User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը Հայաստանում՝ ընտրություններ, թե հեղափոխություն

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ընտրություններ. մասնակցել ու հաղթելուց հետո ստիպել, որ փոխվի

    5 17.24%
  • Հեղափոխություն. ստիպել փոխել համակարգը հիմա

    8 27.59%
  • Ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում իրականանալի չէ

    8 27.59%
  • Չգիտեմ

    8 27.59%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ընտրություննե՞ր, թե հեղափոխություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընտրություննե՞ր, թե հեղափոխություն

    ՀԱԿի վերջին հանրահավաքից հասկանալի դարձավ, որ նրանք պատրաստվում են մասնակցել հերդական ընտրություններին նպատակ ունենալով հաղթելու դեպքում իմպիչմենտի գործ բացեն Սերժ Սարգսյանի վրա ու նախագահական պաշտոնից զրկեն...

    Սարդարապատ շարժումը ու կարծես թե այլ ուժեր, մասնվորաբար ՀՀՇից ու ՀԱԿից դուրս եկած Արզումանյան, Ռուբինյան ևյլն համոզված են, որ հերթական ընտրություններով դա իրականացնելի չէ ու հեղափոխություն ժողովրդական ընդվզում է պետք ինչպես 88ին էր կամ հիմա արաբական երկրներում է տեղի ունենում...

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիկյան նոր դեսպանը հայաստանում միառժամանակ առաջ արդեն հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են Հայաստնաին օգնել արդար թափանցիկ ընտրություններ կազմակերպելու...

    Սա նշանակում է ամերիկացիք սերժանտներին շանս են տվել որ իրենց համոզեն, Հայաստանում ժողովրդի մեծամասնությունը սերժանտ, հաբռգիստ կամ բարգաորոճող ա ուզում լինի։
    Արաբական հեղափոխություններից վախեցած ամերիկացիներն պահանջում են սերժանտներից շտապ ու անհապաղ ապահովվել լեգիտիմ մեծամասնություն ու ժողովրդի վստահություն։

    ՀԱԿը հասկացել է, որ չի ստացվում ինչ որ բան փոխել առանց հեղափոխության, սերժանտա–հաբռգիստական համակարգն էլ իննքն իրան չի քանդվում, մնում է օգտվել պահից ամերիկացիների առաջարկից, մասնակցել ընտրությունների...

    Իսկ սերժանտներն էլ ուրիշ բան քան, ծանոթով, փողով, համոզելով մեծամասնություն կազմելուց չգիտեն։ Ինչ քաղաքական պայքար ինչ դեմոկրատիա ինչ գաղափարական սկբունքային բախումներ ու դրա հետևանքով ձևավորված վստահելի ընտրություններ – այդ բիզնեսից իրենք պատկերացում չունեն ու սերժանտները էլ չասած հաբռգածները ու բարգաորոճողները եթե մի բանից բան չեն հասկանում դրանով նրանք ՉԵՆ ԶԲԱՂՎԻ...

    Դրանից հետո Սերժա Սարգսյանը գնաց մոսկվա ու Պուծին ձյաձյաից հարցրեց «հիմա ինչ անենք, ընտրություններ թե դաբրո կտաս մնանք ոնց կանք» Պարզ ա Պուծին ձյաձյան միշտ էլ հակաամերիկայան ա, ինքը իրա ոտին հոմ չի կրակի ասի հա ազատ ընտրություններ կազմակերպեք...

    Ազատ անկախ ընտրություններ ՉԵՆ լինելու Հայաստանում, քանի դեռ սերժանտերն են այն կազմակերպում, ուզեն էլ ՉԵՆ կարող դա անել... Ոչ միայն չեն ուզում այլ ուղղակի ԱՊԱՇՆՈՐՀ են ունակ չեն....

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (29.10.2011), KiLa (08.02.2012), Rammer (16.12.2011), Տրիբուն (30.10.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք բոլորս միասին, համերաշխ ու միաձայն կարդանք ՀՀ Սահմանարության 57-րդ հոդվածը.

    Հոդված 57.

    Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

    Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:

    Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
    Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:
    Իսկ հիմա եկեք ամենալավատեսական մղումներով փորձենք գնահատել, թե քանի՞ տոկոս ձայն կհավաքի ՀԱԿ-ը էս ընտրություններին. 20՞, 30՞, 40՞, 50՞... կարող ա 60՞... այ որ գոնե 65 հավաքեն, հնարավոր ա, որ կարողանան: Բայց դե ինչքանո՞վ ա դա հավանական, ամեն մեկը թող ինքը որոշի:

    Դե ուրեմն բոլորս միահամուռ դեպի հերթական ԱԺ ընտրություններ՝ հիմնված կեղծ ու անամոթ քարոզչության վրա: Հաստատ հաղթելու ենք...

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (11.11.2011), My World My Space (29.10.2011), VisTolog (30.10.2011), Արէա (29.10.2011), Տրիբուն (30.10.2011)

  6. #4
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարևորը հեղափոխություն անելը չէ, այլ այն թե ինչ կտա ժողովրդին դեպքերի նման ընթացքը:Սերժանտների ու բարգավաճների փոխարեն կգան մասադին և հոգեվարգում գտնվող ԱՄՆ-ին հավատարիմ մանկլավիկներ, կամ էլ մի անգամ ևս կկրկնվի "հոկտեմբերի քսանյոթը":Հայաստանը ներկայիս քաղաքական իրավիճակում, անկախ լինել և հաղթել իվիճակի չէ, սակայն թողնել որ մանկլավիկները հաբրկեն նույնպես կործանարար է, քանզի այն կեղծիքը, որը պահում է մեզ կիսահպատակ, նրանց վարձատրման ու դրան հետևող հաբրկման հետ ուղղակի կապ ունի, պետք է ժողովուրդը կամովի ընտրի ռուսամետ դիրքորոշում և ընտրի այնպիսի նախագահ, որը կարողանա համակցել մեր ու Ռուսաստանի շահերը, այդ դեպքում անհրաժեշտ չի լինի տապանուկի խաղալ և արավել ևս Ռուսատանին, անհրաժեշտ չի լինի հավատարմության դիմաց հաբրկեցնել որոշ հայ խլուրդների:
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  7. #5
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե հեղափոխություն, բայց սոցիալական հեղափոխություն, այլ ոչ թե թավշյա: Իսկ եթե ընտրությունները մի բան փոխ էին, ապա շուտվանից արգելված կլինեին:

  8. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չեմ քվեարկել, որովհետև հարցման կետերից ոչ մեկն էլ պատասխանի իմ պահանջներին չի բավարարում: Հայաստանում իրավիճակը շտկելու երկու ճանապարհ կա

    1. Մեծ զանգվածներով ոտքի կանգնելն ու ժողովրդի էդ մեծ ճնշմամբ լուծումներ պարտադրելը
    2. Ավելի փոքրաթիվ մարդկանցով, բայց հաստատակամ ու քայլ առ քայլ հասնել իրավիճակի շտկմանը

    Այժմ Հայաստանը գնում է նշածս երկրորդ ճանապարհով: Ոչ հեղափոխությունը, ոչ ընտրությունը մենակ իրանով իրավիճակի շտկում չի կարող լինել, այլ շտկման ճանապարհին հանգրվան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԵվրաՄայդան․ հեղափոխություն Ուկրաինայում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 665
    Վերջինը: 06.12.2017, 13:05
  2. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  3. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  4. Հեղափոխություն
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 25.06.2008, 23:08
  5. Հեղափոխություն Թուրքիայում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2007, 16:50

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •