User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Կարո՞ղ է գտնվեն մարդիկ, ովքեր կուզեն օգնել այս տատիկին...

  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարո՞ղ է գտնվեն մարդիկ, ովքեր կուզեն օգնել այս տատիկին...

    Մենք մեր աշխատանքի վայրով որոշել ենք փակել այս տատիկի պարտքը, որ ինքը գոնե լույս ունենա, բայց կարծում եմ իրեն գոնե մի քանի ամսվա գումար պետք կլինի փակել, որ հետո ցուրտ ձմռանը լույսը չանջատեն, եթե մարդիկ գտնվեն, որ կուզեն օգնել, կարծում եմ ճիշտ գործ արած կլինենք...


    Հարցնում է 13 տարի առանց լույսի ապրող Վիկտորյա տատը

    86-ամյա Վիկտորյա տատի հոգնած ու ծերացած գոյությունն ինձ տանջում է: Մեկ տարուց ավելի հեռաձայնում է` խնդրելով այցելել իր տուն: Ամեն անգամ իմ խոստմանը հաջորդում է նրա համբերատար պատասխանը` «Ոչինչ, կսպասեմ, երբ հարմար լինի` արի»: Հարմար լինելու դեպքում ցուցակի մեջ Վիկտորյա տատը չկա, որովհետեւ նրա տուն գնալն ինձ համար ինքնասպանության պես է: Իսկ նա համառ է: «Ախր խոստացել ես, է՞»,- կրկին զանգահարելով` ասում է նա ու, շունչը պահած` սպասում է դրական պատասխանի: «Վաղը կգամ»,- ասում եմ նրան` հասկանալով, որ վաղվա այցելությունից հետո երկար ժամանակ էլ ինձ է պետք լինելու` ուշքի գալու համար:

    Քարուքանդ եղած աստիճանավանդակի վերջից երեւում է դռան կողքին նստած ծեր կինը, ում տխրությունը դաջվել է անգամ հարակից տարածքի այգու չորացած ծառերի վրա: Աչքերը լցնում է... Աթոռից կռացած վեր կենալով, դեսից-դենից բռնվելով` իրեն գցում է թախտի վրա: Առաջվա «դուխով» Վիկտորյա տատից էլ բան չի մնացել: Խեղճացել, փոքրացել ու ավելի է «ճմրթվել»: Հարցնում եմ` «Ի՞նչ կա, բա՞ն ա պատահել, որ էդքան զանգում ես»: Իմ աննրբանկատ հարցից կաշկանդված` շփոթվում, կմկմում է: «Կարոտել էի քեզ, բալես: Մի Հայաստան կա ու մի թերթ: Մենակ մարդ եմ, էլ ո՞վ ունեմ աշխարհում»: Վիկտորյա տատն աղքատ ու հպարտ է: Դարդերը պատմելիս` ոչինչ չի ակնկալում: Միայն ուզում է, որ իրեն լսեն: Էս աշխարհում ամենաշատը մարդու կարիք է զգում: «15 տարի ա` մարդու հոտ չեմ առել»,- ասում է նա, ում շուրջը միայն կոտրատված, անպետք հենակներ ու ձեռնափայտեր են: Վիկտորյա Եղիազարյանը 13 տարի առանց լույսի է ապրում:

    Տան դաժան սառնությունից մի քանի րոպեում անզգայանում է ամբողջ մարմինդ։ «Քեզ շատ չեմ պահի, բալես, գիտեմ, որ ցուրտ ա: Հո քո թշնամին չե՞մ»,- ասում է տատը: Արդեն 13 տարի Վիկտորյա տատը 18.000 դրամ էլեկտրականության պարտքը չի կարողանում մարել, դրա համար էլ լույսին կարոտ է: Ձմռանը տանը նույն ջերմաստիճանն է, ինչ դրսում: Վառարան էլ չի վառում, քանի որ տարիներով տանից դուրս չի գալիս եւ վառելիք հայթայթելու հնարավորությունից զրկված է: Ասում է` «Մի քանի տարի առաջ ընկա ոտքս կոտրեցի: Հենակներիս տակի ռեզինը չկա, սղացի ու... Դու պատկերացնո՞ւմ ես, ես չգիտեմ, թե դրսում ինչ ա կատարվում: Հինգ տարուց ավելի դրսի երես չեմ տեսել: Իմ տան դռնից էն կողմ, գոնե հայաթ չեմ կարում գնամ: Մարդկությանը կարոտ եմ, բալես»: 13 տարի անլույս ապրող Վիկտորյա տատը ճիշտ այդքան տարի էլ հեռուստացույց չի նայել: Չգիտի, թե մեր երկրի ներսում ինչ է կատարվում, մարդկությունն ուր է հասել, բայց մի բան գիտի միանշանակ` մարդկությունը վերացել է: Իրեն թվում է` Հայաստանում այլեւս մարդ չի մնացել, իսկ մնացածներն էլ էնքան «անորակ» են, որ մի ծեր թոշակառուի դուռը երբեք չեն թակում:

    «Հլը մի քիչ պատմի, էլի, ի՞նչ ա կատարվում, մարդիկ ինչո՞վ են զբաղված: Ես որ էսքան տարի տնից դուրս չեմ եկել, ինձ թվում ա` դրսում կյանքը մեռած ա: Մարդիկ ուրա՞խ են, ջահելներ շա՞տ կան: Դրսի կյանքից մենակ մի բան գիտեմ` օրենք չկա: Առաջ մարդիկ օրենքը հարգում էին, իսկ հիմա... Առաջ եթե մեկին ասում էիր` կբողոքեմ, վախենում էին: Հիմա էլեկտրիկին ասում եմ` կբողոքեմ, ասում ա` ում ուզում ես բողոքի: Ես քեզ խնդրում եմ, դու մի հատ դրան խայտառակի, էլի, որ դա չիմանա` ես անտեր եմ, բողոքիս շան տեղ դնող չկա: Դու մի հատ խայտառակի` թող զարմանա, որ իմ թիկունքին էլ մարդ կա: Բա 18.000 դրամի համար կարելի՞ ա հիվանդ, մենակ թոշկառուին էս օրը գցել: Էնքան նեղվեցի, որ էդ էլեկտրացանցի ժողովրդին լացելով ասեցի` դուք մարդ չեք, թուրքից բեթար եք: Որ իմանաս ինչքա՜ն նամակներ եմ գրել, ինչքա՜ն եմ խնդրել, որ միացնեն»,- վիրավորվածությունից Վիկտորյա տատը սկսում է այնպես լացել, որ ձայնն արձագանքում է ողջ թաղամասով մեկ:

    Ոտքը, կողոսկրը ջարդված են, իսկ տան ցուրտն ու խոնավությունն ընդհանրապես նրան տանում են դեպի մահ: Ասում է` ամեն օր խանութից հաց կամ այլ սննդամթերք գնում են հարեւանների երեխաները: Եթե հաց բերող չլինի` մի օր ես նրան կգտնեմ անօգնական ու սովամահ եղած վիճակում: Այգեստան 9, տուն 49 հասցեում բնակվող այս կինն, ի դեպ, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը դեռեւս Խորհրդային տարիներին նվիրատվություն է կատարել պետությանը. «Էն ժամանակ գիտե՞ս ինչ կնիկ էի... Դու ինձ սենց մի նայի, է, ես դատավորի աղջիկ եմ եղել: Ոնց որ ասում են` առաջ թագավոր էի, իսկ հիմա` բոշա: Տունս տվի պետությանը, ինչ ունեի` նվիրեցի մարդկությանը, որ էսօր մարդկությունը չնկատի իմ գոյությունը»: Հետո Վիկտորյա տատը սկսում է քաղաքական վերլուծություններ կատարել: Ասում է, որ Սերժ Սարգսյանի փոխարեն` Հայաստանին Ստալինի նման նախագահ է պետք, որովհետեւ Ստալինը թոշակառուներին անլույս չէր թողնում:

    Ցրտից կապտած շուրթերով Վիկտորյա տատն ինձ խնդրում է նկարագրել մեր նախագահին, քանի որ ինքը չի տեսել նրա մարդ տեսակը: «Ես մենակ մի բան եմ հասկանում, որ Սարգսյան Սերժից ոչ մեկը չի վախենում: Եթե մարդուն ասում ես` կբողոքեմ, ու նա չի վախենում կամ չի հարգում, ուրեմն` Սերժի պետությունը պետություն չի, ուրեմն` օրենք չկա, ու մարդիկ վայրենիների պես են ապրում: Դու հանկարծ չկարծես, թե ես օգնություն եմ ուզում, երբե՛ք... Ես թասիբով կնիկ եմ, սոված մեռնեմ էլ` ուրիշի տվածը չեմ վերցնի: Երբ հարեւաններս մի բան բերում են` տալիս եմ ձեռքներն ու ճանապարհում եմ: Ասում եմ` ես էդ մարդը չեմ: Ես Սերժից մի բան եմ ուզում, թող բանկում պահած իմ փողերը հետ տա` ես ապրեմ: Դու ասա, որ ես իմ փողերն եմ ուզում, իսկ ուրիշի կոպեկը կյանքում չեմ կերել»,- ասում է Վիկտորյա տատն ու, երբ նայում է շուրջը` հուզմունքից նորից «փլվում» է թախտին: Էս կյանքում երկու բան կա, որից ինքը վախենում է. ձմռանը` ժամը 6-ից, իսկ ամռանը` ժամը 9-ից: Երբ ժամացույցի սլաքը կանգ է առնում մութը մեկնարկելու ժամին` Վիկտորյա տատի տանը տագնապն է տիրում: Ամեն օր մոմ վառելու գումար չունի, դրա համար էլ հիմա ժամը 6-ից անկողին է մտնում:

    «Անկողինս թաց ջուր ա: Եթե 13 տարուց ավելի ձմեռները տուն չտաքացնես` ի՞նչ կլինի էդ տան վիճակը: Մտնում եմ տեղաշոր, որ տաքանամ, բայց փայտանում, անզգայանում եմ: Բալես, ասածս ի՞նչ ա... Ինձ լույս ա պետք, էլ չեմ ձգում, կարող ա մի տարի եմ ապրում, բայց գոնե էդ մի տարին լույսով ապրեմ: Եթե կարողանայի քայլել` կգնայի սաղին խայտառակ կանեի, բայց...»: Բայց տոտիկ-տոտիկ, տան հնամաշ իրերից բռնվելով` հազիվ թախտից տեղափոխվում է դեպի մահճակալ ու մահճակալից` թախտ:

    Կես ժամ մնալով Վիկտորյա տատի տանը` ուզում ես գլուխդ առնել ու փախնել, որովհետեւ թվում է` կյանքը կանգ է առել, ու աշխարհը փլվում է գլխիդ: Ասում է` «Ախր ես մարդ չեմ սպանել, հանցանք չեմ գործել, բայց ինձ ենթարկել են տնային կալանքի: 13 տարի բանտում, խավարի մեջ եմ ապրում: Պետությունն ինձ մեկուսացրել է: Պետությունն ինձ մի թոշակ ա տվել ու ասում ա` լույսի, գազի, ջրի փող չես կարա տաս, բայց մի կտոր հաց առնելով` կարաս չմեռնես: Էնքան եմ ուզում հասկանամ, թե մեր պետությունն ի՞նչ մարդկանցով ա պետություն: Էդ ի՞նչ ձեւի մարդիկ են, որ 86 տարեկան ծեր մարդուն էս օրի են գցել»:

    Վիկտորյա տատն ուզում է հասկանալ, թե մեր պետությունն ինչո՞ւ է այսքան անշնորհակալ, որ մարդկանց հաճույքով քամում է, բայց փոխարենը մարդուն ոչինչ չի տալիս. «Ես Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի եմ եղել, գիտե՞ս պետության համար ինչեր եմ արել, անձս չեմ խնայել, բայց պետությունն իսկական ուտող-ուրացող ա»: Վիկտորյա տատն այլեւս լռում է ու չի ցանկանում նույնիսկ պետությանը հայհոյել: Մի տեսակ համակերպվում է այն մտքի հետ, որ մենք ունենք մի պետություն, որը 86-ամյա մի անօգնական, հաշմանդամ թոշակառուի 13 տարվա անլույս ապրելակերպի վրա թքած ունի: Պետությունը կարող է 18.000 դրամ էլեկտրականության պարտքի համար դանդաղ սպանել մի մարդու, ով իր ունեցած-չունեցածը նվիրել է պետությանը:

    Վիկտորյա Եղիազարյանը աթոռից բռնվելով` մոտենում է ջարդուխուրդ եղած պահարանին: Դարակից հանում է Սովետի թվի դրամապանակն ու բռի մեջ առնելով մի քանի հազար դրամ` ուզում է մտցնել գրպանս: Շշմած նայում ենք իրար: Ես ու Վիկտորյա տատն իրարից վիրավորվում ենք: Ինքը` որ իրեն թույլ է տալիս սկզբունքներին դեմ գնալով` աղքատ թոշակից կաշառքի բաժին հանել, իսկ ես... «Բա ասում ես` ինձ սիրում ես»,- ասում եմ նրան: Պատասխանում է` «Վա՛յ, բալես, էս ի՞նչ ես ասում: Ախր ասում են` հիմա մարդիկ առանց շահի ոչինչ չեն անում: Ես էլ թասիբով կնիկ եմ, մտածում եմ` դիլխոր չգցեմ: Գոնե սերն անփո՞ղ ա հիմա: Դու ինձ անփող կսիրե՞ս»:

    Աղբյուրը՝ http://168.am/am/articles/29721
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.11.2011), anahit96 (29.10.2011), aragats (28.10.2011), Ariadna (28.10.2011), Arpine (28.10.2011), ars83 (28.10.2011), E-la Via (28.10.2011), Freeman (09.11.2011), Harcaser (28.05.2012), John (28.10.2011), Kita (29.10.2011), Lion (28.10.2011), Monk (28.10.2011), My World My Space (28.10.2011), Rhayader (20.04.2012), Ripsim (28.10.2011), StrangeLittleGirl (03.11.2011), Varzor (28.10.2011), VisTolog (28.10.2011), zanazan (10.11.2011), Մանուլ (30.10.2011), Մինա (08.11.2011), Ուլուանա (28.10.2011)

  3. #2
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաժան պատմություն է
    Բայց մենք հո կարող ենք տատիկին "դիլխոր" չթողնել?
    Ինձ թվում է, որ մեզ` երիտասարդներիս համար դժվար չի լինի ամեն ամիս մարդա մի քանի հազար դրամ հավաքենք ու տատիկին օգնենք:
    Ինչ կարծիքի ես?

    ԻՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ ակումբի մասնակիցներ?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.10.2011), Arpine (28.10.2011), Claudia Mori (28.10.2011), E-la Via (28.10.2011), John (28.10.2011), Monk (28.10.2011), Ripsim (28.10.2011), Մինա (08.11.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծեր, միայնակ, աղքատ և հպարտ. Վիկտորյա տատիկը 25 տարի է ապրում է «բնում»՝ առանց սանհանգույցի
    ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 2010



    «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրավապահների հետ խնդիրներ ունենալու դեպքում գործող 080-080-804 թեժ գծին զանգահարել էր Այգեստանի 9-րդ փողոցի 49-րդ տան 85-ամյա բնակչուհի Վիկտորյա Եղիազարյանը և օգնություն խնդրել։ Խնդիրը փոխանցվեց www.hra.am-ին, և խմբագրությունը որոշում կայացրեց լուսաբանել այս խնդիրը՝ գտնելու համար այն մարդկանց, ովքեր պատրաստակամ են օգնել ծեր կնոջը։ Խնդրում ենք սոցիալական ծրագրերով զբաղվող բոլոր կազմակերպություններին, անհատներին և պարզապես ծեր կնոջ ծանր խնդիրներով հետաքրքրված մարդկանց արձագանքել։ Խնդրի մանրամասները և Վիկտորյա Եղիազարյանի տվյալները իմանալու համար կարող եք դիմել www.hra.am խմբագրություն կամ զանգահարել 080-080-804 համարով թեժ գծին։

    Ծեր, միայնակ, աղքատ և հպարտ.
    Վիկտորյա տատիկը 25 տարի է ապրում է «բնում»՝ առանց սանհանգույցի
    Երբ մտա Այգեստանի 9-րդ փողոցի 49-րդ տուն և բարձրացա նեղ, երկար ձգվող աստիճաններով, բաց դռնից տեսա 85-ամյա Վիկտորյա տատիկին՝ ակնոցները աչքերին, թախտին նստած գիրք էր կարդում։ Գրքի կազմը թերթով փակել էր, որ չմաշվի։ Գիրքը փակեց, մի կողմ դրեց, ինձ ներս հրավիրեց։

    Երբ մտա ներս, առաջին բանը, որ զգացի, «աղքատության հոտն» էր։

    Տատիկի տունը, եթե կարելի է դա տուն անվանել, ունի ընդամենը 2 փոքր սենյակ՝ ընդհանուր 12 քմ մակերեսով։ Մի սենյակը, որը մութ է և խոնավ, ծառայում է որպես ննջարան։ Մյուս սենյակը ծառայում է որպես խոհանոց, միջանցք, սանհանգույց և հյուրասենյակ։

    Հյուրեր, սակայն, Վիկտորյա տատիկը գրեթե չի ունենում։ Ամուսինը մահացել է 25 տարի առաջ, երեխաներ չունի, միայն հեռավոր բարեկամներ են, ովքեր չեն այցելում ծեր կնոջը։ «Լավ հարազատներ ունեմ, բոլորը պաշտոնով, բոլորը լավ մարդ, բայց ինչի՞ս ա պետք, որ ես էստեղ մենակ եմ, անճար եմ»,- ասում է տատիկը, և արցունքները գլորվում են աչքերից։

    Հետո արցունքները մաքրում է, քաղցր սուրճ եփում, պահարանի դարակից հանում իր ձեռքերով պատրաստած հալվան, դնում թախտին և հյուրասիրում ինձ. «Կե՛ր, կե՛ր, սաղ պիտի ուտես»։

    Հարևանությամբ ապրում են տիկին Վիկտորյայի ամուսնու եղբոր հարազատները, ովքեր որոշ չափով օգնում են տատիկին, բայց նա ամաչում է ընդունել օգնությունը. «Մի քիչ առաջ տեգորս հարսը պոմիդոր բերեց, հոն բերեց, մի քիչ հավի միս բերեց։ Չեմ ուզում ոչ մեկին նեղություն լինի, ասում եմ՝ չեմ ուզում, մի՛ բեր, չի լսում։ Մշեցիներին չգիտե՞ս՝ հա՛մ աղքատ ենք, հա՛մ հպարտ»։

    Ծեր կնոջ միակ ապրուստը 33.300 դրամ ամսական թոշակն է։ «Էդ ի՞նչ գումար ա, ասե՛ք, ջուրը տամ, լույսը տամ, գազը տամ, հեռախոսը տամ, որ էդքան խոսում եմ, էդ ա իմ ընկերը։ Կտամ, կտամ, բան չի մնա...»,- ասում է նա։

    17.500 դրամ պարտքի պատճառով Վիկտորյա տատիկը արդեն երկար տարիներ է, ինչ լույս չունի։ Ինքն էլ չի հիշում՝ թե երբ են անջատել հոսանքը։ «Գերեզմանոցում մեռելների վրա լույս է վառվում, ես լույս չունենա՞մ»,- հռետորական հարց է հնչեցնում նա։

    Գիշերները մոմ է վառում, հաճախ մոմը վերջանում է, և հաշմանդամ կինը մնում է խավարի մեջ։ Ձմռանը նա չի կարողանում լուծել նույնիսկ այդ երկու փոքր սենյակների ջեռուցման հարցը։ Լույս չունի, գազն էլ խնայում է, որ կարողանա հարկերը մուծել։

    «Ես սենց անտեր-անտիրական ի՞նչ անեմ, ո՞վ կգա ինձ կպահի, ո՞վ զիբիլս կթափի, ո՞վ հաց կառնի։ Գոնե էս բունը իմ անունով լինի, մեկին բերեմ, կտակեմ վրան, ինձ նայի»,- այս պահին իր խնդիրների լուծման միակ ճանապարհը Վիկտորյա տատիկը համարում է սա։ Նա հիշում է երիտասարդ տարիների իր բարեկեցիկ կյանքը, երբ ապրում էր Հոկտեմբերյանում. «Տունս հանձնեցի սովետին, եկա, որ ամուսնուս տան վրա գրանցվեմ, հիմա տուն չունեմ, սեփականություն չունեմ, էս բունն ա, էն էլ իմ անունով չի»։

    Տան սեփականատերը տիկին Վիկտորյայի նախկին ամուսնու աղջիկն է։ 1984 թվականի դատարանի վճռով նա տան աջակողմյան հատվածը վարձակալական հիմունքով տրամադրել տիկին Վիկտորյային և պարտավորվել է նրա համար կոմունալ հարմարություններ ստեղծել։ Անցել է 25 տարի, իսկ ծեր կինը սանհանգույց չունի. «Ամաչում եմ ասեմ, ստեղ եմ զուգարան գնում։ Ես ի՞նչ անեմ, ասա՛, ոտք չունեմ, ո՞ւր գնամ»,- պատմում է կինը ու նորից աչքերը լցնում։

    Հաշմանդամ կինը հազիվ է տեղաշարժվում։ Արդեն 12 տարի է՝ ապրում է ողնաշարի պոչուկային հատվածի կոտրվածքով։ Նույնիսկ հենակներով նրա համար դժվար է աստիճաններով բարձրանալ-իջնելը։ Եթե ցանկանում է աղբ թափել, խանութից մի բան գնել կամ պարզապես փողոց դուրս գալ, ստիպված է դիմել հարևանների օգնությանը։

    Հարևանությամբ ապրող տիկին Մարինան շատ է խղճում Վիկտորյա տատիկին և հնարավորինս օգնում նրան։ «Ես ինչքանով կարողանում եմ, օգնում եմ, բայց կողքից օգնելը քիչ է։ Ես էլ իմ ընտանիքն ունեմ, իմ հոգսն ունեմ... Գոնե մեկը լինի, որ գումարով օգնի, իր կողքին լինի. ծեր է, չի կարողանում շարժվել։ Ոչ մեկը չունի։ Ամբողջ օրը լացում է։ Շատ վատ պայմաններում է ապրում»,- ասում է հարևանուհին։

    Մերի Ալեքսանյան
    Աղբյուրը՝ www.hra.am

    http://hra.am/am/point-of-view/2010/10/18/social
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 28.10.2011, 09:42:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.10.2011), Monk (28.10.2011), Varzor (28.10.2011), Yellow Raven (29.10.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաժան պատմություն է
    Բայց մենք հո կարող ենք տատիկին "դիլխոր" չթողնել?
    Ինձ թվում է, որ մեզ` երիտասարդներիս համար դժվար չի լինի ամեն ամիս մարդա մի քանի հազար դրամ հավաքենք ու տատիկին օգնենք:
    Ինչ կարծիքի ես?

    ԻՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ ակումբի մասնակիցներ?
    Համամիտ եմ, ով ինչքան կարող է կարող է տալ, պարտադիր չէ հազար, այս դեպքում 300 դրամն էլ կարեւոր կլինի...ու ցանկացած տեսակի այլ օգնություն...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. #5
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ, ով ինչքան կարող է կարող է տալ, պարտադիր չէ հազար, այս դեպքում 300 դրամն էլ կարեւոր կլինի...ու ցանկացած տեսակի այլ օգնություն...
    Այդ դեպքում կա երկու ճանապարհ:
    1. մեզանից մեկը պիտի ամեն ամիս այդ գումարը հավաքի, իսկ դրա համար կոնկրետ հանդիպման վար է պետք ունենալ:
    2. բանկում հաշիվ է բացվում, որի վրա էլ կփոխանցվեն գումարները: Նույնիսկ կարելի է քարտի տեսքով բացել ու քարտը տալ տատիկին:

    Այլ առաջարկներ կան?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (28.10.2011)

  10. #6
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում կա երկու ճանապարհ:
    1. մեզանից մեկը պիտի ամեն ամիս այդ գումարը հավաքի, իսկ դրա համար կոնկրետ հանդիպման վար է պետք ունենալ:
    2. բանկում հաշիվ է բացվում, որի վրա էլ կփոխանցվեն գումարները: Նույնիսկ կարելի է քարտի տեսքով բացել ու քարտը տալ տատիկին:

    Այլ առաջարկներ կան?
    Դժվար թե տատին կարողանա օգտվել դրանից, ավելի լավ է մեկնումեկիս հաշվեհամարին փոխանցել, մի անգամ էլ ուղղակի հավաքվել, որ մանր գումարները հավաքենք, հետո ես կամ մեկ ուրիշը այդ գումարով փակի տատիկի առաջիկա 5 ամսվա էլեկտրականության վարձը ու չեկերն էլ սկան կանենք որպես ապացույց կդնենք Ակումբում
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.10.2011), E-la Via (28.10.2011), Renata (28.10.2011), Varzor (28.10.2011)

  12. #7
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես՝ Հ.Խաչատրյանս, պարտավորվում եմ ամեն ամիս իմ համեստ միջոցներից հազար դրամ տրամադրել Վիկտորյա տատի լույսի վարձի ֆոնդին...

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (28.10.2011), Claudia Mori (28.10.2011), E-la Via (28.10.2011), Renata (28.10.2011), Varzor (28.10.2011), Yellow Raven (29.10.2011), Ապե Ջան (28.10.2011)

  14. #8
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար թե տատին կարողանա օգտվել դրանից, ավելի լավ է մեկնումեկիս հաշվեհամարին փոխանցել, մի անգամ էլ ուղղակի հավաքվել, որ մանր գումարները հավաքենք, հետո ես կամ մեկ ուրիշը այդ գումարով փակի տատիկի առաջիկա 5 ամսվա էլեկտրականության վարձը ու չեկերն էլ սկան կանենք որպես ապացույց կդնենք Ակումբում
    Համաձայն եմ, տեղ ասեք ու ժամ` աշխատանքաին օրվա ավարտից հետո:
    Մեկ էլ կարող եմ առաջարկել հետևյալ տարբերակը:
    Տատիկի էլ. ցանցի բաժանորդային ID-ն տամ, թող ամեն մեկը իրեն հարմար վայրից վճարում կատարի այդ բաժանորդային հաշվին` ով ինչքան կարող է: Պարտքը փակենք (ընդամենը 17445դր), հետո ձմռան վճարումներն էլ կամաց-կամաց կատարենք: Թող նույնիսկ չիմանա էլ, թե ովքեր են վճարում, և էդ ոնց է, որ իր լույսը չեն անջատում : Որ ամեն մեկս շաբաթը մի քանի հարյուր դրամ վճարենք` ամեն ինչ տեղը կգա:
    Չեկերը դնել պետք չի, որ պարտքը փակվի, ես դա կիմանամ
    Ի դեպ առաջին վճարումը կկատարեմ անձամբ, երկուշաբթի որը: Կտրոնի պատճեն կգցեմ թեմայի մեջ, որեսզի վճարման համար անհրաժեշտ տվյալները (բաժանորդի ID, կոդ, հասցեն այն տեսքով, որով այն ստանում են բանկերը և Հայփոստը և այլն) ասանելի լինեն մյուս կամավորներին
    Վերջին խմբագրող՝ Varzor: 28.10.2011, 10:14:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    h_jak (28.10.2011)

  16. #9
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, իսկ Վիկտորիա տատիկին ավելի հարմար չի՞ լինի ծերանոցում... Համ էլ մենակ չի լինի:
    Ինչպե՞ս են իրականացնում նման մարդկանց ծերանոցում տեղավորելու հարցը: Կարելի է հետաքրքրվել ու....
    Վերջին խմբագրող՝ Tig: 28.10.2011, 10:16:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.10.2011), Lion (28.10.2011), Monk (28.10.2011), murmushka (28.10.2011), Renata (28.10.2011), Ապե Ջան (28.10.2011), Լեո (28.10.2011), Լուսաբեր (28.10.2011)

  18. #10
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, իսկ Վիկտորիա տատիկին ավելի հարմար չի՞ լինի ծերանոցում... Համ էլ մենակ չի լինի:
    Ինչպե՞ս են իրականացնում նման մարդկանց ծերանոցում տեղավորելու հարցը: Կարելի է հետաքրքրվել ու....
    Միտքը վատը չի` համ իրեն մենակ չի զգա, համ էլ գոնե պայմաններն ավելի լավ կլինեն` ավելի տաք ու լուսավոր:
    Բայց արդյոք ինքը կհամաձայնի?

    Կարինե, խոսել ես այդ թեմայով տատիկի հետ? ՄԻգուցե իրեն բացատրեք, որ իր համար այդպես ավելի լավ կլինի:
    Ամեն դեպքում` հոսանքի պարտքը փակելն ուժի մեջ է:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #11
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարինե, խոսել ես այդ թեմայով տատիկի հետ? ՄԻգուցե իրեն բացատրեք, որ իր համար այդպես ավելի լավ կլինի:
    Ամեն դեպքում` հոսանքի պարտքը փակելն ուժի մեջ է:
    Շատ լավ տարբերակ է, ես կճշտեմ այդ համարը որ ասում ես ու կտեղադրեմ այստեղ, իսկ ծերանոցի համար ժողովուրդ ջան ահավոր հպարտ կին է, չի համաձայնվի...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.10.2011)

  21. #12
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ Վարզոն շատ լավ բան ասեց, տեղադրեք այստեղ, կամ հեռախոսահամարը կամ Էլ. Էներգիայի ID-ն, շատ հարմար կլինի Telcell-ով վճարելը, ի դեպ լսել եմ որ ՎՏԲ բանկը ունի հնարավորւթյուն իր քարտային հաշիվներին դրամ փոխանցել Telcell-ով , կարելի է այդ կերպ հավաքագրել գումար, նրա սննդի համար ու մեկը այդ քարտից գումարը հանի ուտելիք առնի ու տանի Տատիկին.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.10.2011)

  23. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ տարբերակ է, ես կճշտեմ այդ համարը որ ասում ես ու կտեղադրեմ այստեղ, իսկ ծերանոցի համար ժողովուրդ ջան ահավոր հպարտ կին է, չի համաձայնվի...
    Ես արդեն ունեմ այդ համարը Տեղադրեմ?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h_jak (28.10.2011), Ripsim (28.10.2011)

  25. #14
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արդեն ունեմ այդ համարը Տեղադրեմ?
    Իյա, դեռ հարցնում է, իհարկե տեղադրի Ուղղակի հաստա՞տ իրենն է, հանկարծ ուրիշին չհարստացնենք

    Հ.Գ. Way ջան եթե արդեն փոխանցել ես, ես այս համարին կուղարկեմ, եթե ոչ, դու էլ միանգամից այս համարին ուղարկի
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  26. #15
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իյա, դեռ հարցնում է, իհարկե տեղադրի Ուղղակի հաստա՞տ իրենն է, հանկարծ ուրիշին չհարստացնենք

    Հ.Գ. Way ջան եթե արդեն փոխանցել ես, ես այս համարին կուղարկեմ, եթե ոչ, դու էլ միանգամից այս համարին ուղարկի
    Եթե հասցեն ու անուն, ազգանունը ճիշտ ես ներկայացրել, ապա հաստատ իրենն է:

    Բաժանորդային քարտի համար - 9790049
    Որոշիչ (ID) - 0000000000019790049
    Անուն ազգանուն - ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ
    Հասցե` - ք.ԵՐԵՎԱՆ, ԱՅԳԵՍՏԱՆԻ 9 փող. 49
    Հեռախոս` - 571796 (Հեռախոսով չփնտրեք, էլ. ցանցերի բազայում չկա)
    Պարտք - 17445.00դր
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  27. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.11.2011), Ariadna (28.10.2011), Claudia Mori (28.10.2011), E-la Via (28.10.2011), Firegirl777 (28.10.2011), Inna (30.10.2011), John (28.10.2011), Kita (29.10.2011), Monk (28.10.2011), Yellow Raven (29.10.2011), Շինարար (28.10.2011), Ուլուանա (28.10.2011)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ովքեր են 2
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2015, 11:29
  2. Կարո՞ղ ենք օգնել
    Հեղինակ՝ skog94, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.05.2011, 20:17
  3. Ովքեր էին Հիսուսին երկրպագած մոգերը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 09.12.2010, 21:59
  4. Թող ծափ տան Նրանք, ովքեր...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2009, 03:26
  5. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2007, 12:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •