որ հարկեր մուծի? Հակրային տեսուրը Ռեմբոն ա, թե ոստիկանները այդքան նվիրված են իրենց հայրենիքին? Մենակ ուժային կառույցներն են ի վիճակի դ աանել, իսկ դա արդեն մինի-քաղաքացիական է, եթե ոչ կարգին քաղաքացիական:
Ախր ոնց ասեմ, որ իր կերակրողի վրա ոչ մեկը ձեռք չի բարձրացնի, եթե իրեն ավելի համեղ կերակուր չառաջարկեն: Հիմա ոնց ես պատկերացնում "Ոստիկանապետ ջան բռնիր և բանտարկիր այն մարդուն, որը քեզ հարյուր հազարավոր դոլարների օգուտ է տալիս, և դրա դիմաց դու կստանաս օրինավոր երկիր և տասնապատկված աշխատավարձ, որն իրականում 10 անգամ էլ ավելի քիչ է, քան քեզ տալիս է բոբո ձաձան, որին պիտի ստիպես որ էլ բոբոյություն չանի":
Զուտ ֆինանսապես ձեռնտու չի, էլ չեմ ասում, որ վտանգավոր է կյանքի ու առողջության համար:
Ուստի ստացվում է, որ պետք է փոխել նաև պատժողին, բռնողին, դատողին, հակրահանին և այլն և այլն: Իսկ եթե միանգամից այդքանին ուզում ես փոխել, պարզ չի, որ միահամուռ ուժերով պիտի պայքարեն փոխողի դեմ?
Ինչ ա ստացվում? Ստացվում ա, որ բոլոր ուժային և փողային կառույցները իրնեց իսկ անձնական շահերի համար կպաշտպանեն կերակրող և վտանգավոր բոբոներին ու վերջ:
Ցույց տուր որևէ երկիր, որն իր ուժեղ և կոռումպացված իշխանություններին առանց ուժային միջամտության փոխել է:
Ենթադրենք որ նամն հեքիաթ տեղի է ունեցել և փոփոխությունը տեղի է ունեցել: Փողատերը վերցնում է իր փողերը և երկրից գնում: Երկրից հսկայական կապիտալի արտահոսք է լինում: Կապիտալ, որը կուտակվել է տասնամյակների ընթացքում: էլ չեմ ասում, որ ֆինանսները տանելուց բացի կարող է նաև իոր ունեցած արտադրությունը քանդել, իր ունեցած ոհղերը վաճառել և այլն: Որպեսզի այդ կապիտալի և ոլորտների կորուստը պետությունը վերականգնի, ապա առաջին հերթին հարկ վճարող է պետք: Բայց էլ չկա, նա ով ի վիճակի էր խոշոր չափերով հարկեր վճարել` պոչը քաշեղ գնաց: Դա ոնց պիտի կերակրես աշխատանքից զրկված մարդկանց, ում հաշվին? ԻՆչ պիտի անի աղքատ ու սոված երկիրը, քանդված տնտեսությամբ? Պարզ չի ինչ? Քիչ են աշխարհում այդ օրի հասած երկրները?
Բացի դրանից նմանատիպ իրավիճակը ինքնին նպաստում է նոր բոբոների ձևավորմանը:
Սենց ասեմ. ցանկացած երկրի ձևավորման շրջանում ի հայտ են գալիս բոբոներ, որոնք թալանում են սպանում են ու կոտակում` փող և իշխանություն: Հետո բոբոները սկսում են իրարից խլել: Բայց գալիս է մի պահ, որ բոբոները հասկանում են, որ այդպիսի պայմաններում ցանկացած ժամանակ կարող է առաջանալ նոր բոբո, որը իրենցից մեկն ու մեկի տեղը կգրավի, ունեցածը կլի: Ու հավաքվում ու որոշում են բոբոները, որ պիտի այնպիսի պայմաններ ստեղծեն, որ այլևս նոր բոբոներ ոչ միան չառաջանան, այլև արդեն իսկ մադկանց մտով չանցի, որ իրենց երկրում բոբոներ կան: Որոշում են ու անում են, սարքում են` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա` դեմոկրատիա և օրենքի գերակայություն![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Արէա (03.11.2011)
Տենց էլ կա: ՄԻշտ էլ սովածն ու հուսահատը եղել են խաղալիք: Սակյան մի պահ է հասնում, որ մարդ արդեն թքած ունի, թե ինչու է ինքը սոված և ով է դրա համար մեղավոր: Ու այդ ժամանակ նա վերցնում է կացինը և գնում է հաց ուզելու ունեցողից և եթե վերջինս չի տալիս, ապա կացինը գործի է դնում: Իսկ եթե կացինավորները միավորվում են, ապա նրանց դեմ պայաքրը ահավոր դժվար է լինում, որովհետև արդեն իսկ կորցնելու բան չունեն, իսկ հաց ունեցողն էլ մի կտոր հացի համար իր վիզը վտանգի տակ չի դնի: Ֆեոդալիզմի քանդման ժամանակ շատերը վզները հացի համար դրեցին կացինի տակ` խելքները չհերիքեց, մինչդեռ խելոքները դարձան դեմոկրատ ու համ գառներն են տեղը, համ գայլերն են կուշտ
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Հայերի առնել թռնելու մասին չծավալվենք, դա էլի ասեմ, լուծելի խնդիր է, եթե չզգային որ կարղա իրանց "թռնողներին լուծի" Վազգեն Սարգսյանը Դեմիրճյանի հետ նրաց չեին սպանի... ՈՒղղակի մյուս անգամ անողը ավելի զգույշ կլինի, Վազգենի նման անզգույշ իր կյանքին չի վերաբերվի։ Նենց որ թող փորձեն թռնեն, հետևներից հասնող կլինի...
Բայց մինչև թռնելը ես համոզված եմ, որ նեսում արդեն կարող ա իրանց թևերը կտրեն, որ հավանաբար հիմա լինում է, ես բազմիցս եմ ասել, Հայաստանում օրհասական պահին ռազմական հեղաշրջում է լինելու։ Փաստացի ուժային ռազմական ղեկավար Վազգեն Սարգսյանի իշխանության գալը թեթև ռազմական հեղաշրջում էր ու կասկածում եմ, որ հիմա էլ է ներքին ռազմական հեղաշրջում տեղի ունենում էլի նախկին ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, վերջին կադրաջարդը նման է նրան, որ ռազմական ապարատի ներկայացուցիչները, որոնց ՍՍն դեռ ՊՆից է ճանաչում բերվում են առաջին, գործադիր գիծ....
Չի բացառվում ՊՆ-ական հեղաշրջումը:
Բայց վերջին պաշտոնական թվերը վկայում են, որ անցած տարի և այս տարվա ընթացքում Հայաստանից հսկայական կապիտալի արտահոսք է եղել դեպի դուրս: Ու ինչ է դա, եթե ոչ թռնել: Սկզբից թռցնում են փողերը, հետո էլ իերնք են գնում "բուժվելու" կամ "հանգստանալու"` երկարաժամկետ կամ ընդմիշտ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Իրենք չեն կարող հեղափոխություն անել որովհետեվ այսօրվա ընդիմությունը ուժեղ չի ու հեղափոխության համար պետք է մեծ ու միասնական շարժում:
Ի՞նչ ասեմ այստեղ...
Հսկայական կապիտալ որտեղ է եղել Հայաստանում ներդրված եղել, որ այն մեկել հանկարծակի հսկայական չափերով արտահոսի՞
Հայաստանից կապիտալը անընդհատ է արտահոսում, մի քանի միլլիարդ դոլլարի տրանսֆերտները, որ ուղղարկվում են հայաստանի բնակչությունը պահելու համար, անմիաջապես դուրս են տարվում ֆիզոլոգիական ապահովվմանն անհրաժեշտ հումք ու սննդամթերք գնելու համար։
Այսինքն ոնց գալիս է այնպես էլ գնում է ու չի ներդրվում, որ մեկէլ ու հանկարծակի արտահոսի – անընդհատ է արտահոսում։
Պարզ ասած դա առնել թռնելու հետ կապ չունի, առնել թռնելու բաները սովետից էր մնացել, իսկ դրանք արդեն առել թռել են...
Varzor (11.11.2011)
Ընդհանուր առմամբ համամիտ եմ քեզ հետ, Հայաստանից միշտ էլ մեծ թիվ են կազմել արտահոսող գումարները` ավելի շատ ներմուծում ենք: Բայց բացարձակ չեմ համաձայնի, որ դրսի տրանշերը նորից դուրս են գնում: Դրանք նստում են ներմուծող և վերավաճառող օլիգարխների հաշիվներին: Այ այդ հաշիվները ոչ բոլորն են (ավելի շուտ մեծ մասը) որ ներսում են գտնվում: Խոսքս հենց այդ արտահոսքի մասին է:
ՀՀ-ում վերջին 2 տարվա կտրվածքով տեղի է ունեցոլ բանկային ավանդների ներգրավման ահավոր մեծ նվազում, փոխարենը ավելացել են ներդրված ավանդների դադարեցումները:
Սա կարող է ունենալ երկու պատճառ` ավելցուկային, ազատ միջոցների նվազում (միջոցները հանում են գործի մեջ դնելու, շինարարության և այլ ծախսերի համար) կամ միջոցների տեղափոխում երկրից դուրս:
Բայց թվերը ավելի շատ խոսում են երկրորդի մասին, քանի որ ավանդների ներգրավման նվազումը, ավանդների դադարեցումը լիովին համեմատական է դեպի դուրս կատարված տրանսֆերների աճին:
Սա վկայում է այն մասին, որ ներքին բիզնեսմենների կողմից ստացված եկամուտները նստում են արտասահմանյան բանկերում, նույնիսկ անտեսելով այն փաստը, որ Հայաստանի բանեկլրի մոտ ավանդների տոկոսադրույքները շատ ավելի բարձր են:
Միանշանակ չեմ ասում, բայց սա հուշում է այն մասին, որ ֆինանսների տիրապետողները որոշ առումով չեն վստահում ոչ միայն ՀՀ ֆինանսական շուկային, այլև անհանգստացած են սեփական ֆինանսների տեղակայման խնդրով:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լևոն Տեր-Պետրոսյանին դատել իր բանդայի հետ միասին ազգի և երկրի դեմ կատարած հանցագործությունների, պետական դավաճանության, մարտի մեկի ներկայացումը սարքելու համար, օտար և թշնամական կազմակերպություններին և գաղափարախոսություններին հավատարմության երդում տալու համար… Իր կողքին գործող երիտասարդ քաղաքական գործիչների համար ընդմիշտ փակել մուտքը դեպի քաղաքականություն և քաղաքական պաշտոններ, որպես ազգի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող մարդկանց… Էս մի չարիքից ազատվենք, որպեսզի տեղ բացենք իրական ընդիմության համար…
KiLa (08.02.2012)
KiLa (08.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ