Լա՜վն ա…Ոտքերի տակ հաճելիորեն խշխշացող կիսաչոր խոտն ասես հավանություն էր տալիս նրա ամեն մի մտքին:
Լա՜վն ա…Ոտքերի տակ հաճելիորեն խշխշացող կիսաչոր խոտն ասես հավանություն էր տալիս նրա ամեն մի մտքին:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
My World My Space (25.10.2011)
Մի քանի շաբաթ անց արդեն Աշխենի հղիությունը ակնհայտ դարձավ:
Գրիգորն ու Աղասիմ ամին խոտը բարով խերով ամբարեցին ու սկսեցին սպասել առաջին ձյանը: Աշխենն էլ կիսախոնավ չրեղենը բերեց լցրեց թոնրի շրթին, որ չմգլի:
- Անու՛շ,- Հարևանի հարսին դիմեց Աշխենը,- ուզում եմ էսօր գիշեր հաց թխեմ, կգա՞ս մոտս, մարդ ես հանկարծ բան չպատահի:
- Աղջի հալովդ մնա,- ծիծաղեց Անուշը,- էսօր-էգուց ես արդեն, հաց թխելու մասին ես մտածո՞ւմ:
- Չէ, Անուշ ջան հաց չկա, էսօր էգուց էրեխեն որ ծնվեց ես էլ հաց թխողը չեմ…
- 3 օր առաջ ենք թխել կիսուրիս հետ, կտանք, չվախես…
- Չէ, շնորհակալ եմ, Անուշ ջան, բայց չեմ կարող, ձեր օջախը մեծ է , հազիվ հերիքի:
- Լավ, դարդ մի արա, կգամ…
- Դե ես գնամ խմորը բռնեմ,- ու երկուսն էլ ցանկապատից հեռացան՝ Անուշը թեթև-թեթև, Աշխենը մեջքը բռնած ու կողքից կողք ընկնելով:
Մութը նոր էր վրա տվել, երբ Անուշը եկավ՝ մի հին մինդար ձեռքին բռնած: Լուռ բարևեց Գրիգորին ու Աղասիմ ամուն, ու Աշխենի հետ անցավ թոնրատուն: Նստեցին, խմորը գնդեցին ու Անուշն ասաց.
- Աշխեն ջան քեզ նեղություն կլնի, արի դու գնդերը բաց, ես թոնրին նայեմ:
Աշխենը լուռ անցավ գործի: Փոքրիկ գնդեր էր անում, գրտնակում ու մատուցում Անուշին: Անուշը լոշը ձեռռքերով քաշում-մեծացնում, փռում էր բաթաթի վրա ու շրխկացնում թոնրի պատին: Երկուսն էլ լուռ էին:
Հանկարծ թոնրատանը չոքած ծխի մեջ, լամպի ու թոնրի լույսի տակ Անուշին թվաց, թե Աշխենը գույնը գցել է.
- Աշխե՞ն… ա՛յ Աշխեն, սկսվե՞ց…
- Հա…
- Աշխեն ջան չվախես, ես էստեղ եմ,- ասաց Անուշն ու ոտքի ելավ: Պատի տակից քաշեց խսիրներն ու Աշխենին պառկացրեց վրան,- Աշխեն ջան խորը, հանգիստ շնչի, չվախես…
Գրիգորն անուշ քնի մեջ էր, երբ հանկարծ վեր թռավ: Թվաց, թե երեխայի ձեն առավ ականջին:
Ոտաբոբիկ ու գիշերաշապիկով ներս խուժեց թոնրատուն ու շանթվածի պես կանգ առավ. Անկյունում ծխի մեջ նշմարեց Աշխենին՝ երեխան գրկին: Թմբիրից հանեց Անուշի ձայնը.
- Աչքդ լույս լինի Գրիգոր եղբայր, աղջիկ ունեցար…
- Աչքալուսով լինես, Անուշ ջան…
Երջանկությունը երեխայի ձայնի պոչից բռնած կախվեց թոնրատան էրդիկից, ու թվաց, թե էդպես է լինելու միշտ: Բայց ժամեր անց Աշխենը մահացավ:
Տարիներ անցան: Փոքրիկ Զարուհին քանի գնաց նմանվեց մորը, ու քանի գնաց խոժոռվեց Գրիգորի դեմքը: Ամեն անգամ երեխային նայելուց Աշխենին էր հիշում, ամեն բջիջով ուզում էր զգալ նրա ներկայությունը: Զարուհու խաժ աչքերը տեսնելիս շանթվում էր ամեն անգամ ու քթի տակ մրմնջում.
- Անիծվեր էն օրը…,- ու չէր շարունակում…
(Շարունակելի)
ars83 (24.10.2011), Chilly (25.10.2011), E-la Via (24.10.2011), John (25.10.2011), murmushka (25.10.2011), Nadine (25.10.2011), Renata (26.10.2011), Tig (25.10.2011), Արևածագ (25.10.2011), Արևհատիկ (25.10.2011), Դեկադա (25.10.2011), Էլիզե (27.10.2011), Նաիրուհի (24.10.2011), Ջուզեպե Բալզամո (25.10.2011)
Սկիզբը կարդալուց մտքովս անցավ «հանկարծ մեկն ու մեկը վերջում չմահանա-ն»: Փաստորեն առանց դրա հնարավոր չէր: Լավ, սպասենք շարունակությանը:
... ես ասե՞լ եմ որ դու լավ ես գրում![]()
My World My Space (25.10.2011)
Հով ջան, կոլորիտային , հյութեղ ձեռագիր ունես, սրանում արդեն բոլորս էլ համոզվել ենք: Մի փոքր նկատառում.
Այս հատվածում անցումը շատ կտրուկ է: Կարծես մանրաքանդակ խաչքարը միանգամից փոխվում է մոնումենտալ քանդակի, իմ կարծիքով մի քիչ շտապել ես, արանքում թերասածություն կա: Առանց նեղանալու:Երջանկությունը երեխայի ձայնի պոչից բռնած կախվեց թոնրատան էրդիկից, ու թվաց, թե էդպես է լինելու միշտ: Բայց ժամեր անց Աշխենը մահացավ:
Տարիներ անցան: Փոքրիկ Զարուհին քանի գնաց նմանվեց մորը, ու քանի գնաց խոժոռվեց Գրիգորի դեմքը:
Chilly (25.10.2011), My World My Space (25.10.2011), Ջուզեպե Բալզամո (25.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ