User Tag List

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Կարո՞ղ է գտնվեն մարդիկ, ովքեր կուզեն օգնել այս տատիկին...

  1. #106
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ակումբակիցներ ու ակտիվիստներ:

    Խոստացածիս համաձայն հետևում եմ Վիկտորիա տատիկի էլ. էներգիայի վճարումների ընթացքին:
    Ներկա տվյալներն մասսամբ գոհացուցիչ են` հունվար ամսվա ծախսն ամբողջությամբ մարված է ու կանխավճարն էլ կհերիքի, երևի, որ մինչև տաքերն ընկնելը տատիկը դիմանա: Սակայն հունվար ամսին եղել է ընդամենը մեկ վճարում: Դե հասկանալի է, նոր տարի էր, զատիկ էր, բանակի օր էր ...
    Ահա տվյալները`
    Tatik 201201.jpg

    Մեծ շնորհակալություն բոլոր վճարողներին ու սրտացավ մարդկանց` ապրեք, ծլեք, ծաղկեք, զորանաք
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (28.02.2012), Ֆոտոն (29.02.2012)

  3. #107
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ակումբակիցներ ու ակտիվիստներ:

    Ներողութոյուն եմ խնդրում, որ անցած ամսվա մասին տեղեկութոյւներ չեմ հայտնել:
    Բայց ոնց տեսնում եմ ուրիշ հետաքրքրվողներ էլ չեն եղել` ակտիվույթուն չկա:
    Հարգելի ակումբակիցներ, տատիկի մոտ անցած երկու ամիսների ընթացքում գոյացել է էլ. էներգիավի վարձավճարի նոր պարտք:
    Չնայած պարտքի գոյացումը մի քիչ կասկածելի է, ելնելով նախորդ ամիսների վիճակագրությունից, այնուամենայնիվ անհրաժեշտ էայդ պարտքը մարել, մինչև պարտքի գոյացման իրական պատճառները կպարզվեն:
    Առաջին վճարումն արդեն կատարված է, "ավանդույթի" համաձայն տեղադրում եմ տվյալները.
    Tatik 201203.jpg

    Բացի այդ ուզում եմ տեղեկացնել, որ տատիկի մոտ առկա են պարտքեր նաև այլ կոմունալ ծառայությունների դիմաց`
    1. Գազ - 2600դր + 400 դր սպասարկման վճար` 3000դր:
    2. Ջուր - 3150դր:

    Եթե դեռ չի մարել օգնելու ցանկությունը և ներում են հնարավորությունները, խնդրում եմ աջակցել նաև այս պարտքերի մարման հարցում:
    Վճարումները կատարելու համար կարող եմ տրամադրել միայն ընդհանուր տվյալներ`
    Անուն ազգանուն - ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ
    Հասցե - ք.ԵՐԵՎԱՆ, ԱՅԳԵՍՏԱՆԻ 9 փող. 49տ
    Հեռախոս - 571796

    Կանխավ շնորհակալություն բոլոր աջակիցներին:

    Հ.Գ.
    Ուզում եմ հիշեցման կարգով "արթնացնել" վճարելու պատրաստակամություն հայտնած անձանց (ինձ էլ ձեզ հետ միասին` ես էլ եմ մի ամիս թերացել ).
    Խոսք ենք տվել, պիտի պահենք
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #108
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ակումբակիցներ ու ակտիվիստներ:

    Ինչպես և խոստացել էի, տեղադրում եմ անցած` ապրիլ ամսվա համար Վիկտորիա տատիկի կոմունալ վճարումների մասին ինֆորմացիան.
    1. Էլ. էներգիա
    Tatik 201204.jpg
    2. Գազ - 920դր + 600դր սպասարկում
    3. Ջուր - 3320դր
    4. Հեռախոս - 1600դր

    Եթե դեռ չի մարել օգնելու ցանկությունը և ներում են հնարավորությունները, խնդրում եմ աջակցել նաև այս պարտքերի մարման հարցում:
    Վճարումները կատարելու համար կարող եմ տրամադրել միայն ընդհանուր տվյալներ`
    Անուն ազգանուն - ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ
    Հասցե - ք.ԵՐԵՎԱՆ, ԱՅԳԵՍՏԱՆԻ 9 փող. 49տ
    Հեռախոս - 571796

    Կանխավ շնորհակալություն բոլոր աջակիցներին:

    Հ.Գ.
    Արթուն կացեք
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #109
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ակումբակիցներ ու ակտիվիստներ:

    Տեղադրում եմ անցած` մայիս ամսվա համար Վիկտորիա տատիկի կոմունալ վճարումների մասին ինֆորմացիան.
    1. Էլ. էներգիա
    Tatik 201205.jpg
    Զարմանալի է, բայց տատիկն անցած ամսվա ընթացքում էլ. էներգիա չի էլ ծախսել:
    2. Գազ - 1100դր + 400դր սպասարկում
    3. Ջուր - 3300դր
    4. Հեռախոս - 1700դր

    Վճարումները կատարելու համար ընդհանուր տվյալներ`
    Անուն ազգանուն - ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ
    Հասցե - ք.ԵՐԵՎԱՆ, ԱՅԳԵՍՏԱՆԻ 9 փող. 49տ
    Հեռախոս - 571796

    Կանխավ շնորհակալություն բոլոր աջակիցներին:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. #110
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ակումբակիցներ

    Տեղադրում եմ անցած` հունիս ամսվա համար Վիկտորիա տատիկի կոմունալ վճարումների մասին ինֆորմացիան.
    1. Էլ. էներգիա
    Tatik 201206.jpg
    Զարմանալի է, բայց տատիկն անցած ամսվա ընթացքում էլի էլ. էներգիա չի էլ ծախսել: Արդյուքնում կանխավճարը մեծանում է
    2. Գազ - 950դր + 200դր սպասարկում
    3. Ջուր - 3300դր (Էս ստանդարտ գրում են կամ էլ անընդհանտ նույն պարտքն է մնում, դժվար թե մի տատիկը էդքան ջուր ծախսի)
    4. Հեռախոս - 2200դր

    Վճարումները կատարելու համար ընդհանուր տվյալներ`
    Անուն ազգանուն - ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ
    Հասցե - ք.ԵՐԵՎԱՆ, ԱՅԳԵՍՏԱՆԻ 9 փող. 49տ
    Հեռախոս - 571796

    Կանխավ շնորհակալություն բոլոր աջակիցներին:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #111
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարզոր, իհարկե գովելի ա, ու շնորհակալ գործ ա արվում, բայց կարծում եմ կարելի ա առաջ շարժվել, նենց չի, որ մենակ էդ տատիկն էր օգնության կարոտ, ու կարելի ա նաև այլ մարդկանց մասին մտածել։ Շատ շատերը կան ում պարզապես ուշադրություն ա հարկավոր, մարդկային պարզ ջերմություն, իսկ մենք տատիկի համար ջրի փող ենք հավաքում։ Ու տատիկն էլ միայնակ, ծեր կնոջը համար ըստ իս բավականին շատ ջուր ա սկսել ծախսել, էդ գումարով մի փոքրիկ կարար նոր շորտիկ ունենար, սրա մասին էլ ա պետք մտածել, ու պարտադիր չի ֆորումում հաշվետվությունային ֆորմատով, այլ սուսուփուս գործ անելով։

    Հ.Գ. ներողություն եմ խնդրում, եթե գրառումս ինչ-որ մեկին վիրավորական թվա, հաստատ նման նպատակ չեմ ունեցել
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    soultaker (14.07.2012), Varzor (17.07.2012)

  9. #112
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարզոր, իհարկե գովելի ա, ու շնորհակալ գործ ա արվում, բայց կարծում եմ կարելի ա առաջ շարժվել, նենց չի, որ մենակ էդ տատիկն էր օգնության կարոտ, ու կարելի ա նաև այլ մարդկանց մասին մտածել։ Շատ շատերը կան ում պարզապես ուշադրություն ա հարկավոր, մարդկային պարզ ջերմություն, իսկ մենք տատիկի համար ջրի փող ենք հավաքում։ Ու տատիկն էլ միայնակ, ծեր կնոջը համար ըստ իս բավականին շատ ջուր ա սկսել ծախսել, էդ գումարով մի փոքրիկ կարար նոր շորտիկ ունենար, սրա մասին էլ ա պետք մտածել, ու պարտադիր չի ֆորումում հաշվետվությունային ֆորմատով, այլ սուսուփուս գործ անելով։
    Ասածներդ հասկանալի են, բայց կոնկրետ մեր դեպքին այդքան էլ չեն վերաբերվում:
    1. Աշխարհում միլիոնավոր մարդիկ կան, որոնք օգնության կարիք ունեն:
    2. Ամեն մեկը թող իր համար որոշիի, թե ում ոնց և երբ օգնի:
    3. Ես տատիկին մարդկային ջերմության ու ուշադրություն ապահովել դժվար թե կարողանամ, բայց լույսի ու ջրրի փող տալը կարողանում եմ:
    4. Շարունակում եմ, որովհետև պարտավորվել եմ, խոստացել եմ: Չեմ կարծում, որ էդքան բարի եմ:
    5. Հաշվետվություն չի, ուղղակի տեղեկացում է (էս վերջերս ինչ գրում եմ հաշվետվության նման ա ստացվում ), ինչպե սև խոստացել եմ: Ու նաև հիշեցում էլի շատ ուրիշ խոստացածներին
    6. Տատիկի ջրի ծախսի չափը իմ մտածելիքը չի, ես դրա համար "պադպիսկա" չեմ եղել

    Ու ընդհանրապես ասել եմ, ու էլի կասեմ` ես նման հարցերում նախաձեռնող չեմ:

    Որիշ առաջարկ ունես Հով ջան? Չե որ դու ինձանից ավելի բարի ու շրջահայաց մարդ ես
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (17.07.2012), Lem (17.07.2012), Արէա (17.07.2012)

  11. #113
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ամեն մեկը թող իր համար որոշիի, թե ում ոնց և երբ օգնի:
    Ոսկի խոսքեր...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.07.2012)

  13. #114
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածներդ հասկանալի են, բայց կոնկրետ մեր դեպքին այդքան էլ չեն վերաբերվում:
    1. Աշխարհում միլիոնավոր մարդիկ կան, որոնք օգնության կարիք ունեն:
    2. Ամեն մեկը թող իր համար որոշիի, թե ում ոնց և երբ օգնի:
    3. Ես տատիկին մարդկային ջերմության ու ուշադրություն ապահովել դժվար թե կարողանամ, բայց լույսի ու ջրրի փող տալը կարողանում եմ:
    4. Շարունակում եմ, որովհետև պարտավորվել եմ, խոստացել եմ: Չեմ կարծում, որ էդքան բարի եմ:
    5. Հաշվետվություն չի, ուղղակի տեղեկացում է (էս վերջերս ինչ գրում եմ հաշվետվության նման ա ստացվում ), ինչպե սև խոստացել եմ: Ու նաև հիշեցում էլի շատ ուրիշ խոստացածներին
    6. Տատիկի ջրի ծախսի չափը իմ մտածելիքը չի, ես դրա համար "պադպիսկա" չեմ եղել

    Ու ընդհանրապես ասել եմ, ու էլի կասեմ` ես նման հարցերում նախաձեռնող չեմ:

    Որիշ առաջարկ ունես Հով ջան? Չե որ դու ինձանից ավելի բարի ու շրջահայաց մարդ ես
    Էրեկ ժամանակ չունեի պատասխանելու, էսօր պատասխանեմ կետ առ կետ։

    1. Աշխարհի միլիոնավոր մարդկանց մասին չենք խոսում, խոսում ենք մեր մեջ, մեր շրջապատում ապրողների մասին։
    2. Ամեն մեկն էդպես էլ անում ա, առանց քո պարտադրիչ գրառումների։
    3. Ասածս չես հասկացել ոնց որ հարկն ա, հարցը տատիկը չի, այլ էն, որ ՄԵՆԱԿ ինքը չի, կան մարդիկ, որոնց համար էդ երեք հազար ջրի փողը թևեր ա, իսկ էն ոտաբոբիկ էրեխու համար, ով մի զույգ կոշիկի խնդիր ունի նաև հոգեբական բազում հարցեր ա լուծում քան զուտ կոշիկ ունենալը։
    4. փաստորեն ստիպվա՞ծ ես անում։
    5. Մի խոստացող էլ ես եմ էղել, ու ես իմ խոստացածն արել եմ, ու հեչ պարտադիր չի, որ դու դրա մասին իմանայիր։ Առավել ևս էս թեմայի շրջանակներում։
    6. էս կետն անպատասխան եմ թողնում։

    Ավելի բարի ու շրջահայացի վրով յուղ ես վառում, որ գրելուդ հավեսը գալիս ա, մատներդ գիտակցությունիցդ կիլոմետրերով առաջ են ընկնում… Սանձի՛ր նրան…

    Sent from my HTC One X
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. #115
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան մի տեսակ տխրում եմ այս խոսակցությունը կարդալով
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h_jak (17.07.2012), Lem (18.07.2012), Varzor (18.07.2012), Արէա (17.07.2012), Նարե91 (17.07.2012)

  16. #116
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազար տարի ա ակումբում կարելի ա ասել բան չեմ գրել, բայց էս թեման աչքս ընկավ ու առաջին էջը կարդացի, լեզվիս տալ ուզեցի մի տեսակ:


    Ես, օրինակ, լրիվ կողմ եմ ծերանոցի առաջարկին: Չնայած առաջին էջին գրված էր, որ տատիկը շատ հպարտ է, ծերանոց չի գնա, բայց ինձ համար էդ լրիվ անհասկանալի ա թվում: Ինչ-որ ամոթ բան կա՞ միայնակ ծեր կնոջ համար ծերանոցում ապրելու մեջ, կամ ի՞նչ ա նշանակում հպարտ լինել ու ծերանոց չգնալ, բայց առանց հպարտության անծանոթ մարդկանցից ընդունել նմանատիպ՝ անհատապես իր համար հավաքվող օգնություն: Ես, իհարկե, լրիվ կողմ եմ նրան, որ ամենքս պետք ա օգնենք հասարակության կարիքավոր անդամներին, բայց նաև էդքան էլ կողմ չեմ, որ պետք ա դա նման ձևով արվի: Մենք իհարկե Եվրոպա չենք, բայց էլի քչից շատից ստեղծված ա պետական մի համակարգ, որով դեսից դենից հարկեր են հավաքվում ու դրանց մի մասն էլ ենթադրվում ա, որ ուղղվում են ծերանոցներ՝ էս տատիկի պես մարդկանց օգնելու համար: Էնպես որ ինձ թվում է արժի տատիին բացատրել, որ ծերանոցում իր համար ավելի լավ կլինի...
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  17. #117
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի բարի ու շրջահայացի վրով յուղ ես վառում, որ գրելուդ հավեսը գալիս ա, մատներդ գիտակցությունիցդ կիլոմետրերով առաջ են ընկնում… Սանձի՛ր նրան…
    Կետ առ կետ չգրեմ` հավեսի ես ընգել? Ուզածդ ինչա?
    Ինչ յուղ? Ծուխն աչքերդ մռմռացրեց? Յանի ընենց ասիր, ոնց որ ես չէի նկատել, որ մեր շրջապատում ապրող մարդկանց օգնության կարիք կա, իսկ դու նկատել ես` կամ ավելի բարի ես, կամ էլ շրջահայաց, կամ էլ ընգել ես մատներիս ու գիտակցությանս հետևից

    Հով ջան, կյանքը սնեց թե ընենց անարդարա, թեթև տար:
    Իսկ այս թեման կոնկրետ նպատակ ունի, կոնկրետ ինֆորմացիայով: Ես էլ իմ խոստացած ինֆոն տեղադրում եմ: Եթե էլ պետք չի, թող հարցնողն ասի` էլ չեմ դնի, մենակ չեմ հասկանում, թե քեզ ինչը հուզեց էս հարցում:

    Sent from my Desktop PC

    Հ.Գ.
    Կարողա պիվա խմելը թարգել ես? Եթե չէ երբ ենք պլանավորում?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. #118
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AniwaR-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար տարի ա ակումբում կարելի ա ասել բան չեմ գրել, բայց էս թեման աչքս ընկավ ու առաջին էջը կարդացի, լեզվիս տալ ուզեցի մի տեսակ:


    Ես, օրինակ, լրիվ կողմ եմ ծերանոցի առաջարկին: Չնայած առաջին էջին գրված էր, որ տատիկը շատ հպարտ է, ծերանոց չի գնա, բայց ինձ համար էդ լրիվ անհասկանալի ա թվում: Ինչ-որ ամոթ բան կա՞ միայնակ ծեր կնոջ համար ծերանոցում ապրելու մեջ, կամ ի՞նչ ա նշանակում հպարտ լինել ու ծերանոց չգնալ, բայց առանց հպարտության անծանոթ մարդկանցից ընդունել նմանատիպ՝ անհատապես իր համար հավաքվող օգնություն: Ես, իհարկե, լրիվ կողմ եմ նրան, որ ամենքս պետք ա օգնենք հասարակության կարիքավոր անդամներին, բայց նաև էդքան էլ կողմ չեմ, որ պետք ա դա նման ձևով արվի: Մենք իհարկե Եվրոպա չենք, բայց էլի քչից շատից ստեղծված ա պետական մի համակարգ, որով դեսից դենից հարկեր են հավաքվում ու դրանց մի մասն էլ ենթադրվում ա, որ ուղղվում են ծերանոցներ՝ էս տատիկի պես մարդկանց օգնելու համար: Էնպես որ ինձ թվում է արժի տատիին բացատրել, որ ծերանոցում իր համար ավելի լավ կլինի...
    Անի ջան ուրախ եմ, որ էլի Ակումբ ես եկել, կարոտել էի քեզ: Ջան գիտեմ հավես չկա ամբողջ թեման կարդալու, դրա համար համառոտ ասեմ, թե ինչ է եղել ու այս թեման ինչու է բացվել: Թեման բացվել է, որ էս տատիկի հոսանքի հարցը լուծվի, քանի որ մեր հարգարժան էլեկտրիկները կամ այլ մեղավորներ միայնակ ծերերի հոսանքի գծերը գողանալու սովորույթ ունեն: Այս տատին ի սկզբանե բան չի ուզել, ասել է իմ հոսանքը միացրեք, ես կփակեմ ծախսերը: Շատ դժվարությամբ, Վարզորի ու մի քանի Ակումբցիների շնորհիվ շնորհիվ այդ հոսանքը միացրել են: Հետո ահագին փող մնաց ու մենք հավելյալ փակեցինք հոսանքի ծախսերը, որ տատին հանգիստ ձնեռ հանի ու իրան բան չասեցինք:

    Վարզորը որոշել է այդ տատիկի ծախսերից փակել, մեկ-մեկ էլ մենք ենք փակում ծախսերը գործի տեղով: Կարծում եմ մենք վատ բան չենք անում: Իսկ ինչ վերաբերում է տատիին խորհուրդ կտամ մի օր գնաս մոտը ու կտենաս հպարտ ա, թե ինչ ա... Ծերանոցի մասին էլ իմացիր, որ ապագայում ոչ ոք չգիտի թե ինչ է լինելու իր հետ ու դեռ հարց է եթե դու ծերանաս ու Աստված չտա ծերանոց գնաս, էնտեղ քո հարևանները կուզե՞ն լսել քո սիրելի ռոքը, լինեն այնքան գիտակից որքան դու ես ու չզզվացնեն քեզ տարբեր բաներով:

    Ամեն մարդ սիրում է միայնակ լինել ու եթե ինքը իր կյանքի վերջին տարիները այդպես է ուզում ապրել, խոստովանիր, որ դա իր իրավունքն է: Իհարկե դեմ չեմ իրան համոզելուն, բայց ես շատ եմ փորձել ու չի ստացվել: Գնացեք, համոզեք, ես առաջին շնորհակալություն հայտնողը կլինեմ:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.07.2012), Ձայնալար (19.07.2012)

  20. #119
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համենայն դեպս, եթե իմ առջև ընտրություն լիներ՝
    1. սոված նստել ցուրտ ու մութ տեղը՝ առանց էլեկտրականության (հետաքրքիր ա՝ ոնց պետք ա ռոք լսեի էդ դեպքում ) ու ջրի,
    2. քչից-շատից կուշտ ու տակս չոր նստել լուսավոր տեղը՝ էլեկտրականությամբ, սակայն առանց «ռոքի»,
    ապա հաստատ ընտրությունս կկանգներ երկրորդի վրա:

    Բոլորս էլ շատուշատ բաների իրավունք ունենք, բայց վերացական իրավունքն ու օբյեկտիվ իրականության մեջ էդ իրավունքների իրականացման հնարավորությունները բոլորիս մոտ ավելի հաճախ չեն համընկնում, քան թե համընկնում են: Համ էլ հետաքրքիր ա, որ մարդկային շփումների ծարավից էդքան բողոքում ա, բայց դեռ վայելում ա իր միայնությունը: Մեկ էլ հետաքրքիր ա, որ դեռ ծերանոց չեմ ընկել, բայց թե՛ հարևանները ու թե շատ շատերը զզվացնում են լիքը տարբեր բաներով: Տենաս ի՞նչ անուն կարելի ա տալ դրան: Դրան երևի կյանք են ասում հասարակության մեջ, հա՞: Էլ ի՞նչ ասեմ: Ինչ էլ ասացի, հաստատ չասացի, որ կոնկրետ դեպքում վատ բան եք անում... Ուղղակի համոզված եմ, որ էնքան էնքան մարդիկ կան, որ գուցե էլ ավելի բեթար վիճակում են, բայց իրենց մասին ակումբում էսքան երկար քննարկում չկա:

    Հ.գ.
    Անի ջան ուրախ եմ, որ էլի Ակումբ ես եկել, կարոտել էի քեզ:
    Շնորհակալություն...

    Հ.հ.գ. Հա, ու հասկանում եմ, որ հիմա անիմաստ բաներ եմ գրում, որովհետև էս ամեն ինչը ասելով, ոնց որ հենց էդ տատիկի հետ եմ վիճում, ոչ թե ձեզ, որ փորձում եք իրեն օգնել: Բայց դե մեկ ա՝ չեմ հասկանում իրեն: Ինձ թվում ա սաղ էդ «ծերանոցում ապրելը ամոթ ա» կարծրատիպն ա մեղավոր: Չնայած գուցե ոչ թե ամոթ ա, այլ էդքան էլ բարեկեցիկ չի, չգիտեմ... Բայց դե տվյալ իրավիճակում մեկ ա՝ չեմ հասկանում իրեն:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 19.07.2012, 01:02:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (19.07.2012)

  22. #120
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մեկ չասեց տատիկին ծերանոց ուղարկելու մասին։ Տատիկի այգեստանյան տան գնով կարելի ա տուն առնել քաղաքի այլ տեղերում ու մնացած փողերով երեքական նաժիշտ ու դրանիկ պահել մինչևիսկ իրա կյանքի վերջը։
    Հետո իմ համար առնվազն տարօրինակ ա, որ ինքը մի քանի ամիս առանց էլեկտրականության ա ապրել էն դեպքում, երբ կողքի տանն ապրում են իրա բարեկամները, որոնց ինքը «չի ուզել նեղություն պատճառել» ։ Ես մեկ ա, չեմ կարծում որ հայաթից հայաթ մի հատ երկարացման լարով մի լապուշկի հարց լուծելը նեղություն էր իրա բարեկամների համար։ Լավ, ասենք իրա բարեկամները շատ «քըխ» մարդիկ էին, ու լույս չէին տալիս, բա լավ մի հարևան չկա՞ր, որ տեսներ, որ էդ մարդը ամիսներով մոմի լույսի հույսին ա։ Չեմ կարծում։ Ինքս բավական երկար ապրել եմ Այգեստանում ու լավ գիտեմ թե հնաբնակները ոնց են իրար հետ շփվում։ Էստեղ միակ բացատրությունն էն ա, որ սաղ տատիկից ա գալիս։
    Ու նաև էն, որ տատիկը ամիսը մոտ 20 խմ ջուր ա ծախսում, որքան որ ծախսում ա մեր բազմանդամ ընտանիքը, ինձ լրիվ հիմքերը տալիս ա կարծելու, որ գործ ունենք բարեգործության շահագործման հետ։
    Ու ես էլի պնդում եմ, որ էդ գումարով կարելի ա ամիսը մեկ կարիքավոր երեխայի մի հատ մայկա առնել, քան հովանավորել տատիկի ջրի գերածախսը։
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.07.2012), Varzor (19.07.2012)

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ովքեր են 2
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2015, 11:29
  2. Կարո՞ղ ենք օգնել
    Հեղինակ՝ skog94, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.05.2011, 20:17
  3. Ովքեր էին Հիսուսին երկրպագած մոգերը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 09.12.2010, 21:59
  4. Թող ծափ տան Նրանք, ովքեր...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2009, 03:26
  5. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2007, 12:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •