User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Կալանավայրեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա գրել եմ 2009թ-ին, շատերը ում մասին գրել եմ, դեռ այնտեղ են...Միգուցե գտնեք թարմ հոդվածներ այս թեմայով...

    Կանայք` փշալարերից այն կողմ. կորցրած տարիներ, նոր հույսեր

    «Ինձ մնացել է 1 տարի 90 օր, որ հանդիպեմ թոռնիկներիս», «ինձ մնացել է 2 տարի 4 ամիս, որ հասնեմ հիվանդ մայրիկիս և կարողանամ հոգ տանել նրա մասին», «ինձ մնացել է մեկ տարի, որ ես ու ամուսինս հավերժ միասին լինենք…»

    Ամեն օրը օրացույցի մեջ շրջանակի մեջ առնող կանայք երազում են վերագտնել կորցրած կյանքը փշալարերից այն կողմ գտնվող աշխարհում, որը ժամանակին իրենց էլ էր պատկանում:

    17-72 տարեկան 103 կանայք կրում են իրենց պատիժը Երևանից մոտ 20 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ):


    Այս կանայք շպարվելու ու իրենց հետևելու առումով ոչնչով չեն տարբերվում ազատության մեջ գտնվող կանանցից: Տարբերությունը մեկն է` օտար այցելուներին նրանք դիմավորում են անտարբեր, հարցեր պարունակող կամ վախեցած հայացքով, բայց որոշ ժամանակ անց վստահում են իրենց չկրկնվող և ճաղերից այն կողմ գտնվող կյանքի պատմությունները:

    «Երբ գիշերը գլուխս դնում եմ բարձին, մտքով հասնում եմ մինչև տուն, հիվանդ մորս, ով իմ պատճառով երկու անգամ ինսուլտ է տարել: Սկսում եմ Աստծուց խնդրել, որ շուտ ազատվեմ ու հասնեմ մորս»,- ասում է 34-ամյա Կարինե Փանոսյանը, որին դատապարտել են հինգ տարի ազատազրկման թրաֆիքինգով զբաղվելու համար: Փանոսյանն արդեն 2 տարի 8 ամիս է անցկացրել կալանավայրում:

    «Շատ եմ ափսոսում արածիս համար, թեև այն կինը, որին տարել եմ Թուրքիա, 50 տարեկան էր և լավ գիտակցում էր` ինչի համար է մեկնում: Այստեղ հայտնվելը մեծ դպրոց էր, ու, որ դուրս գամ, արդեն ճիշտ կապրեմ»,- հավատացնում է Փանոսյանը:

    Կանայք այստեղ աշխատում են կալանավայրի տարածքում գտնվող թութունի մշակման գործարանում, սովորում են գորգագործություն, ասեղնագործություն, հելունագործություն:

    22:30-ին` նախքան քնելը, շատերը գիրք են կարդում:

    50-ամյա Գոհարիկ Պետրոսյանը նախընտրում է հեքիաթներ կարդալ, որն օգնում է մոռանալու, թե որտեղ է ինքը: «Ամեն անգամ հեքիաթ կարդալիս պատկերացնում եմ, թե ինչպես եմ այն վերապատմելու սիրելի թոռնիկիս` Գագուլիկին»,- ասում է նա:

    Պետրոսյանը պատմում է, թե ինչպես է հայտնվել այնտեղ: Նա պարտքով գումար է վերցրել, որպեսզի մեքենա գնի որդու համար, սակայն չի կարողացել պարտքը վճարել և հետագայում խարդախության մեղադրանքով հայտնվել է ճաղերի հետևում:
    Պատրաստ է կրելու մնացած մեկ տարին և երեք ամիսը, որպեսզի վերադառնա իր թոռան մոտ. «Գագուլիկս գիտի, թե սա ատամի հիվանդանոց է, որտեղ պետք է բուժեն իմ դիմացի ընկած ատամը. ամեն անգամ ասում է` Գոհա´ր, ատամդ չե՞ն սարքել»:

    Պատմում է Պետրոսյանը` Գագուլիկի համար գործելով ձմեռային հերթական 50-րդ գուլպան:

    Կալանավայրը նաև սեր է վերածնում:

    37-ամյա Լուսինե Ստեփանյանը մի քանի ամիս առաջ չէր էլ մտածի, որ ամուսինը կների իրեն թրաֆիքինգով զբաղվելու համար և կառաջարկի երկրորդ անգամ ամուսնանալ. «Ես նրան ասացի, որ ինքս ինձ չեմ ներում, նա ո՞նց կարող է ինձ հետ ընդունել, բայց ընդունեց»:

    Ստեփանյանը պատմում է, որ 2005 թ. բաժանվել է չբերության պատճառով, որից հետո էլ զբաղվել է թրաֆիքինգով ընկերուհիների հետ, ովքեր այժմ նույնիսկ գոյություն էլ չունեն: Փակ պատերի ներսում շատ բան է հասկացել ու սովորել. «Չորս տարիներից երկուսը շատ դաժան էին ինձ համար, քանի որ ամեն օր արթնանում էի ու տեսնում հարազատ մորս իմ կողքին, ով իմ պատճառով էր նստել (որպես հանցակից)»:

    Այժմ մայրն ազատության մեջ է, իսկ մեկ տարի ազատությանը սպասելու ուժ է տալիս նրա լավագույն ընկերուհին, ում նա անվանում է` հարգված Հասմիկ Հակոբյանը:

    46-ամյա Հակոբյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման հերոին օգտագործելու համար:

    «Քաղաքակիրթ երկրներում մարդկանց տանում են բուժելու, իսկ ինձ բերեցին այստեղ: Առաջին ամիսները շատ ծանր էի տանում, քանի որ դոզաս շատ բարձր էր, ու այստեղ ոչ ոք չէր կարծում, որ ես կդիմանամ ու կազատվեմ այդ չարիքից»,- ասում է Հակոբյանը:

    Իր պատժի 3 տարին նա արդեն կրել է, մնացել է 4-ը: Հետո կմեկնի Ռուսաստան և կմիանա ընտանիքին` որդուն ու դստերը:

    Ճռռոցով բացվում են կալանավայրի դարպասները` ավելացնելով ևս մեկ բաժանում կալանավորների երկար ցուցակում, իսկ բարեկամների տեսակցության սենյակից Լիա Բագրադյանը բղավում է` էլի կգաք: Նա սպասում է 45-ամյակի իր լուսանկարին:

    Աղբյուրը՝ http://www.armenianow.com/hy/feature...ire_lost_years
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.11.2011), E-la Via (27.10.2011), Freeman (27.10.2011), h_jak (27.10.2011), Nadine (27.10.2011), Ripsim (10.11.2011), Ուլուանա (27.03.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •