Նարեկացի արվեստի կենտրոն
Մեր դռները բաց են…
Հինգշաբթի, 03 Փետրվար 2011
Յուրաքանչյուր ազգ առանձնահատուկ է իր մշակույթով, որ բնորոշում է իր դիմագիծը` ինքնատիպ մտածողությամբ և հոգևոր ներուժով: Պատմության հեռավոր խորքերից է մեզ ժառանգվել մեր մշակույթը, որն այսօր ճակատագրի բերումով մեկ այլ կարևոր առավելություն ևս ունի. Համախմբել աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Այս ոգով է ստեղծվել «Նարեկացի» արվեստի միությունը: Այն ծնվել է պահպանելու մեր անցյալի մշակույթային արժեքները,համախմբելու արվեստագետներին, նեցուկ կանգնելու առաջին քայլերն անող տաղանդավոր երիտասարդներին: Այս և շատ այլ հարցերի մասին զրուցեցի «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի գեղարվեստական ղեկավար Նաիրա Հայրապետյանի հետ:
- Ե՞րբ և ու՞մ կողմից է հիմնադրվել «Նարեկացի» արվեստի միությունը:
- Ոգեշնչված հայ ժամանակակից տաղանդների հանդեպ մեծ հավատով և ուղղուրդվելով Սուրբ Գրիգոր Նարեկացու հոգևոր վեհությամբ 2004թ-ին Նարեկ Հարությունյանի կողմից հիմնադրվեց «Նարեկացի» արվեստի միությունը:Այնուհետև ընդլայնվելով 2006թ-ին նաև Շուշիում:
- Ո՞րն է եղել կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը:
- Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը աջակցել հայ մշակույթի զարգացմանը և պրոպագանդմանը և ոչ միայն պարփակվել Հայաստանի սահմաններով այլ դուրս գալ աշխարհի տարբեր երկրներ`ասելով, որ ունենք հզոր մշակույթ: Կենտրոնը նաև նպատակ ունի աջակցել երիտասարդ ստեծագործողներին, անշահախնդիր տրամադրելով անհրաժեշտ միջոցներ:Մենք նաև կամուրջ ենք հանդիսանում երկու սերունդների միջև կազմակերելով հանդիպումներ:
- Ո՞րն է «Նարեկացի» արվեստի միության առավելությունը:
- Մեր առավելությունը կայանում է նրանում, որ մեզ մոտ կարողանում են այցելել նաև հաշմանդամները: Նրանց համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի նրանք իրենց լիարժեք հասարակության անդամ զգան: Նման ճանապարհով նպաստում ենք նրանց ինտեգրմանը հասարակության մեջ:
- Կպատմե՞ք Շուշիի կենտրոնի մասին:
- Շուշիի կենտրոնը առանձնահատուկ վայր է հատկապես երեխաների և երիտասարդների համար, ովքեր երկար տարիներ շրջապատված էին պատերազմի հիշողություններով: Այս կենտրոնը նաև յուրահատուկ խորհրդանիշ է և կամուրջ ՀՀ, Արցախի և սփյուռքի միջև: Բազմաթիվ երեխաներ են գալիս նորակառույց և վերանորոգված այս հաստատություն մասնակցելու երաժշտության, պարի, լուսանկարչության, թատրոնի դասերին:
- Ովքե՞ր կարող են դիմել ձեզ:
- Մեր դռները բաց են բոլորի առջև: Բոլոր նրանք, ովքեր ստեղծագործելու ձիրք ու նկրտումներ ունեն ազատ մուտք ունեն մեզ մոտ:
- Ի՞նչ կարծիք ունեք մեր երիտասարդների մասին:
- Ունենք շատ զարգացած և տաղանդավոր երիտասարդներ: Ճիշտ աշխատանքի և մատուցման դեպքում հայ երիտասարդը կարող է հասնել բազմաթիվ հաջողությունների: Տարեկան շուրջ 400 միջոցառում է կազմակերպվում «Նարեկացի»արվեստի միության միայն երևանյան կենտրոնում` ցուցահանդեսներ, որոնք ընդգրկում են կերպարվեստի տարբեր ժանրեր` գեղանկարչություն, քանդակակագործությոն, լուսանկարչություն, ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսությունն աշխարհահռչակ ռեժիսորների,դերասանների և նկարիչների հետ: Այստեղ գործում է նաև երաժշտական համույթ, որը շրջագայելով ողջ աշխարհում ներկայացնում է հայ արվեստը:
2010թ-ին մշակույթի նախարարության կողմից «Նարեկացի» արվեստի միությանը ճանաչվել է լավագույն մշակույթային կենտրոն և արժանացել պատվոգրի:
Աղբյուր՝ ardarutyun.am
Էջանիշներ