User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: «Պարտադրված» հեռանկար (Forced Perspective)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Պարտադրված» հեռանկար (Forced Perspective)

    «Պարտադրված» հեռանկարը տեսողական խաբկանքի վրա հիմնված տեխնիկա է, որի շնորհիվ առարկան ավելի հեռու, ավելի մոտ, ավելի մեծ կամ ավելի փոքր է երևում, քան իրականում կա։ Այն հիմնականում օգտագործվում է լուսանկարչության, ֆիլմերի նկարահանման և ճարտարապետության մեջ։ Այս տեխնիկայի կիրառման դեպքում մարդու տեսողական ընկալումը կառավարվում է աստիճանավորված առարկաների ու դրանց միջև հարաբերակցության և դիտորդի կամ լուսախցիկի հարմար դիտակետի օգտագործման միջոցով։

    Խոշոր ընկերություններից շատերը «պարտադրված» հեռանկարի տեխնիկան օգտագործում են ֆիլմերի տեսարաններ նկարահանելու համար։ Այն օգտագործվում է նաև քաղաքների, գնացքների մանրակերտների ու դիորամաների ստեղծման մեջ։ «Պարտադրված» հեռանկարում լուսանկարչի հարմարեցրած պատկերը միակ տեսարանն է, որը դիտողը կարող է տեսնել։ Որոշ ֆիլմերում, որտեղ մի հերոսը պետք է մյուսից ավելի փոքր լինի, դերասաններից մեկին տեսախցիկից ավելի հեռու են կանգնեցնում, քան մյուսին, ինչն էլ այն տպավորությունն է ստեղծում, թե նրանցից մեկը հսկա է կամ թզուկ։

    Ոգեշնչման առումով «պարտադրված» հեռանկարն անսահման հնարավորություններ է ընձեռում։ Եթե լուսանկարել գիտեք, ապա կարող եք նաև որևէ պարզ բան վերափոխել՝ ավելի վերացական, ստեղծագործական մոտեցում ցույց տալով։ Նմանատիպ լուսանկարներ անելու համար հատուկ հմտություններ պետք չեն։ Ամեն ինչ կախված է շրջակայքից ու ժամանակի ճիշտ ընտրությունից։ Թվային էֆեկտների կիրառումն այսօր ընդգրկում է նաև տեսարաններ ու առարկաներ պատկերելու այս հանրաճանաչ ձևը։



















    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.12.2011), boooooooom (23.10.2011), Chuk (22.10.2011), E-la Via (22.10.2011), Freeman (24.10.2011), Lem (10.12.2011), Արէա (22.10.2011), Դատարկություն (22.10.2011), Էլիզե (22.10.2011), Նաիրուհի (22.10.2011), Ռուֆուս (22.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինքնակա՞մ եք գնացել բանակ, թե՞ պարտադրված:
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.09.2009, 21:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •