User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Վահրամ Սահակյան

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վահրամ Սահակյան

    Անհայտ ու հայտնի Վահրամը` շատերին է նա հայտնի ու միաժամանակ` քչերը նրան գիտեն, առավել ևս, վստահ եմ, քչերն են իրապես ճանաչում (եթե իհարկե դեռ ճանաչողներ էլ լինեն): Ուրեմն, ես էլ Վահրամին չեմ ճանաչում – չէ, էն հաշիվ չի, որ ես իրեն իրականում ճանաչում եմ ու, որ հիմա նա հանկարծ գա ու կանգնի դիմացս, ես իրեն կճանաչեմ, էդ կարևոր չի, ես իրեն չեմ ճանաչում, ոչ թե նրանց պես, ում թվումա, թե իրեն ճանաչում են, բայց իրականում չեն ճանաչում, այլ պարզ ու հասարակ` ես իրեն չեմ ճանաչում, ուղղակի… ես իրեն գիտեմ, այսինքն, որ հիմա գա ու դիմացս կանգնի ` ես իրեն կճանաչեմ, բայց… ոնց որ հենց նոր ասացի, ես իրեն չեմ ճանաչում:

    Չէ, ժողովուրդ ջան, խմած չեմ, ոնց որ ասում են եղել է Վահրամը “Արմենիա” հեռուստաընկերությամբ այն հիշարժան եթերի ժամանակ, երբ քիչ էր մնում պիստալետը (հենց տենց, այլ ոչ թե կոտրատվող. “ատրճանակ”-ը) հաներ ու մի երկու ա…-ի (ոնց ինքնա սիրում ասել) գյուլլեր, խմած չեմ, ուղղակի այդ ելույթի ժամանակ էլ, ի մեծ ամոթ ինձ կամ էլ երևի էնքան էլ չէ, ես առաջին անգամ ճանաչեցի Վահրամ Սահակյանին (տես առաջին պարբերության վերջին տողերը): Ըհը, ուրեմն էդ ժամանակ Վահրամը իրեն ԱՆՍՈՎՈՐ էր պահում ու հասարակության մեծ մասը (երևի) իրեն, սենց ասենք, էլի, այնքան էլ չուզեցավ ընդունել ու ես էլ… քիչ էր մնում հայտնվեի էդ մեծ մասի մեջ: Բայց հետո, չէ, լավ էր, անցավ ու ես զգացի, որ, այ Բերգամոներ Տրուֆալդինոյից, տո այ բանասիրականներում կարկինով գծված ու գրողների միությունում թաքնվող լավ տղերք, ախր էս տղեն կարողա մի կարևոր բանա ուզում ասած լինել, որ իրեն չթողեցին ասել, կարողա էս տղու սիրտը նեղվածությունից պայթումա, տո այ բուրժուածին քաղքենիներ, ոնց կասեին սովետի ժամանակ, տո կարողա էս տղեն հենց նրա համարա մի երկու բաժակ էլ ավել խմել (եթե խմելելա), որ իրա հոգին տրաքումա ձեր “ճիշտ” ռոժները տեսնելիս (անցա Վահրամի ոճին), “ճիշտ” ռոժները ձեր, որոնցից իրականում երբեմն ուղղակի կաթումա քաղաքենիությունը, անսրտությունը, միջակությունը, ձևականությունն ու տո էլ եսիմ ինչ չոռ ու ցավ…

    Ըհը, ուրեմն էդ անգամ ես առաջին անգամ ճանաչեցի Վահրամ Սահակյանին (տես առաջին պարբերության վերջին տողերը) ու սկսեցի հետաքրքրվել նրա գրական գործունեությամբ: Արա, դե ոչ մի կերպ ուղեղիս մեջ չէր տեղավորվում, էլի, որ էս տղեն խուլիգանա ու եկելա եթեր ավերելու ու ոչ էլ ուզում էի հավատալ, որ էժան էֆեկտներա անում, չէ, չէի ուզում համակերպվել էդ մտքի հետ, ինչ-որ մի բան խանգարում էր: Ու հիմա հպարտ եմ, ընենց հպարտ եմ էն բանով, որ չեմ համակերպվել էդ մտքի հետ, ինչքան հպարտ երևի եղելա մեկ էլ Նապոլեոն Բոնապարտը, երբ Հռոմի պապի ձեռքից խլելա թագն ու ինքնա դրել իր գլխին (էլի վահրամոտ գրեցի): Հա, ինչ էի ասում` սկսեցի հետաքրքրվել Վահրամի գրքերով: Ինչ մեղքս թաքցնեմ, հիմնականում դրանց ծանոթացա գրախանութներում թերթելով (ես շատ արագ եմ կարդում, վաղուցվա սովորությունա), քանի որ… չծիծաղաք, էլի վրես, ուղղակի ռիսկ չէի անում գնել դրանք ու տուն տանել: Հա, կարող էի գիրքը պահել գրասեղանիս դարակում ու կարդալ այն, կարող էին նաև գործի տեղը կարդալ, բայց… ախր էդ գիրքը վաղ թե ուշ կհայտնվեր մեր ընտանեկան գրապահարանում, իսկ այնտեղ մուտք ունեմ ոչ միայն ես: Չէ, բան չեմ ասում, Վահրամի գրքերը, որպես ժամանակակից հայ գրականության գեղեցիկ նմուշներ, իրականում կզարդարեն ցանկացած գրադարան, բայց դե… եսիմ, ռիսկ չարեցի, էլի, էդ էլ թող տենց լինի:

    Հա, ինչ էի ասում – ծանոթացա Վահրամի առաջին գրքին (ինձ համար` առաջին), վերնագիրը չեմ հիշում ու չեմ էլ ուզում ինձ նեղություն տալ հիշելու, հետո էլ նույն կերպ ծանոթացա էս վերջինին, որ վերնագիրը կրկին չեմ հիշում, բայց լավ հիշում եմ, որ, ոնց Վահրամն է ասում, այն չկարդալը վնասակար էր առողջության համար:

    Հիմի ինչա ասածս – իմ չճանաչած Վահրամ Սահակյանը իրականում ժամանակակից հայ գրականության ամենաաչքի ընկնող դեմքերիցա ու հեչ կարևոր էլ չի, որ ինքը տենց օրգինալա գրում: Ընդհակառակը, երևի հենց դրա մեջա իրա ուժն ու հմայքը, նրա մեջա, որ կպնում ես իրա գրքերին ու չես ուզում պոկվել, նրա մեջա, որ գրքերի չոր էջերից դիմացդ կարծես թե հառնում է հետաքրքիր մի մարդ ու սկսում է զրուցել հետդ: Վահրամի գրքերը ժամանակակից հայ գրականության այն քիչ ստեղծագործություններից են, որոնք ստիպում են ամեն մի կարդացածդ տողի վրա մտածել, փնտրել, փորփրել մեջդ, որ հանկարծ նմանություն չգտնես իրա նկարագրած բացասական կերպարների ու երևույթների հետ, ստիպում են նաև հոգուդ խորքում ամաչել, երբ երբեմն քո կամ քո ծանոթների մեջ գտնում ես ողջ այդ բացասականը կամ էլ գոնե դրա մի մասը:

    Իհարկե, Վահրամի շատ մտքերի հետ կարելի է նաև չհամաձայնել ու ես երբեմն կամ գուցե նաև հաճախ (առանց քաշվելու) այդպես էլ անում եմ, բայց դե շատ բաներ էլ ճիշտ են ասված (չխորանամ, էլի…) ու ամենակարևորը էնա, որ ինքը հաճախ ասումա բաներ, որ բոլորն են մտածում, բայց գրեթե ոչ-ոք չի համարձակվում ասել (ուր մնաց` գրել): Կարևորը, որ նա ստիպումա մարդկանց մտածել, խորհել, նա ցնցումա մարդկանց, կարծես թե ասում է (մարդկանց որոշ մասին), թե տո այ. “հագարածին լակոտներ” (Վահրամի հումորն էլա լավը), տո այ DVD-ի պաչկեք, մի խոսքով, էլի, մարդկանց որոշ մասին նա կարծես թե ասումա, թե տո այ… ախմախներ, ախր դուք էս ի՞նչ եք անում…

    Խառը ստացվեց, բայց վերջում կուզենայի սենց մի բան էլ ասել – չէի ուզենա, որ ժամանակակից այս լավ գրողի մոտ հանկարծ վատատեսությունը սկսեր գերիշխել, հանկարծ նա շուրջբոլորը միայն մութն ու վատը տեսներ, չէի ուզենա, էլի, քանի որ նրա նույնիսկ ամենամռայլ տողերի տակից էլ երբեմն նկատվում են բարի ու լավատեսական երանգներ: ՈՒ էս կապակցությամբ մի օր ինձ մի քիչ էլ լավ զգացի, երբ տեսա, թե Վահրամը ինչպես էր ուրախ ծիծաղում երևանյան հումորային ակումբներից մեկում, երբ ներկա էր իր նմանակման համարին…

    Ըհը, սենց բաներ, սենց ճանաչած ու չճանացած Վահրամ Սահակյան – դո՞ւք ինչ կասեք, եկեք այս թեմայում խոսենք ժամանակակից հայ գրողի, անհայտ ու հայտնի Վահրամ Սահակյանի մասին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.10.2011), Freeman (27.10.2011), Jarre (16.02.2015), Malxas (07.12.2011), Mark Pauler (08.12.2011), Morg (28.10.2011), Արէա (27.10.2011), Գեա (27.10.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն թեմայի համար: Իրոք Վահրամը դեմք ա: Մի ժամանակ ամեն շաբաթ տեսանյութ էր տեղադրում կայքում, հոդվածներ, հատվածներ վեպերից, հրապարակախոսականներ, հիմա չգիտես ինչի սկսել ա շատ ուշ ուշ թարմացնել կայքը, բայց էլի, ինչպես էն ժամանակ հատ-հատ ստորագրում եմ նրա ցանկացած տեսանյութի, հոդվածի, ստեղծագործության տակ: Պիտի շատ լինեն նրա նմանները:

    Հ.Գ. ուղղակի "за державу обидно!"
    Վերջին խմբագրող՝ Արէա: 27.10.2011, 17:39:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.02.2015), Lion (27.10.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ հատվածներ տեղադրել Վահրամի առավել հաջողված մտքերից:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (07.12.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ հատվածներ տեղադրել Վահրամի առավել հաջողված մտքերից:
    Չեմ կարծում որ դա առանձնապես կուրախացնի պարոն Սահակյանին

    Արտատպելը, այլեւայլ տափակ ֆորումներում գործածելն ու տարածելն ԱՐԳԵԼՎԱԾ Է
    Թե չէ ես նո՞ր էի Վահրամ Սահակյանի ողջ գրական ժառանգությունը տեղափոխել այստեղ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.02.2015), Lusinamara (07.12.2011), Mark Pauler (08.12.2011)

  9. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում, որ Ակումբի համար հարմար բնորոշում է «տափակ ֆորում»ը... ուրիշ հարց է, որ ինքը ընդհանրապես բոլոր ֆորումների նկատմամբ է վատ տրամադրված չգիտեմ ինչու

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (08.12.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում որ դա առանձնապես կուրախացնի պարոն Սահակյանին



    Թե չէ ես նո՞ր էի Վահրամ Սահակյանի ողջ գրական ժառանգությունը տեղափոխել այստեղ
    Ոչ թե ամբողջությամբ տեղափոխենք, այլ հետաքրքիր հատվածները միայն: Կարծում եմ դրան դեմ չի լինի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վահրամ Մթնշաղ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2013, 16:52
  2. Vraert.com - Վահրամ Սահակյանի պաշտոնական կայքը
    Հեղինակ՝ Vahram42, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 10
    Վերջինը: 22.08.2008, 13:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •