User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: էն օրը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    էն օրը...


    էն օրը...


    Կեսօրը նոր էր բոլորել:
    Աշխենը հաց էր տանում հնձվոր ամուսնուն, ու ճանապարհին բարձրաձայն մտածում էր.
    - Էրեխի օրոցքը թոնրատանը պիտի դրվի, դիմացը ձմեռ է... Գրիգորին ասեմ, թող պատերը ծեփի, - ու կարմրեց, հիշելով, որ դեռ ամուսնուն չէր ասել, որ հղի է: Ամեն օր էսօր-էգուց էր անում ու մի պատրվակով հետաձգում,- Գրիգորն ամեն օր հարցական հայացքով ինձ է նայում, ասես զգում է մի բան... Չէ՛, էսօր ասելու եմ...

    Ոտքերի տակ հաճելիորեն խշխշացող կիսաչոր խոտն ասես հավանություն էր տալիս նրա ամեն մի մտքին:
    Հասավ սարավանդին, արագ-արագ բարձրացավ համարյա կեսը, նստեց հանդիպած քարին ու ներքև նայեց՝ չէ շուտ է հոգնում, հաստատ հղի է:

    Գլխավերևով երամ անցավ աղմուկով, ու Աշխենը մտածեց. «Մեր ծիծեռնակներն էլ մի ամսից կչվեն, հետ կգան ու կտեսնեն իրենց նոր ընկերոջը՝ Աղասիմին... հա՛, անունը Աղասիմ պիտի դնենք...»,- հաստատ որոշեց Աշխենը ու այդ մտքից մի տեսակ տաքություն զգաց: Ձեռքերը դրեց այտերին՝ վառվում էին: Ժպտաց, երբ պատկերացրեց թե կեսրարը ոնց կուրախանա...

    Հանգստացավ ու շարունակեց ճամփան:
    Տեղ հասավ ու տեսավ, որ ամուսինն ու սկեսրարը համաչափ աշխատում են: Մեկը խոտի կիտուկները սայլին է բարձում, մյուսը դասավորում սայլի վրա: Աչքն ընկավ սայլերի կողքերին թափրտված խոտի ծեղերին ու մտածեց. «Երրորդ ձեռի պակաս կա»: Հետո պատկերացրեց թե փոքրիկ Աղասիմը ոնց է վազվզելով խոտերը հավաքում ու կարմրեց: Կարմրեց ու երեսը շուռ տվեց:
    - Հարսե՛, քեզ ի՞նչ էղավ,- սայլի վրայից ձայն տվեց կեսրարը:
    - Աչքս բան ընկավ, հարի՛կ,- պատասխանեց Աշխենն ու ավելի կարմրեց իր ստի համար: Հետո աննկատ սկսեց գետնից հավաքել ու դեզի արանքները խցկել քամու շաղ տված խոտը:
    Զգաց որ շուտ է հոգնում ու դիմեց ամուսնուն:
    - Գրիգոր ջան ես գնամ, դուք էլ հաց կերեք, մի քիչ դինջացեք, օրը տարի է դեռ, կհասցնեք,- ապա նայեց սկեսրարի կողմը, գլխի ամոթխած շարժումով հրաժեշտ տվեց, ու լաչակն ուղղելով մանրիկ քայլերով բռնեց տունդարձի ճամփան:

    Հեր ու տղա հայացքներով ուղեկցեցին հարսին մինչև մոտակա ոլորանը, ու երբ Աշխենը կորավ տեսադաշտից, Աղասիմ ամին բեղի տակից ժպտալով տղային ասաց.
    - Վայթե հարսը հղի է, դժավարությամբ էր կռանում վեր կենում...
    Գրիգորն ամոթից հայացքը փախցրեց ու քթի տակ ասաց.
    - Որ բան լիներ, կասե էլի, ա՛յ հեր...
    Ու էլի լուռ շարունակեցին աշխատել:

    Գիշերը քնելուց Աշխենը սիրտ արեց, մթության մեջ ամուսնու ձեռքը բռնեց, դրեց իր որովայնին ու կամաց ականջին շշնջաց.
    - Գրիգո՛ր, սրտիս տակ խլրտում է արդեն...
    Գրիգորը բան չասեց, երկար պահեց ձեռքը կնոջ որովայնին, ասես խլրտոցը զգալու հույսով, ու երբ կինը քնեց շուռ եկավ կողքի վրա: Ողջ գիշեր չքնեց, ուրախությունից սիրտը կոկորդն էր թռչում:

    Առավոտյան հանդ գնալիս, Աղասիմ ամին նկատեց տղայի աչքերի փայլը, ձեռքով թեթև տվեց վզակոթին ու ժպտալով ասաց.
    - Բա որ ասում էի, ա՛յ շան լակոտ, քթիդ տակ խոսում էիր....,- ապա մտավ թոնրատուն, ցերեկվա համար հաց կապեց:
    Դուրս գալուց մոտեցավ Աշխենին.
    - Հարսե՛, էլ հանդ չգաս, ես հաց եմ վերցրել, քեզ լավ նայի, ներսուդուրս շատ չանես:


    Ճանապարհին հարևան Մամբրեն նայեց Գրիգորի ուսի խուրջինին ու հարցրեց.
    - Աղասիմ ամի, էս հացն ընչի՞ եք հետներդ տանում:
    - Հարսս պատճառավոր ա, Մամբրե ջան:
    - Քո տունը շե՛ն, մեր հարսներին ի՞նչ է էղել, ասենք՝ բերեն,- ու դեպի իրենց բաղը դառնալով որոտաց,- Մանու՜շ, ա՛յ Մանու՜շ... հարսներիցդ մեկին կղրկես Աղասիմ ամիենց հանդը հաց տանե՜ն... լսեցի՞՜ր... Աշխենը պատճառավոր է, չի կարո՜ղ....
    - Լսեցի՜,- եղավ պատասխանը,- Աղասիմ ամուն աչքալուս ասա՜.....
    - Շնորհակալ եմ Մամբրե ջան, հարկավոր չի,- փորձեց հրաժարվել Աղասիմ ամին,- հազար ու մի գործ կունենան....
    - Վաաաա՜, էս ի՞նչ տեսակ մարդ ես, ա՛յ Աղասիմ ամի,- ապա դարձավ Գրիգորին, -էդ խուրջինդ հլա դեսը տուր, - ու նորից որոտաց դեպի բաղը,- Էրեխեքից մեկին ղրկի, լսըմ ե՜ս, թող էս խուրջինը տանեն Աղասիմ ամիենց տուն... ճամփին ա, լսեցի՞՜ր....
    - Հա՜, հա՜....
    - Ապրես դու, Մամբրե ջան,- ասաց Աղասիմ ամին,- ամա նեղություն ենք տալիս...
    - Քելե՛, օրը ճաշ դառավ,- նրա խոսքը կտրեց Մամբրեն:




    (Շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 20.10.2011, 21:32:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.10.2011), armen9494 (20.10.2011), ars83 (20.10.2011), Chilly (21.10.2011), E-la Via (20.10.2011), Kanamar (23.10.2011), kitty (23.10.2011), Lianik (20.10.2011), Lusina (23.10.2011), Mark Pauler (21.10.2011), Morg (21.10.2011), murmushka (20.10.2011), Nadine (25.10.2011), Renata (26.10.2011), Tig (21.10.2011), Արևածագ (25.10.2011), Արևհատիկ (25.10.2011), Գեա (20.10.2011), Դեկադա (20.10.2011), Էլիզե (20.10.2011), Լուսաբեր (20.10.2011), Նաիրուհի (20.10.2011), Ջուզեպե Բալզամո (23.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •