Հայաստանի Ֆուտզալի Ազգային Հավաքականի խաղերը կհեռարձակվեն 12 հեռուստատեսությամբ...
Թբիլիսիում վաղը մեկնարկում է ֆուտզալի աշխարհի գավաթի որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարը, որտեղ հանդես կգա նաև Հայաստանը: Ռուբեն Նազարեթյանի սաները մրցելու են Վրաստանի, Մոլդովայի և Մալթայի հավաքականների հետ: Այս հավաքականներն ընդգրկված են A խմբում:
12 TV-ի շնորհիվ հանդիպումները կհեռարձակվեն Հայաստանում:
20 հոկտեմբերի
Վրաստան-Հայաստան 19:15
21 հոկտեմբերի
Հայաստան-Մոլդովա 17:00
23 հոկտեմբերի
Մալթա-Հայաստան 19:30
Որակավորման առաջին փուլում 20 հավաքականներ ընդգրկված են 5 զամբյուղներում: Խմբերի հաղթողները և 2-րդ տեղում հայտնված լավագույն 2 հավաքականները դուրս են գալիս հաջորդ փուլ:
Էջանիշներ