Այսօր 19:30 - ին սկսվեց ֆուտզալի աշխարհի գավաթի նախընտրական մրցաշարի 1-ին ենթախմբի Մալթա - Հայաստան հանդիպումը: 1 - ին խաղակեսի 13 - րդ րոպեն է , մերոնք հաղթում են 0-2 հաշվով: 7-րդ րոպեին հաշիվը բացել է 16 Արմեն Գյուլամբարյանը, իսկ 8-րդ րոպեին 8 Գրիգոր Կապուկրանյանը կրկնապատկեց հաշիվը:
1-ին խաղակեսն ավարտվեց. 0-4 : 18-րդ րոպե 8 Գևորգ Կապուկրանյան 0-3, 19-րդ րոպե Արմեն Գյուլամբարյան 0-4: Մեր տղաներին հարկավոր է ավելացնել ճնշումը անհրաժեշտ է հաղթել 11 գնդակի տարբերությամբ: Առաջ Հայաստան:
Ավարտվեց Մալթա - Հայաստան հանդիպումը: 0-4 : Ժամը 22:00 - ին տեղի կունենա մեր խմբի վերջին հանդիպումը Վրաստանի և Մոլդովայի միջև: Հիշեցնեմ, որ ոչ ոքիից բացի ցանկացած այլ ելքի դեպքում մեր ընտրանին կգրավի խմբում 2-րդ հորիզոնականը:
Հարգելի ֆուտբոլասերներ շտապեմ տեղեկացնել ձեզ, որ 5 խմբերից հաջորդ փուլ են դուրս գալու նաև լավագույն 2-րդ տեղ գրաված 2 հավաքականներ և եթե Վրաստան - Մոլդովա հանդիպումն ավարտվի ցանկացած կողմի հաղթանակով, ապա 99% հավանականությամբ մեր հավաքականը կհայտնվի հաջորդ փուլում:
Մնում է հավատալ և հուսալ...
Կներեք հարգելի ֆուտբոլասերներ ես սխալ էի հաշվել, փաստորեն մեզ ուղեգիր բաժին կհասնի միայն 0-0 և 1-1 հաշիվների դեպքում...
Մնում է հուսալ և սպասել...
Մոլդովա - Վրաստան խաղասկզբից անցավ 5 րոպե 0-0: Եթե խաղն ավարտվի 0-0 կամ 1-1 հաշվով մենք կգրավենք 1-ին տեղը խմբում և դուրս կգանք հաջորդ փուլ: Մի քիչ համբերություն և հավատ ու ամեն ինչ լավ է լինելու...
10 րոպե անցավ 1-ին խաղակեսի ավարտին մնաց 10 րոպե 0-0
1-ին խաղակեսի ավարտին մնաց 5 րոպե 0-0
19-րդ րոպեին Վրաստանի դարպասին նշանակվեց 8 մետրանոց հարված և ի ուրախություն մեզ գնդակը չհայտնվեց ցանցում: Ավարտվեց 1-ին խաղակեսը: 0-0 Ուռռռռռռռռռռռռաաաաաաաաաաա
2-րդ խաղակեսից անցավ 5 րոպե 0-0
25 -րդ և 26-րդ րոպեներին թիմերը 1-ական գնադակ ուղարկեցին դարպասները:
Խաղավարտին մնաց 13 րոպե
1-1
1-2 Վրաստանն առաջ անցավ հաշվի մեջ, իսկ մեր հույսերը վերջնականապես մարեցին...
36-րդ րոպե 2-2
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ