User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Եկեղեցում հոգևոր անդորր գտնելու խնդիրը

  1. #1
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եկեղեցում հոգևոր անդորր գտնելու խնդիրը

    Այսպիսի մի հարց որ հնարավորա որոշ մարդկանց դուր չգա (իրանք ուղղակի կարողեն չպատասխանել):

    Այս տարվա սկզբին ես գտնվելով Ռուսաստանում մի կիրակի օր երբ հերթափոխով աշխատանքի էի, հանկարծակի մեկ ժամ շուտ գնացի ու որպեսիր ցրտին չմրսեմ
    մտա աշխատավայրի մոտ գտնվող ռուսական եկեղեցիներից մեկը: Այնտեղ պատարագ էր - երգում էր մի խոռ - մի աստվածային (բուժիչ) երաժշտություն էր դա:
    Էտ օրվանից ես սկսեցի ամեն կիրակի այցելել ռուսական եկեղեցի ու այդ երաժշտությունը ոնց որ թևավորեր ինձ, լիծքաթափեր - ես մոռանում էի ամեն մի բացասական բան որ կարող էր լինել ... կրակնօրյա իմ եկեղեցու այցելությունը շարունակվեց մինչ իմ Հայաստան վերադառնալը:
    Գալուց հետո , ես էստեղ որոշեցի նորից շարունակեմ պատարագների գնալը - բայց արդեն մեր եկեղեցի սակայն ...

    նորից անքամ կներեք բայց սա ունեցավ լռիվ հակառակ էֆեկտ - ես էն չեմ զգում մեր պատարագների ժամանակ - ո՞նց ասեմ ... ես ավելի շատ վատանում եմ քան լավանում ...
    բայց չնայած դրան ես շարունակում եմ պատարագի գնալը և սերտ կապի մեջ եմ Երևանի եկեղեցիներից մեկի հոգևոր հովվի հետ: Վերջերս սկսեցի աստվածաշունչ կարդալը...

    Խնդիրը նրանումա որ , ես միքանի անքամ Երևանի Քանաքեռի ռուսական եկեղեցի գնացի և գուցե միքիչ ավելի վատ , բայց ելի միքիչ բուժվեցի - իսկ ես դրա կարիգը շատ ունեմ, բայց մեր եկեղեցում ես դա չեմ զգում - ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (24.10.2011), Lem (24.10.2011)

  3. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն մարդ իրավունք ունի ընտրել իր սրտին մոտ, իր համոզմունքներին համաձայն կրոն, երաժշտություն:

    Ռուսական եկեղեցին ևս քրիստոնեական է: Ինքդ ընտրիր, թե որտեղ ես դու քեզ լավ զգում: Դա նորմալ է, անհնագստանալու բան չեմ տեսնում:

    Ես ինքս շատ եմ սիրում ռուս հոգևոր երաժշտություն, չնայած ինքնաբուժման համար ավելի շատ հայկականն եմ սիրում: Մյուս կողմից պատարագ լսելու չեմ գնում, ավելի շատ նախընտրում եմ որոշ հատվածներ տանը լսել, երգել ու հանգստանալ, մտքերով կենտրոնանալ: Սիրում եմ նաև եվրոպական հոգևոր երաժշտություն: Ինձ համար հոգևոր երաժշտությունը զուտ կրոնական չի, այն կարող է հոգեհարազատ ու սիրելի լինել ցանկացած այլ կրոն դավանողի, նույնիսկ անկրոն մարդու համար:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.10.2011), Freeman (27.10.2011), Moonwalker (23.10.2011), Tig (24.10.2011)

  5. #3
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե էն հարցին որ թե ինչ՞ի եմ եկեղեցի գնում ես դճվարանում եմ պատասխանել: Բայց որ ներսում նստում եմ ... ու մեծամասամբ ոչնչի մասին չեմ մտածում երբ նստում եմ - ուղղակի չեմ ուզում դուրս գալ էնտեղից (լինի դա թե մեր ու թե ռուսական եկեղեցին): Իսկ ինչ վերաբերվումա եկեղեցիներին - էն քաղաքում որտեղ ես էի - կաին նաև կաթոլիկ ու լյութերանական եկեղեցիներ ու մի անքամ ես հանկարծակի թե ոչ չգիտեմ, ներս մտա լյութերանական եկեղեցի էն պահին երբ ինչոր արարողությանն էին պատրաստվում ու մի երաժշտություն էր - օրգան ու սաքսաֆոն - ես երևի մի ժամից ավել լսել եմ դա - ու դա իրոք վերջն էր - ավելի լավ եկեղեցական երաժշտություն ես չեի լսել...

    Ես խուսափւմ եմ եկեղեցու հոգևոր հովվին հարցնեմ ու պատմեմ էն մասին ինչ ես գրում եմ... բայց երևի պետքա - որովհետև , ես զգում եմ որ թե և ես Հայ եմ , բայց ինչոր բան էն չի (իմ համար)

  6. #4
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի բան գիտեմ. աղոթքները, կապ չունի, թե որ լեզվով ու որ կրոնի, կարդացվում են կարծեմ 60 Հց հաճախականությամբ: Կարող ա թիվը սխալ հիշեմ: Դա հանգստացնում է բոլորին: Կարդալու տոնն ու արագությունը մեծ նշանակություն ունեն: Այնպես որ վախենալ պետք չի: Ուղղակի բոլոր կրոններն էլ նույն խնդիրն են լուծում տարբեր ճանապարհներով: Հոգու և մարմնի առողջություն: Ահա և վերջ
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (23.10.2011), E-la Via (23.10.2011), Դեկադա (23.10.2011)

  8. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Թեմայի հեղինակի գրառումների հիման վրա վերնագիրը «Ինչպե՞ս լինել» ընդհանուր և հստակություն չներկայացնող հարցադրումից կոնկրետացվել և փոխարինվել է «Եկեղեցում հոգևոր անդորր գտնելու խնդիրը» տարբերակով: Եթե փոփոխությունը հեղինակի սրտով չէ և ավելի հաջող տարբերակ կարող է առաջարկել, թող այդ մասին հայտնի տեղեկացման համակարգով կամ բաժնի մոդերատորներից մեկին նամակ ուղարկելով:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.10.2011), Moonwalker (24.10.2011)

  10. #6
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ գովելի է Ձեր արարքը :
    Հոգևոր երաժշտությունը միշտ էլ հանգստացնում է մարդու ներքնաշխարհը :
    Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու մատուցած պատարագին , ասեմ որ շատ անվանի օտարազգիներ այն անվանել են արվեստի գործ :
    Շատ հնարավոր է որ Ձեր հաճախած եկեղեցին չունենա լավագույն երգչախումբը « շատ հաճախ ֆինանսական պատճառներով » սակայն մենք պետք է հիշենք , որ եկեղեցի գնալու հիմնական նպատակը երաժշտություն լսելը չէ այլ ԱՍՏԾՈՒ հետ հաղորդվելը ՆՐԱՆ հաղորդակից լինելը ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով :
    Շատ հաճախ պատարագի կեսից արդեն մարդիք ձանձրանում են , դա նրանից է , որ ոմանք իրականում լրիվ չեն պատկերացնում թե ինչ է կատարվում խորանի վրա և նրանց թվում է թէ այդ ամենը արվում է միայն մոմ վաճառելու և հարստանալու նպատակով , սակայն դա բոլորովին էլ այդպես չէ , այլ այն ինչ կատարվում է խորանի վրա ունի իր խորհուրդը և նշոնոկությունը և երբ սկսում էս այն ընկալել և հասկանալ թէ , որ պահին ինչ են քրոզում և ինչ նպատակով , պատկերը լրիվ այլ կերպով է ներկայանում քեզ և դու սկսում էս հաղորդակից լինել գերագույն ԷՈՒԹՅԱՆԸ , այն է ԱՍՏԾՈՒՆ :
    Ես հեզությամբ խորհուրդ կտաի ձեզ և նրանց ովքեր նոր են սկսել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա պատարագներին , խնդրել համապատասխան գրականություն եկեղեցուց , որը բացատրում է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ մասին և դուք կհամոզվեք , որ այդ ծեսը շատ ավելի հետաքրքիր է քան դուք կարող էիք պատկերացնել :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (24.10.2011), Monk (24.10.2011), հովարս (24.10.2011), Ֆոտոն (26.10.2011)

  12. #7
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի mnowak , սկզբի համար կարող եմ Ձեզ առաջարկել հետևել Hayazn-ի խորհրդին.
    Ես հեզությամբ խորհուրդ կտաի ձեզ և նրանց ովքեր նոր են սկսել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա պատարագներին , խնդրել համապատասխան գրականություն եկեղեցուց , որը բացատրում է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ մասին և դուք կհամոզվեք , որ այդ ծեսը շատ ավելի հետաքրքիր է քան դուք կարող էիք պատկերացնել :
    Եթե ցանկանում եմ, կարող եք նամակով ինձ էլեկտրոնային փոստի հասցե ուղարկել, և Ձեզ կփոխանցեմ Վազգեն Ա-ի «Մեր Պատարագը» գրքույկը, ուր բավականին մատչելի կերպով բացատրված է Ս. Պատարագը:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (26.10.2011)

  14. #8
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար, սակայն ես նորից ասեմ որ ռուսական եկեղեցին ինձ իր մոտ պահեց հենց իր երաժշտությամբ ... միգուցե մասամբ ճիշտ ասեմ միգուցե լիովին սխալվեմ բայց ես պատարագը ընդունում եմ ոչ այնպես ինչպես կատարվում է պատարագում: Ո՞նց ասեմ որ չվիրավորեմ ոչմեկին ու ոչնչին ...

    Ինչ վերաբերվումա եկեղեցու երգչախմբին , համաձայն եմ որ ամենալավը չի սակայն ես ոչինչ չեմ զգում , չկա էն ինչ կար այնտեղ որտեղ ես դա սկսեցի զգալ: Բայց դե ես հիմա բավականին ծանոթ եմ եկեղեցում համարյա բոլորի հետ - բոլորը շատ լավ ու լուսավոր մարդիկ են ու ես նույնիսկ չեմ ուզում գնալ մեկ այլ հայկական եկեղեցի ... բայց այնուամենայնիվ ամենայն հավանականությամբ ես մեկ օր կգտնեմ ինչ փնտրում եմ ու իմ հայ եկեղեցու հետ մոտիկությունից կմնա միայն լավ մարդկանց հետ ծանոթությունը:
    ----
    վերադառնամ Եվանգելիկ-Լյութերանական եկեղեցում որտեղ ես մտա (երբ փնտրում էի մի աղջկա որը կարծես չեր էլ եղել) - մի հարց տամ , ով գիտի թող պատասխանի (բայց առանց ենթադրությունների) - նախկին Ամերիկյան դեսպանատան (Բաղրամյանի վրա) շինությունը հիմա գործումա որպես Եվանգելիկ եկեղեցի, ո՞վ կարողա ինձ մանրամասներ ասել մեր մոտի այդ եկեղեցու մասին:
    ---
    ադմին - խնդիր չեմ տեսնում

  15. #9
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ... տեսում եմ որ կամ տեղյակ չեք կամ ինչոր բան կա որ ցանկություն չունեք այստեղ գրելու ... իրավունքը ձերնա

  16. #10
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mnowak-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ... տեսում եմ որ կամ տեղյակ չեք կամ ինչոր բան կա որ ցանկություն չունեք այստեղ գրելու ... իրավունքը ձերնա
    Ռեալ հարց տուր , որ հանգամանալից պատասխան ստանաս , թե չե կամուրջի մոտի ջրահարսին դժվար թէ տեսնող եղած լինի , իսկ եթե տեած էլ լինեն չեն ասի :
    ՈՒ հետո , այտ եթերաին աղջիկներից ձեռ քաշի : Ավելի լավ է մի հատ իսկսկսնը ճարի ու գործդ առաջ տար :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  17. #11
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե շնորհակալ եմ որ գոնե գրածիս այդ մասի վրա ուշադրություն դարձվեց
    Հարցըս այն էր որ, եթ ո՞վ գիտի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Ավետարանճական եկեղեցու (նախկին ԱՄՆ դեսպանատան շենքում) մասին:
    Դա ի՞նչ կառույց է

  18. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ ուզում էի այս թեմայում մի քանի տող գրել, ժամանակ չէի գտնում…
    Ռուս հոգևոր երաժշտությանը ծանոթացել եմ ընկերներիցս մեկի միջոցով (ազգությամբ ռուս, դավանությամբ՝ ռուս ուղղափառ քրիստոնյա), որն ինձ հոգևոր երգերի սկավառակ էր ուղարկել Սարատովից: Այդ սկավառակում կային Արխանգելսկու և Չեսնոկովի գրած երգեցողությունները. հիանալի գեղեցիկ երաժշտություն: Ինձ առաջին հերթին գերեց երաժշտության հարստությունը, կատարման նրբությունն ու զգայունությունը: Մի օր, երբ մորաքույրս մեր տուն էր եկել, առաջարկեցի լսել այդ երգեցողություններից մի քանիսը: Այդ մորաքույրս մեծ դեր է խաղացել իմ երաժշտական ճաշակի ձևավորման վրա, և ես հաճախ կիսվում եմ նրա հետ իմ գտածոներով, իմանալով, որ հաճույքով կլսի և կհետաքրքրվի: Պատկերացրեք իմ զարմանքը, երբ մորաքույրս լսեց դրանք և վերջում ասաց. «Շատ գեղեցիկ երաժշտություն է, բայց ահավոր ճնշող է»: Այսինքն՝ Ձեր ունեցած տպավորության ճիշտ հակառակը: Ուզում եմ ասել, որ երաժշտության ընկալումը խիստ սուբյեկտիվ է:
    Ես շատ եմ սիրում կաթոլիկ, ռուս ուղղափառ և հայ հոգևոր երաժշտությունը. դրանցից յուրաքանչյուրն ունի իր գեղեցկությունը: Ձեր փոխարեն ես չէի փորձի բուժիչ հատկությունները կապել մեկ տեսակի երաժշտության հետ, քանի որ դա կփակեր մնացածների «բուժիչ» հատկություններն ընկալելու ճանապարհը, իմ կարծիքով: Փորձեք ընդհանրապես շատ լսել հոգևոր երաժշտություն, պարտադիր չէ եկեղեցում. կարող եք ներբեռնել համացանցից և լսել: Ինչքան շատ լսեք, այնքան ավելի լավ կզգաք յուրաքանչյուրի արժեքն ու գեղեցկությունը, ինձ թվում է:

    Հայկական հոգևոր երաժշտության վերաբերյալ կարող եմ նշել իմ անձնական կարծիքը, որ այն ուրույն և չափազանց բարձրաժեք ստեղծագործական արդյունք է՝ սեղմ, յուրահատուկ միջոցներով ստեղծված հիանալի բազմազանություն, առանց ավելորդ զարդարանքի: Հայ հոգևոր երաժշտությունն ավելի խորապես ընկալելու համար կարող եք լսել նաև ժողովրդկան երգերը, բայց բարձրորակ մշակմամբ, օրինակ՝ կոմիտասյան: Քանի որ Կոմիտասն ինքը համարում էր, որ «հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը քույրեր են», իր մշակումներում միշտ ձգտում էր պահպանել, մաքրել ու ավելի ակնառու դարձնել այդ երկու տեսակի երգերի հարազատությունը: Կոմիտասյան մշակումները լսելու համար համեցեք, խնդրեմ, այս թեման:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.10.2011), Hayazn (31.10.2011), Kanamar (31.10.2011), mnowak (31.10.2011), Monk (31.10.2011), Moonwalker (31.10.2011), Գեա (31.10.2011), հովարս (31.10.2011), Ֆոտոն (31.10.2011)

  20. #13
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ քո ամեն գրածի հետ ... սակայն ես ինձ ամեն անքամ զսպելով կամ հանգիստ ընդունելով փորցում եմ մերը ընթունեմ - բայց անիմաստա ...
    ես չնայած նրան որ մեր եկեղեցում եմ մկրտվել դա հուսով եմ չի լինի մեղք եթե ես լինելով մի եկեղեցու միավորման անթամ ամենայն հավանականությամբ հաճախեմ ռուսական եկեղեցի:
    Դայա ինձ հիմա պետք ...

    Եթե ես սխալ կանեմ դա անելով - ասեք խնթրեմ

    Մեկել եթե հնարավորա քո պատմած ռուսական հոգևոր երգերի անւնները կամ սկավառակի կրկնօրինակը տաս ես էլ վայելեմ:
    Նախապես շնորհակալ եմ

  21. #14
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկել մի բան ... ասեք ինձ ո՞նց լինեմ այդ ցավալի փաստի հետ -
    Ես ունեմ եղբայր ու քույր ու իրանք իմանալով նրա մասին թե ես ինչպես եմ վերաբերվում հավատքին ու նրանից հետո որ ես առաջարկում եմ որ ինձ հետ գան խոկման արարողության, քարոզի և պատարագի - նրանք նենց կատաստրոֆիկ անտարբերություն են ցուցաբերում որ ...
    ես իհարկե չեմ հանձնվի ու կշարունակեմ նրանց ինձ հետ կանչելը , բայց չեմ կարծում որ մինչև ինոր բան իրենց չտանի եկեղեցի (ոնց որ իմ դեպքում եղավ) նրանք չեն անի դա , կամ եթե նույնիսկ գան էլ - զուտ որպես հարգանք դեպի իրենց մեծ եղբորը...

  22. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mnowak-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ քո ամեն գրածի հետ ... սակայն ես ինձ ամեն անքամ զսպելով կամ հանգիստ ընդունելով փորցում եմ մերը ընթունեմ - բայց անիմաստա ... ես չնայած նրան որ մեր եկեղեցում եմ մկրտվել դա հուսով եմ չի լինի մեղք եթե ես լինելով մի եկեղեցու միավորման անթամ ամենայն հավանականությամբ հաճախեմ ռուսական եկեղեցի: Դայա ինձ հիմա պետք ...
    Եթե համարում ես, որ քեզ պետք է հաճախել ռուսական եկեղեցի, իմ կարծիքով, դրան արգելք չկա: Ես ինքս միանգամից չեմ եկել Հայ Առաքելական Եկեղեցի. սկզբում «Կյանքի խոսք» աղանդի անդամ էի, ապա՝ «հիսունական», հետո սկսեցի ծանոթանալ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսմունքին, և արդյունքում եկա ՀԱԵ՝ գալով այն համոզմանը որ ՀԱԵ ուսմունքը (որը հնագույններից մեկն է) լավագույնս է համապատասխանում Քրիստոնեական Առաքելական սկզբունքներին և իմ ազգային առանձնահատկություններին:

    Մեկել եթե հնարավորա քո պատմած ռուսական հոգևոր երգերի անւնները կամ սկավառակի կրկնօրինակը տաս ես էլ վայելեմ:
    Նախապես շնորհակալ եմ
    Այստեղ կտեղադրեմ մի քանի հղումներ, իսկ ամբողջական ցանկը կփակցնեմ անձնական էջումդ (պրոֆայլում), լա՞վ:

    А. Архангельский: Всенощная. Часть 1: Благослови, душе моя, Господа.


    А. Архангельский: Всенощная. Часть 2: Блажен муж.


    П. Чесноков: Совет превечный.
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    հովարս (06.11.2011), Ֆոտոն (19.04.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապղծության դեպքեր Հայ Առաքելական Եկեղեցում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.03.2016, 11:23
  2. Աշխատանք գտնելու ամենաարդյունավետ եղանակը…
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 429
    Վերջինը: 24.03.2015, 09:48
  3. Կեսգիշերին եկեղեցում...
    Հեղինակ՝ Թամարա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2013, 13:10
  4. Եկեղեցում մոմ վառել՝ օնլայն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 14.10.2012, 12:56
  5. Ջարդած ծրագիր գտնելու ձևը
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.04.2008, 13:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •